Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-24-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (18.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.01.17/4(1362) Հոդ.42
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասը «պատճառված վնասները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին պատճառված վնասի հատուցմանն ուղղված միջոցները վերականգնվում են մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 3. Օրենքի 53-րդ հոդվածում`

1) «կիրառվող տուգանքներից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով մաքսային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներից» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի օգտագործման կարգը, ինչպես նաև ծախսման ուղղությունները և առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

   

2018 թ. հունվարի 12

Երևան

ՀՕ-24-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան