Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-98-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.22/14(1372) Հոդ.178
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի փետրվարի 7-ին

 

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մարտի 22-ի ՀՕ-79-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինները» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինները» բառերով.

2) 2-րդ մասի «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.

3) 3-րդ մասի «գործադիր իշխանության հանրապետական» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «գործադիր իշխանության հանրապետական» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով, «Նախագահը» բառը՝ «վարչապետը» բառով, իսկ «պետական մարմինների» բառերը՝ «պետական կառավարման համակարգի մարմինների» բառերով.

2) 2-րդ մասի «գործադիր իշխանության հանրապետական» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.

3) 3-րդ մասի «Նախագահը» բառը փոխարինել «վարչապետը» բառով.

4) 4-րդ մասի «հանրապետական գործադիր մարմիններից» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմիններից» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «պետական մարմինները» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինները» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինները» բառերը փոխարինել «օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում են պետական կառավարման համակարգի մարմինները» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «պետական մարմիններին» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմիններին» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «պետական մարմինների» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «պետական մարմինների» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «պետական մարմինների» և «պետական մարմիններին» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների» և «պետական կառավարման համակարգի մարմիններին» բառերով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. փետրվարի 17

Երևան

ՀՕ-98-Ն