Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 32
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-18.05.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.10.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

18 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 32

քաղ. Մոսկվա

ԳԵՐԱԿԱ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձեւավորման եւ գործառման վերաբերյալ Հիմնադրույթը հաստատելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 2 որոշման 3-րդ կետն իրականացնելու նպատակով.

1. Ձեւավորել գերակա եվրասիական տեխնոլոգիական հարթակներ ըստ ցանկի՝ 1-ին հավելվածի համաձայն։

2. Սահմանել, որ սույն Կարգադրության 1-ին հավելվածով նախատեսված եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործունեության նպատակները, խնդիրները եւ հիմնական ուղղությունները որոշվում են անձնագրերին համապատասխան՝ 2-12-րդ հավելվածների համաձայն։

3. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների հիմնադիրներին՝ մինչեւ 2017 թվականի մարտի 1-ը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններ և Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն՝

2017 թվականի համար ղեկավար մարմիններ ձևավորելու և ռոտացիոն կարգով համակարգող կազմակերպությունը որոշելու մասին,

2017 թվականի գործողությունների ծրագրերը հաստատելու մասին,

2017 թվականի համատեղ կոոպերացիոն նորարարական նախագծերի ցանկերի մասին։

4. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում այն հրապարակելու օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 32 կարգադրության

 

ՑԱՆԿ

 

գերակա եվրասիական տեխնոլոգիական հարթակների

Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման ուղղություններ

Գերակա եվրասիական տեխնոլոգիական հարթակներ

1. Ավիատիեզերական տեխնոլոգիաներ

1. Տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաներ՝ գլոբալ մրցունակության արդյունքներ

2. Բժշկական և բժշկական կենսատեխնոլոգիաներ, դեղաբանություն

2. Եվրասիական կենսաբժշկական տեխնոլոգիական հարթակ

3. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ

3. Եվրասիական գերհամակարգչային տեխնոլոգիական հարթակ

4. Ֆոտոնիկա

4. Ֆոտոնիկա

5. Եվրասիական լուսադիոդային տեխնոլոգիական հարթակ

5. Բնական ռեսուրսների արդյունահանում և նավթա- ու գազավերամշակում

6. Պինդ օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման տեխնոլոգիաներ

6. Էկոլոգիական զարգացում

7. Էկոլոգիական զարգացման տեխնոլոգիաներ

7. Գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, կենսատեխնոլոգիաներ

8. ԵվրասիաԲիո

9. Ագրոարդյունաբերական համալիրի սննդարդյունաբերության և վերամշակող արդյունաբերության տեխնոլոգիաներ՝ առողջ սննդի բաղադրատարրեր

10. Եվրասիական գյուղատնտեսական տեխնոլոգիական հարթակ

8. Արդյունաբերական տեխնոլոգիաներ

11. «Թեթև արդյունաբերություն» արդյունաբերական տեխնոլոգիաներ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 32 կարգադրության

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

«Տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաներ՝ գլոբալ մրցունակության արդյունքներ» եվրասիական տեխնոլոգիական հարթակի

 

1. Հիմնադիրներ՝

«Ղազախստան Գարիշ Սապարի» ԱԸ» բաժնետիրական ընկերություն (քաղ. Աստանա, Ղազախստանի Հանրապետություն),

«Ալմաթիի էներգետիկայի և կապի համալսարան» ԱԲԸ (քաղ. Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն),

«Միջազգային տիեզերական տեխնոլոգիաներ» փակ բաժնետիրական ընկերություն (քաղ. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն),

«ՍՈՎԶՈՆԴ ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (քաղ. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն),

Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան (քաղ. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն),

Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրատեղեկատվական համակարգեր» գիտաինժեներական հանրապետական ունիտար ձեռնարկություն (քաղ. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն),

Բելառուսի Վ. Ի. Լենինի անվան պետական համալսարան (քաղ. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն)։

2. Նպատակներ՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) շահագրգիռ անձանց փոխգործակցության արդյունավետության բարձրացում՝ տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անդամ պետությունների արդյունաբերական ու գիտատեխնիկական ներուժն օգտագործելու մեջ,

Երկրի հեռահար զոնդավորման (այսուհետ` ԵՀԶ) տվյալների աղբյուրների հիման վրա նորարարական տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ստեղծման և ներդրման գործում անդամ պետությունների, բիզնեսի, գիտության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ջանքերի համախմբում,

տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անդամ պետությունների գլոբալ մրցունակությունը բարձրացնելու նպատակով տեխնոլոգիական, կազմակերպչական և կառավարման կոմպետենցիաների համախմբում։

3. Խնդիրներ՝

տարածական տվյալները, ԵՀԶ տեխնոլոգիաները մշակելու և օգտագործելու, վերլուծական տեղեկատվություն ստանալու միասնական մեխանիզմներ ստեղծելու ոլորտում հետազոտությունների եվրասիական ծրագրի իրականացման վերաբերյալ առաջարկությունների մշակում,

տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաների, արտադրանքի և ծառայությունների ստեղծման և օգտագործման ոլորտում անդամ պետությունների տնտեսությունների իրական հատվածի ընթացիկ վիճակի, զարգացման ուղղությունների և պահանջների ուսումնասիրությունների անցկացում,

անդամ պետությունների տիեզերական արտադրանքի և ծառայությունների վերաբերյալ միասնական տվյալների ավտոմատացված բազայի ստեղծում,

համակարգված տեխնոլոգիական քաղաքականության մշակում՝ հաշվի առնելով տիեզերական և երկրատեղեկատվական արտադրանք (ծառայություններ) մշակողների, արտադրողների և սպառողների շահերը,

անդամ պետությունների գլոբալ մրցունակությունը բարձրացնելու նպատակով ԵՀԶ-ի տվյալների հիման վրա նորարարական բարձրտեխնոլոգիական տիեզերական արտադրանքի և ծառայությունների ստեղծում և ներդրում,

