Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 132
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 16.02.2016
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.11.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

17 նոյեմբերի  2015 թվականի

թիվ 132

քաղ. Մոսկվա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ`«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցության համար բանակցային պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցության համար բանակցային պատվիրակության` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի ապրիլի 23-ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) բանակցային պատվիրակության կազմում ընդգրկել հետևյալ անձանց`

Բելառուսի Հանրապետությունից

Կոլեսնիկ
Վալերի Գեորգիի`

 

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության հարցերով դեպարտամենտի արտաքին առևտրի քաղաքականության հարցերով վարչության պետ, արտաքին տնտեսական գործունեության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Պետրովսկի
Կիրիլ Գենադիի`

 

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության հարցերով դեպարտամենտի արտաքին առևտրի քաղաքականության հարցերով վարչության պետի տեղակալ

Ղրղզստանի Հանրապետությունից

Ջակիպով
Կիլիչբեկ Ջումադիլի`

 

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Կիսելյովա
Ռիմա Խաջիմուրատի`

 

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ԵԱՏՄ-ի հետ աշխատանքի և ԱՀԿ-ի հարցերով վարչության պետ

Ռախմանովա
Անարկան Ռախմանի`

 

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Ժնև քաղաքում ԱՀԿ-ի հարցերով ներկայացուցչության ղեկավար.

բ) նշել բանակցային պատվիրակության անդամի նոր պաշտոնը.

Սոբոլև
Ռոման Վալերիի`

 

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության հարցերով դեպարտամենտի տնօրեն.

գ) բանակցային պատվիրակության կազմից հանել Ի. Վ. Նազարուկին:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Վ. Գաբրիելյան


Վ. Մատյուշևսկի


Բ. Սագինտաև


О. Պանկրատով


Ի. Շուվալով

 

 

 

 

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: