Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-52-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (08.04.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.29/19(1294) Հոդ.311
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-99 օրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 8-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «պաշտոնեական» բառից հետո լրացնել «կամ հատուկ» բառերով.

2) «անհայտ բացակայող ճանաչելը կամ մեռած հայտարարելը» բառերը փոխարինել «անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելը» բառերով:

 

Հոդված 2. Կանոնագրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) առաջին նախադասությունը «կատարմանը)» բառից հետո լրացնել «, զինծառայողին չի ամրակցվում զենք, զինամթերք կամ ռազմական տեխնիկա» բառերով.

2) երկրորդ նախադասությունը հանել:

 

Հոդված 3. Կանոնագրքի 23-րդ հոդվածում «առնչությամբ» բառը փոխարինել «առջև» բառով:

 

Հոդված 4. Կանոնագրքի 65-րդ հոդվածի 3-րդ մասի «(մեծերը)» բառը հանել:

 

Հոդված 5. Կանոնագրքի 67-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «(մեծի)» բառը հանել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Հրամանատարի (պետի) կամ ավագի հարցմանը հաստատական պատասխան տալու դեպքում զինծառայողը պատասխանում է` «Ճիշտ այդպես», իսկ ժխտողական պատասխանի դեպքում` «Ոչ մի կերպ»:

 

Հոդված 6. Կանոնագրքի 78-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «պարտավոր է» բառերից առաջ լրացնել «պատասխանատու է ենթակա անձնակազմի կողմից զինվորական ծառայության անվտանգության պահանջների կատարման համար և» բառերով.

2) 3-րդ մասի «Անձնակազմի զոհվելը և խեղվելը կանխելու» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության անվտանգության» բառերով:

 

Հոդված 7. Կանոնագրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «պետը» բառից հետո լրացնել «(հաստիքով նախատեսված լինելու դեպքում)» բառերով:

 

Հոդված 8. Կանոնագրքի 93-րդ հոդվածի 1-ին մասը «պահպանման» բառից հետո լրացնել «, զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների կազմակերպման» բառերով:

 

Հոդված 9. Կանոնագրքի 94.2-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը «գործընթացը,» բառից հետո լրացնել «վերահսկել մարտական հերթապահությունում զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների կատարումը,» բառերով:

 

Հոդված 10. Կանոնագրքի 96-րդ հոդվածի 1-ին մասում`

1) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- մշակել գնդի մարտական պատրաստության պլան, գնդի տեղաբաշխման վայրի պահպանության և պաշտպանության պլան, վերահսկել դրանց կատարումը, կազմել օրվա վերակարգի (ներքին պահակախմբերի) բաշխման տեղեկագիրը, վերակարգերում ընդգրկվող սպաների և ենթասպաների հերթապահության ամենամսյա ժամանակացույցը, ինչպես նաև գնդի պայմանագրային զինվորական ծառայության սպայական և ենթասպայական կազմերի զինծառայողների արձակուրդների ժամանակացույցը, վերահսկել արձակուրդների տրման գործընթացը.».

2) տասներկուերորդ պարբերությունը «պահակապետին» բառից հետո լրացնել «, հերթապահ ստորաբաժանման հրամանատարին» բառերով.

3) տասնհինգերորդ պարբերության «ծառայացուցակը» բառը փոխարինել «տեղեկամատյանը» բառով.

4) տասնվեցերորդ պարբերությունը «հսկել» բառից առաջ լրացնել «մասնակցել գնդում զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների մշակմանն ու իրականացմանը,» բառերով:

 

Հոդված 11. Կանոնագրքի 99-րդ հոդվածի առաջին նախադասությունը «պատրաստության,» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման,» բառերով:

 

Հոդված 12. Կանոնագրքի 100-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին պարբերության «պլանների» բառը փոխարինել «, գնդի տեղաբաշխման վայրի պահպանության և պաշտպանության պլանների, զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների» բառերով.

2) տասներորդ պարբերությունը «հերթապահին» բառից հետո լրացնել «, ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ մեթոդագործնական պարապմունք անցկացնել հավաքակայանի հերթապահ նշանակվող զինծառայողների հետ` հատուկ պարտականությունների կատարման կարգի վերաբերյալ» բառերով:

 

Հոդված 13. Կանոնագրքի 101-րդ հոդվածի առաջին նախադասությունը «պատրաստականության,» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման,» բառերով:

 

Հոդված 14. Կանոնագրքի 102-րդ հոդվածի 1-ին մասում`

1) չորրորդ պարբերությունը «զինծառայողի» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ օրվա վերակարգում ընդգրկվածներին,» բառերով.

2) ութերորդ պարբերությունը «հերթապահին» բառից հետո լրացնել «, ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ մեթոդագործնական պարապմունք անցկացնել ճաշարանի հերթապահ նշանակվող զինծառայողների հետ` հատուկ պարտականությունների կատարման կարգի վերաբերյալ» բառերով:

 

Հոդված 15. Կանոնագրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի ութերորդ պարբերությունը «կատարել» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության» բառերով:

 

Հոդված 16. Կանոնագրքի 160-րդ հոդվածի 1-ին մասում`

1) չորրորդ և հինգերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- մարտական հերթապահության (մարտական ծառայության) և օրվա վերակարգում ծառայության օրինակելի կատարումով.

- օրվա կարգացուցակի և ծառայության բաշխման կարգի ճշգրիտ կատարումով.».

2) յոթերորդ պարբերությունը «հակահրդեհային» բառից առաջ լրացնել «զինվորական ծառայության և» բառերով:

 

Հոդված 17. Կանոնագրքի 188-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին նախադասությունը «ամենօրյա» բառից հետո լրացնել «առավոտյան» բառով.

2) 2-րդ մասի «խոզանակով կամ» և «, դեռ երեկոյան ջուր լցնել լվացարանները, մաքրել աղբամանները, իսկ ծխարաններում, դրանից բացի, դրանց մեջ ջուր կամ վարակազերծիչ հեղուկ լցնել» բառերը հանել.

3) 3-րդ մասի «Պարապմունքների» բառը փոխարինել «Առավոտյան մաքրումից հետո և պարապմունքների» բառերով:

 

Հոդված 18. Կանոնագրքի 194-րդ հոդվածում`

1) 1-ին մասի՝

ա. առաջին նախադասության «տեղակայման շրջանը» բառերը փոխարինել «տարածքը» բառով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Ստորաբաժանումներին կցված տարածքների ընդհանուր մաքրումն իրականացվում է շաբաթական առնվազն մեկ անգամ:».

2) 2-րդ մասի՝

ա. առաջին նախադասության «տեղակայման շրջանը» բառերը փոխարինել «և զինվորական ավանի տարածքները» բառերով,

բ. երրորդ նախադասությունը «հարթակների» բառից հետո լրացնել «կամ վերամբարձ աշտարակների» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ստորաբաժանմանն ամրակցված տեխնիկայի կայանման տարածքների մաքրումն իրականացվում է տվյալ ստորաբաժանման անձնակազմի ուժերով` օրվա կարգացուցակով նախատեսված սպառազինության և ռազմական տեխնիկայի խնամքի ժամին: Տեխնիկական (պահեստների) տարածքների մաքրումն իրականացվում է գնդի հրամանատարի հրամանով այդ տարածքներում աշխատելու թույլտվություն ունեցող ստորաբաժանումների անձնակազմի ուժերով: Գնդի և զինվորական ավանի տարածքների մաքրումը կատարվում է օրվա վերակարգի և ճաշից հետո առանձնացված խմբերի ուժերով: Հավաքակայանային-տնտեսական օրը, ըստ օրվա պլանի, գնդի և զինվորական ավանի տարածքների մաքրման համար առանձնացվում են խմբեր կամ ստորաբաժանումներ:»:

 

Հոդված 19. Կանոնագրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում և 332-րդ հոդվածի 1-ին մասի հինգերորդ պարբերությունում «տեղակայման» բառը փոխարինել «տեղաբաշխման» բառով:

 

Հոդված 20. Կանոնագրքի 5-րդ բաժնի 5-րդ գլխի վերնագիրը «ԳՆԴԻ» բառից առաջ լրացնել «ԿԱՅԱԶՈՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ԵՎ» բառերով:

 

Հոդված 21. Կանոնագրքի 245-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 245. Պայմանագրային զինծառայողներն օրվա ծառայության ավարտից հետո, ինչպես նաև հանգստյան և տոնական օրերին իրավունք ունեն ազատ տեղաշարժվելու կայազորի սահմաններում և կայազորի սահմաններից դուրս: Ընդ որում, կայազորի սահմաններից դուրս գալու դեպքում պայմանագրային զինծառայողը պարտավոր է այդ մասին բանավոր կամ գրավոր տեղեկացնել իր անմիջական հրամանատարին (պետին): Ժամկետային պարտադիր զինծառայողները, սույն Կանոնագրքի 246-րդ հոդվածով սահմանված կարգով, կարող են ազատ տեղաշարժվել կայազորի սահմաններում, իսկ կայազորի սահմաններից կարող են դուրս գալ միայն օրենքով սահմանված կարգով արձակուրդի կամ գործուղման կամ բուժման վայր մեկնելիս:»:

 

Հոդված 22. Կանոնագրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունում «հսկիչ-անցագրային կետի օրապահներն ու հերթապահները» բառերը փոխարինել «սերժանտական կազմից նշանակված հավաքակայանի հերթապահը, հսկիչ-անցագրային կետի հերթապահը, գնդի շտաբի հերթապահը, ինչպես նաև հսկիչ-անցագրային կետի օրապահները» բառերով:

 

Հոդված 23. Կանոնագրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունում «ինչպես նաև գնդի շտաբի և ծառայությունների» բառերը փոխարինել «Մարտական դրոշի ապակեպատ տարածքը` ստուգելով հրշեջ ազդարարման և ձայնաազդանշանային համակարգերը, ինչպես նաև գնդի վարչության» բառերով:

 

Հոդված 24. Կանոնագրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի տասնվեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- գնդի հրամանատարի ժամանման դեպքում դիմավորել նրան, տալ «Զգա՛ստ» հրաման և զեկուցել:»:

 

Հոդված 25. Կանոնագրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը «կարգը,» բառից հետո լրացնել «վաշտի մարտական հաշվարկը,» բառերով:

 

Հոդված 26. Կանոնագրքի 309-րդ հոդվածի առաջին նախադասությունում «տեղակայման շրջանից» բառերը փոխարինել «տարածքից» բառով:

 

Հոդված 27. Կանոնագրքի 352-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունում «սերժանտը» բառը փոխարինել «ավագը կամ վաշտի սանհրահանգիչը» բառերով:

 

Հոդված 28. Կանոնագրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Զինծառայողները ծառայողական պարտականություններից կամ պարապմունքներից լրիվ կամ մասնակիորեն ազատվում են գնդի հրամանատարի հրամանով` հիմք ընդունելով հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը կամ զորամասի բժշկի (բուժակի) եզրակացությունը:»:

 

Հոդված 29. Կանոնագրքի 398-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունում`

1) «զորամասերում» բառից հետո լրացնել «(ստորաբաժանումներում)» բառով.

2) «պահպանման» բառից հետո լրացնել «և զինվորական ծառայության անվտանգության» բառերով:

 

Հոդված 30. Կանոնագրքի 410-րդ հոդվածը «և պետական» բառերից առաջ լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը» բառերով:

 

Հոդված 31. Կանոնագրքի 441-րդ հոդվածը «զորամասի,» բառից հետո լրացնել «միավորման,» բառով:

 

Հոդված 32. Կանոնագրքի 442-րդ հոդվածի երկրորդ նախադասությունում «շտաբի պետը, հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների, սպառազինության, թիկունքի գծով» բառերը փոխարինել «հրամանատարի» բառով:

 

Հոդված 33. Կանոնագրքի 445-րդ հոդվածի առաջին նախադասությունում «յուրաքանչյուր ամիս» բառերը փոխարինել «երեք ամիսը մեկ անգամ» բառերով:

 

Հոդված 34. Կանոնագրքի 446-րդ հոդվածի 2-րդ կետի «ամենամսյա» բառը հանել:

 

Հոդված 35. Կանոնագրքի 1-ին հավելվածի 5-րդ կետի առաջին պարբերության առաջին նախադասությունը «զորամասը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական դրոշով,» բառերով:

 

Հոդված 36. Կանոնագրքի 3-րդ հավելվածում`

1) 25-րդ կետի «պահակության» բառը հանել.

2) 26-րդ կետում`

ա. առաջին պարբերության «պահակակետում» բառը փոխարինել «զորամասի շտաբում տեղադրվում է ապակեպատ տարածքում և» բառերով, իսկ նույն պարբերությունը «վիճակում» բառից հետո լրացնել «(կամ բաց վիճակում` ապակեպատ պահարանի առկայության դեպքում)» բառերով,

բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մարտական դրոշի ապակեպատ տարածքը պետք է սարքավորված լինի հրշեջ ազդարարման և ձայնաազդանշանային համակարգերով, որոնք միացվում են զորամասի հերթապահի կառավարման վահանակին: Զորամասի հրամանատարի հրամանով տոնական օրերին մարտական դրոշի ապակեպատ տարածքի դիմաց կարող է կարգվել ժամապահ` երկու հերթափոխով, առավել պատրաստված զինծառայողներից:»,

գ. երրորդ պարբերության «պահակակետում փակցվում են» բառերը փոխարինել «ապակեպատ տարածքի ներսում տեղադրվում են» բառերով.

3) 28-րդ կետի երկրորդ պարբերության առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«շաբաթվա ընթացքում առնվազն մեկ անգամ ստուգել մարտական դրոշի պահպանության գործընթացը.».

4) 29-րդ կետում`

ա. առաջին պարբերության առաջին նախադասությունը «պետը» բառից հետո լրացնել «` զորամասի հերթապահի,» բառերով,

բ. երկրորդ պարբերության «հանձնում պահակության պահպանմանը» բառերը փոխարինել «տեղադրվում է ապակեպատ տարածքում» բառերով.

5) 34-րդ կետում`

ա. առաջին պարբերության առաջին նախադասության «իրային ծառայության» բառերը հանել,

բ. երկրորդ պարբերության «թիկունք» բառը փոխարինել «իրավասու ծառայություն» բառերով,

գ. երրորդ պարբերության «թիկունքը» բառը փոխարինել «իրավասու ծառայությունը» բառերով:

 

Հոդված 37. Կանոնագրքի 11-րդ հավելվածում`

1) 3-րդ կետը «հաջորդականությունը» բառից հետո լրացնել «, սննդով ապահովման կազմակերպումը կայազորային պահակախմբերին» բառերով.

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Բարոյահոգեբանական ապահովումը:».

3) 5-րդ կետի «Դաստիարակչական, կուլտուրժամանցային աշխատանքների կատարման կարգը,» բառերը հանել.

4) 9-րդ կետի «պատվոգրքի» բառը փոխարինել «Պատվո գրքի և Պատմական տեղեկամատյանի» բառերով.

5) 21-րդ կետի «անցկացման» բառը փոխարինել «ամփոփման» բառով.

6) 22-րդ կետին հաջորդող պարբերությունը «օրվա» բառից առաջ լրացնել «օրվա կարգացուցակը և» բառերով:

 

Հոդված 38. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. մարտի 20

Երևան

ՀՕ-52-Ն