Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-89-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.06.2017-09.04.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.16/38(1313) Հոդ.609
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
31.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի մայիսի 31-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-123-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը «Սահմանադրությամբ,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքներով,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքին համապատասխան» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝

1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին.

2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.

3) որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.

4) որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ.

5) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր.

6) որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում.

7) որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր:».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ կետում «Սահմանադրական դատարանում» բառերից հետո հանել «և Ազգային ժողովում» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասում «Հանրապետության Նախագահը տվյալ պայմանագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը` նշանակելով Ազգային ժողովում պայմանագիրը ներկայացնելու համար իր պաշտոնական ներկայացուցչին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Նախագահի աշխատակազմը տվյալ պայմանագիրը Սահմանադրական դատարանի որոշման հետ փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ այն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «Միջազգային պայմանագիրը» բառերից հետո լրացնել «վավերացման ներկայացնելը,» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վավերացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով միջազգային պայմանագիրը ներկայացնում է համապատասխան օրենքի նախագծով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից պայմանագիրը ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:

Միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը սահմանված կարգով կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում միջազգային պայմանագիրը ներկայացնելու համար կառավարության ներկայացուցչի թեկնածությունը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը միջազգային պայմանագիրը վավերացնում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով։

Ազգային ժողովում միջազգային պայմանագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։»:

 

Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասում «Նախագահը» բառը փոխարինել «Նախագահի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով, իսկ «կարող է ներկայացնել» բառերը՝ «ներկայացնում է» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «միջնորդությամբ» բառը փոխարինել «հանձնարարության հիման վրա կառավարության առաջարկությամբ» բառերով, իսկ «իր ընդունած որոշումը» բառերը՝ «տվյալ միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում տվյալ միջազգային պայմանագիրը վավերացնելու նպատակով Ազգային ժողովի քննարկմանը կրկին ներկայացվում է սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:»:

 

Հոդված 10. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «Ազգային ժողովի որոշման» բառերը փոխարինել «օրենքի» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասում «որոշում» բառը փոխարինել «օրենք» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 37-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եթե միանալու համար սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված միջազգային պայմանագրի վերաբերյալ միանալու մասին օրենքը չի ընդունվում, ապա այն կրկին կարող է ներկայացվել Ազգային ժողով` սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:»:

 

Հոդված 13. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասում «Նախագահը» բառը փոխարինել «Նախագահի հանձնարարությամբ կառավարությունը» բառերով, իսկ «կարող է ներկայացնել» բառերը՝ «ներկայացնում է» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերությունում «որոշում» բառը փոխարինել «օրենք» բառով:

 

Հոդված 15. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի երկրորդ պարբերության «Նախագահը սահմանված կարգով դիմում է» բառերը փոխարինել «Նախագահի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկություն է ներկայացնում» բառերով, իսկ «իր պաշտոնական» բառերը՝ «կառավարության» բառով.

2) 8-րդ մասի «Ազգային ժողովի որոշման» բառերը փոխարինել «օրենքի» բառով:

 

Հոդված 16. Օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությունում «որոշմամբ» բառը փոխարինել «տվյալ միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը կասեցնելու մասին օրենքով» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 59-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի «դիմում է Ազգային ժողով` համապատասխան հարցը ներկայացնելու համար՝ նշանակելով իր պաշտոնական ներկայացուցչին» բառերը փոխարինել «հանձնարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը համապատասխան առաջարկություն ներկայացնել Ազգային ժողով» բառերով.

2) 8-րդ մասի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում տվյալ միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի կասեցման կամ դադարեցման մասին առաջարկություն.»:

 

Հոդված 18. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-123-Ն օրենքի համապատասխան դրույթներով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ներկայացված միջազգային պայմանագրերը վավերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկամսյա ժամկետում Ազգային ժողով է ներկայացնում դրանք վավերացնելու մասին համապատասխան օրենքների նախագծեր:

 

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունիսի 9

Երևան

ՀՕ-89-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան