Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-135-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (31.03.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.21/20(1378) Հոդ.301
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 1-ին

 

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը «պահպանման նկատմամբ,» բառերից հետո լրացնել «հրդեհների և տեխնիկական անվտանգության վերաբերյալ գործերով իրականացնում է դեպքի վայրի պահպանություն, որի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 17

Երևան

ՀՕ-135-Ն