անդամ պետությունների միասնական երկրատեղեկատվական տարածքի և երկրատարածական տվյալների բազաների՝ ներառյալ էլեկտրոնային քարտեզները և տիեզերական լուսանկարները, դրանց ստեղծման և օգտագործման միասնական մոտեցման ձևավորում,

անդամ պետությունների ԵՀԶ տիեզերական համակարգերի և երկրատեղեկատվական համակարգերի ինտեգրում,

անդամ պետությունների տարածքներում ստեղծված և մշակվող տարածական տվյալների հիման վրա երկրատեղեկատվության և ծառայությունների ոլորտում ծրագրային արտադրանքի գիտական և կոմերցիոն ներուժի գնահատման համար փորձագիտական հարթակի ձևավորում։

4. Գործունեության հիմնական ուղղությունները՝

տիեզերական տեխնոլոգիաների և երկրատեղեկատվական համակարգերի ոլորտում որակապես նոր տեխնիկական և ծրագրային միջոցների, արտադրանքի և ծառայությունների ստեղծման ուղղությամբ գիտակիրառական հետազոտություններ,

անդամ պետությունների տարածքներում տիեզերական արտադրանքի և ծառայությունների օգտագործման ինչպես նաև միջին և բարձրագույն մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստման ոլորտում նորմատիվ-իրավական բազայի կատարելագործում,

ԵՀԶ և երկրատեղեկատվական համակարգերի ոլորտում համատեղ մշակումների կազմակերպում և նորարարական արտադրանքի ու ծառայությունների ստեղծում,

անդամ պետություններում վերջնական սպառողներին փորձագիտական, խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն,

հարթակի մասնակիցների կողմից ստեղծված տիեզերական արտադրանքի և ծառայությունների կոմերցիալիզացումը համաշխարհային շուկայում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 32 կարգադրության

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

«Եվրասիական կենսաբժշկական տեխնոլոգիական հարթակ» եվրասիական տեխնոլոգիական հարթակի

 

1. Հիմնադիրներ՝

««Ապագայի բժշկություն» տեխնոլոգիական հարթակ» ոչ առևտրային ընկերակցություն (քաղ. Տոմսկ, Ռուսաստանի Դաշնություն),

Ղազախստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի «Կեսատեխնոլոգիայի ազգային կենտրոն» հանրապետական պետական ձեռնարկություն (քաղ. Աստանա, Ղազախստանի Հանրապետություն),

«Բելառուսի գիտատեխնիկական ոլորտի համակարգային վերլուծության և տեղեկատվական ապահովման ինստիտուտ» պետական հաստատություն (քաղ. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն)։

2. Նպատակներ՝

տեխնոլոգիական և նորարարական արագացված զարգացումն ապահովելու նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ`անդամ պետություններ) նորարարությունների խթանում, գիտաարտադրական կոոպերացիայի ընդլայնում, գիտատեխնիկական գործունեությանը և արդիականացման գործընթացներին աջակցում,

անդամ պետությունների գիտատեխնոլոգիական զարգացման կարևորագույն ուղղությունները որոշելու և իրագործելու վրա բիզնեսի և հասարակության ռազմավարական կարիքների ազդեցության ուժեղացումը,

կենսաբժշկության ոլորտում գիտատեխնոլոգիական զարգացման կարևորագույն ուղղություններով համատեղ գործունեության կազմակերպման մեջ շահագրգռված անդամ պետությունների բիզնեսի և գիտության ներկայացուցիչների ջանքերի միավորում։

3. Խնդիրներ՝

կենսաբժշկության ոլորտում գիտական, արտադրական և կրթական հաստատությունների, պետական և հասարակական ինստիտուտների միջև գիտաարդյունաբերական կոոպերացիայի մեխանիզմների ստեղծում,

կենսաբժշկության ոլորտում նոր տեխնոլոգիաների ստեղծման մասով մասնավոր-պետական գործընկերության առավել արդյունավետ մոդելների մշակում՝ հաշվի առնելով բոլոր ներգրավված շահագրգիռ կողմերի (անդամ պետությունների, արդյունաբերության ներկայացուցիչների, գիտական համայնքի, վերահսկիչ մարմինների և հասարակական ինստիտուտների) շահերը,

առաջարկությունների մշակում այն տեխնոլոգիաների ստեղծման վերաբերյալ, որոնք կարող են հիմք հանդիսանալ բարձրտեխնոլոգիական արտադրանքի նոր շուկաների և օտարերկրյա այն տեխնոլոգիաների փոխառման համար, որոնք անդամ պետություններում զարգացած չեն, սակայն առանցքային են ճյուղային հատվածի զարգացման համար,

նոր ճյուղային հատվածի կարգավորման վերաբերյալ առաջարկությունների ձևավորում՝ ներառյալ նոր տեխնոլոգիաների, նոր բարձրտեխնոլոգիական արտադրանքի որակի ճյուղային ստանդարտների, արտադրանքի և ծառայությունների ձևավորվող նոր շուկային պետական աջակցության մեխանիզմների հիման վրա ապրանքների շրջանառության վերաբերյալ օրինագծերի ցանկը,

կենսաբժշկական տարբեր ուղղություններով ամբողջական ցիկլի գիտական համալիր նախագծերի մշակում և ուղեկցում։

4. Գործունեության հիմնական ուղղությունները՝

կենսաինժեներիայի տեխնոլոգիաներ,

կոնստրուկցիոն նանոնյութերի ստացման և մշակման տեխնոլոգիաներ (կենսաբժշկության համար տեխնոլոգիաների և նյութերի մշակման մասով),

բաշխված և բարձրարտադրողական հաշվիչ համակարգերի տեխնոլոգիաներ և ծրագրային ապահովում (հիվանդությունների ախտորոշման և բուժման համար սարքերի ու սարքավորումների ստեղծման մասով),

