Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (19.01.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.01.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

19 հունվարի 2016 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

 

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ (ՄԵԹՈԴԻ) ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Չափումների մեթոդիկայի (մեթոդի) չափագիտական վկայագրման կարգի հաստատման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 
ՈՐՈՇՈՒՄ

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ (ՄԵԹՈԴԻ) ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

«Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության 9-րդ կետի 3-րդ ենթակետի իրականացման նպատակներով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 10 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 36-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող «Չափումների մեթոդիկայի (մեթոդի) չափագիտական վկայագրման կարգը»:

2. Սահմանել, որ՝

մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրը չափումների մեթոդիկաների (մեթոդների) վկայագրումն անցկացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

չափումների մեթոդիկաների (մեթոդների) վկայագրման վերաբերյալ փաստաթղթերը, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրվել են մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրը, գործում են մինչև այդ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող՝ համապատասխան չափումների մեթոդիկաների (մեթոդների) գործողության ժամկետի դադարեցման օրը։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կանոններն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Վ. Գաբրիելյան


Վ. Մատյուշևսկի


Բ. Սագինտաև


О. Պանկրատով


Ի. Շուվալով

Հավելված