Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-73-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (15.04.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.04.05/20(1295) Հոդ.343
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 968.1-ին հոդվածում.

1) 1-ին մասում՝

ա. «դրամական միջոցներ» բառերից հետո լրացնել «կամ այլ գույք» բառերով, «այդ միջոցները» բառերը փոխարինել «այդ գույքը» բառերով, իսկ «ֆոնդի միջոցներին» բառերը՝ «ֆոնդի գույքին» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ֆոնդի մասնակցի կողմից ֆոնդի կառավարման պայմանագրով, դրամական միջոցներից բացի, թույլատրելի է տրամադրել միայն այնպիսի տեսակի գույք, որում, տվյալ ֆոնդի կանոնների համաձայն, ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել:».

2) 4-րդ մասը «դրամական միջոցների» բառերից հետո լրացնել «կամ այլ գույքի» բառերով, իսկ «այդ միջոցների» բառերից հետո՝ «և այդ գույքի» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 968.2-րդ հոդվածի 1-ին մասը «դրամական միջոցները» բառերից հետո լրացնել «և ֆոնդի կանոններով նախատեսված լինելու դեպքում նաև այնպիսի տեսակի գույքը, որում ներդրումային ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 968.4-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) գույքի դիմաց փայ ձեռք բերելու հնարավորության տրամադրման դեպքում՝ գույքի այն տեսակները, որոնց դիմաց կարելի է ձեռք բերել տվյալ ֆոնդի փայերը, այդ գույքի գնահատման կարգը, որը կապահովի գնահատման օբյեկտիվություն.»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 968.9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին նախադասության «կառավարիչն ապացուցում է, որ» բառերը փոխարինել «կառավարիչը» բառով.

2) երրորդ նախադասությունը հանել:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. մարտի 23

Երևան

ՀՕ-73-Ն