նանո-, կենսա-, տեղեկատվական և կոգնիտիվ տեխնոլոգիաներ,

կենսակատալիտիկ, կենսասինթետիկ և կենսասենսորային տեխնոլոգիաներ,

կենսաբժշկական և անասնաբուժական տեխնոլոգիաներ,

գենոմային, պրոտեոմային և հետգենոմային տեխնոլոգիաներ,

բջջային տեխնոլոգիաներ։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 32 կարգադրության

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

«Եվրասիական գերհամակարգչային տեխնոլոգիական հարթակ» եվրասիական տեխնոլոգիական հարթակի

 

1. Հիմնադիրներ՝

«Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի հիմնախնդիրների միացյալ ինստիտուտ» պետական գիտական հաստատություն (քաղ. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն),

«Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համալսարան» բաժնետիրական ընկերություն (քաղ. Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն),

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «Ա. Կ. Այլամազյանի անվան ծրագրային համակարգերի ինստիտուտ» գիտության դաշնային պետական բյուջետային հաստատություն (քաղ. Պերեսլավլ-Զալեսկի, Ռուսաստանի Դաշնություն),

«Ձեռնարկությունների ինկուբատոր» ֆոնդի հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն (քաղ. Երևան, Հայաստանի Հանրապետություն):

2. Նպատակներ՝

տնտեսության և գիտության տեխնոլոգիական ու նորարարական արագացված զարգացումն ապահովելու նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ` անդամ պետություններ) գերհամակարգչային տեխնիկայի և համապատասխան նորարարական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցություն,

գերհամակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների գիտատեխնոլոգիական զարգացման կարևորագույն ուղղությունների իրականացման գործում արդյունաբերության և հասարակության ռազմավարական կարիքների դերի ամրապնդում,

նոր հեռանկարային տեխնոլոգիաների, մրցունակության առումով գերազանցող արտադրանքի և ծառայությունների ստեղծման համատեղ գործունեության մեջ շահագրգռված բիզնեսի, գիտության, քաղաքացիական հասարակության և պետության ներկայացուցիչների ջանքերի միավորում,

նորարարությունների խթանում, գիտաարտադրական կոոպերացիայի ընդլայնում և նոր գործընկերությունների ձևավորում,

գերհամակարգչային տեխնոլոգիաների և հաշվողական տեխնոլոգիաների ոլորտում և հարակից ճյուղերում գիտատեխնիկական գործունեությանը և արդիականացման գործընթացներին աջակցություն,

անդամ պետությունների տնտեսությունների արդիականացման գործընթացի սուբյեկտներին արագացված զարգացման գործուն միջոցներով ապահովում,

Եվրասիական տնտեսական միության՝ որպես բարձր տեխնոլոգիաների տարածքի և արագացված տեխնոլոգիական զարգացման գոտու միջազգային կարգավիճակի ձևավորում ու պահպանում։

3. Խնդիրներ՝

գերհամակարգիչների, դրանց հեռահասանելիության ցանցերի, գրիդհամակարգերի և ամպային հաշվարկների համակարգերի կառուցման և օգտագործման ոլորտում հետազոտությունների ռազմավարական ծրագրի մշակում,

երկարաժամկետ հեռանկարով գերհամակարգչային ոլորտի զարգացման ֆորսայթի ստեղծում և հեռանկարային գործընթացների ու տեխնոլոգիաների հայեցակարգի մշակում,

գիտական, արտադրական և կրթական հաստատությունների, պետական և հասարակական ինստիտուտների միջև բարձրարտադրողական հաշվողական համակարգերի ստեղծման և օգտագործման հարցերով գիտաարտադրական կոոպերացիայի մեխանիզմների ձևավորում,

գերհամակարգչային տեխնոլոգիաների օգտագործման պրակտիկայի տարածմանն աջակցություն՝ կարևորագույն արտադրական խնդիրների լուծման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային աշխատանքների իրականացման վրա ժամանակի ծախսերի կրճատման, անդամ պետությունների բարձր տեխնոլոգիական արտադրանքի արժեքի նվազեցման և մրցունակության բարձրացման համար,

անդամ պետությունների գերհամակարգչային տեխնոլոգիաների զարգացման առաջատար կենտրոնների ջանքերի համակարգում՝ ներառյալ նպատակային ծրագրերի համակարգումը,

ճյուղային և տարածքային գրիդ համակարգերի զարգացման համակարգում և միասնական եվրասիական գիտատեխնիկական կիբեռտարածության ստեղծում,

ապարատային համատեղ ապահովման (ներառյալ տարրային և կոմպոնենտային բազաները) և համակարգային ու կիրառական ծրագրային ապահովման զարգացմանն ուղղված անդամ պետությունների ջանքերի համակարգում, այդ թվում՝ ազատ ծրագրային ապահովման հիման վրա,

անհրաժեշտ հետազոտությունների և մշակումների կատարման համար լրացուցիչ հասարակական, կորպորատիվ, մասնավոր ֆինանսական և նյութական ռեսուրսների ներգրավում։

4. Գործունեության հիմնական ուղղությունները՝

գերհամակարգիչների համար տարրային բազայի զարգացում,

գերհամակարգչային ծառայություններ և գերհամակարգիչների կիրառություն գիտության, կրթության, տնտեսության տարբեր ճյուղերի, սոցիալական ոլորտի և պետական կարիքների համար։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 32 կարգադրության

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

«Ֆոտոնիկա» եվրասիական տեխնոլոգիական հարթակի

 

1. Հիմնադիրներ՝

«Օպտիկա և լազերներ» գիտատեխնիկական ասոցիացիա (քաղ. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն),

Ղազախստանի Հանրապետության ֆիզիկատեխնիկական ինստիտուտ (քաղ. Աստանա, Ղազախստանի Հանրապետություն),

Լազերային ասոցիացիա (քաղ. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն),

«Ինսոլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (քաղ. Երևան, Հայաստանի Հանրապետություն)։

2. Նպատակներ՝

տնտեսության ճյուղերի, սոցիալական ոլորտի և պետական կարիքների համար ֆոտոնիկայի տեխնոլոգիաների զարգացում և արդյունավետ օգտագործում,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ` անդամ պետություններ) և երրորդ երկրների շուկաներում ֆոտոնիկայի մասով մշակումներն առաջ մղելու առնչությամբ համակարգված գործունեություն։

3. Խնդիրներ՝

ֆոտոնիկայի և դրա կիրառության ոլորտում գիտաարտադրական կոոպերացիայի և նոր գործընկերների ձևավորման խթանում ու աջակցություն,

ֆոտոնիկայի հեռանկարային նոր տեխնոլոգիաների ստեղծման և դրանց գործնական յուրացման, արտադրությունների արդիականացման և ֆոտոնիկայի բազայի հիման վրա մրցունակ արտադրանքն ու ծառայությունները շուկա դուրս բերելու մեջ բիզնեսի, գիտության, քաղաքացիական հասարակության և պետության շահագրգիռ ներկայացուցիչների ջանքերի միավորում,

անդամ պետությունների՝ ֆոտոնիկայի համար տեխնոլոգիաների և սարքավորումների կարիքների մոնիթորինգ,

անդամ պետությունների կազմակերպությունների՝ ֆոտոնիկայի համար տեխնոլոգիաների և սարքավորումների կարիքների բավարարմանն ուղղված գործողությունների ծրագրի մշակում։

4. Գործունեության հիմնական ուղղությունները՝

արդյունաբերական նյութերի լազերային մշակման տեխնոլոգիաներ,

«մեքենայական տեսողություն», լազեր-օպտիկական չափումներ և արատորոշում,

լազեր-օպտիկական տեղեկատվական համակարգեր,

անվտանգության ապահովման ֆոտոնային համակարգեր,

ֆոտոնիկան գեոդեզիայում և նավիգացիայում,

ֆոտոնային նանոտեխնոլոգիաներ,

ֆոտոնիկայի տարրային բազա։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 6

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 32 կարգադրության

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

«Եվրասիական լուսադիոդային տեխնոլոգիական հարթակ» եվրասիական տեխնոլոգիական հարթակի

 

1. Հիմնադիրներ՝

«Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի լուսադիոդային և օպտիկաէլեկտրոնային տեխնոլոգիաների կենտրոն» հանրապետական գիտաարտադրական ունիտար ձեռնարկություն (քաղ. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն),

«Ֆիզիկատեխնիկական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության (քաղ. Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն),

Լուսադիոդների և դրանց հիման վրա համակարգեր արտադրողների ոչ առևտրային ընկերակցություն (քաղ. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն),

«Դաստան-ԷնԷյչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (քաղ. Բիշքեկ, Ղրղզստանի Հանրապետություն)։

2. Նպատակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տնտեսությունների արդիականացման գործընթացի սուբյեկտներին էներգախնայող լուսադիոդային լուսատեխնիկական արտադրանքով ապահովում։

3. Խնդիրներ՝

անդամ պետությունների տնտեսությունների իրական հատվածի՝ լուսադիոդային տեխնոլոգիաների կարիքների որոշում,

էներգաարդյունավետ լուսադիոդային լուսավորման ոլորտում գերակա գիտատեխնիկական նախագծերի որոնում և զարգացմանն աջակցություն,

լուսադիոդային տեխնիկայի ոլորտում առաջատար տեխնոլոգիաների ներգրավում և նորերի ստեղծում,

լուսադիոդային բարձրորակ, երկարակյաց արտադրանքի ստեղծում,

անդամ պետությունների համատեղ նախաձեռնություններին և համատեղ նախագծերին աջակցություն,

համակարգված տեխնոլոգիական քաղաքականության մշակում՝ հաշվի առնելով լուսադիոդային արտադրանք սպառողների և մշակողների շահերը,

Միությունում լուսադիոդային տեխնոլոգիաների ներդրմանը խոչընդոտող արգելքների հայտնաբերում և դրանց վերացման մասով առաջարկությունների մշակում,

լուսադիոդային տեխնոլոգիաների նորմատիվ իրավական կարգավորման ոլորտում անդամ պետությունների համագործակցության հարցերին վերաբերող փաստաթղթերի կատարելագործմանն աջակցություն,

անդամ պետությունների գիտատեխնիկական զարգացման ձեռքբերումների մասսայականացում,

Միության փորձարկման լաբորատորիաների ցանցի, լուսադիոդային արտադրանքի զարգացման մոնիթորինգ։

4. Գործունեության հիմնական ուղղությունները՝

օպտիկա-էլեկտրոնային համակարգեր և տեխնոլոգիաներ առողջապահության, գյուղատնտեսության մեջ, կապի համակարգերում, տրանսպորտում,

էներգաարդյունավետ լուսային սարքեր,

տարրային բազա։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 7

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 32 կարգադրության

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

 «Պինդ օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման տեխնոլոգիաներ» եվրասիական տեխնոլոգիական հարթակի

 

1. Հիմնադիրներ՝

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «Ընդերքի համալիր յուրացման հիմնախնդիրների ինստիտուտ» գիտության դաշնային բյուջետային հաստատություն (քաղ. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն),

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուրալի բաժանմունքի «Լեռնային գործի ինստիտուտ» գիտության դաշնային պետական բյուջետային հաստատություն (քաղ. Եկատերինբուրգ, Ռուսաստանի Դաշնություն),

Ղազախստանի Կ. Սատպաևի անվան տեխնիկական հետազոտական ազգային համալսարան (քաղ. Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն),

Կարագանդայի պետական տեխնիկական համալսարան (քաղ. Կարագանդա, Ղազախստանի Հանրապետություն),

«Ղազախստանի Հանրապետության հանքային հումքի համալիր վերամշակման ազգային կենտրոն» հանրապետական պետական ձեռնարկություն (քաղ. Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն),

Ղազախստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Դ. Սերիկբաևի անվան Արևելա-Ղազախստանյան պետական տեխնիկական համալսարան» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկություն (քաղ. Ուստ-Կամենագորսկ, Ղազախստանի Հանրապետություն),

«Երկրաբանության գիտաարտադրական կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկություն (քաղ Մինսկ, Բելառուսի Հանրապետություն)։

2. Նպատակներ՝

պինդ օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման ոլորտում գիտատեխնիկական զարգացման առաջատար ազգային և համաշխարհային ձեռքբերումների կուտակման համակարգային աշխատանքի կատարում,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) գիտական ներուժի մոբիլիզացում՝ անդամ պետությունների ընդերքօգտագործման ոլորտում կիրառական խնդիրների համատեղ լուծման համար,

նորարարական տեխնոլոգիաների մշակում,

անդամ պետությունների համագործակցության մեջ խոչընդոտների վերացում,

անդամ պետությունների լեռնարդյունաբերական գործունեության զարգացման գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում կոոպերացիայի ապահովում, պինդ օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունավետության բարձրացում, ապագայի տնտեսության ձևավորում,

անդամ պետությունների տնտեսությունների լեռնարդյունաբերական հատվածի մշտական տեխնոլոգիական թարմացում և գլոբալ մրցունակության բարձրացում։

3. Խնդիրներ՝

անդամ պետությունների տնտեսությունների լեռնարդյունաբերական հատվածի զարգացման համար առավել արդիական ընդհանուր հիմնախնդիրների վերհանում,

արդիական հիմնախնդիրների լուծման համար անդամ պետությունների տնտեսությունների լեռնարդյունաբերական հատվածի՝ նոր տեխնոլոգիաների կարիքների որոշում,

անդամ պետությունների պինդ օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման տեխնոլոգիաների զարգացման մակարդակի գնահատում, օտարերկրյա անալոգների հետ այդ տեխնոլոգիաների համադրում,

պինդ օգտակար հանածոների և ածխաջրածինների արդյունահանման և վերամշակման ոլորտում առավել արդիական հիմնախնդիրների լուծման առավելագույն արդյունավետ ուղիների առաջարկում,

նորարարական ոլորտում կատարող կոլեկտիվների համագործակցության և կոոպերացիոն ընկերակցությունների ձևավորման շրջանակներում խորհրդատվական աշխատանքի կատարում և անդամ պետությունների համատեղ նախագծերի իրականացում,

անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պինդ օգտակար հանածոների ռեսուրսների և պաշարների համատեղ փորձաքննության, համատեղ նախագծերի կազմակերպում և անցկացում,

անդամ պետությունների համատեղ նախագծերի իրագործման համար ֆինանսավորման բյուջետային և արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ներգրավում,

կադրերի պատրաստման և վերապատրաստման, համատեղ լաբորատորիաների, գիտահետազոտական կենտրոնների և կայանների ստեղծման, ինչպես նաև սեմինարների և գիտաժողովների անցկացման միջոցով անդամ պետությունների համատեղ նախագծերի իրականացմանն աջակցություն,

անդամ պետությունների լեռնարդյունաբերական գործունեության լավագույն պրակտիկաների և գիտատեխնիկական զարգացման ձեռքբերումների մասսայականացման միասնական տեղեկատվական-կրթական միջավայրի ստեղծում,

4. Գործունեության հիմնական ուղղությունները՝

վառելիքաէներգետիկ ռեսուրսների արդյունահանում և խորը վերամշակում,

լեռնաքիմիական հումքի արդյունահանում և խորը վերամշակում,

երկաթային հանքաքարերի արդյունահանում և հարստացում,

գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանում և հարստացում,

ազնիվ մետաղների հանքաքարերի արդյունահանում և հարստացում,

հազվագյուտ հողերի հանքաքարերի արդյունահանում և խորը վերամշակում,

պինդ օգտակար հանածոների մասով հանքահետախուզական հետազոտություններ,

լեռնային մեքենաշինություն, լեռնարդյունաբերական գործունեության սպասարկում և տեղեկատվական ապահովում,

ընդերքօգտագործման տնտեսություն,

ռեսուրսների և պաշարների, լեռնարդյունաբերական նախագծերի փորձաքննություն,

նորարարական տեխնոլոգիաների տրանսֆեր, մտավոր սեփականության պաշտպանություն և արդյունավետ օգտագործում,

լեռնարդյունաբերական ոլորտի համար մասնագետների պատրաստում, վերապատրաստում և ատեստավորում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 8

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 32 կարգադրության

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

«Էկոլոգիական զարգացման տեխնոլոգիաներ» եվրասիական տեխնոլոգիական հարթակի

 

1. Հիմնադիրներ՝

««Էկոլոգիական զարգացման տեխնոլոգիաներ» տեխնոլոգիական հարթակ» ոչ առևտրային ընկերակցություն,

Բելառուսի Վ. Ի. Լենինի անվան պետական համալսարան (քաղ. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն),

«Ղազախստանի ազգային աշխարհագրական ընկերություն» հանրապետական հասարակական միավորում (քաղ. Աստանա, Ղազախստանի Հանրապետություն)։

2. Նպատակներ՝

էկոլոգիապես արդյունավետ և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման հիման վրա Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) տնտեսությունների արդյունավետության և մրցունակության բարձրացման մեխանիզմների ձևավորում,

էկոլոգիական հիմնախնդիրների լուծում,

էկոլոգիական անվտանգության ապահովում։

3. Խնդիրներ՝

ռացիոնալ բնօգտագործման, էկոլոգիական զարգացման և անվտանգության ապահովման ոլորտում համալիր ծրագրերի և նախագծերի իրականացման ընթացքում անդամ պետությունների գիտական, արտադրական և կրթական հաստատությունների, պետական և հասարակական ինստիտուտների միջև գիտաարտադրական կոոպերացիայի մեխանիզմների ստեղծում,

ուսումնասիրությունների համատեղ ռազմավարական ծրագրի մշակում,

անդամ պետությունների առաջատար ճյուղային պրոֆիլային գիտական և ինժինիրինգային կենտրոնների և արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների ջանքերի համակարգում՝ ներառյալ տարբեր մակարդակի նպատակային ծրագրերի համակարգումը,

անդամ պետություններում արդյունաբերական համագործակցության և էկոլոգիապես արդյունավետ, էներգախնայող և ռեսուրսախնայող լավագույն տեխնոլոգիաների տրանսֆերի զարգացում, ինչպես նաև երրորդ երկրների շուկաներում այդ տեխնոլոգիաների, ծառայությունների և արտադրանքի առաջխաղացում,

անհրաժեշտ հետազոտությունների և մշակումների անցկացման համար հասարակական, կորպորատիվ, մասնավոր լրացուցիչ ֆինանսական և նյութական ռեսուրսների ներգրավում,

նորմատիվ իրավական կարգավորման կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակում՝ հաշվի առնելով էկոլոգիական ասպեկտները,

«Էկոլոգիական զարգացում» ուղղությամբ անդամ պետությունների գիտատեխնիկական զարգացման ձեռքբերումների մասսայականացում,

էկոլոգիապես արդյունավետ տեխնոլոգիաների ոլորտում անդամ պետությունների գիտատեխնիկական զարգացմանը խոչընդոտող արգելքների հայտնաբերում և այդ արգելքները վերացնելու վերաբերյալ առաջարկությունների մշակում։

4. Գործունեության հիմնական ուղղությունները՝

«Էկոլոգիական զարգացում» ուղղությամբ անդամ պետությունների գիտատեխնիկական գերակա համատեղ նախագծերի զարգացմանն աջակցություն,

անդամ պետություններում արդյունաբերական համագործակցությանը և էկոլոգիապես արդյունավետ, էներգախնայող և ռեսուրսախնայող լավագույն տեխնոլոգիաների տրանսֆերին աջակցության մասնագիտացված տեղեկատվական պորտալի ստեղծում և զարգացում,

ռացիոնալ բնօգտագործման ոլորտում մասնավոր-պետական գործընկերության առավել արդյունավետ մոդելների մշակում և մասշտաբային համալիր նախագծերում դրանց իրականացում (բացառությամբ թափոնների մշակման և կենսառեմեդիացիայի), շրջակա միջավայրի խախտված վիճակի վերականգնում, այդ թվում՝ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման, բնական միջավայրի և կենսաբանական բազմազանության մոնիթորինգի միջոցով՝ հաշվի առնելով բոլոր ներգրավված կողմերի շահերը,

երկարաժամկետ կտրվածքով «Էկոլոգիական զարգացում» ուղղությամբ համատեղ ֆորսայթի ստեղծում,

անդամ պետությունների կազմակերպություններին, ըստ հարթակի պրոֆիլի, խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ անդամ պետությունների զարգացման ֆոնդերի և զարգացման ինստիտուտների ծրագրերում, անդամ պետությունների և երրորդ երկրների ծրագրերում և դրամաշնորհներում մասնակցության հարցերի շուրջ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 9

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 32 կարգադրության

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

«ԵվրասիաԲիօ» եվրասիական տեխնոլոգիական հարթակի

 

1. Հիմնադիրներ՝

Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Մանրէաբանության ինստիտուտ (քաղ. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն),

Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի «Կեսատեխնոլոգիայի ազգային կենտրոն» հանրապետական պետական ձեռնարկություն (քաղ. Աստանա, Ղազախստանի Հանրապետություն),

«Ռուսաստանի Յու. Ա. Օվչիննիկովի անվան կենսատեխնոլոգների ընկերություն» համառուսական հասարակական կազմակերպություն (քաղ. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն):

2. Նպատակ՝ կենսատեխնոլոգիաների և կենսատնտեսության ոլորտում դինամիկ զարգացում ապահովելու համար մտավոր, գիտատեխնիկական և արտադրական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և բազմապատկմանն ուղղված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) համակարգված գործունեություն (նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների ժամանակակից ցանցի ստեղծման և համաշխարհային մակարդակով մրցունակ կենսամթերքների` կենսատեխնոլոգիական միասնական շուկայի զարգացման միջոցով տնտեսապես և սոցիալապես կարևոր կենսատեխնոլոգիաների մշակման և գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի և էկոլոգիայի ոլորտում և դրանց ներդրման հիման վրա)։

3. Խնդիրներ՝

անդամ պետությունների պրոֆեսիոնալ համայնքի և գիտատեխնոլոգիական-ներուժի համախմբում,

գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի և էկոլոգիայի համար կենսատեխնոլոգիաների զարգացման համակարգման ու աջակցման համար միջազգային հաղորդակցական հարթակի տեսքով ինտեգրված համակարգի ստեղծում ՝ ելնելով անդամ պետությունների՝ գիտության, կրթության, տնտեսության, սոցիալական ոլորտի և անվտանգության շահերից,

անդամ պետություններում կենսատեխնոլոգիաների գիտատեխնոլոգիական զարգացման և կենսատնտեսության կառուցման ռազմավարությունների մշակում,

եվրասիական կեսատեխնոլոգիական ենթակառուցվածքի և համաշխարհային մակարդակով մրցունակ կենսամթերքների միասնական շուկայի ստեղծում ու զարգացում,

կենսատեխնոլոգիաների ոլորտում անդամ պետությունների նորմատիվ իրավական բազայի ներդաշնակեցում, այդ թվում՝ մտավոր սեփականության պաշտպանության և տեխնոլոգիաների տրանսֆերի մասով, կրթական ստանդարտների և տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներում,

անդամ պետությունների՝ նորագույն կենսատեխնոլոգիաների մշակման և ներդրման գործունեության խթանում ու աջակցություն,

կենսատեխնոլոգիաների և կենսատնտեսության ոլորտում նախագծերի համատեղ իրականացում:

4. Գործունեության հիմնական ուղղությունները՝

կենսարդյունաբերության և կենսաէներգետիկայի համար նորագույն բարձրարդյունավետ տեխնոլոգիաների մշակում ու ներդրում,

գյուղատնտեսության (ներառյալ բուսաբուծության, անասնաբուծության, անասնաբուժության և ջրատնտեսության), ինչպես նաև անտառարդյունաբերական համալիրի համար կենսատեխնոլոգիաների մշակում ու ներդրում,

էկոլոգիայի բարելավմանը և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված կենսատեխնոլոգիաների մշակում ու ներդրում (ներառյալ կենսառեմեդիացիան և թափոնների մշակումը),

կենսառեսուրսային բազայի գնահատում և մոնիթորինգ, դրա պահպանման, վերականգնման և ռացիոնալ օգտագործման ժամանակակից մեթոդների մշակում ու ներդրում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 10

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 32 կարգադրության

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

«Ագրոարդյունաբերական համալիրի սննդարդյունաբերության և վերամշակող արդյունաբերության տեխնոլոգիաներ՝ առողջ սննդի բաղադրատարրեր» եվրասիական տեխնոլոգիական հարթակի

 

1. Հիմնադիրներ՝

««ԱԱՀ սննդարդյունաբերության և վերամշակող արդյունաբերության տեխնոլոգիաներ՝ առողջ սննդի բաղադրատարրեր» տեխնոլոգիական հարթակ» ասոցիացիա (քաղ. Վորոնեժ, Ռուսաստանի Դաշնություն),

«Ալմաթիի տեխնոլոգիական համալսարան» բաժնետիրական ընկերություն (քաղ. Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն),

«Մոգիլյովի պարենամթերքի պետական համալսարան» կրթական հաստատություն (քաղ. Մոգիլյով, Բելառուսի Հանրապետություն),

2. Նպատակներ՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ագրոարդյունաբերական համալիրի սննդարդյունաբերության և վերամշակող արդյունաբերության զարգացում,

ագրարասննդային տեխնոլոգիաների ամբողջությունը ներառող տեխնոլոգիական հիմքի ստեղծում` գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ոլորտում հեռանկարային կոմերցիոն տեխնոլոգիաների մշակման նպատակով, ինչպես նաև ագրոարդյունաբերական համալիրի բարձրտեխնոլոգիական, նորարարական և մրցունակ արտադրանքի ստեղծում՝ պարենային անվտանգության, բնակչության առողջ սննդի և ռացիոնալ բնօգտագործման համար։

3. Խնդիրներ՝

անդամ պետությունների սննդարդյունաբերության և վերամշակող արդյունաբերության գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում գերակա ուղղությունների որոշում,

համագործակցության կարգավորում և, ըստ հարթակի պրոֆիլի, անդամ պետությունների համատեղ նախաձեռնություններին, կոոպերացիոն նախագծերին աջակցություն,

անդամ պետությունների տնտեսությունների իրական հատվածի՝ նոր տեխնոլոգիաների կարիքների որոշում,

գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում անդամ պետությունների նորմատիվ իրավական բազայի կատարելագործմանն աջակցություն,

ագրոարդյունաբերական համալիրում անդամ պետությունների կազմակերպությունների գիտատեխնիկական և նորարարական համագործակցության արդյունքների մոնիթորինգի իրականացում,

սննդարդյունաբերության և վերամշակող արդյունաբերության կազմակերպատնտեսական մեխանիզմների կատարելագործում,

ագրարասննդային արտադրություններում կադրային ներուժի կրթության և զարգացման կատարելագործում:

4. Գործունեության հիմնական ուղղությունները՝

գյուղատնտեսական արտադրանքի արտադրության բարձրարդյունավետ տեխնոլոգիաներ,

անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի սննդարդյունաբերության և վերամշակող արտադրությունների համար էներգախնայող սարքավորում,

սննդարդյունաբերության և վերամշակող արդյունաբերության առողջ սննդի արտադրանքի որակի կառավարման ոլորտում ստանդարտացման ու սերտիֆիկացման միասնական բազայի ձևավորում,

հարթակի գործունեության հիմնական ուղղություններին համապատասխան գիտաժողովների, ֆորումների, ցուցահանդեսների, համաժողովների և գործնական տուրերի կազմակերպում ու անցկացում,

գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և վերամշակման համար ժամանակակից սարքավորումների ու արդիական տեխնոլոգիաների մշակում,

գյուղատնտեսական հումքի վերամշակման և բարձորակ ու անվտանգ սննդամթերքի, այդ թվում՝ ֆունկցիոնալ, բուժիչ-կանխարգելիչ նշանակության և առողջ սննդի արտադրության բարձրարդյունավետ տեխնոլոգիաներ,

գյուղատնտեսական արտադրանքի համալիր վերամշակման և պահպանման հիմնախնդիրների լուծում։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 11

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 32 կարգադրության

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

«Եվրասիական գյուղատնտեսական տեխնոլոգիական հարթակ» եվրասիական տեխնոլոգիական հարթակի

 

1. Հիմնադիրներ՝

Գյուղատնտեսության էկոնոմիկայի համառուսական գիտահետազոտական ինստիտուտ (քաղ. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն),

«Ղազախստանի ագրոարդյունաբերության համակարգի էկոնոմիկայի և գյուղական տարածքների զարգացման գիտահետազոտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն (քաղ. Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն),

«Ղազախստանի անասնապահության և կերարտադրության գիտահետազոտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն (քաղ. Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն),

«Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի անասնապահության գիտագործնական կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկություն (քաղ. Ժոդինո, Բելառուսի Հանրապետություն),

«Նևսկոյե» բաց բաժնետիրական ընկերություն (քաղ. Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն),

ակադեմիկոս Գանի Ալիմի Կալիև (քաղ. Աստանա, Ղազախստանի Հանրապետություն),

ակադեմիկոս Վիկտոր Ալեքսանդրի Դրագավցև (քաղ. Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն),

««ԲԳՈՒ-Բիոտեխնոլոգիա» նորարարական փոքր ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Բրյանսկի մարզ, Ռուսաստանի Դաշնություն),

2. Նպատակներ՝

ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում առաջատար ազգային և համաշխարհային գիտատեխնիկական զարգացման ձեռքբերումների կուտակման համակարգային աշխատանքի կատարում,

Եվրասիական տնտեսական միության գյուղատնտեսությունում կիրառական խնդիրների համատեղ լուծման համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գիտական ներուժի մոբիլիզացում,

նորարարական արդյունքների մշակում և ագրոարդյունաբերական համալիրում դրանց ներդրում։

3. Խնդիրներ՝

գյուղատնտեսության համար առավել արդիական առանցքային, առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների վերհանում,

արդիական հիմնախնդիրների լուծման համար անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի՝ նոր տեխնոլոգիաների կարիքների որոշում,

անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրում ընտրված ուղղություններով տեխնոլոգիաների զարգացման մակարդակի գնահատում, օտարերկրյա անալոգների հետ այդ տեխնոլոգիաների համադրում,

գերակա տեխնոլոգիաների և գիտատեխնիկական նախագծերի որոնում, անդամ պետությունների համատեղ նախաձեռնություններին և համատեղ նախագծերին աջակցություն, նախագծային առաջարկությունների պորտֆելի ձևավորում, լավագույն գործընկերների որոնում,

անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան համատեղ նախագծերի համատեղ փորձաքննության կազմակերպում և անցկացում,

անդամ պետությունների համատեղ նախագծերի իրականացման համար ֆինանսավորման բյուջետային և արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ներգրավում,

համատեղ նախագծերի իրականացման համար կադրերի պատրաստում՝ գիտական դպրոցների ստեղծման, երիտասարդ գիտնականների մրցույթների և գիտաժողովների անցկացման միջոցով,

եվրասիական գյուղատնտեսական տեխնոլոգիական հարթակի կայքի ստեղծում,

անդամ պետությունների կողմից կատարված համատեղ նախագծերի և ագրոարդյունաբերական համալիրի էկոնոմիկայի իրական հատվածի կազմակերպություններում դրանց ներդրման արդյունքների մոնիթորինգ,

անդամ պետությունների գիտատեխնիկական զարգացմանը խոչընդոտող արգելքների հայտնաբերում և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների մշակում:

4. Գործունեության հիմնական ուղղությունները՝

անասնաբուծություն,

բուսաբուծություն և հողագործություն,

անասնաբուժական բժշկություն,

գյուղատնտեսական մեքենաշինություն,

գյուղատնտեսական էկոնոմիկա,

նորարարական տեխնոլոգիաների տրանսֆեր,

փոքր բիզնեսի զարգացում,

կադրերի պատրաստում և դպրոցականների հետ մասնագիտության ընտրությանն ուղղված աշխատանք:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 12

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 32 կարգադրության

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

««Թեթև արդյունաբերություն» արդյունաբերական տեխնոլոգիաներ» եվրասիական տեխնոլոգիական հարթակի

 

1. Հիմնադիրներ՝

««Տեքստիլ և թեթև արդյունաբերություն» տեխնոլոգիական հարթակ» ոչ առևտրային ընկերակցություն (քաղ. Կազան, Ռուսաստանի Դաշնություն),

Բելառուսի թեթև արդյունաբերության ապրանքների արտադրության և իրացման հարցերով պետական կոնցեռն (քաղ. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն),

Ղազախստանի Հանրապետության թեթև արդյունաբերության ձեռնարկությունների ասոցիացիա (քաղ. Աստանա, Ղազախստանի Հանրապետություն),

Ղրղզստանի Հանրապետության «Լեգպրոմ» թեթև արդյունաբերության ձեռնարկությունների ասոցիացիա (քաղ. Բիշքեկ, Ղրղզստանի Հանրապետություն):

2. Նպատակ՝ տեքստիլ և թեթև արդյունաբերության համար գիտատեխնոլոգիական պաշարի ստեղծում, որը հիմնված կլինի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) համատեղ գերակա հետազոտությունների և մշակումների արդյունքների վրա և կորոշի բարձրտեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների նոր շուկաների հայտնվելու, ինչպես նաև անդամ պետությունների տեքստիլ և թեթև արդյունաբերության մեջ առաջատար տեխնոլոգիաների արագ տարածման հնարավորությունները։

3. Խնդիրներ՝

արտադրության տեխնիկական վերազինման ու արդիականացման և «ճեղքումային» տեխնոլոգիաների ներդրման հիմա վրա անդամ պետությունների տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրական ներուժի բարձրացում, ձեռնարկությունների նորարարական գործունեության ակտիվացումն ապահովող նոր բարձրարտադրողական արտադրությունների ստեղծում, ներմուծման փոխարինում, անդամ պետությունների՝ երրորդ երկրներից արդյունաբերության ճյուղերի տեխնոլոգիական և ապրանքային կախվածության նվազեցում,

կոմպետենցիայի միջազգային կենտրոնների և հարթակի գործունեության ուղղություններով բաշխված նորարարական գիտատեխնոլոգիական կլաստերների համակարգի ստեղծում և զարգացում,

անդամ պետությունների արդյունաբերության գերակա ճյուղերի համար տեքստիլի, նոր նյութերի, արտադրատեսակների ոլորտում մրցունակ մակարդակով բազային գիտամեթոդական համալիրների զարգացում և աջակցություն։

4. Գործունեության հիմնական ուղղությունները՝

գիտատար արտադրանքի ստեղծում և թողարկում բնակչության, բժշկության, կրթական ոլորտի, ուժային կառույցների և գերատեսչությունների, ագրոարդյունաբերական համալիրի, շինարարական, կահույքի և տրանսպորտային արդյունաբերության համար,

անդամ պետությունների թեթև արդյունաբերության նորարարական, բարձրորակ արտադրանքի ստացման մասով այնպիսի տեխնոլոգիաների մշակում, որոնք կարող են «ճեղքման» համար հիմք հանդիսանալ,

երրորդ երկրների տեխնոլոգիական նախաձեռնությունների վեկտորներին համապատասխան՝ անդամ պետությունների տեքստիլ և թեթև արդյունաբերության զարգացման պարամետրերի ներդաշնակեցում։