Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-140-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (31.03.2018-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.21/20(1378) Հոդ.306
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 1-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 386. Զանգվածային ոչնչացման զենք տարածելը

 

Քիմիական, կենսաբանական, միջուկային կամ միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք, ինչպես նաև դրանց փոխադրման հատուկ միջոցներ ստեղծելը, արտադրելը, ձեռք բերելը, մշակելը, տիրապետելը, փոխադրելը կամ իրացնելը, միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման զենքի փոխադրման հատուկ միջոցներ օգտագործելը, միջուկային զենքի չտիրապետող պետությանը հումքային կամ հատուկ տրոհվող նյութեր հանձնելը, միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման զենք կամ դրա արտադրության համար անհրաժեշտ բաղադրամասեր տրամադրելը`

պատժվում են ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 17

Երևան

ՀՕ-140-Ն