Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-221-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (30.03.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.29/24(1382) Հոդ.414
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ժզ» կետի երկրորդ պարբերությունում «և կնքել միջգերատեսչական պայմանագրեր» բառերը փոխարինել «, կնքել միջազգային պայմանագրեր և ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթեր» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 29

Երևան

ՀՕ-221-Ն