ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՆԿ-93-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատողների ընդհանուր թիվը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հուլիսի 1-ի ՆԿ-115-Ն կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՆԿ-93-Ն կարգադրության 1-ին կետի «384 միավոր» բառերը փոխարինել «330 միավոր» բառերով:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. սեպտեմբերի 1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|