Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-14-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (27.01.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.01.17/4(1362) Հոդ.32
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածում «երեխայի շահերից» բառերը փոխարինել «երեխայի կենսական շահերից»ուղղ. բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերի:»:

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են, նրանք պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք ունեն:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

  

2018 թ. հունվարի 12

Երևան

ՀՕ-14-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան