Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-30-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (18.01.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.01.17/4(1362) Հոդ.48
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին

 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 44-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարների հաշվին (եթե վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցվել է ֆոնդի միջոցների հաշվին):»:

 

Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով.

«4) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման, իսկ ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում պատճառված վնասը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին հատուցվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների վերականգնման համար.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ ուղղությունների համար:»:

 

Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ֆոնդի միջոցների մուտքագրման և օգտագործման կարգը, ինչպես նաև օգտագործման առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք ուժի մեջ են մտել 2015 թվականի հունվարի 1-ից հետո, ենթակա են կատարման ֆոնդի միջոցների հաշվին:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. հունվարի 12

Երևան

ՀՕ-30-Ն