Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-104-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (10.04.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.30/42(1317) Հոդ.668
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հավելվածի «ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» տողից հանել «, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» բառերը, իսկ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի տեղակալ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ» տողից հանել «, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածը «ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

 12.00»:

 

Հոդված 3. Օրենքի 1-ին հավելվածի «ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ» տողից հանել «, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 1-ին հավելվածը «ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

10.00»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
 

Ս. Սարգսյան

2017 թ. հունիսի 28
Երևան
ՀՕ-104-Ն