Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-111-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.04.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.05/16(1374) Հոդ.209
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի փետրվարի 9-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 4-րդ հոդվածում «գանգատարկել» բառը փոխարինել «բողոքարկել» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի «ա» ենթակետից հանել «ու գանգատների» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9.

Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1. հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար`

 

ա) դրամական պահանջով

հայցագնի երկու տոկոսի չափով,
բայց ոչ պակաս բազային տուրքի
150 տոկոսից

բ) ոչ դրամական պահանջով

բազային տուրքի քառապատիկի չափով

2. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար`

բազային տուրքի 500-ապատիկի չափով

3. քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար`

բազային տուրքի 100-ապատիկի չափով

4. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար`

 

ա) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու համար

բազային տուրքի չափով

բ) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

գ) ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների համար

բազային տուրքի չափով

դ) այլ դիմումների համար

բազային տուրքի եռապատիկի չափով

5. հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումների համար, արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու կամ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումների համար, օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումների համար, արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումների համար, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների համար`

բազային տուրքի

քառապատիկի չափով

6. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար`

 

ա) դրամական պահանջի գործերով

վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով

բ) ոչ դրամական պահանջի գործերով

բազային տուրքի տասնապատիկի չափով

գ) հատուկ վարույթի գործերով

բազային տուրքի ութապատիկի չափով

7. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`

 

ա) դրամական պահանջի գործերով

հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից

բ) ոչ դրամական պահանջի գործերով

բազային տուրքի քսանապատիկի չափով

գ) հատուկ վարույթների գործերով

բազային տուրքի տասնապատիկի չափով

8. դատարանի վճռի, դատավճռի, դատարանի
որոշման պատճենը (կրկնօրինակը) գործին մասնակցող կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար`

բազային տուրքի 50 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով

9. գործին մասնակցող անձանց հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար`

բազային տուրքի 20 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով

10. դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար`

պատրաստված յուրաքանչյուր կրիչի (կոմպակտ լազերային սկավառակի) համար` բազային տուրքի չափով»:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «թ» ենթակետի «գանգատներով» բառը փոխարինել «բողոքներով» բառով, իսկ «գանգատարկելու» բառը` «բողոքարկելու» բառով.

2) «ժգ» ենթակետի «գանգատ» բառը փոխարինել «բողոք» բառով, իսկ «գանգատին» բառը` «բողոքին» բառով.

3) «ժը» ենթակետի «հարկադիր» բառը փոխարինել «ոչ հոժարակամ» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժը.1» ենթակետով.

«ժը.1) բժշկական կազմակերպությունները` քաղաքացուն բժշկական հարկադիր հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումներով.».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ «իե» ենթակետով.

«իե) հայցվորը` Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերով:»:

 

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասում «233 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը վերադարձվելու» բառերը փոխարինել «397-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվելու» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 41-րդ հոդվածում «գանգատարկվել», «գանգատները» և «գանգատը» բառերը համապատասխանաբար փոխարինել «բողոքարկվել», «բողոքները» և «բողոքը» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. փետրվարի 27

Երևան

ՀՕ-111-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան