ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետում`
1) 16.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16.1 |
Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ ճարտարապետական և կոնստրուկտորական մասերի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի 40-ապատիկի չափով». |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1.1-ին ենթակետով.
«16.1.1. |
Քաղաքաշինական փաստաթղթերի |
բազային տուրքի |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։ Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործողության մեջ գտնվող լիցենզիաների յուրաքանչյուր ներդիրի համար տարեկան հերթական պետական տուրքը օրենքով սահմանված ժամկետներում ենթակա է վճարման մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետի 16.1-ին ենթակետով սահմանված դրույքաչափով:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. դեկտեմբերի 22 Երևան
ՆախագահՍ. Սարգսյան
ՀՕ-237-Ն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|