Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-297-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.04.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.490
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝

1) 4-րդ մասի «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ և 3-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված պահանջները» բառերը փոխարինել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ և 9-րդ մասերով սահմանված պահանջները» բառերով.

2) 6-րդ մասի «լիազորված պետական կառավարման հանրապետական մարմինը» բառերը փոխարինել «սույն օրենքում նշված պետական կառավարման մարմինը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «լիազորված պետական մարմինների» բառերը փոխարինել «սույն օրենքում նշված պետական կառավարման մարմնի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) «վերահսկիչ պալատին» բառերը փոխարինել «հաշվեքննիչ պալատին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններին» բառերը` «ինքնավար մարմիններին և անկախ պետական մարմիններին» բառերով.

2) 6-րդ մասը «Նախագահի աշխատակազմին,» բառերից հետո լրացնել «վարչապետի աշխատակազմին,» բառերով։

 

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմինը» բառերը փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն» բառերով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Անշարժ գույքի պետական ռեգիստրը մասնակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի շուկայի բնագավառում ընդհանուր քաղաքականության մշակմանը և ապահովում է դրա իրականացումը, իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների ճանաչման ու երաշխավորման նպատակով գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշումը, գույքի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծումը, տեղեկատվության տրամադրումը և համակարգի գործունեության կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Անշարժ գույքի պետական ռեգիստրը՝

1) իրականացնում է գույքի (անկախ սեփականության ձևից) նկատմամբ իրավունքների, սահմանափակումների և օգտագործման նկատմամբ սահմանափակումների պետական գրանցում.

2) կազմում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի հողային հաշվեկշիռը.

3) ստեղծում է անշարժ գույքի կադաստրային և տեղագրական քարտեզներ, կազմում է թվային կադաստրային և տեղագրական քարտեզներ.

4) իրականացնում է անշարժ գույքի կադաստրային գնահատում, հողի հարկի, գույքահարկի բազայի ստեղծում, մասնակցում է բազմաբնույթ կադաստրների վարման նպատակով անշարժ գույքի` հողերի, շենքերի, շինությունների գնահատման մեթոդիկայի մշակմանը.

5) մշակում և ներդնում է անշարժ գույքի ծածկագրման (կոդավորման) համակարգը, պետական գրանցման ծածկագրերը.

6) կազմակերպում և իրականացում է անշարժ գույքի պետական համակարգված դիտարկումներ (մոնիտորինգ), հրապարակում է անշարժ գույքի շուկայի վերլուծությունը և տեղեկատվությունը.

7) ստեղծում և կառավարում է անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների մասին տեղեկատվական բանկը, պահպանում է կադաստրային գործերի և պետական գրանցման փաստաթղթերը.

8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում «Անշարժ գույքի գնահատում» որակավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգում, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուների որակավորման անցկացում, որակավորման վկայականների տրամադրում, դրանց գործողության կասեցում կամ դադարեցում.

9) իրականացնում է համակարգում ավտոմատացված կադաստրի ներդնում.

10) ապահովում է անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության հավաստիության, ամբողջականության, մատչելիության, արդիականության և հրապարակայնության ապահովում.

11) իր իրավասության սահմաններում մասնակցում է հողային հարաբերությունների կարգավորման, հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակմանը` հողի նկատմամբ իրավունքների, հողի շուկայի ձևավորման մասով.

12) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը կազմելու համար տրամադրում է տեղեկատվություն անշարժ գույքի մասին, կազմված նախագծերի և դրանց ճարտարապետահատակագծային առաջադրանքների մասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրամադրում է եզրակացություններ.

13) իր իրավասության սահմաններում մասնակցում է հողաշինարարական նպատակային ծրագրերի, հողերի միավորման նախագծերի մշակմանը.

14) մշակում է բնագավառի գործունեությունը կարգավորող օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծեր, նորմատիվ փաստաթղթեր (պետական ստանդարտներ, հրահանգներ, մեթոդական ցուցումներ և այլն).

15) հրապարակում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկագրի հրապարակում.

16) Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի, տեղագրական քարտեզների, հանութային նյութերի և հատակագծերի հիման վրա ստեղծում և կառավարում է պետական քարտեզագրական ֆոնդը.

17) իրականացնում է պետական գեոդեզիական ցանցի ստեղծման և պարբերաբար թարմացման աշխատանքներ, ապահովում է կոորդինատային, բարձունքային, գրավիմետրական չափումների միասնական համակարգի ձևավորումը.

18) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման համար սահմանված կարգով տրամադրում է թույլտվություններ և այդ աշխատանքների նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.

19) ղեկավարում է աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքները.

20) իրականացնում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված պետական վերահսկողություն:»:

 

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 75-րդ հոդվածում`

1) «վերահսկիչ պալատին» բառերը փոխարինել «հաշվեքննիչ պալատին» բառերով, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմիններին» բառերը` «ինքնավար մարմիններին և անկախ պետական մարմիններին» բառերով.

2) 4-րդ մասը «Նախագահի աշխատակազմին,» բառերից հետո լրացնել «վարչապետի աշխատակազմին,» բառերով:

 

Հոդված 8. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» և «Հայաստանի Հանրապետության Նախագահ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կառավարություն» և «Հանրապետության նախագահ» բառերով։

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 30

Երևան

ՀՕ-297-Ն