ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) ողորկ-երկարափող հրազեն` այդ թվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (առողջապահության բնագավառի լիազոր մարմին) սահմանած վնասվածքային գործողության նորմերին համապատասխանող փամփուշտներով հրազեն.
գ) գազային զենք` առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից կիրառման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), դրանց փամփուշտներ, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային և այլ սարքեր.
դ) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմնի (այսուհետ` ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմին) պահանջներին և առողջապահության բնագավառի լիազոր մարմնի սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «հանրապետական գործադիր» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում «առողջապահության հանրապետական մարմնի» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառի լիազոր մարմնի» բառերով, իսկ «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական մարմնի» բառերը` «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական մարմինը» բառերը փոխարինել «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմինը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում «առողջապահության հանրապետական մարմինը» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառի լիազոր մարմինը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական մարմնի» բառերը փոխարինել «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.
2) «ե» կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:»:
Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական մարմինները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմինը» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-277-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|