Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-245-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (30.03.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.29/24(1382) Հոդ.438
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրում «այլ երկրների միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի» բառերը փոխարինել «օտարերկրյա պետությունների միջև միջազգային պայմանագրերի» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներում «միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի» բառերը փոխարինել «միջազգային պայմանագրերի» բառերով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 29

Երևան

ՀՕ-245-Ն