Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-183-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (07.04.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.28/23(1381) Հոդ.376
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքում (այսուհետ` Օրենք) «բնապահպանական պետական տեսչություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով և դրանց հոլովաձևերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերության «բնապահպանական վերահսկողություն» հասկացությունից հանել «(բացառությամբ ընդերքօգտագործման համար)» բառերը.

2) երկրորդ պարբերության «լիազորված պետական մարմնի ստորաբաժանում» բառերը փոխարինել «մարմին» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում «բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով։

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հանրապետական» բառը։

 

Հոդված 6. Օրենքի 3-րդ գլխի վերնագրից հանել «պաշտոնների դասակարգումը,» բառերը։

 

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և լիազոր մարմնի սահմանած մեթոդական ցուցումներով ու հրահանգներով» բառերը։

 

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ձևը և այն կրելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։

 

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասում «լիազոր մարմնի ղեկավարին ու Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչի տեղակալին» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նրա տեղակալին» բառերով։

 

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ա» ենթակետից հանել «(բացառությամբ ընդերքօգտագործողների)», իսկ «բ» ենթակետից՝ «(բացառությամբ ընդերքօգտագործման)» բառերը:

 

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «լիազոր մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կառավարման խորհրդի» բառերով, իսկ «և լիազոր մարմնի ու» բառերը՝ «բնապահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ու» բառերով.

2) 2-րդ մասի «ստուգում իրականացնելու մասին հրամանը տալիս է լիազոր մարմնի ղեկավարը, իսկ հանձնարարագիրը՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ` տարածքային բնապահպանական ավագ պետական տեսուչը» բառերը փոխարինել «ստուգում իրականացնելու վերաբերյալ հրամանը կամ հանձնարարագիրը տալիս է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.

3) 3-րդ մասի «լիազոր մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Առանձնահատուկ դեպքերում ստուգումն անցկացվում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով:».

2) 8-րդ մասի «հրահանգը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «կարգը հաստատում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով։

 

Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «բնապահպանական գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ տարածքային բնապահպանական ավագ պետական տեսուչը» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ տարածքային բնապահպանության տեսուչը» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված որոշումներ (այսուհետ` որոշումներ) կայացնելու իրավասություն ունեն Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը, բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարը՝ տեսչական մարմնի ղեկավարի սահմանած դեպքերում և կարգով։».

2) 7-րդ մասի «սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «հաստատում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով։

 

Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում «լիազոր մարմնի ղեկավարը» և «Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչը» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով, իսկ 4-րդ մասում «լիազոր» բառը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով։

 

Հոդված 17. Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասում «լիազոր մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասում «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «բնապահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերով:

 

Հոդված 19. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) 1-ին և 2-րդ մասերի «ա» կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին և 2-րդ մասերի «գ» կետերը «կենսառեսուրսների» բառից հետո լրացնել «, օգտակար հանածոների» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տեսուչի գործողությունները կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

2) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 21. Օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածների 4-րդ մասերում «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով։

 

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 28

Երևան

ՀՕ-183-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան