ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը 15-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«վարկերի ապահովման միջոց (հիպոտեկի առարկա) հանդիսացող և իրացման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ ինտերնետային կայք՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված վարկերի ապահովման միջոց (հիպոտեկի առարկա) հանդիսացող և իրացման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն պարունակող ինտերնետային կայք:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը «ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկերի ապահովման միջոց (հիպոտեկի առարկա) հանդիսացող և իրացման ենթակա անշարժ գույքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումների, որոնք էլեկտրոնային միջոցներով հրապարակված են համարվում, եթե տեղադրված են վարկերի ապահովման միջոց (հիպոտեկի առարկա) հանդիսացող և իրացման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. նոյեմբերի 13 Երևան
Նախագահ
Ս. Սարգսյան
ՀՕ-185-Ն