Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-209-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.04.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.29/24(1382) Հոդ.402
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրում և ամբողջ տեքստում «պետական պաշտոններ» բառերը փոխարինել «պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «պետական պաշտոն» բառերը փոխարինել «պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածում «հանրապետական գործադիր մարմինների» բառերը փոխարինել «պետական մարմինների» բառերով.

 

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2.

Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է`

1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող հետևյալ անձանց վրա.

ա. քաղաքական պաշտոն զբաղեցնող,

բ. վարչական պաշտոն զբաղեցնող,

գ. հայեցողական պաշտոն զբաղեցնող,

դ. ինքնավար պաշտոն զբաղեցնող, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի անդամների,

ե. պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող՝ պետական ծառայող չհանդիսացող անձանց, որոնց վրա տարածվում են միայն սույն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները), այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) կազմի և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների.

2) պետական մարմնի կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատողների, որոնց վրա տարածվում են միայն սույն օրենքի 30-րդ հոդվածի դրույթները:

2. Հանրային իշխանության մարմիններում, բացառությամբ Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի չափերը և վարձատրության հետ կապված այլ հարաբերությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընդ որում, սույն օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում և ժամանակահատվածում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են:

3. Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը համապատասխանաբար սահմանում են Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը:

4. Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատիկի և այդ աշխատողների թվի արտադրյալով:

5. Հանրաքվեի, տեղական հանրաքվեի, Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում գտնվող 5 և ավելի համայնքներում կամ 5-ից պակաս համայնքներում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը միասին գերազանցում է 10.000-ը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրություններ անցկացվելու դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի համար տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափի, իսկ հանձնաժողովի անդամները` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության 70 տոկոսի չափով: Մյուս ընտրությունների դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի անդամները վարձատրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության չափով: Սույն մասում նշված պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կամ հանրաքվեների կազմակերպման և անցկացման ծախսերում:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլ անցկացվելու դեպքում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի կրկնապատիկի, հանձնաժողովի քարտուղարը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության 70 տոկոսի, իսկ հանձնաժողովի անդամները՝ նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի նախագահի տեղակալը և հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

7. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած) զինծառայողներին տրվում է ամսական վարձատրություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասից հանել «հանրապետական գործադիր մարմինների» բառերը.

2) 6-րդ մասը «, ինչպես նաև» բառերից առաջ լրացնել «աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողին, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողին, դատախազության աշխատակազմում պետական ծառայողին, դատական ծառայողին (այդ թվում` Սահմանադրական դատարանի աշխատակազմում դատական ծառայողին)» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերից հանել «հանրապետական գործադիր մարմինների» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ»:

 

Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


 

«Հոդված 9.

Պետական պաշտոն և այլ պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը

 

1. Պետական պաշտոն և այլ պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։

2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և անդամները վարձատրվում են սույն օրենքի հավելված 1-ով սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներով, եթե «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

 

Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.

 

«Հոդված 12.1. Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները

 

1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի պաշտոնում աշխատանքային ստաժի համար Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին վճարվում է հավելավճար` տվյալ պաշտոնում յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնը դատավորի կողմից ստանձնելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար սույն մասով և սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով հաշվարկող հավելավճարից վճարվում է միայն առավել բարձրը:

2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:

 

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով։»:

 

Հոդված 13. Օրենքի 15.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քննչական կոմիտեի ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով։»:

 

Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «հանրապետական գործադիր մարմինների» բառերը.

2) 2-րդ մասի «Պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության» բառերով, «ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմնի համակարգերում» բառերը` ազգային անվտանգության ծառայության համակարգում» բառերով, «ոստիկանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում» բառերը` «ոստիկանության համակարգում» բառերով.

3) 2.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 3-րդ և 6-րդ մասերից հանել «հանրապետական գործադիր մարմինների» բառերը:

 

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը «դեպքի,» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ինչպես նաև քաղաքական և հայեցողական պաշտոն զբաղեցնող այն դիվանագետների, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանված են սույն օրենքի հավելված 1-ով»:

 

Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասից հանել «իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձի դեպքում, որի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը սահմանվում է սույն օրենքի հավելված 1-ով, հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն օրենքի հավելված 1-ով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալով։» բառերը:

 

Հոդված 17. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «Սույն մասով սահմանված բնականոն աճը չի տարածվում այն բարձրաստիճան պաշտոնատար անձի վրա, որի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը սահմանված է սույն օրենքի հավելված 1-ով։» նախադասությունը.

2) 3-րդ մասի «օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

 

Հոդված 18. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «Պետական ծառայության պաշտոն զբաղեցնող» բառերը:

 

Հոդված 19. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Պետական ծառայության մարմինների համար» բառերը փոխարինել «Պետական իշխանության մարմիններում» բառերով.

2) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմի» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվող աշխատանքների համար քաղաքացիական ծառայողը աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցների հաշվին կարող է պարգևատրվել, եթե բավարարել է հաստատված գնահատման անհատական ցուցիչները:»:

 

Հոդված 20. Օրենքի 22-րդ հոդվածի 6.3-րդ մասից, 28-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվի)» բառերը, իսկ 28-րդ հոդվածի 1-ին մասից՝ «կարճաժամկետ» բառը:

 

Հոդված 21. Օրենքի 23-րդ հոդվածից հանել «հանրապետական գործադիր մարմինների» բառերը:

 

Հոդված 22. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասի «քաղաքացիական» բառը փոխարինել «ինքնավար» բառով:

 

Հոդված 23. Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում օրենքով սահմանված դեպքում, կարգով պետական ծառայողը վարձատրվում է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողը վարձատրվում է միայն երեք ամսվա համար` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան ղեկավար պաշտոնների 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը:»:

 

Հոդված 24. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` յուրաքանչյուր մարմնի համար նախատեսված միջոցներից:»:

 

Հոդված 25. Օրենքի 9-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 9

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 30.

Պետական մարմինների (ենթակա մարմինների) կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրությունը

 

1. Պետական մարմինների (ենթակա մարմինների) կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով:

2. Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման համար հիմք են ընդունվում պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների` սույն օրենքով սահմանված կարգով որոշված պաշտոնային դրույքաչափերը:»:

 

Հոդված 26. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական ծառայողին քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում համապատասխան ծառայողի համար վերջին պաշտոնում սահմանված պաշտոնային դրույքաչափը սույն հոդվածով սահմանված կարգով պահպանվում է, եթե նրա պաշտոնը չի փոխվում, սակայն փոխվում է հիմնական աշխատավարձի հաշվարկման սանդղակը, և այդ սանդղակում բացակայում է վերջին պաշտոնում նրա հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) գործակիցը: Այս դեպքում տվյալ պետական ծառայողի (քաղաքացիական ծառայողի) համար վերջին պաշտոնում սահմանված պաշտոնային դրույքաչափը պահպանվում է մինչև այն պահը, երբ տվյալ պետական ծառայողի (քաղաքացիական ծառայողի) համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված գործակցի (համապատասխան սանդղակի 11-րդ մակարդակի գործակից) և բազային աշխատավարձի արտադրյալը ավելի բարձր կլինի սույն հոդվածի համաձայն պահպանված հիմնական աշխատավարձի չափից:»:

 

Հոդված 27. Օրենքի հավելված 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:

 

Հոդված 28. Օրենքի հավելված 2-ն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 29. Օրենքի 6-րդ հավելվածում վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ» բառերը հանել:

 

Հոդված 30. Օրենքի 9-րդ հավելվածում՝

1) աղյուսակի «Պետական ծառայություն, բացառությամբ դիվանագիտական, հարկային, մաքսային և հարկադիր կատարման ծառայությունների» բառերը փոխարինել «Պետական ծառայություն, բացառությամբ քաղաքացիական, դիվանագիտական, հարկային, մաքսային և հարկադիր կատարման ծառայությունների» բառերով.

2) աղյուսակը «Դիվանագիտական ծառայություն» բաժնից առաջ լրացնել նոր բաժնով` համաձայն հավելված 2-ի:

 

Հոդված 31. Պետական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարի տեղակալների պաշտոններն օրենքով սահմանված կարգով վարչական պաշտոն դառնալու և այդ պաշտոնները նրանց կողմից զբաղեցվելու դեպքում նրանց պաշտոնային դրույքաչափը որոշվում է սույն օրենքի հավելված 1-ի համապատասխան գործակցով, իսկ նախկին և ներկա պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նրանց վճարվում է որպես լրավճար, իսկ նախկին պաշտոնում բարձր դասային աստիճանի համար սահմանված հավելավճարը չի վճարվում:

 

Հոդված 32. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, բացառությամբ 7-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 29

Երևան

ՀՕ-209-Ն

 

 

Հավելված 1

«Պետական պաշտոններ և պետական ծառայության

պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց

վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ

և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

   

Պաշտոնի անվանումը

Գործակիցը

 

1

2

 

Հանրապետության նախագահ

 20.00

 

Վարչապետ

 19.00

 

Ազգային ժողովի նախագահ

 18.00

 

Սահմանադրական դատարանի նախագահ

 16.00

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

16.00

 

Առաջին փոխվարչապետ

16.00

 

Փոխվարչապետ

 15.50

 

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

 15.50

 

Մարդու իրավունքների պաշտպան

 15.00

 

 Վճռաբեկ դատարանի նախագահ

 15.00

 

Հաշվեքննիչ պալատի նախագահ

 15.00

 

Գլխավոր դատախազ

 15.00

 

Ազգային ժողովի նախագահի տեղակալ

 14.00

 

Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ

 12.00

 

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ

 12.00

     
 

Նախարար

 12.00

 

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

 12.00

 

Ոստիկանության պետ

 12.00

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

12.00

 

Պետական վերահսկողության ծառայության ղեկավար

12.00

 

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

 12.00

     
 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

12.00

 

Սահմանադրական դատարանի դատավոր

 12.00

 

Բարձրագույն դատական խորհրդի անդամ

12.00

 

Հատուկ քննչական ծառայության պետ

 12.00

 

Քննչական կոմիտեի նախագահ

 12.00

 

Վերաքննիչ դատարանի նախագահ

 11.50

 

Վճռաբեկ դատարանի դատավոր

 11.50

 

Վարչական դատարանի նախագահ

 11.00

 

Առաջին ատյանի դատարանի նախագահ

 11.00

 

Վերաքննիչ դատարանի դատավոր

 11.00

 

 Գլխավոր դատախազի տեղակալ

 11.00

 

Գլխավոր ռազմական տեսուչ

 10.50

 

 Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

 10.50

 

Հատուկ հանձնարարություններով դեսպան

 10.50

 

Պետական պահպանության ծառայության պետ

10.00

 

Քրեակատարողական ծառայության պետ

 10.00

 

Փրկարար ծառայության տնօրեն

 10.00

 

Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող

 10.00

 

Ազգային ժողովի պատգամավոր

 10.00

 

Դատական դեպարտամենտի ղեկավար

 10.00

 

Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ

 10.00

 

 Մարզպետ

 10.00

 

Հաշվեքննիչ պալատի անդամ

 10.00

 

 Նախարարի առաջին տեղակալ

 10.00

 

 Կառավարությանն ենթակա մարմնի ղեկավար

 10.00

 

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

 10.00

 

Ոստիկանության պետի առաջին տեղակալ

 10.00

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

10.00

 

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

 10.00

     
 

Վարչական դատարանի դատավոր

 10.00

 

Առաջին ատյանի դատարանի դատավոր

 10.00

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

10.00

 

Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար

 9.00

 

Երևան քաղաքի դատախազ

 9.00

 

 Նախարարի տեղակալ

 8.50

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար

8.50

 

Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ

 8.50

 

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

 8.50

 

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

 8.50

 

Ոստիկանության պետի տեղակալ

 8.50

 

Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ

 8.50

 

Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ

8.50

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

8.50

 

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

 8.50

 

Գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ

 8.50

 

Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ

 8.50

 

Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ տեղակալ

 8.00

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար

 8.00

 

Վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ

8.00

 

Կառավարությանն ենթակա մարմնի ղեկավարի առաջին տեղակալ

 8.00

 

Մարզպետի տեղակալ

 8.00

 

Մարզի դատախազ

 8.00

 

Կայազորի զինվորական դատախազ

 8.00

 

Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ

 7.50

 

Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ

 7.50

 

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

 7.50

 

Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ

 7.50

 

Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

 7.50

 

Ինքնավար և անկախ պետական մարմնի անդամ

 7.50

 

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ

 7.50

 

Վիճակագրության պետական խորհրդի անդամ

7.50

 

Վարչապետի աշխատակազմ

 
 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար

12.00

 

Վարչապետի գլխավոր խորհրդական

11.00

 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

10.00

 

Վարչապետի խորհրդական

 10.00

 

Ազգային անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

10.00

 

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

10.00

 

Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար

10.00

 

Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավար

10.00

 

 Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

9.50

 

Վարչապետի արարողակարգի պատասխանատու

9.00

 

Վարչապետի մամուլի քարտուղար

 9.00

 

Վարչապետի օգնական

 9.00

 

Փոխվարչապետի խորհրդական

9.00

 

Վարչապետի ռեֆերենտների խմբի ղեկավար

 8.50

 

Փոխվարչապետի օգնական

7.50

 

Փոխվարչապետի մամուլի քարտուղար

7.50

 

Վարչապետի ռեֆերենտ

 7.00

 

Փոխվարչապետի արարողակարգի պատասխանատու

6.50

 

Փոխվարչապետի ռեֆերենտ

5.50

 

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական

7.00

 

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական

6.00

 

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար

6.00

 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

 4.50

 

Ազգային ժողովի աշխատակազմ

 
 

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

12.00

 

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

10.00

 

Ազգային ժողովի նախագահի խորհրդական

 9.50

 

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 8.50

 

Ազգային ժողովի նախագահի օգնական

 8.00

     
 

Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար

8.00

 

Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ

 6.00

 

Ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնական

 5.00

 

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական

 4.50

 

Ազգային ժողովի խմբակցության փորձագետ

 4.50

 

Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնական

 3.00

 

Հանրապետության նախագահի աշխատակազմ

 
 

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար

11.00

 

Հանրապետության նախագահի խորհրդական

9.50

 

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 8.50

 

Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար

 8.00

 

Հանրապետության նախագահի օգնական

 8.00

 

Հանրապետության նախագահի ռեֆերենտ

 6.00

 

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական

 4.50

 

Սահմանադրական դատարանի աշխատակազմ

 
 

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

 10.00

 

Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական

9.00

 

Սահմանադրական դատարանի նախագահի օգնական

7.50

 

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար

7.50

     
 

Դատախազություն

 
 

Գլխավոր դատախազության վարչության պետ, զինվորական դատախազի տեղակալ

 9.00

 

Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազ

 8.00

 

Գլխավոր դատախազության բաժնի պետ

 7.50

 

Գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալ, գլխավոր դատախազության ավագ դատախազ, Երևան քաղաքի դատախազի տեղակալ

 7.25

 

Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի ավագ դատախազ, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազի տեղակալ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետ

 7.00

 

Գլխավոր դատախազության դատախազ, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ

 6.75

 

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազ

 6.50

 

Երևան քաղաքի դատախազության դատախազ, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազ

 6.25

 

Մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազ

 6.00

 

Գլխավոր դատախազի խորհրդական

5.50

 

Գլխավոր դատախազի օգնական

4.50

 

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար

4.50

 

Գլխավոր դատախազի տեղակալի օգնական

4.00

 

Հատուկ քննչական ծառայություն

 
 

ՀՔԾ վարչության պետ

8.00

 

ՀՔԾ վարչության պետի տեղակալ

 7.50

 

ՀԿԳ ավագ քննիչ

7.00

 

ՀԿԳ քննիչ

6.00

 

Քննչական կոմիտե

 
 

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ, Երևան քաղաքի քննչական վարչության պետ

8.00

 

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետ, Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, մարզային քննչական վարչության պետ

7.00

 

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ), զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ), զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետ, մարզային քննչական վարչության պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ

6.75

 

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետի տեղակալ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ), Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ, մարզային քննչական վարչության քննչական բաժնի պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ

6.50

 

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ

6.25

 

Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, մարզային քննչական վարչության բաժնի պետի տեղակալ

6.00

 

Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, մարզային քննչական վարչության ավագ քննիչ

5.50

 

Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, մարզային քննչական վարչության քննիչ

5.00

 

Մարզային քննչական վարչության քննչական բաժնի ավագ քննիչ

4.50

 

Մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ

4.25

 

Նախարարություններ

 
 

 Նախարարի խորհրդական

 5.50

 

Նախարարի առաջին տեղակալի օգնական

 4.50

 

 Նախարարի օգնական

 4.50

 

 Նախարարի մամուլի քարտուղար

 4.50

 

Նախարարի տեղակալի օգնական

 4.00

 

Ինքնավար մարմիններ, անկախ պետական մարմիններ

 
 

Ինքնավար մարմնի, անկախ պետական մարմնի նախագահի խորհրդական

 4.75

 

Ինքնավար մարմնի, անկախ պետական մարմնի նախագահի օգնական

 4.50

 

Ինքնավար մարմնի, անկախ պետական մարմնի նախագահի տեղակալի օգնական

 3.50

 

Ինքնավար մարմնի, անկախ պետական մարմնի անդամի օգնական

 3.00

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

 
 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող

6.00

 

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական

5.5

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանման ղեկավար

4.55

 

Մարդու իրավունքների պաշտպանի օգնական

 4.50

 

Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար

 4.50

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 
 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ - վերստուգիչ ծառայության պետ

 6.00

 

Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններ

 
 

Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի խորհրդական

 4.75

 

Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի օգնական

 4.50

 

Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալի օգնական

 3.00

 

Մարզպետարաններ

 
 

Մարզպետի խորհրդական

 4.75

 

Մարզպետի օգնական

 4.50

 

Մարզպետի տեղակալի օգնական

 3.00

 

Նախարարությանը ենթակա մարմին, տեսչական մարմիններ

 
 

Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին տեղակալ

 7.00

 

Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ

 6.00

     
 

Նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև տեսչական մարմնի ղեկավարի օգնական

 4.50

 

Նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնական

 3.00

 

Նախարարության ոլորտում ծրագրեր իրականացնող գրասենյակներ

 
 

Տնօրեն

 7.50

 

Տնօրենի տեղակալ

 5.50

 

Բաժնի պետ

 4.48

 

Գլխավոր մասնագետ

 3.36

 

Առաջատար մասնագետ

 3.03

 

Առաջին կարգի մասնագետ

 2.50

 

Տնօրենի խորհրդական, տնօրենի օգնական

 2.00

Հավելված 2

«Պետական պաշտոններ և պետական ծառայության

պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի


Քաղաքացիական ծառայություն

Աշխատավարձ
մակարդակները

Հիմնական աշխատավարձի
բնականոն աճը

Մասնագիտական պաշտոններ

Ղեկավար պաշտոններ

8-րդ

7-րդ

6-րդ

5-րդ

4-րդ

3-րդ

2-րդ

1-ին

5-րդ

4-րդ

3-րդ

2-րդ

1-ին

11

Աճ
չկա

1.68

1.95

2.28

2.66

3.11

3.64

4.40

5.34

4.40

5.34

6.49

7.91

9.65

10

Երեք
տարին մեկ

1.63

1.90

2.21

2.58

3.01

3.53

4.27

5.17

4.27

5.17

6.29

7.65

9.33

9

1.58

1.84

2.14

2.50

2.92

3.42

4.13

5.01

4.13

5.01

6.09

7.41

9.03

8

1.54

1.79

2.08

2.42

2.83

3.31

4.01

4.85

4.01

4.85

5.89

7.17

8.74

7

Երկու
տարին մեկ

1.49

1.73

2.02

2.35

2.75

3.21

3.88

4.70

3.88

4.70

5.71

6.94

8.46

6

1.45

1.68

1.96

2.28

2.66

3.11

3.76

4.55

3.76

4.55

5.52

6.72

8.18

5

1.41

1.63

1.90

2.21

2.58

3.02

3.64

4.41

3.64

4.41

5.35

6.50

7.92

4

Յուրաքանչյուր
տարի

1.37

1.59

1.84

2.15

2.50

2.92

3.53

4.27

3.53

4.27

5.18

6.29

7.66

3

1.33

1.54

1.79

2.08

2.43

2.83

3.42

4.14

3.42

4.14

5.01

6.09

7.41

2

1.29

1.49

1.73

2.02

2.35

2.75

3.31

4.01

3.31

4.01

4.86

5.89

7.17

1

1.25

1.45

1.68

1.96

2.28

2.66

3.21

3.88

3.21

3.88

4.70

5.71

6.94