Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-261-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.04.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.454
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) հարկային մարմին` Պետական եկամուտների կոմիտե.»:

 

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 59-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետում, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 225-րդ հոդվածի 1-ին մասում և 240-րդ հոդվածի 1-ին մասում «պետական կառավարչական հիմնարկների» բառերը փոխարինել «պետական մարմինների» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում, 2-րդ բաժնի վերնագրում, 79-րդ հոդվածի 4-րդ մասում, 219-րդ հոդվածի 3-րդ մասում, 235-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 250-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 285-րդ հոդվածի 1-ին մասում, 320-րդ հոդվածի 1-ին մասում, 377-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետում, 407-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերում, 409-րդ հոդվածի 4-րդ մասում «հարկային մարմիններ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հարկային մարմին» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ նախադասությունում «իրականացնում են» բառերը փոխարինել «իրականացնում է» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում և 250-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «իրենց գործառույթների իրականացման ընթացքում կարող են» բառերը փոխարինել «իր գործառույթների իրականացման ընթացքում կարող է» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 6-րդ մասում և 409-րդ հոդվածի 4-րդ մասում «որոշում են» բառերը փոխարինել «որոշում է» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող՝ հարկային մարմնում մշտապես գործող մարմին է, որը» բառերը:

 

Հոդված 9. Օրենսգրքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» և «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կառավարություն» և «վարչապետ» բառերով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 30

Երևան

ՀՕ-261-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան