Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-232-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.01.2017-22.02.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.30/95(1275).1 Հոդ.1228.15
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հաստատել փրկարարական ծառայության կանոնագիրքը` համաձայն հավելվածի:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված
«Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Գ Ի Ր Ք

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Փրկարարական ծառայության կանոնագիրքը

 

1. Սույն կանոնագրքով կարգավորվում են փրկարարական ծառայության կազմակերպման և անցկացման, փրկարարական աշխատանքների և մարտական առաջադրանքների ղեկավարման ու իրականացման, տեղեկատվության հաղորդման կարգը, փրկարարական ծառայողների իրավունքները և պարտականությունները, խրախուսանքները, կարգապահական և նյութական պատասխանատվության ու դրանց կիրառման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ծառայության անցման հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն կանոնագրքի պահանջները տարածվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) համակարգում կամ կառավարման ոլորտում գործող բոլոր փրկարարական ստորաբաժանումների, այդ թվում` պետական ոչ առևտրային կազմակերպությունների, փրկարարական ստորաբաժանումների վրա:

3. Բացի սույն հոդվածի 2-րդ մասում նշված փրկարար ուժերից, սույն կանոնագրքի փրկարարական աշխատանքների կատարմանը վերաբերող պահանջները տարածվում են լիազոր մարմնի Փրկարար ծառայության ստորաբաժանումների հետ փրկարարական աշխատանքներ իրականացնող մասնագիտացված և կամավոր փրկարար ուժերի վրա:

4. Միևնույն կայազորի տարածքում տեղակայված լիազոր մարմնի Փրկարար ծառայության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների միջև փոխհամագործակցության կարգը սահմանվում է լիազոր մարմնի ու պաշտպանության բնագավառի հանրապետական գործադիր մարմնի ղեկավարների համատեղ հրամանով:

 

Հոդված 2. Սույն կանոնագրքում կիրառվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն կանոնագրքում կիրառվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ստորաբաժանումներ` լիազոր մարմնի համակարգի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներ, կենտրոններ, ջոկատներ, լիազոր մարմնի ուսումնական և այլ հաստատություններ, այլ ստորաբաժանումներ, որտեղ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում են փրկարարական ծառայություն.

2) հրամանատարներ (պետեր)` Փրկարար ծառայության տնօրեն, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ, վարչությունների պետեր, ակադեմիայի ռեկտոր, ինչպես նաև փրկարարական ծառայության այլ ստորաբաժանումների և այդ ստորաբաժանումների կազմի մեջ մտնող կառուցվածքային միավորների հրամանատարներ (պետեր), նրանց տեղակալներ.

3) ստորաբաժանումների գույք (այսուհետ` գույք)` պետական սեփականություն համարվող և ստորաբաժանումների տիրապետմանը, օգտագործմանը հանձնված նյութական միջոցներ ու արժեքներ, որոնք արտահայտված են հանդերձանքի, սարքավորումների, նյութերի, հիմնական այլ միջոցների, ինչպես նաև դրամական միջոցների և դրանց համարժեքների ձևով.

4) իրական վնաս (այսուհետ` վնաս)` գույքի կորուստը կամ վնասվածքը, ինչպես նաև այն ծախսերը, որ լիազոր մարմնի Փրկարար ծառայության ստորաբաժանումը կատարել է կամ պետք է կատարի կորած կամ վնասված գույքը վերականգնելու (ձեռք բերելու) համար.

5) տեղամաս` արտակարգ իրավիճակի վերացման նպատակով մեկ ղեկավար և կոնկրետ խնդիր ունեցող ուժերի ու միջոցների կենտրոնացման վայր.

6) շտաբ` արտակարգ իրավիճակի վայրում ուժերի ու միջոցների ղեկավարման նպատակով ժամանակավոր կազմավորված ղեկավարման մարմին.

7) իրավիճակի գնահատում` արտակարգ իրավիճակի վայրում իրականացված հետախուզման արդյունքների, ստացված տեղեկությունների վերլուծություն և ընդհանրացում.

8) ուժերի և միջոցների ներգրավման պլան` փաստաթուղթ, որով սահմանվում են արտակարգ իրավիճակների կանխմանը, հետևանքների նվազեցմանը և վերացմանը ներգրավվող ուժերի և միջոցների քանակն ու կարգը.

9) պլան` համապատասխան իրավասու մարմնի կողմից հաստատված փաստաթուղթ, որով կարգավորվում են բնակչության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և տարածքային պաշտպանության կազմակերպման հարաբերությունները.

10) տեսչական ստուգում` ստորաբաժանումների կարգապահության, ծառայության կազմակերպման և ներքին ծառայության հետ կապված այլ հարցերի ուսումնասիրություն ու ստուգում.

11) կարգապահական տույժերն ի կատար ածել` կարգապահական տույժ տալու (խախտում ծնող պատճառների և երևույթների) մասին ծառայողին և անձնակազմին փրկարարական ծառայողների շարքի առջև կամ ժողովներում հայտարարելը (քննարկելը):

 

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

 ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 3. Ներքին ծառայությունը

 

1. Ներքին ծառայությունը սահմանում է ծառայողների իրավունքները և պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, պատասխանատվությունը, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ներքին կարգ ու կանոնը և ներքին ծառայության հետ կապված այլ հարցեր:

 

Հոդված 4. Ներքին ծառայության նպատակը

 

1. Ստորաբաժանումներում ծառայողների ծառայությունն ու աշխատանքային գործունեությունն իրականացվում են ներքին ծառայությանը ներկայացվող պահանջներին համապատասխան:

2. Ներքին ծառայությունը նախատեսված է ստորաբաժանման ներքին կարգ ու կանոնի ու ծառայողական կարգապահության պահպանման համար, որոնք ապահովում են նրա մշտական պատրաստականությունը, անձնակազմի անդամների ուսուցումը, հերթափոխի ժամանակ նրանց պարտականությունների կազմակերպված կատարումը և ծառայողների առողջության պահպանումը:

 

Հոդված 5. Ներքին ծառայության պահանջների կատարումը

 

1. Ներքին ծառայությունը պահանջում է կազմակերպված գործողություններ՝ անկախ յուրաքանչյուր ծառայողի անձնական ցանկություններից: Ներքին ծառայությանը ներկայացվող պահանջների կատարումը ծառայողների մեջ պետք է զարգացնի պատասխանատվության զգացում, դաստիարակի ճշտապահություն, բարեխղճություն և ինքնուրույնություն:

2. Փոխըմբռնումը, բարյացակամությունը և միմյանց օգնելու պատրաստակամությունը պետք է նպաստեն ծառայողական ընկերության ամրապնդմանը և ծառայողների համախմբմանը, հնարավորություն ընձեռեն ոչ միայն լուծելու առօրյա գործունեության խնդիրները, այլև արտակարգ իրավիճակներում դիմակայելու ծանր փորձություններին:

 

Հոդված 6. Փրկարարական ծառայողի երդումը

 

1. Առաջին անգամ փրկարարական ծառայությունում ծառայության անցնելիս քաղաքացիները տալիս են երդում` «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան:

2. Փրկարարական ծառայության անցնող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետական դրոշի և լիազոր մարմնի դրոշների առջև տալիս են երդում:

3. Յուրաքանչյուր ծառայող երդում է տալիս անհատապես և հաստատում է այն սեփական ստորագրությամբ:

4. Փրկարարական ծառայության երդում տվող անձանց երդման տեքստի ձևաթղթերը`

1) նախապես պատրաստվում են լիազոր մարմնի Փրկարար ծառայությունում.

2) հաստատվում են երդում տվող ծառայողի և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի`

ա. 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում` լիազոր մարմնի ղեկավարի ստորագրություններով,

բ. 5-րդ մասով նախատեսված դեպքում` լիազոր մարմնի Փրկարար ծառայության տնօրենի ստորագրություններով:

5. Փրկարարական ծառայության երդում տվող անձանց երդման տեքստի բլանկները պահվում են լիազոր մարմնի Փրկարար ծառայության կադրային մարմնում` կցված անձնական գործին, և ծառայողի հաշվառման ծառայողական քարտում կատարվում է նշում «Փրկարարական ծառայության երդում» տալու մասին (օրը, ամիսը, տարին):

6. Փրկարարական ծառայողի երդման տեքստն է`

 

«ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՈՒՄ

 

Ես`__________________________________________, անցնելով փրկարարական ծառայության Փրկարար ծառայությունում, հանդիսավոր կերպով երդվում եմ անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը, կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները, բարեխղճորեն կատարել իմ պաշտոնեական պարտականությունները: Երդվում եմ:

Ստորագրություն`_______________»:

 

Հոդված 7.

Փրկարար ծառայության ստորաբաժանումների խորհրդանիշ-դրոշակը (շտանդարտը)

 

1. Փրկարար ծառայության ստորաբաժանումները, ըստ գործունեության տեսակների, կարող են ունենալ խորհրդանիշ-դրոշակներ (շտանդարտներ), որոնց նկարագիրը և գործածման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 8. Փրկարար ծառայության խորհրդանիշը

 

1. Փրկարար ծառայությունն ունի խորհրդանիշ, որի նկարագիրը և գործածման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 9. Փրկարարության համար պետական պարգևները

 

1. Փրկարարության համար անձինք կարող են ստանալ պետական պարգևներ` օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

 ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 10. Փրկարարական ծառայության ծառայողը

 

1. Փրկարարական ծառայության ծառայողը (այսուհետ` ծառայող) պետական (հանրային) ծառայող է, և պետությունը երաշխավորում է նրա սոցիալական և իրավական պաշտպանվածությունը, միջոցներ է ձեռնարկում սոցիալական երաշխիքներ ապահովելու համար:

2. Ծառայողին տրվում է ծառայողական վկայական, որի տրման, օգտագործման, փոխարինման և վերադարձման կարգն ու ձևը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 11. Ծառայողի ընդհանուր իրավունքները և պարտականությունները

 

1. Ծառայողի ընդհանուր իրավունքները սահմանվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Ծառայողի ընդհանուր պարտականությունները սահմանվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Ծառայողների կողմից իրենց իրավունքների իրականացումը չպետք է վնաս հասցնի հասարակության, պետության իրավունքներին և օրինական շահերին, փրկարարական ծառայությանը, ուրիշ ծառայողների և այլ անձանց իրավունքների:

4. Ծառայողների օրինական շահերի և իրավունքների իրականացման ուղղությամբ իրենց պարտականությունները չկատարելու դեպքում հրամանատարները (պետերը) ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության:

 

Հոդված 12. Ծառայողի՝ զենք կրելու իրավունքը

 

1. Ծառայողը ծառայողական պարտականությունները կատարելիս, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ծառայությունից դուրս ժամանակ ունի զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք:

2. Ծառայողին զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք տրվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք ստացած՝

1) ծառայողի ծառայողական վկայականում կատարվում է այդ մասին համապատասխան նշում.

2) լիազոր մարմնի ղեկավարի սահմանած դեպքերում ծառայողին տրվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված ձևի զենքի կրման անձնական քարտ և զենքի փոխարինման քարտ:

 

Հոդված 13. Ծառայողի ֆիզիկական ուժ գործադրելու իրավունքը

 

1. Ծառայողը հանցագործությունները կանխելիս, իր իրավասությունների սահմաններում առաջադրված պահանջներին ցույց տրվող դիմադրությունը հաղթահարելիս իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, եթե այլ կերպ չի կարող կատարել իր պարտականությունները:

 

Հոդված 14. Ծառայողի կողմից զենք գործադրելը

 

1. Ծառայողն իրավունք ունի անձամբ կամ ստորաբաժանման կազմում զենք գործադրելու`

1) ծառայողների, լիազորված մարմնի այլ անձնակազմի, պահպանվող օբյեկտների և ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի ու շինությունների, էշելոնների, մեքենաների շարասյուների ու տրանսպորտային միջոցների ու պահակախմբերի վրա կատարվող հարձակումները մենակ հետ մղելիս, եթե իրական վտանգ է սպառնում նրանց կյանքին և առողջությանը ու հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

2) իր զենքին կամ տեխնիկային տիրելու փորձերը կանխելիս.

3) մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող կատաղած կամ վայրի կենդանիներին վնասազերծելիս.

4) ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի պայմաններում համապատասխան լիազոր մարմինների սահմանած պահանջները վարորդի կողմից չկատարվելու դեպքում տրանսպորտային միջոցը սահմանված կարգով կանգնեցնելիս.

5) առանց զգուշացման` Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ուղղված խնդիրներ կատարելիս:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում զենք կիրառվում է, եթե «Կանգնի'ր» արձագանքից և օդ կրակելուց հետո կարգազանցները չեն ենթարկվում:

3. Առանց նախազգուշացման զենք կարող է գործադրվել հանկարծակի կամ զինված հարձակման դեպքում կամ մարտական տեխնիկայի, փոխադրամիջոցների, թռչող սարքերի օգտագործումով հարձակման դեպքում:

4. Ծառայողը պարտականությունները կատարելիս զենք գործադրելու իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Ծառայողին արգելվում է զենք կիրառել հղիության ակնհայտ նշաններով կանանց, հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի:

6. Զենք գործադրելու և օգտագործելու դեպքում ծառայողը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները շրջապատի քաղաքացիների անվտանգության ապահովման համար, իսկ անհրաժեշտության դեպքում տուժածներին ցույց տալ անհետաձգելի բուժօգնություն:

7. Զենքի գործադրման կամ օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին ծառայողը պարտավոր է զեկուցել հրամանատարին (պետին):

8. Հրամանատարը (պետը) իրավունք ունի անձամբ զենք գործադրելու կամ հրամայելու զենք գործադրել կարգապահության և կարգ ու կանոնի վերականգնման համար ենթակայի բացահայտ անհնազանդության դեպքում, երբ չհնազանդվողի գործողությունները բացահայտորեն ուղղված են հայրենիքի դավաճանությանը կամ մարտական պայմաններում մարտական առաջադրանքի խափանմանը:

9. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայողի կողմից զենք կրելը և գործադրելը կարգավորվում են միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 15. Ծառայողի պաշտոնեական և հատուկ պարտականությունները

 

1. Յուրաքանչյուր ծառայող ունի պաշտոնեական պարտականություններ, որոնցով որոշվում են նրա զբաղեցրած պաշտոնին լրիվ համապատասխանությունը, իրեն հանձնարարված խնդիրների գործնական կատարման ծավալն ու սահմանները: Այդ պարտականությունները սահմանվում են ստորաբաժանման կանոնադրությամբ, պաշտոնի անձնագրով կամ գործառութային պարտականություններով, ուղղակի պետերի գրավոր հրամաններով և այլ իրավական ակտերով:

2. Օրվա հերթափոխի մեջ գտնվող ծառայողները, որոնք ներգրավված են արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործին, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին կամ տարածքային պաշտպանությանը կատարում են հատուկ պարտականություններ: Այդ պարտականությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են օրենքով, փրկարարական ծառայության կանոնագրքով, կանոնադրություններով, փրկարարական ծառայության անցման պայմանագրով:

 

Հոդված 16. Ծառայողի պատասխանատվությունը

 

1. Ծառայողները, անկախ կոչումից ու պաշտոնից, հավասար են օրենքի առջև և կրում են պատասխանատվություն:

2. Ծառայողն իր անօրինական գործողության (անգործության) համար պատասխանատվություն է կրում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 17. Միանձնյա ղեկավարումը

 

1. Միանձնյա ղեկավարումը լիազոր մարմնի Փրկարար ծառայության, ղեկավարման և ծառայողների փոխհարաբերության սկզբունքներից մեկն է:

2. Միանձնյա ղեկավարումը հրամանատարին (պետին) իր ենթակաների նկատմամբ ողջ կարգադրողական իշխանությամբ օժտելն է և նրա վրա պետության հանդեպ անձնական պատասխանատվություն դնելը` ստորաբաժանման և յուրաքանչյուր ծառայողի կյանքի ու գործունեության համար:

3. Միանձնյա ղեկավարումը դրսևորվում է հրամանատարի (պետի) կողմից իրադրության համակողմանի գնահատումից ելնելով` միանձնյա կերպով որոշումներ ընդունելու, օրենքներին ու կանոնադրություններին խստիվ համապատասխան հրամաններ արձակելու և դրանց կատարումն ապահովելու իրավունքի մեջ:

 

Հոդված 18. Պետերը և ենթակաները

 

1. Իրենց ծառայողական դիրքով և կոչումով ծառայողներից ոմանք մյուսների նկատմամբ կարող են լինել հրամանատարներ (պետեր) կամ ենթականեր:

2. Հրամանատարը (պետը) իրավունք ունի ենթակային հրամաններ տալու և պահանջելու դրանց կատարումը: Հրամանատարը (պետը) ենթակայի համար պետք է լինի պատվի և զսպվածության օրինակ, չստորացնի նրա մարդկային արժանապատվությունը, որի համար կարող է կրել պատասխանատվություն, իսկ ենթական պարտավոր է անվերապահորեն կատարել հրամանատարի (պետի) օրինական հրամաններն ու կարգադրությունները: Պետերը, որոնց ծառայողները ենթարկվում են ծառայության բերումով թեկուզև ժամանակավորապես, համարվում են ուղղակի պետեր:

 

Հոդված 19. Ավագները և կրտսերները

 

1. Այն ծառայողները, որոնք իրենց ծառայողական դիրքով և կոչմամբ մյուս ծառայողների նկատմամբ պետեր կամ ենթականեր չեն, կարող են լինել ավագներ կամ կրտսերներ:

2. Ավագությունը որոշվում է ծառայողի կոչումով:

3. Կոչումով կրտսերները պարտավոր են անառարկելիորեն կատարել ավագների օրինական պահանջները:

4. Միմյանց ենթակայության տակ չգտնվող ծառայողները ծառայողական պարտականությունները համատեղ կատարելիս, երբ նրանց ծառայողական փոխհարաբերությունները չի որոշել պետը, նրանցից պաշտոնով ավագը, իսկ հավասար պաշտոնների դեպքում` կոչումով ավագը, դառնում է պետ:

5. Հավասար պաշտոն և կոչում ունենալու դեպքում ծառայողները զեկուցում են վերադաս պետին` որոշում կայացնելու համար:

 

Հոդված 20. Հրամանը (կարգադրությունը), դրա արձակման և կատարման կարգը

 

1. Հրամանը հրամանատարի (պետի) կարգադրությունն է` ուղղված ենթականերին, որով պահանջվում է կատարել որոշակի գործողություններ, պահպանել այս կամ այն կանոնը, սահմանվում են կարգ և ժամկետներ:

2. Հրամանը կարող է տրվել գրավոր, բանավոր, կապի և տեխնիկական միջոցներով՝ մեկ ծառայողին, ծառայողների խմբին կամ ստորաբաժանումներին:

3. Գրավոր հրամանը կառավարման հիմնական կարգադրիչ պաշտոնական փաստաթուղթն է (իրավական ակտը), որ միանձնյա ղեկավարման իրավունքով հրապարակում են ստորաբաժանումների պետերը:

4. Բանավոր հրամաններ տալիս են բոլոր պետերը:

5. Կարգադրությունը պետի կողմից մասնավոր հարցերի վերաբերյալ առաջադրանքը ենթականերին հասցնելու ձև է:

6. Կարգադրությունը տրվում է գրավոր կամ բանավոր:

7. Գրավոր կարգադրությունը պաշտոնական պարտադրող փաստաթուղթ է, որը հրապարակվում է լիազոր մարմնի ղեկավարի կամ ծառայության տնօրենի անունից:

8. Հրամանը (կարգադրությունը) պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

9. Հրամանատարը (պետը) նախքան հրաման տալը պարտավոր է համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար:

10. Հրամանատարը (պետը) պատասխանատվություն է կրում տրված հրամանի և դրա հետևանքների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հրամանի համապատասխանության, ինչպես նաև տրված հրամանում պաշտոնի կամ ծառայողական լիազորությունների չարաշահման և գերազանցման համար:

11. Հրամանը պետք է ձևակերպվի հստակ, թույլ չտա երկիմաստություն:

12. Հրամանները տրվում են ենթակայության կարգով:

13. Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ավագ պետը կարող է հրաման տալ ենթակային` շրջանցելով նրա անմիջական պետին, որի դեպքում նա անմիջական պետին հաղորդում է այդ մասին կամ ենթակային հրամայում է, որ ինքը զեկուցի նրան:

14. Հրամանատարի (պետի) հրամանը պետք է կատարվի անվերապահորեն, ճշտորեն և նշված ժամկետում, իսկ ծառայողը, ստանալով հրամանը, պատասխանում է` «լսում եմ», և հետո կատարում է այն:

15. Անհրաժեշտության դեպքում տրված հրամանի ճիշտ ընկալումն ստուգելու նպատակով հրամանատարը (պետը) կարող է պահանջել դրա համառոտ կրկնությունը, իսկ ծառայողը, ստանալով հրամանը, կարող է դիմել հրամանատարին (պետին)` այն կրկնելու խնդրանքով:

16. Ստացված հրամանի կատարման մասին ծառայողը պարտավոր է զեկուցել հրաման տված պետին և իր անմիջական պետին:

17. Ծառայողներին չեն կարող տրվել հրամաններ և կարգադրություններ, որոնք առաջադրում են ծառայության հետ առնչություն չունեցող խնդիրներ կամ հակասում են օրենքի պահանջներին:

18. Եթե հրաման կատարող ծառայողը ծառայողական դիրքով կամ կոչումով ավելի բարձր կոչումով հրամանատարից (պետից) ստանում է նոր հրաման, որը խոչընդոտում է նախորդի կատարմանը, նա այդ մասին զեկուցում է երկրորդ հրաման տվողին և հրամանի կրկնության դեպքում կատարում է վերջինը:

19. Նոր հրաման տվողն այդ մասին հաղորդում է առաջին հրաման տվողին:

20. Օրինական կամ նախորդ հրամանի կատարմանը չխոչընդոտող հրամանի քննարկումն անթույլատրելի է, իսկ չենթարկվելը կամ հրամանը չկատարելը համարվում է ծառայողական պարտականությունների չկատարում և կարգապահական կանոնների խախտում:

 

Հոդված 21. Ծառայողների նախաձեռնությունը

 

1. Ծառայողն իր առջև դրված խնդրի հաջող կատարման նպատակով պետք է ցուցաբերի նախաձեռնություն, որն առանձնապես անհրաժեշտ է, երբ տրված հրամանը չի համապատասխանում կտրուկ փոփոխված իրադրությանը, իսկ պայմաններն այնպիսին են, որ ժամանակին նոր հրաման ստանալն անհնար է դառնում:

 

Հոդված 22. Ծառայողական ողջույնը

 

1. Ծառայողական ողջույնը ծառայողների ընկերական համախմբվածության, նրանց փոխադարձ հարգանքի և բարեկամության վկայությունն է:

2. Բոլոր ծառայողները պարտավոր են հանդիպելիս կամ միմյանց կողքով անցնելիս ողջունել իրար:

3. Ենթակաները և կոչումով կրտսերները ողջունում են առաջինը:

4. Ծառայողները, բացի սույն հոդվածի 1-ին մասում նշվածից, պարտավոր են ողջունել (հարգանքի տուրք մատուցել)`

1) անհայտ զինվորի գերեզմանին.

2) հայրենիքի ազատության և անկախության համար մարտերում զոհված զինվորների եղբայրական գերեզմաններին.

3) փրկարարական աշխատանքների ժամանակ զոհված փրկարարների շիրիմներին.

4) Հայաստանի Հանրապետության դրոշին` հանդիսությունների և պաշտոնական արարողությունների ժամանակ.

5) լիազոր մարմնի դրոշին:

5. Ստորաբաժանումները շարքում եղած ժամանակ, հրամանի համաձայն, ողջունում են`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին և լիազոր մարմնի ղեկավարին.

2) Փրկարար ծառայության տնօրենին, գեներալներին և բոլոր ուղղակի պետերին, ինչպես նաև ստորաբաժանման տեսչական ստուգման ղեկավարման համար նշանակված անձանց:

6. Ստորաբաժանումներին ծառայողական ողջույնի կատարման հրաման չի տրվում`

1) տագնապի, երթի, ինչպես նաև ուսումնավարժությունների ժամանակ.

2) կառավարման կետերում, կապի հանգույցներում (դիսպետչերական ծառայություններում) և հերթապահության ժամանակ.

3) արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքներ կատարելիս.

4) մարզական մրցումների և խաղերի ժամանակ.

5) սնվելու ժամանակ ու մինչև դրա ավարտը:

7. Ստորաբաժանումներում անցկացվող հանդիսավոր ժողովների, կոնֆերանսների, մշակութային միջոցառումների ժամանակ ծառայողական ողջույնի համար հրաման չի տրվում, և հրամանատարին (պետին) զեկույց չի տրվում:

8. Փրկարարական ծառայության շարային կանոնադրությունը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 23. Հրամանատարներին (պետերին) և տեսչական ստուգման եկած անձանց ներկայանալու կարգը

 

1. Ստորաբաժանում եկած ավագ հրամանատարին (պետին) ներկայանում է միայն ստորաբաժանման հրամանատարը, իսկ մյուս անձինք ներկայանում են ավագ հրամանատարին անմիջապես նրանց դիմելու դեպքում՝ նշելով իրենց պաշտոնը, կոչումը և ազգանունը:

2. Ստորաբաժանման տեսչական ստուգման ժամանակ ստորաբաժանման հրամանատարը ներկայանում է տեսչական ստուգման ղեկավար նշանակված անձին, եթե ստորաբաժանման հրամանատարը կոչումով հավասար է տեսչական ստուգման ղեկավարի կոչմանը, իսկ եթե ստուգողը կոչումով ցածր է ստորաբաժանման հրամանատարից, ապա նա ներկայանում է ստորաբաժանման հրամանատարին:

3. Նախքան տեսչական ստուգման սկսելը ստորաբաժանման հրամանատարը տեսուչին (ստուգողին) ներկայացնում է ստուգման ենթակա ստորաբաժանումների հրամանատարներին:

4. Տեսուչների (ստուգողների) կամ ավագ հրամանատարների կողմից ծառայողներին տրվող հանձնարարությունների կատարման ցուցումները հաղորդվում են ստորաբաժանման հրամանատարի միջոցով:

5. Ստուգողները պարտավոր են ստորաբաժանման հրամանատարին տեղյակ պահել տեսչական ստուգման կամ անձնակազմի վրա դրված ծառայողական պարտականությունների կատարման մասին:

 

Հոդված 24. Ծառայողական բարեկրթությունը

 

1. Ծառայողները պարտավոր են մշտապես ծառայել բարձր բարեկրթության, զսպվածության, համեստության օրինակ, պահպանել ծառայողական պատիվը, պաշտպանել սեփական արժանապատվությունը և հարգել այլոց արժանապատվությունը:

2. Ծառայողները պետք է հիշեն, որ իրենց վարքով ներկայացնում են ոչ միայն իրենց, այլև ամբողջ լիազոր մարմնի համակարգն ընդհանրապես:

3. Ծառայողների փոխհարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:

4. Ծառայության ժամանակ ծառայողները պարտավոր են միմյանց դիմել «Դուք»-ով:

5. Պետերը և ավագները, ծառայության բերումով ենթականերին կամ կրտսերներին դիմելու դեպքում, նրանց կոչում են ծառայողական կոչումով և ազգանունով կամ միայն կոչումով` ավելացնելով «պարոն (տիկին)» բառը, օրինակ՝ «Պարոն փրկարարական ծառայության սերժանտ Հովհաննիսյան» կամ «Պարոն փրկարարական ծառայության սերժանտ»:

6. Ծառայությունից դուրս եղած ժամանակ և շարքից դուրս գտնվող ծառայողները միմյանց կարող են դիմել ոչ միայն կոչումով, այլև ազգանունով:

7. Առօրյա կյանքում ծառայողներին թույլատրվում է օգտագործել «Փրկարարի խոսք» հաստատական արտահայտությունը և միմյանց հրաժեշտ տալիս «Ցտեսություն»-ի փոխարեն թույլատրելի է ասել «Պատիվ ունեմ»:

8. Հրամանատարի (պետի) ներկայությամբ այլ ծառայողի դիմելու դեպքում պետք է ստանալ պետի թույլտվությունը. օրինակ՝ «Պարոն փրկարարական ծառայության գնդապետ, թույլ տվեք դիմել փրկարարական ծառայության կապիտան Հովհաննիսյանին»:

9. Ծառայողները պարտավոր են հարգանք տածել քաղաքացիական բնակչության նկատմամբ, հատուկ ուշադրություն ցուցաբերել ծերերի, կանանց և երեխաների հանդեպ, նպաստել քաղաքացիների պատվի և արժանապատվության պաշտպանությանը:

10. Ծառայողներին արգելվում է ձեռքերը պահել համազգեստի գրպանում, պետի ներկայությամբ նստել կամ ծխել առանց նրա թույլտվության, ինչպես նաև ծխել փողոցում քայլելիս և չնախատեսված վայրերում:

11. Փրկարարական ծառայության համար սահմանվում են համազգեստի անհրաժեշտ տեսակներ` համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

12. Փրկարարական ծառայության համազգեստը ծառայողները կրում են լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կանոնների համապատասխանությամբ:

13. Ծառայությունից դուրս հանգստի կամ արձակուրդում գտնվող ծառայողներին թույլատրվում է ծառայողական համազգեստ չկրել:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

 ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ՈՒ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 25. Հրամանատարների (պետերի) ընդհանուր պարտականությունները

 

1. Հրամանատարը (պետը) միանձնյա ղեկավար է և խաղաղ ու պատերազմի ժամանակ պատասխանատու է իրեն վստահված ստորաբաժանման մշտական ու զորահավաքային պատրաստականության, ստորաբաժանմանն առաջադրվող խնդիրների հաջող կատարման համար, անձնակազմի պատրաստության, ծառայողական կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի և ծառայության անվտանգության, ներքին կարգ ու կանոնի համար, փրկարարական և ռազմական տեխնիկայի ու նյութական այլ միջոցների վիճակի ու պահպանության, ինչպես նաև ֆինանսական և սոցիալ-իրավական ապահովման համար:

2. Հրամանատարը (պետը) պարտավոր է կայուն և հետևողական կերպով կենսագործել պետական քաղաքականությունը, մշտապես կատարելագործել անձնական մասնագիտական պատրաստությունը և ստորաբաժանման ղեկավարման մեթոդները, հմտորեն աշխատանք տանել կադրերի հետ, ղեկավարել գիտական և գյուտարարական աշխատանքը:

3. Հրամանատարը (պետը) պարտավոր է`

1) բարձր պահել վստահված ստորաբաժանման պատրաստականությունը.

2) մշտական պատրաստական ուղղությամբ պլանավորել միջոցառումներ և ապահովել դրանց կատարումը, պլաններում ժամանակին կատարել անհրաժեշտ փոփոխություններ ու ճշգրտումներ.

3) հասնել փրկարարական և ռազմական տեխնիկայի ու այլ նյութական միջոցների լրիվ ապահովության, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը.

4) անցկացնել պարապմունքներ, վարժանքներ ստորաբաժանման պատրաստականության ուղղությամբ, հասնել անձնակազմի և իր պարտականությունների իմացությանն ու կատարմանը.

5) բազմակողմանիորեն տեղյակ լինել իրեն վստահված ստորաբաժանման իրական վիճակին, մշտապես ճշգրիտ տեղեկություններ ունենալ նրա ցուցակային և առկա կազմի, ինչպես նաև փրկարարական և ռազմական տեխնիկայի ու նյութական այլ միջոցների առկայության մասին.

6) միջոցներ ձեռնարկել պետական և ծառայողական գաղտնիքի պահպանությունն ապահովելու համար:

4. Հրամանատարը (պետը) պարտավոր է անմիջականորեն ղեկավարել ենթակաների պատրաստությունը`

1) պլանավորել և ժամանակին միջոցներ ձեռնարկել աշխատանքի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ.

2) մշտապես կատարելագործել ենթակաների մասնագիտական գիտելիքները.

3) անձամբ կազմակերպել և անցկացնել վարժանքներ, պարապմունքներ` ուղղված ենթակա անձնակազմի մասնագիտական կարողությունների և հմտությունների ձևավորմանը.

4) հսկողություն սահմանել և ենթականերին անհրաժեշտ օգնություն ցույց տալ պատրաստության ընթացքում, ուսուցման մեջ մտցնել մրցակցության ոգի, որը նպաստում է ենթակաների ուսուցման արդյունավետության բարձրացմանը, կատարելագործել ուսումնանյութական բազան.

5) պարբերաբար ամփոփել անձնակազմի պատրաստության արդյունքները.

6) ենթակաների մեջ ձևավորել և պահպանել բնակչության պաշտպանության ու մարտական խնդիրների կատարման համար բարոյական և հոգեբանական պատրաստակամություն, ծառայողների մեջ զարգացնել ծառայողական պարտքի կատարման համար անհրաժեշտ հատկանիշներ, ծառայողական երդման սրբության և անխախտելիության գիտակցություն, խիզախություն, զսպվածություն, հնարամտություն, զգոնություն, ծառայողական ընկերություն, փոխօգնության ձգտում.

7) կատարելագործել ազգամիջյան շփման մշակույթը, հոգ տանել ծառայողական կոլեկտիվի համախմբվածության և տարբեր ազգությունների փրկարարների բարեկամության ամրապնդման համար, հաշվի առնել ու հարգել նրանց ազգային ավանդույթները և սովորույթները.

8) ենթակաների նկատմամբ ցուցաբերել նրբազգացություն և ուշադրություն, փոխհարաբերությունների մեջ թույլ չտալ անտակտություն ու կոպտություն, բարձր պահանջկոտությունը և սկզբունքայնությունը համատեղել նրանց անձնական արժանապատվության հարգման հետ, միջոցներ ձեռնարկել ծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալ-իրավական պաշտպանվածության ապահովման համար, պայմաններ ստեղծել կուլտուրայի բարձրացման, առողջության ամրապնդման և ֆիզիկական պատրաստվածության աճի համար:

5. Հրամանատարը (պետը) պարտավոր է միջոցներ ձեռնարկել անձնակազմի անվտանգության ապահովման համար փրկարարական և ռազմական տեխնիկայի հետ աշխատելիս, հատուկ պարապմունքների և աշխատանքների անցկացման ժամանակ անվտանգության պահանջները նախօրոք հասցնել ենթականերին ու պահանջել դրանց խստագույն կատարումը:

6. Պարապմունքները, աշխատանքները և ծառայության այլ միջոցառումներ սկսելուց առաջ հրամանատարը (պետը) պարտավոր է անձամբ համոզվել, որ դրա համար ստեղծված և ապահովված են անվտանգ պայմաններ, ենթակաները յուրացրել են անվտանգության կանոնների պահպանման պահանջները և տիրապետում են դրանց իրականացմանն անհրաժեշտ գործնական հմտություններին:

7. Հրամանատարը (պետը) պարտավոր է իրեն ենթակա ստորաբաժանումում ապահովել ներքին կարգ ու կանոն`

1) ենթակա հրամանատարների գործողություններն ուղղել ծառայողների կողմից ծառայողական կանոնագրքերի և կանոնադրությունների պահանջների ուսումնասիրման ու կատարման կազմակերպմանը.

 2) անձնակազմին նախապատրաստել օրվա վերակարգի ծառայության կատարմանը, հսկողություն սահմանել ներքին ծառայության կատարման նկատմամբ, ինչպես նաև օրվա վերակարգի ծառայության բարելավման համար մշակել հանձնարարականներ:

8. Հրամանատարը (պետը) պարտավոր է սարքին վիճակում պահել փրկարարական և ռազմական տեխնիկան ու նյութական այլ միջոցները, կազմակերպել տեխնիկական, նյութական, բժշկական, սոցիալ-իրավական, ֆինանսական և կենցաղային ապահովություն`

1) կազմակերպել ստորաբաժանում մուտք գործած փրկարարական տեխնիկայի ընդունումը և շարք մտցնելը, անձամբ ստուգել անձնակազմի պատրաստվածությունը.

2) պլանավորել փրկարարական և ռազմական տեխնիկայի շահագործումը.

3) կազմակերպել և իրականացնել վերահսկողություն փրկարարական և ռազմական տեխնիկայի տեխնիկական վիճակի ու շահագործման նկատմամբ, վթարների և պատահարների կանխման ուղղությամբ անցկացնել միջոցառումներ.

4) կազմակերպել փրկարարական տեխնիկայի հաշվառումը և պահպանությունը, ժամանակին պահանջել ու կազմակերպել նյութական միջոցների ստացումը, կանխել փրկարարական գույքի և ունեցվածքի կորուստները, պակասորդը, փչացումն ու հափշտակումը և մեղավորներին ենթարկել պատասխանատվության:

9. Հրամանատարը (պետը) պարտավոր է կատարելագործել անձնական մասնագիտական պատրաստությունը և ստորաբաժանման ղեկավարման մեթոդները`

1) բարձրացնել իր ծառայողական, մանկավարժական և իրավական գիտելիքները, գիտենալ փրկարարական և ռազմական տեխնիկան, դրանց գործածման (շահագործման) և նորոգման կարգը.

2) իմանալ իր ծառայությանն առնչվող օրենքները, ծառայողական կանոնագրքերի և կանոնադրությունների դրույթները, խստորեն գործել դրանց համաձայն և ենթականերից պահանջել դրանց կատարումը.

3) իր և ենթակաների մեջ մշակել գործնականություն, քննադատական վերաբերմունք դրսևորել կատարած աշխատանքների արդյունքների նկատմամբ, աշխատանքի ընթացքում հաշվի առնել ենթակաների կարծիքը.

4) ենթակաների միջև հմտորեն բաշխել աշխատանքն ու պարտականությունները, իրականացնել հրամանների կատարման գործնական հսկողություն.

5) իրեն տրված իրավունքների սահմաններում գործել ինքնուրույնաբար, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ ունենալ սերտ կապ: Այդ նպատակով անցկացնել ծառայողական արարողություններ, մարզական տոներ և այլ միջոցառումներ` հրավիրելով հասարակության ներկայացուցիչների և ծառայողների ընտանիքների անդամներին.

6) ստորաբաժանման մեջ կազմակերպել և անցկացնել մրցակցություն` ուղղված ստորաբաժանման լուծելիք խնդիրների հաջող կատարմանը.

7) ենթակաների հետ հաճախակի ամփոփել պատրաստության արդյունքները, ծառայողական կարգապահության վիճակը, ներքին կարգ ու կանոնի պահպանումը և միջոցներ ձեռնարկել դրանք բարելավելու ուղղությամբ:

10. Հրամանատարը (պետը) պարտավոր է`

1) հմտորեն աշխատել կադրերի հետ, բազմակողմանիորեն ուսումնասիրել անձնակազմը անձնական շփման միջոցով, իմանալ ենթակաների գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները.

2) իրականացնել կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերում պաշտոններ զբաղեցնող ծառայողների ընտրությունը, տեղաբաշխումը և ատեստավորումը, ղեկավարել պայմանագրով փրկարարական ծառայության անցնելու և ուսումնական հաստատություններ ընդունվող թեկնածուների ընտրությունը.

3) հոգ տանել ծառայողների առողջության պահպանման ամրապնդման և բժշկական ապահովման ուղղությամբ:

 

Հոդված 26. Հրամանատարի պաշտոնի, գործերի, հրամանատարի պատասխանատվության տակ գտնվող նյութական արժեքների հանձնում-ընդունումը

 

1. Ստորաբաժանման նոր նշանակված հրամանատարը`

1) հրամանատարությունը ստանձնում է ավագ հրամանատարի (պետի) հրամանի հիման վրա.

2) անձնակազմին ներկայացվում է ավագ հրամանատարի (պետի) կողմից:

2. Ստորաբաժանման նոր նշանակված հրամանատարի`

1) պաշտոնի, գործերի և հրամանատարի պաշտոնի հանձնման-ընդունման ժամկետ է նշանակվում հինգ օրից ոչ ավելի, տեղակալներինը` երեք օրից ոչ ավելի, թիկունքի և նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման պետինը` տասն օրից ոչ ավելի.

2) գործերի և պաշտոնի հանձնման (ընդունման) ավարտ համարվում է այն պահը, երբ ավագ հրամանատարը (պետը) հաստատում է համապատասխան ակտը:

3. Գործերի և պաշտոնի հանձնման և ընդունման համար ավագ հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում է հանձնաժողով, որը ստուգում է ստորաբաժանման ընդհանուր վիճակը, փրկարարական և ռազմական տեխնիկայի ու գույքի առկայությունն ու վիճակը, դրանց հաշվառումը, ինչպես նաև ստորաբաժանման ֆինանսատնտեսական վիճակը, որից հետո կազմվում է ակտ:

4. Գործերի և պաշտոնի հանձնման (ընդունման) ակտերում նշվում են ըստ ցուցակի ստորաբաժանման առկա անձնակազմը և պատրաստականության աստիճանը, ուսումնանյութական բազայի վիճակը, անձնակազմի ծառայողական կարգապահության վիճակը:

5. Փրկարարական և ռազմական գույքի ու տեխնիկայի հանձնման (ընդունման) ակտում նշվում են ըստ փաստաթղթերի տեխնիկայի քանակը, դրա առկայությունը, որակական ու տեխնիկական վիճակը, ինչպես նաև դրանց պահպանության պայմանները:

6. Նյութական միջոցների հանձնման և ընդունման ակտում նշվում են անձեռնմխելի պաշարների` վառելանյութի, սննդամթերքի, իրեղենի, տեխնիկական ունեցվածքի և այլ նյութական ու դրամական միջոցների առկայությունը, վիճակը, ծախսման օրինականությունը, հաշվառումը և պահպանության կարգը:

7. Ակտերը ստորագրում են ընդունող և հանձնող հրամանատարները, ինչպես նաև հանձնաժողովի անդամները և ներկայացվում են ավագ հրամանատարի (պետի) հաստատմանը:

 

Հոդված 27. Փրկարարական ծառայության վարչության պետի և ակադեմիայի ռեկտորի պարտականությունները

 

1. Վարչության պետը և ակադեմիայի ռեկտորը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու են ենթակա ստորաբաժանման մշտական ու զորահավաքային պատրաստականության և նրա կողմից առաջադրանքների հաջող կատարման, անձնակազմի մշտական պատրաստության, դաստիարակության, ծառայողական կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի ու նյութական միջոցների պահպանության համար:

2. Վարչության պետը ենթարկվում է Փրկարար ծառայության տնօրենին, իսկ ակադեմիայի ռեկտորը` լիազոր մարմնի ղեկավարին կամ նրա լիազորած պաշտոնատար անձին:

3. Վարչության պետը վարչության, իսկ ակադեմիայի ռեկտորը ակադեմիայի անձնակազմի ուղղակի պետն է:

4. Փրկարարական ծառայության վարչության պետը և ակադեմիայի ռեկտորը խաղաղ և պատերազմի ժամանակ`

1) ղեկավարում են ենթակա ստորաբաժանման գործունեությունը, պատասխանատու են վարչությանն առաջադրած խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) սահմանում են աշխատանքի բաշխում իրենց տեղակալների (տեղակալի) միջև.

3) ներկայացնում են ենթակա ստորաբաժանման կանոնադրությունը.

4) օրենքով, այլ իրավական ակտերով և ենթակա ստորաբաժանման կանոնադրությամբ նախատեսված խնդիրների իրականացման նպատակով մշակում ու Փրկարար ծառայության տնօրենին են ներկայացնում արտակարգ իրավիճակների կանխարգելման համար անհրաժեշտ առաջարկություններ.

5) իրենց լիազորությունների շրջանակներում լիազոր մարմնի ստորաբաժանումներից ստանում են անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

6) իրենց լիազորությունների շրջանակներում ապահովում են իրենց ղեկավարած ստորաբաժանման և այլ մարմինների փոխհարաբերությունները.

7) ստորագրում են ենթակա ստորաբաժանման անունից պատրաստվող փաստաթղթերը.

8) ենթակա ստորաբաժանման լիազորությունների շրջանակներում նախապատրաստում են առաջարկություններ, տեղեկանքներ, միջնորդագիր, զեկուցագիր և այլ գրություններ.

9) իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան ստորաբաժանումների մասնագետների.

10) առաջարկություններ են ներկայացնում ենթակա ստորաբաժանման պաշտոններում քաղաքացիներին աշխատանքի ընդունման, աշխատողներին պաշտոնից ազատման, խրախուսման և կարգապահական տույժեր տալու վերաբերյալ.

11) փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների և մարտական խնդիրների իրականացման համար ենթակա ստորաբաժանման անձնակազմի ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար սահմանված կարգով միջնորդում են պետական պարգևատրման.

12) իրենց լիազորությունների շրջանակներում օգտագործում են իրենց հատկացված գույքը.

13) բաշխում են ենթակա ստորաբաժանման գործունեության իրականացման համար անհրաժեշտ միջոցները և հսկում դրանց ռացիոնալ օգտագործումը.

14) իրենց լիազորությունների շրջանակներում տալիս են համապատասխան կարգադրություններ և արձակում հրամաններ.

15) իրենց լիազորությունների շրջանակներում ենթակա ստորաբաժանման ծառայողական կազմի և աշխատակիցների նկատմամբ կիրառում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով սահմանված խրախուսանքներ ու կարգապահական տույժեր:

5. Փրկարարական ծառայության վարչության պետի և ակադեմիայի ռեկտորի պաշտոնների անձնագրերով կարող են սահմանվել այլ պարտականություններ:

 

Հոդված 28. Վարչության պետի տեղակալի և ակադեմիայի պրոռեկտորի պարտականությունները

 

1. Վարչության պետի տեղակալը և ակադեմիայի պրոռեկտորը խաղաղ ու պատերազմի ժամանակ պատասխանատու են իրենց հանձնարարված ոլորտների մշտական ու զորահավաքային պատրաստականության և նրա կողմից առաջադրանքների հաջող կատարման, անձնակազմի մշտական պատրաստության, դաստիարակության, ծառայողական կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի ու նյութական միջոցների պահպանության համար:

2. Վարչության պետի տեղակալը ենթարկվում է վարչության պետին, իսկ ակադեմիայի պրոռեկտորը` ակադեմիայի ռեկտորին:

3. Վարչության պետի տեղակալը և ակադեմիայի պրոռեկտորը խաղաղ ու պատերազմի ժամանակ`

1) համակարգում են վարչության կամ ակադեմիայի ստորաբաժանումների աշխատանքները իրենց հանձնարարված բնագավառներում.

2) վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով առաջարկություններ են ներկայացնում վարչության պետին կամ ակադեմիայի ռեկտորին.

3) վարչության պետին կամ ակադեմիայի ռեկտորին առաջարկություններ են ներկայացնում վարչության պաշտոններում քաղաքացիներին աշխատանքի ընդունման, աշխատողներին պաշտոններից ազատման, խրախուսման և կարգապահական տույժեր տալու վերաբերյալ.

4) պատասխանատու են իրենց հանձնարարված բնագավառի առջև դրված խնդիրների կատարման համար.

5) վարչության պետի կամ ակադեմիայի ռեկտորի հանձնարարությամբ իրականացնում են այլ գործառույթներ.

6) վարչության պետի կամ ակադեմիայի ռեկտորի բացակայության դեպքում, նրանց ներկայացմամբ և լիազոր մարմնի ղեկավարի հրամանով, համապատասխանաբար կատարում են վարչության պետի կամ ակադեմիայի ռեկտորի պարտականությունները:

4. Վարչության պետի տեղակալի և ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնների անձնագրերով կարող են սահմանվել այլ պարտականություններ:

 

Հոդված 29. Բաժնի պետի պարտականությունները

 

1. Բաժնի պետը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է բաժնի մշտական ու զորահավաքային պատրաստականության և նրա կողմից առաջադրանքների հաջող կատարման, անձնակազմի մշտական պատրաստության, դաստիարակության, ծառայողական կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի ու նյութական միջոցների պահպանության համար:

2. Բաժնի պետը ենթարկվում է վարչության պետին և բաժնի ողջ անձնակազմի անմիջական պետն է:

3. Բաժնի պետը պարտավոր է՝

1) ղեկավարել բաժնի անձնակազմի մշտական պատրաստությունն ու դաստիարակությունը, հմտորեն ղեկավարել բաժնի՝ պլանավորման և կազմակերպման աշխատանքները.

2) բաժնի ծառայողների հետ անցկացնել պարապմունքներ.

3) ղեկավարել բաժնի մշտական պատրաստականության պլանի մշակման և կատարման գործընթացը.

4) իմանալ բաժնի յուրաքանչյուր ծառայողի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանքներ անցկացնել ծառայողական դաստիարակության և մասնագիտական պատրաստության ուղղությամբ.

5) բաժնում հաստատել հրապարակայնություն, սոցիալական արդարություն, ծառայողների փոխադարձ վստահություն.

6) իրականացնել փրկարարական ծառայության, ինչպես նաև փրկարարական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար թեկնածուների ընտրություն.

7) պահպանել բաժնի ներքին կարգ ու կանոնը.

8) ամիսը մեկ ամփոփել հիմնական միջոցառումների կատարման և ծառայողական կարգապահության վիճակը, արդյունքների վերաբերյալ վարչության պետին ներկայացնել զեկույց.

9) կազմել և վարչության պետին ներկայացնել բաժնի անձնակազմի հերթական արձակուրդների հատկացման գրաֆիկ-ժամանակացույց:

4. Բաժնի պետի պաշտոնի անձնագրով կարող են սահմանվել այլ պարտականություններ:

 

Հոդված 30. Ավագ հրահանգչի պարտականությունները

 

1. Ավագ հրահանգիչը պատասխանատու է իր վրա դրված պարտականությունների և իրեն տրված առաջադրանքների ժամանակին և ճիշտ կատարման համար: Նա ենթարկվում է բաժնի պետին:

2. Ավագ հրահանգիչը պարտավոր է`

1) իմանալ և օրինակելիորեն կատարել իր պաշտոնի անձնագրով սահմանված ծառայողական պարտականությունները.

2) ղեկավարվել սույն կանոնագրքով, վարչության և բաժնի կանոնադրություններով.

3) բաժնի պետի բացակայության դեպքում կատարել նրա պարտականությունները.

4) մասնակցել բաժնի ամսական և տարեկան պլանների մշակմանը, հսկողություն սահմանել դրանց կատարման նկատմամբ, ամփոփել և ներկայացնել տեղեկանք բաժնի պետին.

5) յուրաքանչյուր շաբաթվա աշխատանքային վերջին օրն ամփոփել և բաժնի պետին ներկայացնել անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը.

6) մշտապես աշխատանք տանել իր մասնագիտական գիտելիքների բարձրացման ուղղությամբ:

 

Հոդված 31. Հրահանգչի պարտականությունները

 

1. Հրահանգիչը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է իր վրա դրված պարտականությունների և իրեն տրված առաջադրանքների ժամանակին ու ճիշտ կատարման համար: Նա ենթարկվում է բաժնի պետին:

2. Հրահանգիչը պարտավոր է`

1) ղեկավարվել սույն կանոնագրքով, վարչության և բաժնի կանոնադրություններով, իր պաշտոնի անձնագրով.

2) իր ծառայողական պարտականությունները իրականացնելու նպատակով մշակել և բաժնի պետի հաստատմանը ներկայացնել ամենամսյա աշխատանքային պլան.

3) մշտապես աշխատանք տանել իր մասնագիտական գիտելիքների մակարդակի բարձրացման ուղղությամբ:

 

Հոդված 32. Կենտրոնի պետի պարտականությունները

 

1. Կենտրոնի պետը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է կենտրոնի մշտական, մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական խնդիրների հաջող կատարման, անձնակազմի մարտական պատրաստականության, դաստիարակության, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, փրկարարական ծառայության, անվտանգության, ներքին կարգ ու կանոնի, փրկարարական և ռազմական տեխնիկայի, սպառազինության, կենտրոնի նյութական միջոցների պահպանության և վիճակի, կենտրոնի տեխնիկական, նյութական, բժշկական, սոցիալ-իրավական ու կենցաղային ապահովության համար:

2. Կենտրոնի պետը կենտրոնի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

3. Կենտրոնի պետը պարտավոր է՝

1) ղեկավարել կենտրոնի անձնակազմի մարտական պատրաստությունը և դաստիարակությունը, հմտորեն ղեկավարել կենտրոնը.

2) անցկացնել զորավարժություններ, վարել կենտրոնի շտաբի նախապատրաստությունը ջոկատների մեջ չմտնող խմբերի հրամանատարների, նրանց տեղակալների, ծառայությունների պետերի, ինչպես նաև կենտրոնի ստորաբաժանումների հետ անցկացնել պարապմունքներ.

3) ապահովել ենթակա անձնակազմի մարտական պատրաստականությունը, ծառայողական կարգապահությունը, պատրաստությունը մարտական առաջադրանքների, հրդեհաշիջման, փրկարարական, ջրափրկարարական և այլ աշխատանքների կատարմանը.

4) կազմակերպել և իրականացնել միջոցառումներ անձնակազմը, սպառազինությունը, ռազմական տեխնիկան և այլ նյութական միջոցները զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու ուղղությամբ՝ հաշվի առնելով տեղական և քաղաքացիական պաշտպանության առանձնահատկությունները.

5) փրկարարական, ջրափրկարարական, հրդեհաշիջման աշխատանքներ և մարտական առաջադրանք կատարելու վերաբերյալ կարգադրություն ստանալու դեպքում ճշտել խնդիրն ըստ տեղի, ժամանակի և իրականացման ուղիների. հնարավոր կարճ ժամկետում ապահովել գործողությունների վայր ստորաբաժանման ժամանումը, անհրաժեշտության դեպքում անձամբ մեկնել և ղեկավարել գործողությունները, ապահովել համագործակցությունն այլ ծառայությունների հետ.

6) հաստատել փրկարարական ծառայողների արձակուրդների ժամանակացույցը.

7) կազմակերպել կենտրոնի տեղաբաշխման վայրի պաշտպանությունը, վերահսկողություն պահակային և ներքին ծառայությունների նկատմամբ, անձամբ ստուգել դրանց կատարումը.

8) միջոցներ ձեռնարկել հանցագործությունների և պատահարների կանխման ուղղությամբ, իսկ դրանց կատարման դեպքում զեկուցել ավագ պետին.

9) վերլուծել մարտական պատրաստության, կարգապահության և ներքին կարգ ու կանոնի վիճակը, ոչ ուշ, քան ամիսը մեկ ամփոփել արդյունքները և միջոցներ ձեռնարկել դրանց բարելավման ուղղությամբ.

10) միջոցներ ձեռնարկել սահմանված պաշարների, փրկարարական և ռազմական տեխնիկայի, սպառազինության ու այլ նյութական միջոցների պահպանության, սարքին վիճակում պահելու և ճիշտ օգտագործելու համար, պարբերաբար ստուգել դրանց առկայությունը, վիճակը և մարտական պատրաստությունը.

11) հսկողություն իրականացնել փրկարարական և ռազմական տեխնիկայի, այլ միջոցների հետ աշխատելու, պարապմունքների, ուսումնավարժությունների անցկացման և փրկարարական աշխատանքների կամ մարտական առաջադրանքների իրականացման ժամանակ անվտանգության պահանջների կատարման և պահպանման նկատմամբ.

12) պարբերաբար անցկացնել կենտրոնի անձնակազմի, հանդերձանքի, գույքի, սարքավորումների և փրկարարական ու ռազմական տեխնիկայի շարային ստուգատես, արդյունքների մասին զեկուցել վարչության պետին.

13) կազմակերպել կենտրոնի տարածքում ստորաբաժանումների և շինություններում փրկարարական ծառայողների ճիշտ տեղաբաշխումը.

14) անձնակազմին բազմակողմանիորեն նախապատրաստել օրվա վերակարգի ծառայության կատարման, հսկողություն կազմակերպել ներքին ծառայության կատարման նկատմամբ, անձամբ մասնակցել պահակակետերի ստուգման, ինչպես նաև հանձնարարականներ մշակել օրվա վերակարգի ծառայության բարելավման համար.

15) կազմակերպել կենտրոն մուտք գործած փրկարարական և ռազմական տեխնիկայի, սպառազինության, հանդերձանքի ու այլ գույքի ընդունումը և շարք մտցնելը, անձամբ ստուգել անձնակազմի պատրաստվածությունը, դրանց ընդունումը և շահագործումը.

16) կատարելագործել մասնագիտական պատրաստությունը և կենտրոնի ղեկավարման մեթոդները.

17) սարքին վիճակում պահել սպառազինությունը, փրկարարական տեխնիկան և նյութական այլ միջոցներ.

18) հսկողություն իրականացնել կենտրոնի անձնակազմի կողմից պաշտոնական պարտականությունների կատարման ուղղությամբ.

19) պարբերաբար վարչության պետին զեկույց ներկայացնել պլաններով և այլ հանձնարարականներով կենտրոնի առջև դրված խնդիրների կատարման ընթացքի վերաբերյալ.

20) կատարել պաշտոնի անձնագրով սահմանված այլ պարտականություններ:

4. Հիմք ընդունելով սույն հոդվածով սահմանված պարտականությունները՝ կենտրոնի պետի պարտականությունները, ըստ կենտրոնի մասնագիտական ուղղվածության, սահմանվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտոնների անձնագրերով:

 

Հոդված 33. Կենտրոնի պետի տեղակալի պարտականությունները

 

1. Կենտրոնի պետի տեղակալը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է կենտրոնի ստորաբաժանումների կառավարման կազմակերպման համար, մշտական, մարտական և զորահավաքային պատրաստականության և մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, պահակային և ներքին ծառայությունների կազմակերպման համար, անձնակազմի, փրկարարական և ռազմական տեխնիկայի, սարքավորումների, սպառազինության, զինամթերքի և այլ գույքի հաշվառման վիճակի համար:

2. Կենտրոնի պետի տեղակալը ենթարկվում է կենտրոնի պետին: Կենտրոնի պետի որոշումների կենսագործման ժամանակ կենտրոնի պետի տեղակալը իրավունք ունի կենտրոնի պետի ենթականերին հրամաններ կամ կարգադրություններ տալու կենտրոնի պետի անունից՝ զեկուցելով կենտրոնի պետին:

3. Կենտրոնի պետի տեղակալը պարտավոր է՝

1) կազմակերպել կենտրոնի շտաբի աշխատանքը և ղեկավարել այն, համաձայնեցնել ծառայությունների պետերի աշխատանքը.

2) մշտապես իմանալ կենտրոնի ստորաբաժանումների իրական վիճակը և դրությունը, ինչպես նաև վերահսկել առաջադրված խնդիրների լուծման ընթացքը.

3) մշակել և կենսագործել կենտրոնի մշտական, մարտական և զորահավաքային պատրաստականության պլանները, կենտրոնում ղեկավարել զորահավաքային աշխատանքները.

4) մշակել կենտրոնի մարտական պատրաստության պլան և վերահսկել դրանց կատարումը.

5) իր իրավասության սահմաններում ապահովել և պատասխանատվություն կրել կենտրոնի անձնակազմի մարտական պատրաստականության, ծառայողական կարգապահության, օրինականության խստիվ պահպանման, բարոյահոգեբանական վիճակի, կադրերի տեղաբաշխման, փրկարարական աշխատանքների կազմակերպման և անցկացման, կենտրոնի սենյակների, սարքավորումների, միջոցների, փրկարարական և ռազմական տեխնիկայի, տեխզինվածության պահպանման ու ճիշտ շահագործման համար.

6) ըստ հրամանի կամ կարգադրության՝ անձամբ մեկնել արտակարգ իրավիճակների, վթարների և դժբախտ պատահարների, մարտական գործողությունների վայր, ղեկավարել այդ աշխատանքները, ապահովել համագործակցությունը այլ ծառայությունների հետ.

7) գիտենալ յուրաքանչյուր սպայի և ենթասպայի, ինչպես նաև շտաբի ու անմիջականորեն իրեն ենթակա ստորաբաժանումների բոլոր սերժանտների գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, մշտական աշխատանք տանել սպաների հետ դաստիարակության և մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ.

8) կազմակերպել կապը կենտրոնում, ստուգել կապի միջոցների վիճակը և մարտական պատրաստականությունը.

9) կազմակերպել կենտրոնի պետի և ավագ հրամանատարների (պետերի) բոլոր հրամանների ժամանակին ու ճիշտ կերպով ստորաբաժանումներին ու ծառայություններին հաղորդումը, ինչպես նաև դրանց կատարումը, անձամբ հաղորդել կարևորագույն հրամանները, ստուգել դրանց կատարումը.

10) կազմակերպել կենտրոնի խորհրդանիշ-դրոշակի (շտանդարտի) և շքանշանների, ինչպես նաև պատվավոր դրոշների, նշանների և դրանց փաստաթղթերի ճիշտ պահպանությունը և խնամքը.

11) կազմակերպել և ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ ստուգել պահակային ու ներքին ծառայությունների պատրաստությունը և կատարումը կենտրոնում.

12) պարբերաբար անցկացնել կենտրոնի ծառայողների շարային ստուգատես և փրկարարական ու ռազմական տեխնիկայի ստուգումներ, մշտապես հսկել ծառայողական կարգապահությունը և ամենօրյա հսկողություն սահմանել պարապմունքների որակյալ անցկացման և առկա փաստաթղթերի գրագետ և ճիշտ գրանցման նկատմամբ.

13) վերակարգի անցնելուց առաջ հրահանգավորել կենտրոնի հերթապահին, նրա օգնականին և պահակապետին.

14) մշտապես գիտենալ փրկարարական և ռազմական տեխնիկայի, զենքի, զինամթերքի, նյութական այլ միջոցների առկայությունը և վիճակը, ինչպես նաև ամենօրյա ղեկավարություն իրականացնել դրանց հաշվառման նկատմամբ.

15) կազմակերպել և տարեկան առնվազն երկու անգամ ստուգել սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական միջոցների առկայությունն ու վիճակը, հսկել պարապմունքների և աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանության վերաբերյալ փրկարարական ծառայողների հետ անցկացվող պարապմունքների որակը.

16) իր իրավասության սահմաններում իրականացնել ամենօրյա հսկողություն կենտրոնի ներքին օրակարգի պահպանման, էլեկտրաէներգիայի, ջրի, հեղուկ վառելանյութի, հրդեհաշիջման միջոցների և քսայուղերի` սահմանված չափաքանակներով ծախսերի վրա.

17) մշակել կենտրոնի անձնակազմի ազդարարման ու հավաքի սխեման և պարբերաբար ստուգել վերջինիս իրագործելիությունը.

18) ժամանակին վերադաս շտաբ ներկայացնել անհրաժեշտ զեկուցագրեր.

19) կատարել պաշտոնի անձնագրով սահմանված այլ պարտականություններ:

4. Հիմք ընդունելով սույն հոդվածով սահմանված պարտականությունները՝ կենտրոնի պետի տեղակալի պարտականությունները, ըստ կենտրոնի մասնագիտական ուղղվածության, սահմանվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտոնների անձնագրերով:

 

Հոդված 34. Ջոկատի հրամանատարի պարտականությունները

 

1. Ջոկատի հրամանատարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է`

1) ջոկատի մշտական, մարտական և զորահավաքային պատրաստականության, փրկարարական և մարտական խնդիրների հաջող կատարման համար.

2) կադրերի ընտրության ու տեղաբաշխման, անձնակազմի պատրաստության, դաստիարակության, բարոյահոգեբանական վիճակի, աշխատանքների անվտանգության համար.

3) փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպմանը, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ կատարելուն նախապատրաստվելու համար.

4) օրինականության պահպանման, կարգապահության, ներքին կարգ ու կանոնի, փրկարարական, հրշեջ-փրկարարական, ռազմական տեխնիկայի ու ջոկատի նյութական այլ միջոցների պահպանության ու վիճակի համար:

2. Ջոկատի հրամանատարը՝

1) ջոկատի ողջ անձնակազմի ուղղակի պետն է.

2) մարտական պատրաստության և ջոկատում դաստիարակության հիմնական կազմակերպիչն է:

3. Ջոկատի հրամանատարը պարտավոր է`

1) հմտորեն ղեկավարել ջոկատի անձնակազմի պատրաստությունը և դաստիարակությունը.

2) պատերազմական և արտակարգ իրավիճակների ժամանակ գործելիս հմտորեն ղեկավարել ջոկատը.

3) իմանալ յուրաքանչյուր ծառայողի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, մշտապես աշխատանք տանել դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման ուղղությամբ, պարապմունքներ անցկացնել սպաների և ենթասպաների հետ, ինչպես նաև վարժանքներ ու պարապմունքներ՝ ջոկատի ստորաբաժանումների հետ.

4) ղեկավարել ջոկատի մարտական պատրաստության պլանի մշակումն ու կատարումը.

5) ղեկավարել կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը քաղաքացիներին փրկարարական ծառայության անցնելու գործընթացում.

6) հաստատել ենթակա անձնակազմի արձակուրդների ժամանակացույցը.

7) հաստատել օրվա կարգացուցակը և աշխատաժամանակի բաշխման կարգը, պահանջել ներքին կարգ ու կանոնի պահպանում, որոշել անձնակազմի համազգեստի ձևը` կատարվելիք խնդիրների ու պարապմունքների կարգացուցակի հաշվառումով.

8) միջոցներ ձեռնարկել հանցագործությունների և պատահարների կանխման ուղղությամբ, իսկ դրանց առկայության դեպքում զեկուցել ավագ հրամանատարին (պետին).

վերլուծել պատրաստության, կարգապահության և ներքին կարգ ու կանոնի վիճակը, ոչ ուշ, քան ամիսը մեկ ամփոփել արդյունքները և դրանց բարելավման համար որոշել միջոցներ.

9) գիտենալ ջոկատի ստորաբաժանումներում եղած սպառազինությունը, ռազմական տեխնիկան, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը և առնվազն երեք ամիսը մեկ անձամբ ստուգել դրանց առկայությունը, վիճակն ու հաշվառումը.

10) միջոցներ ձեռնարկել սահմանված պաշարների, հանդերձանքի, փրկարարական և ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահպանության, սարքին վիճակում պահելու և ճիշտ օգտագործելու համար, պարբերաբար ստուգել դրանց առկայությունը, վիճակը և պատրաստականությունը, ոչ ուշ, քան տարեկան երկու անգամ` գարնան և աշնան ամիսներին, անցկացնել հանդերձանքի և փրկարարական ու ռազմական տեխնիկայի ստուգատես, արդյունքների մասին զեկուցել վերադասին.

11) հսկողություն իրականացնել փրկարարական և ռազմական տեխնիկայի ու միջոցների հետ աշխատելու, պարապմունքներ, ուսումնավարժություններ անցկացնելու և փրկարարական աշխատանքի ժամանակ անվտանգության պահանջների կատարման նկատմամբ.

12) միջոցներ ձեռնարկել ենթակաների կենցաղի բարելավման, նրանց առողջության պահպանման և ամրապնդման ուղղությամբ.

13) հսկել շինությունների ճիշտ շահագործումը, ջոկատի տարածքի պահպանությունը, ինչպես նաև հակահրդեհային պաշտպանությունը ջոկատում.

14) կազմակերպել և մասնակցել հրդեհաշիջման պլանների ու քարտերի մշակմանը.

15) ջոկատում կազմակերպել գազածխապաշտպան և այլ անհրաժեշտ մասնագիտական ծառայություններ.

16) համաձայն փրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական և այլ աշխատանքների իրականացման կանոնադրության՝ մեկնել հրդեհների, վթարների, տարերային աղետների վայր և, ելնելով ստեղծված իրավիճակից, ղեկավարել ստորաբաժանման աշխատանքները.

17) հսկել ջոկատում ծառայողական կարգապահությունը, հերթապահության համար նախատեսված սենյակների կահավորումն ու սանիտարական վիճակը, հանդերձանքի նպատակային օգտագործումը` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կապի և ազդարարման միջոցների անխափան աշխատանքի վրա.

18) փրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական և այլ աշխատանքների վերաբերյալ կարգադրություն ստանալու դեպքում ճշտել խնդիրն ըստ տեղի, ժամանակի և իրականացման ուղիների, հնարավոր կարճ ժամկետում ապահովել դեպքի վայր ժամանումը, անհրաժեշտության դեպքում անձամբ ղեկավարել հերթափոխը.

19) արտակարգ իրավիճակների վայրում անձամբ ղեկավարել փրկարարական խմբերի բաշխումը՝ ըստ աշխատանքների վայրերի, հետևել աշխատանքների իրականացմանն ու անվտանգության կանոնների պահպանմանը.

20) կատարել իր պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունները:

4. Հիմք ընդունելով սույն հոդվածով սահմանված պարտականությունները՝ հատուկ, փրկարարական, հրշեջ, ջրափրկարարական, օբյեկտների պահպանության, ճառագայթային և քիմիական պաշտպանության, ինժեներական, մեքենայացված և այլ ջոկատների հրամանատարների պարտականությունները, ըստ ջոկատի մասնագիտական ուղղվածության՝ սահմանվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտոնների անձնագրերով:

 

Հոդված 35. Հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի պարտականությունները

 

1. Հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է ջոկատի պատրաստականության, օրինականության անշեղ և խստիվ պահպանման ու կատարման համար, կադրերի ընտրության, կարգապահության, ծառայողական պատրաստվածության, ծառայության կազմակերպման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների անցկացման, մարտական խնդիրների կատարման, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, հրշեջ ջոկատի սենյակների, սարքավորումների կամ միջոցների, հրշեջ-փրկարարական տեխնիկայի պահպանման ու ճիշտ շահագործման համար:

2. Հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը պարտավոր է՝

1) իմանալ սպասարկման տարածքը` հրդեհավտանգ օբյեկտների, շենքերի ու շինությունների վայրերը և հակահրդեհային վիճակը, հրդեհավտանգավորությունն ու կառուցվածքային առանձնահատկությունները, տարածքի հակահրդեհային ջրամատակարարումը, ճանապարհներն ու կապը, ջոկատում գտնվող հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների մարտավարական տվյալներն ու ճիշտ շահագործման ձևերը, ժամանակին օպերատիվ արձագանքել հրդեհային և փրկարարական իրավիճակի փոփոխմանը.

2) ուսումնասիրել և գիտենալ ենթակա անձնակազմի գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, ղեկավարել և անձամբ անցկացնել անձնակազմի ծառայողական պատրաստության դասընթացները, դաստիարակել նրանց մասնագիտությանը սիրով վերաբերվելու, կանոնագրքերի և կանոնադրությունների պահանջների ու պետերի հրամանների անառարկելի կատարման ոգով.

3) կազմակերպել և վերահսկել վերակարգի ծառայությունն ու ջոկատի անձնակազմի ամենօրյա աշխատանքը, նրանց ցույց տալ մշտական գործնական օգնություն.

4) իրավիճակից ելնելով՝ մշակել լրացուցիչ միջոցառումներ տարածքի (օբյեկտի) պահպանումն ուժեղացնելու համար և փոփոխություններ մտցնել ծառայության կազմակերպման մեջ.

5) ղեկավարել գազածխապաշտպան ծառայության օղակների անձնակազմի պատրաստումը շնչառության համար ոչ պիտանի միջավայրում աշխատելուն, վերահսկել գազածխապաշտպանների անվտանգ աշխատանքն ապահովող մեկուսիչ հակագազերի, կապի միջոցների, սարքավորումների և հանդերձանքի ճիշտ շահագործման ու պահպանման վիճակը.

6) կազմակերպել և ապահովել անվտանգության տեխնիկայի, աշխատանքի պաշտպանության և արտադրական հիգիենայի միջոցառումների կատարումը.

7) սահմանել վերակարգի մեջ չմտնող անձնակազմի աշխատանքները սկսելու ժամանակն ու կարգը.

8) մեկնել հրդեհների, վթարների և տարերային աղետների վայր ու, համաձայն կանոնագրքի պահանջների և ելնելով իրավիճակից, ղեկավարել հրդեհների մարման կամ անձնակազմի կողմից կատարվող` տարերային աղետների, վթարների հետևանքների նվազեցման աշխատանքները.

9) հոգատարություն ցուցաբերել ջոկատի անձնակազմին՝ կենցաղային պայմանների բարելավման համար, գիտենալ նրանց պահանջներն ու կարիքները, հոգալ դրանց բավարարումը.

10) անձամբ ներկա լինել վերակարգի հերթափոխությանը և ստուգել ծառայության փաստաթղթերը, վերահսկել հրամանատարական կազմի կողմից անցկացվող դասերը.

11) քաղաքի, տարածքի, օբյեկտների ծառայությունների հետ մշակել հրդեհների մարման, վթարների և աղետների հետևանքների նվազեցման համագործակցության հրահանգները.

12) ապահովել տեխնիկայի, սարքավորումների մշտապես պատրաստի վիճակում պահպանումը, յուրաքանչյուր ամիս ստուգել դրանց վիճակն ու վառելիքաքսուքային և շահագործման ծախսերի հաշվառումը.

13) կազմակերպել և անձամբ մասնակցել հրդեհաշիջման պլաններին, քարտերի մշակմանը և դրանց վերամշակմանը.

14) ապահովել ջոկատի ծառայողական և կենցաղային սենյակների ճիշտ օգտագործումը, ինչպես նաև դրանց հակահրդեհային վիճակը.

15) կատարել իր պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունները:

 

Հոդված 36. Ջոկատի հրամանատարի տեղակալի պարտականությունները

 

1. Ջոկատի հրամանատարի տեղակալը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է ջոկատի մարտական պատրաստականության, կարգապահության և ներքին կարգ ու կանոնի պահպանման, ջոկատի անձնակազմի կողմից առաջադրանքի կատարման, անձնակազմի մասնագիտական պատրաստության, ուսումնանյութական բազայի ստեղծման, մշտական բարելավման և սարքին վիճակում պահելու համար:

2. Ջոկատի հրամանատարի տեղակալը ենթարկվում է ջոկատի հրամանատարին և ջոկատի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

3. Ջոկատի հրամանատարի բացակայության դեպքում ջոկատի հրամանատարի տեղակալը կատարում է նրա պարտականությունները:

4. Ջոկատի հրամանատարի տեղակալը պարտավոր է`

1) ապահովել շուրջօրյա հերթապահության պատշաճ անցկացումը, անձամբ հրահանգավորել հերթապահ անձնակազմին.

2) մասնակցել ջոկատի մասնագիտական պարապմունքների պլանավորման, դասացուցակների կազմման և ուսուցման գործընթացի կազմակերպման աշխատանքներին, անձամբ անցկացնել պարապմունքներ.

3) մասնակցել ջոկատի մարտական պատրաստության պլանի մշակմանն ու կատարմանը.

4) ստուգել ջոկատի ստորաբաժանումներում մարտական պատրաստության կազմակերպումն ու ընթացքը, վերացնել բացահայտված թերությունները և ստորաբաժանումների հրամանատարներին օգնություն ցույց տալ պարապմունքների կազմակերպման ու անցկացման ժամանակ.

5) իմանալ ջոկատի յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և սերժանտի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք տանել դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման ուղղությամբ.

6) ջոկատի ստորաբաժանումներում վերահսկել սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների պահպանումն ու խնայողությունը, մասնակցել դրանց ստուգմանը.

7) մասնակցել ջոկատի հաստիքային գույքով ու տեխնիկայով համալրման աշխատանքներին.

8) մշակել ջոկատի անձնակազմի ազդարարման ու հավաքի սխեման և պարբերաբար ստուգել վերջինիս իրագործելիությունը.

9) հսկել ջոկատի անձնակազմի կողմից ներքին կարգապահության պահպանման գործընթացը, տեղյակ լինել անձնակազմի կարիքներին և մշտապես հոգ տանել.

10) ապահովել հերթապահ հերթափոխի անձնակազմի պատրաստականությունը` անհրաժեշտության դեպքում նվազագույն ժամկետներում վթարի վայր ժամանելու նպատակով.

11) մշակել ջոկատի անձնակազմի վարժական պարապմունքների և գործնական միջոցառումների պլանները և անմիջականորեն ղեկավարել դրանց անցկացումը.

12) ջոկատին փրկարարական, հրդեհաշիջման, ջրափրկարարական և այլ աշխատանքներում ընդգրկելու դեպքում մասնակցել անձնակազմի բաշխմանը՝ ըստ աշխատանքային կետերի, անձամբ մասնակցել առավել վտանգավոր կետերում կատարվող աշխատանքներին.

13) ջոկատում ղեկավարել ֆիզիկական պատրաստության և մարզական աշխատանքները.

14) ստուգել անվտանգության կանոնների պահանջների կատարումը.

15) ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ ստուգել օրվա վերակարգի նախապատրաստումը և նրա կողմից ծառայության կատարումը, ինչպես նաև ջոկատում ներքին կարգ ու կանոնի պահպանումը.

16) կատարել իր պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունները:

5. Հիմք ընդունելով սույն հոդվածով սահմանված պարտականությունները՝ հատուկ, փրկարարական, հրշեջ, ջրափրկարարական, օբյեկտների պահպանության, ճառագայթային և քիմիական պաշտպանության, ինժեներական, մեքենայացված և այլ ջոկատների հրամանատարների տեղակալների պարտականությունները, ըստ ջոկատի մասնագիտական ուղղվածության, սահմանվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտոնների անձնագրերով:

 

Հոդված 37. Օդանավի (ուղղաթիռի) անձնակազմի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Օդանավի (ուղղաթիռի) անձնակազմի անդամները պարտավոր են կատարել հրամանատարի՝ իր իրավասության սահմաններում սահմանված կարգով տրված հրամանները՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ընդգրկում են նրանց անմիջական պարտականությունները, թե ոչ:

2. Օդանավի (ուղղաթիռի) անձնակազմի յուրաքանչյուր անդամ պարտավոր է աջակցել օդանավի հրամանատարին՝ օդանավում սահմանված կարգը, ապահովությունը և անվտանգությունը պահպանելու համար:

3. Օդանավի (ուղղաթիռի) անձնակազմը կարող է կիրառել ուժային միջոցներ` օդանավում սահմանված կարգը պահպանելու և կանխելու համար՝ օդանավին կամ դրանում գտնվող մարդկանց կամ գույքին սպառնացող վտանգը կանխելու և վերացնելու նպատակով, եթե օդանավն աղետալի, վտանգավոր կամ վթարային իրավիճակում է, կամ եթե օդանավում գտնվող անձը վտանգում է օդանավը կամ դրա թռիչքային ու ավիացիոն անվտանգությունը:

4. Օդանավի հրամանատարը (օդաչուն) թռիչքի ժամանակահատվածում օդանավում բարձրագույն պաշտոնատար անձն է:

5. Օդանավի հրամանատարը (օդաչուն) պատասխանատվություն է կրում օդանավի վարման և թռիչքային անվտանգության համար թռիչքի ողջ ժամանակահատվածում:

6. Օդանավի հրամանատարը (օդաչուն) պարտավոր է՝

1) նախքան թռիչքը ստուգել օդանավի թռիչքի համար պիտանի, պատրաստ, լրակազմ և բեռնված լինելը՝ սահմանված պահանջներին համապատասխան, ու թռիչքի նախապատրաստվածությունը՝ սահմանված կանոնակարգերին համապատասխան.

2) թռիչքն իրականացնել սահմանված կանոնակարգերին համապատասխան և հետևել օդանավի վիճակին.

3) հոգ տանել օդանավում գտնվող ուղևորների, ուղեբեռի և բեռի նկատմամբ.

4) վերահսկել անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն օդանավում և դրանցում կատարված գրառումների համապատասխանությունը լիազորված մարմնի սահմանած կարգերին.

5) վերադասին զեկուցել օդանավի թռիչքային պիտանիությանն առնչվող բոլոր դեպքերի, իրադարձությունների և անսարքությունների մասին.

6) անմիջապես զեկուցել օդային երթևեկության կառավարման համապատասխան ծառայությանը, եթե օդանավի վթարային վիճակի պատճառով և թռիչքի անվտանգության նկատառումներից ելնելով՝ իր գործողություններում չի պահպանել կիրառվող պահանջները և կարգերը.

7) թռիչքի ավարտից հետո սույն հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետում նշված միջադեպի հանգամանքների մասին զեկուցագիր ներկայացնել վերադասին.

8) ապահովել օդանավի դուրսբերումը թռիչքների համար արգելված գոտուց այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո.

9) սահմանված կարգով և դեպքերում նախաձեռնել ու իրականացնել օդանավում հանցագործության կամ այլ իրավախախտման կանխմանն ու խափանմանն ուղղված անհետաձգելի միջոցներ.

10) թռիչքի ընթացքում օդանավում հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած անձի նկատմամբ հնարավորության դեպքում սահմանել հսկողություն, իսկ վայրէջքից հետո միջոցներ ձեռնարկել նրա հնարավոր փախուստը կանխելու նպատակով.

11) կատարել իր պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունները:

7. Օդանավի հրամանատարը (օդաչուն) իրավունք ունի`

1) ընդունելու վերջնական որոշում՝ վերթիռի, թռիչքի, վայրէջքի, ինչպես նաև թռիչքի դադարեցման, վերադարձի և հարկադրված վայրէջքի վերաբերյալ, եթե կա թռիչքի անվտանգությանն սպառնացող անմիջական վտանգ.

2) անհրաժեշտության դեպքում արգելելու`

ա. օդանավի ուղևորների կամ այլ անձանց մուտքն օդանավ և պահանջելու, որ նրանք լքեն օդանավը,

բ. օդանավի բեռնավորումը կամ որոշում կայացնելու օդանավի բեռնաթափման մասին.

3) օգտագործելու բոլոր միջոցները, ընդհուպ ուժային, եթե իրավիճակն այլ կերպ չի հարթվում օդանավում սահմանված կարգը պահպանելու և կանխելու համար օդանավին կամ դրանում գտնվող մարդկանց կամ գույքին սպառնացող վտանգը, եթե օդանավն աղետալի, վտանգավոր կամ վթարային իրավիճակում է, կամ եթե օդանավում գտնվող անձը վտանգում է օդանավը կամ դրա թռիչքային ու ավիացիոն անվտանգությունը:

8. Օդանավում աշխատանքներ իրականացնող յուրաքանչյուր անձ պարտավոր է իր աշխատանքային պարտականությունները կատարել սահմանված կանոնակարգերի պահանջներին համապատասխան:

9. Օդանավի (ուղղաթիռի) անձնակազմի, օդանավի (ուղղաթիռի) տեխնիկական սպասարկող, այդ թվում` վերգետնյա, անձնակազմի պաշտոնեական պարտականությունները, իրավունքները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 38. Հրամանատարի (պետի) նյութատեխնիկական գծով տեղակալի պարտականությունները

 

1. Հրամանատարի (պետի) նյութատեխնիկական գծով տեղակալը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է ստորաբաժանման նյութական և տեխնիկական ապահովության, գույքի և փրկարարական և ռազմական տեխնիկայի, սպառազինության տեխնիկական վիճակի, ճիշտ շահագործման, նորոգման ու տարահանման, գույքի, զինամթերքի և հանդերձանքի պահպանության և դրանցով անձնակազմի ապահովման, ենթակա պահեստների ու կայանատեղերի վիճակի, դրանցում տեխնիկայի, զենքի, զինամթերքի սարքավորումների և այլ գույքի պահպանության և դրանց ներքին ծառայության կազմակերպման, անձնակազմի տեխնիկական պատրաստվածության, անմիջականորեն իրեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների մարտական և զորահավաքային պատրաստականության, նրանց անձնակազմերի մարտական պատրաստության, դաստիարակության, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար:

2. Հրամանատարի (պետի) նյութատեխնիկական գծով տեղակալը ենթարկվում է հրամանատարին և ջոկատի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

3. Հրամանատարի (պետի) նյութատեխնիկական գծով տեղակալը պարտավոր է`

1) ղեկավարել անձնակազմի տեխնիկական և մարտական պատրաստությունը, ծառայողների հետ պարապմունքներ անցկացնել տրանսպորտային միջոց վարելու, գույքի և տեխնիկայի ուսումնասիրման, տեխնիկական ապահովության կազմակերպման և իրականացման գծով, ինչպես նաև միջոցառումներ անցկացնել տեխնիկական մասնագիտությունների գծով բարձրակարգ մասնագետների պատրաստման համար.

2) կազմակերպել փրկարարական, հրշեջ-փրկարարական, ռազմական և այլ տեխնիկայի շահագործումը, նորոգումը, խնամքը և դուրսբերումը` ապահովելով դրանց մշտական սարքինությունը.

3) մշտապես ստուգել անձնակազմի կողմից փրկարարական և ռազմական տեխնիկայի շահագործման, նորոգման և տարահանման կանոնները.

4) հետևել վառելանյութի, վառելիքաքսուքային նյութերի և հատուկ հեղուկների ճիշտ կիրառմանը և խնայողական օգտագործմանը.

5) մասնակցել աղետներին արձագանքման, մարտական պատրաստության և զորահավաքային պատրաստականության պլանների մշակմանն ու դրանց կատարմանն իր մասնագիտության գծով.

6) ղեկավարել իրեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների մարտական պատրաստությունը և գործունեությունը.

7) իմանալ անմիջականորեն և իրեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների սպաների, ենթասպաների և սերժանտների բարոյահոգեբանական հատկանիշները, մշտապես աշխատանք տանել նրանց հետ դաստիարակության և մասնագիտական պատրաստվածության կատարելագործման ուղղությամբ.

8) ղեկավարել կենտրոնի անձնակազմի տեխնիկական պատրաստությունը, կենտրոնի սպաների և ենթասպաների հետ պարապմունքներ անցկացնել սպառազինության, տեխնիկայի և զինամթերքի ուսումնասիրման, տեխնիկական ապահովության կազմակերպման և իրականացման գծով.

9) կազմակերպել սպառազինության և տեխնիկայի շահագործումը, նորոգումը և տարահանումը` ապահովելով դրանց մշտական սարքինությունը.

10) մշտապես ստուգել անձնակազմի կողմից սպառազինության, տեխնիկայի և այլ սարքավորումների շահագործման, նորոգման և տարահանման կանոնները.

11) ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ կազմակերպել հրազենի ստուգում, երեք ամիսը մեկ ստուգել սպառազինության, տեխնիկայի և այլ նյութական միջոցների տեխնիկական վիճակը, կենտրոնի պահեստներում և ստորաբաժանումներում նյութական միջոցների առկայությունը և վիճակը` ստուգման պարտադիր ակտավորումով, կազմակերպել ամբողջ ունեցվածքի և տեխնիկայի ամենամյա գույքագրում՝ ըստ ծառայությունների.

12) ժամանակին պահանջել պահեստամասեր, տեխնիկական ունեցվածք, կազմակերպել դրանց ստացումը, պահպանությունը, բաշխումը և ճիշտ օգտագործումը.

13) մշակել և իրականացնել միջոցառումներ սպառազինության և տեխնիկայի հետ պատահարների կանխման ուղղությամբ, վերլուծել դրանց պատճառները, միջոցառումներ անցկացնել սպառազինության և տեխնիկայի նախապատրաստման ու շահագործման ժամանակ անվտանգության կանոնների պահպանման համար.

14) գիտենալ սպառազինության և տեխնիկայի կառուցվածքը, շահագործման կանոնները, դրանց առկայությունը և տեխնիկական վիճակը, կազմակերպել և վերահսկել սահմանված հաշվառման և հաշվետվության վարումը.

15) կազմակերպել նյութական միջոցներով ստորաբաժանումների ժամանակին ապահովումը.

16) հսկողություն իրականացնել վառելանյութի, քսանյութերի և հատուկ հեղուկների որակի, օգտագործման ճշտության և խնայողական ծախսման, դրանց հետ վարվելու անվտանգության պահանջների կատարման նկատմամբ, ինչպես նաև ամեն ամիս պետին զեկուցել ծախսերի չափաքանակների օգտագործման արդյունքների մասին.

17) կազմակերպել ստորաբաժանումների համար նախատեսված բոլոր տեսակի նյութական միջոցների տեղափոխումը, ինչպես նաև բեռնման-բեռնաթափման աշխատանքների մեքենայացումը, պլանավորել ավտոտրանսպորտի աշխատանքը և վերահսկողություն իրականացնել դրա աշխատանքի ճշտության և արդյունավետության նկատմամբ.

18) կազմակերպել բոլոր շենքերի, ջրմուղ-կոյուղու ցանցերի ու կառույցների, գույքի և կահույքի ճիշտ շահագործումը և ժամանակին նորոգումը, թիկունքային օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունը, դրանք սարքավորել հրդեհային ազդանշանման միջոցներով, մշակել միջոցառումներ շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների նպատակահարմար օգտագործման ուղղությամբ և վերահսկել այդ պլանների կատարումը.

19) մշտական հոգատարություն ցուցաբերել անձնակազմի արտաքին տեսքի նկատմամբ, կազմակերպել համազգեստի ժամանակին հանձնումը, դրա նախապատրաստումը և նորոգումը.

20) կազմակերպել և վերահսկել սահմանված հաշվառման ու հաշվետվության վարման գործը.

21) կատարել իր պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունները:

4. Հրամանատարի (պետի) տեղակալի պաշտոնի անձնագրով կարող են սահմանվել այլ պարտականություններ:

 

Հոդված 39. Հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալի պարտականությունները

 

1. Հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է կարգապահության ու ներքին կարգ ու կանոնի պահպանման, ջոկատի անձնակազմի կողմից առաջադրանքի կատարման, անձնակազմի մասնագիտական պատրաստության, ուսումնանյութական բազայի ստեղծման համար:

2. Հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալը ենթարկվում է ջոկատի հրամանատարին և անձնակազմի ուղղակի պետն է:

3. Հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալը պարտավոր է՝

1) շարքային և հրամանատարական կազմի ուժերը կենտրոնացնել ծառայողական խնդիրների հաջող կատարման համար, մասնակցել միջոցառումների պլանների մշակմանն ու դրանց իրագործմանը.

2) կազմակերպել և անցկացնել անհատական աշխատանքներ՝ ծառայողների կողմից հանձնարարված գործի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու, գիտակցական կարգապահություն, աչալրջություն, բարձր բարոյական հատկություններ դրսևորելու, գործող օրենքները և պետերի հրամանները ճիշտ կատարելու, քաղաքացիների դիմումներին և հայտարարություններին ուշադրությամբ արձագանքելու ուղղությամբ.

3) մասնակցել կադրերի ընտրության, տեղաբաշխման և որակավորման աշխատանքների կազմակերպմանը, ուսումնասիրել նրանց գործնական ու բարոյական հատկությունները.

4) ցուցաբերել մշտական հոգատարություն աշխատակիցների և նրանց ընտանիքների նկատմամբ.

5) մեկնել հրդեհի, վթարների ու տարերային աղետների վայր և, ելնելով ստեղծված իրավիճակից, հարկ եղած դեպքում ղեկավարել անձնակազմի գործողությունները հրդեհների մարման կամ վթարների և տարերային աղետների հետևանքների նվազեցման ժամանակ.

6) կազմակերպել անձնակազմի հանգիստը, միջոցներ ձեռնարկել աշխատակիցների ընդհանուր կրթական մակարդակը բարձրացնելու համար.

7) իրագործել առաջավոր փորձի քարոզչության միջոցառումներ՝ այդ աշխատանքներում ընդգրկելով հասարակական կազմավորումներին.

8) կատարել իր պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունները:

4. Հրշեջ-փրկարարական ջոկատում հրամանատարի տեղակալի կամ այդ պաշտոնի բացակայության դեպքում նրա պարտականությունները դրվում են հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի կամ վերադաս բաժնի հրդեհաշիջման հարցերով ավագ հրահանգչի վրա:

 

Հոդված 40. Ջոկատի ավագ հրահանգչի պարտականությունները

 

1. Ջոկատի ավագ հրահանգիչը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է իրեն հանձնարարված խնդիրների ժամանակին ու պատշաճ կատարման համար:

2. Ջոկատի ավագ հրահանգիչը ենթարկվում է ջոկատի հրամանատարին:

3. Ջոկատի ավագ հրահանգիչը պարտավոր է`

1) մասնակցել ջոկատի պատրաստականության բարձրացմանը և պլանների մշակմանն ու կատարմանը.

2) մասնակցել ջոկատի մասնագիտական պարապմունքների պլանավորման, դասացուցակների կազմման և ուսուցման գործընթացի կազմակերպման աշխատանքներին, անձամբ անցկացնել պարապմունքներ.

3) մասնակցել ջոկատի հաստիքային գույքով ու տեխնիկայով համալրման աշխատանքներին.

4) մասնակցել ջոկատի անձնակազմի ազդարարման ու հավաքի սխեմայի մշակմանը և պարբերաբար ստուգել վերջինիս իրագործելիությունը.

5) հսկել ջոկատի անձնակազմի կողմից ներքին կարգապահության պահպանման գործընթացը, տեղյակ լինել անձնակազմի կարիքների մասին, մշտապես հոգ տանել.

6) մասնակցել ջոկատի անձնակազմի վարժական պարապմունքների և գործնական միջոցառումների պլանների մշակմանը և դրանց անցկացմանը.

7) ջոկատը փրկարարական աշխատանքներում ընդգրկելու դեպքում մասնակցել անձնակազմի բաշխմանը՝ ըստ աշխատանքի վայրերի, անձամբ մասնակցել կատարվող աշխատանքներին.

8) հսկել անձնակազմի կողմից անվտանգության կանոնների պահանջների կատարման ստուգմանը.

9) կատարել իր պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունները:

 

Հոդված 41. Ջոկատի խմբի հրամանատարի պարտականությունները

 

1. Ջոկատի խմբի հրամանատարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է խմբի մարտական պատրաստականության, ծառայողական առաջադրանքների հաջող կատարման համար, անձնակազմի պատրաստության, դաստիարակության, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, խմբում ներքին կարգ ու կանոնի պահպանման, հատուկ տեխնիկայի, սպառազինության և այլ գույքի վիճակի համար:

2. Ջոկատի խմբի հրամանատարը՝

1) ենթարկվում է ջոկատի հրամանատարին և խմբի անձնակազմի ուղղակի պետն է.

2) խմբի անձնակազմի ուսուցման և ամենօրյա դաստիարակության անմիջական կազմակերպիչն է:

3. Խմբի հրամանատարը պարտավոր է`

1) հմտորեն ղեկավարել խումբը.

2) խմբում կազմակերպել մարտական պատրաստությունը, կազմել շաբաթական պարապմունքների դասացուցակը, պարապմունքներ անցկացնել օղակների անձնակազմերի հետ, իսկ արտակարգ իրավիճակներում հմտորեն ղեկավարել խումբը.

3) գործնական պարապմունքների և փրկարարական աշխատանքների ու մարտական խնդիրների կատարման ժամանակ իրականացնել անվտանգության կանոնների ու պահանջների կատարման հսկողություն.

4) ղեկավարել խմբի անձնակազմի պատրաստությունն ու դաստիարակությունը.

5) պարապմունքներ անցկացնել խմբի անձնակազմի հետ.

6) ղեկավարել խմբի պատրաստության պլանի մշակումն ու կատարումը.

7) գիտենալ խմբի յուրաքանչյուր ծառայողի կոչումը, ազգանունը, ազգությունը, ծառայության ժամկետը, զբաղեցրած պաշտոնը կամ մասնագիտությունը, ընտանեկան դրությունը, գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք անցկացնել դաստիարակության և մասնագիտական պատրաստության ուղղությամբ.

8) հետևել իր ենթակաների արտաքին տեսքին և կեցվածքին, համազգեստը կրելու կանոնների պահպանմանը, հանդերձանքի` համազգեստի և կոշկեղենի ճիշտ հարմարեցմանը.

9) խմբում հաստատել սոցիալական արդարություն, փոխադարձ վստահություն, ջոկերում ստեղծել թերությունների, անտարբերության և պասիվության նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ.

10) պահպանել ներքին կարգ ու կանոնը և ստուգել խմբի անձնակազմի ներքին ծառայության կատարումը.

11) յուրաքանչյուր ամիս ամփոփել անձնակազմի պատրաստությունը, կարգապահության և ներքին ծառայության վիճակը.

12) գիտենալ խմբում եղած հանդերձանքը, փրկարարական և ռազմական գույքը, տեխնիկան, զինվածությունն ու հանդերձանքը, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը և առնվազն ամիսը մեկ անձամբ ստուգել դրանց առկայությունը, վիճակը և հաշվառումը, տեխնիկայի զննման (ստուգման) արդյունքները գրանցել սպառազինության ռազմական տեխնիկայի զննման (ստուգման) գրքում.

13) վարժանքների դուրս գալիս կամ պարապմունքներից առաջ ստուգել խմբի փրկարարական և ռազմական տեխնիկայի, սպառազինության նախապատրաստումը, ինչպես նաև դրանց առկայությունը վարժանքներից կամ պարապմունքներից վերադառնալուց հետո, միջոցներ ձեռնարկել աղետները, վթարները, փրկարարական և ռազմական տեխնիկայի, սպառազինության վնասվածքները կանխելու համար, ապահովել անձնակազմի կողմից անվտանգության պահանջների կատարումը պարապմունքների, հրաձգության, վարժանքների և աշխատանքների անցկացման ժամանակ.

14) հետևել խմբին հատկացված տարածքի վիճակին և ճիշտ շահագործմանը.

15) կատարել իր պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունները:

4. Հիմք ընդունելով սույն հոդվածով սահմանված պարտականությունները՝ հատուկ, փրկարարական, հրշեջ, ջրափրկարարական, օբյեկտների պահպանության, ճառագայթային և քիմիական պաշտպանության, ինժեներական, մեքենայացված և այլ ջոկատների խմբի հրամանատարների պարտականությունները, ըստ ջոկատի մասնագիտական ուղղվածության՝ սահմանվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտոնների անձնագրերով:

 

Հոդված 42. Ջոկատի խմբի հրամանատարի տեղակալի պարտականությունները

 

1. Ջոկատի խմբի հրամանատարի տեղակալը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է խմբի անձնակազմի պատրաստականության, կարգապահության և ներքին կարգ ու կանոնի, խմբում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար:

2. Ջոկատի խմբի հրամանատարի տեղակալը ենթարկվում է խմբի հրամանատարին և խմբի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

3. Ջոկատի խմբի հրամանատարի տեղակալը խմբի հրամանատարի բացակայության ժամանակ կատարում է նրա պարտականությունները:

4. Խմբի հրամանատարի տեղակալը պարտավոր է`

1) գործնական պարապմունքների և փրկարարական աշխատանքների ժամանակ մասնակցել անվտանգության կանոնների և պահանջների կատարման հսկողությանը.

2) մասնակցել խմբի մարտական պատրաստության պլանի մշակմանն ու կատարմանը.

3) ծառայողների հետ անցկացնել մասնագիտական պատրաստություն, ինչպես նաև համապատասխան պարապմունքներ՝ ուղղված ջոկերի պատրաստականությանը.

4) ղեկավարել ֆիզիկական պատրաստությունը և խմբում անցկացնել մարզական միջոցառումներ.

5) ստուգել խմբի ջոկերում պատրաստության կազմակերպումը և ընթացքը, վերացնել բացահայտված թերություններն ու օղակների հրամանատարներին օգնություն ցույց տալ պարապմունքների կազմակերպման և անցկացման ժամանակ.

6) իմանալ խմբի յուրաքանչյուր ծառայողի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք տանել դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման ուղղությամբ.

7) կազմակերպել և անձամբ անցկացնել միջոցառումներ` խմբում բարձրակարգ մասնագետների պատրաստման համար.

8) սարքին վիճակում պահել խմբի հանդերձանքը, փրկարարական գույքը և տեխնիկան, հետևել դրանց ճիշտ շահագործմանն ու մասնակցել դրանց ստուգմանը.

9) խմբի ջոկերում պահպանել ներքին կարգ ու կանոնը, կարգապահությունը, վերահսկել օրվա վերակարգի նախապատրաստությունն ու ծառայության կատարումը.

10) կատարել իր պաշտոնի անձնագրով (գործառութային պարտականություններով) սահմանված խնդիրները:

 

Հոդված 43. Հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի (հերթափոխի) պետի պարտականությունները

 

 1. Հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի (հերթափոխի) պետը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է խմբի պատրաստականության և ծառայության, կարգապահության ու բարոյահոգեբանական վիճակի համար, ավտոմեքենաների, հրշեջ-տեխնիկական և ռազմական հագեցվածության պահպանման ու սարքին վիճակի համար:

2. Հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի (հերթափոխի) պետին ենթարկվում է ջոկատի հրամանատարին և խմբի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

3. Հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի (հերթափոխի) պետը պարտավոր է՝

1) գիտենալ խմբի անձնակազմի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, մշտական աշխատանք տանել անձնակազմի դաստիարակման ուղղությամբ, անցկացնել պահակախմբի անձնակազմի մշտական պատրաստությունը և հետևել օղակների հրամանատարների կողմից հրշեջների ճիշտ ուսուցմանը.

2) գիտենալ հրշեջ-փրկարարական ջոկատի մեկնման տարածքը, գերատեսչական հրշեջ-փրկարարական ջոկատի և այլ հրշեջ կազմավորումների առկայությունը և տեղակայման, կարևոր և հրդեհավտանգ օբյեկտների գտնվելու վայրերը, դրանց հրդեհավտանգավորությունը, շենքերի կառուցվածքային առանձնահատկությունները, հրշեջ-փրկարարական ջոկատի մեկնման տարածքի հակահրդեհային ջրամատակարարումը և երթանցները, մոտակա ջոկատներում գոյություն ունեցող հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների մարտավարատեխնիկական տվյալները.

3) հսկողություն սահմանել ծառայողական սենյակների հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, մաքրության և կարգ ու կանոնի, վերակարգի անձնակազմի շարային կեցվածքի, սահմանված հատուկ հագուստի և հանդերձանքի ճիշտ կրման ու զգեստավորման ճիշտ հարմարեցման նկատմամբ.

4) հերթափոխը անցնելիս ծանոթանալ պահպանվող տարածքի օպերատիվ հրդեհային իրավիճակին, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարից ստանալ անհրաժեշտ ցուցումներ՝ օբյեկտի պահպանման համար լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ.

5) հերթափոխի ժամանակ, կախված իրավիճակից, տեղամասի հակահրդեհային պաշտպանությունն ուժեղացնելու համար մշակել լրացուցիչ միջոցառումներ.

6) հերթապահներից, դետքավորներից և այլ անձանցից մեկնման տարածքում (օբյեկտում) վտանգ սպառնացող իրավիճակի առկայության հաղորդումներ ստանալու դեպքում միջոցներ ձեռնարկել հայտնաբերված հակահրդեհային կենսակարգի խախտումները վերացնելու համար և, անհրաժեշտության դեպքում, այդ մասին զեկուցել ջոկատի հրամանատարին.

7) գիշերային ժամերին, հանգստյան ու տոնական օրերին ուժեղացնել հսկողությունը պահպանվող օբյեկտի հակահրդեհային վիճակի վրա.

8) անձամբ վերահսկել ներքին կարգախմբի ծառայությունը, վերակարգի անձնակազմի ծառայողական պարտականությունների ճիշտ և ժամանակին կատարումը.

9) հսկել, որ հրշեջ-փրկարարական ավտոմեքենաները, հրշեջ տեխհագեցվածությունը և հանդերձանքը, կապի ու ազդանշանային սարքերը մշտապես պահվեն սարքին վիճակում: Անսարքություն հայտնաբերելու դեպքում անմիջապես միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար և անհրաժեշտության դեպքում զեկուցել ջոկատի հրամանատարին ու հրդեհաշիջման ղեկավարին, ծառայողական փաստաթղթերում կատարել լրացումներ.

10) գլխավորել խմբի մեկնումը հրդեհների, վթարների և, համաձայն հրշեջ-փրկարարական աշխատանքների կանոնադրության պահանջների, ղեկավարել հրդեհաշիջման կամ վերակարգի անձնակազմի աշխատանքները վթարների հետևանքների նվազեցման ժամանակ: Եթե հերթապահ պահակախումբը մեկնում է հրդեհի վայր ոչ լրիվ կազմով, ապա պահակախմբի պետը կարող է մնալ ջոկատում՝ միայն հրդեհաշիջման ղեկավարի կողմից նախօրոք նախատեսված դեպքում.

11) կազմակերպել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ ծառայողական գործունեության բնագավառի աշխատանքներ.

12) կարողանալ աշխատել հրշեջ-փրկարարական սարքավորումներով և հրշեջ-փրկարարական ջոկատում գոյություն ունեցող կապի միջոցներով.

13) պահպանվող օբյեկտի հեռախոսային կապի շարքից դուրս գալու (խափանվելու) դեպքում օբյեկտի բանվորներին և ծառայողներին տեղեկացնել ստեղծված իրավիճակում հրշեջ ջոկատ ահազանգելու կարգը.

14) հրշեջ-փրկարարական ջոկատի կապի սենյակի հեռախոսների շարքից դուրս գալու դեպքում գործածել ռադիոկապը, ստեղծված իրավիճակի մասին հայտնել Ճգնաժամային կառավարման կենտրոն (այսուհետ՝ կենտրոն) և գործել խմբի պետի հրահանգ-պարտականություններում նշված ցուցումների համաձայն.

15) վերահսկել գիշերային ժամերին մանկապարտեզներում, բուժական և այլ հիմնարկներում մարդկանց առկայության տվյալների հավաքն ու այդ տվյալները ժամանակին հաղորդել վերակարգի անձնակազմին.

16) կազմակերպել և տանել աշխատանքներ՝ հակահրդեհային ջրամատակարարման միջոցների սարքինության ստուգման ուղղությամբ.

17) գիտենալ քաղաքացիական պաշտպանության ազդանշանները և կարողանալ գործել դրանց ստացման դեպքում.

18) հանկարծակի հիվանդանալու դեպքում այդ մասին անմիջապես զեկուցել հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարին կամ հրդեհաշիջման ղեկավարին և հետագայում գործել նրանց տված ցուցումներով.

19) կատարել իր պաշտոնի անձնագրով (գործառութային պարտականություններով) սահմանված խնդիրները:

 

Հոդված 44. Խմբի (հերթափոխի) օղակի հրամանատարի պարտականությունները

 

1. Խմբի օղակի հրամանատարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է օղակի մարտական պատրաստականության և խնդիրների հաջող կատարման, ենթակաների բարոյահոգեբանական վիճակի, կարգապահության և արտաքին տեսքի, օղակի անձնակազմի ուսուցման ու պատրաստականության, հրշեջ-փրկարարական և ռազմական տեխնիկայի հագեցվածության պահպանման և օգտագործման համար, ենթարկվում է խմբի (հերթափոխի) պետին և օղակի անձնակազմի անմիջական պետն է:

2. Խմբի (հերթափոխի) օղակի հրամանատարը պարտավոր է՝

1) գիտենալ յուրաքանչյուր ենթակայի գործնական և անձնական հատկությունները, ուսուցանել օղակի անձնակազմին և ցուցաբերել հոգատար վերաբերմունք հրշեջ-փրկարարական և ռազմական տեխնիկային.

2) հասնել անձնակազմի կողմից հրշեջ շարային պատրաստականության ցուցանիշների կատարմանը և սահմանված հատուկ համազգեստի ճիշտ կրմանը.

3) օղակի անձնակազմի հետ անձամբ անցկացնել մարտական պատրաստության պարապմունքներ, իսկ արտակարգ իրավիճակներում և մարտական խնդիրների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել օղակը.

4) հոգ տանել ենթակաների կենցաղի մասին.

5) խմբի (հերթափոխի) պետին զեկուցել հիվանդների, ենթակաների բողոքների և խնդրանքների, իրենց ամրացված հրշեջ-փրկարարական հանդերձանքի կորստի կամ տեխնիկայի անսարքության դեպքերի, ինչպես նաև ծառայության ընթացքում և փրկարարական աշխատանքներ կատարելիս հրշեջների ցուցաբերած անձնվիրության և նախաձեռնության մասին.

6) հոգալ ենթակաների առողջության և կարիքների մասին, հսկողություն իրականացնել նրանց կողմից ծառայողական ու տնտեսական աշխատանքներ կատարելիս, գործնական դասընթացներ անցկացնելիս անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման նկատմամբ.

7) գիտենալ յուրաքանչյուր ենթակայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ազգությունը, զբաղմունքը մինչև ծառայությունը, ընտանեկան դրությունը, մարտական պատրաստության գործում ունեցած հաջողություններն ու թերությունները, նրանց գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք անցկացնել կարգապահության և դաստիարակության ուղղությամբ, վարել օղակի անվանական ցուցակը.

8) պահանջել և խստագույնս հետևել օղակի անձնակազմի կարգապահությանը, նրա արտաքին տեսքին, համազգեստ կրելու կանոնների կատարմանը, համազգեստի և կոշկեղենի ճիշտ հարմարեցմանը.

9) գիտենալ օղակում եղած սպառազինության և ռազմական տեխնիկայի նյութական մասը, շահագործման կանոնները և անձամբ ստուգել նրանց մարտական պատրաստվածությունը.

10) հետևել սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների ճիշտ շահագործմանը և առնվազն երկու շաբաթը մեկ անձամբ անցկացնել դրանց զննումը և առկայության ստուգումը.

11) ստուգել սպառազինության և ռազմական տեխնիկայի պատրաստ լինելը խնդիրներ կատարելու համար, ինչպես նաև դրանց առկայությունն ու վիճակը խնդիրներ կատարելուց հետո.

12) ապահովել անվտանգության պահանջների կատարումը պարապմունքների, հրաձգությունների, վարժանքների ժամանակ և սպառազինության ու ռազմական տեխնիկայի հետ աշխատանքի ընթացքում.

13) գիտենալ ջոկատի մեկնման տարածքը, ջրաղբյուրների և կարևոր օբյեկտների, արտադրամասերի վայրերը, ինչպես նաև ջոկատի տեխնիկայի տակտիկատեխնիկական տվյալները.

14) նախապատրաստել հաշվարկի նշանակված հրշեջ-փրկարարներին, ստուգել նրանց կողմից ծառայողական պարտականությունների իմացությունը, համազգեստի ու հանդերձանքի վիճակը.

15) ստուգել հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների, օղակի անձնակազմի մեկուսիչ հակագազերի և հրշեջ-փրկարարական տեխնիկական հագեցվածության սարքինությունը.

16) օղակի հետ տագնապով մեկնել հրդեհի վայր և ղեկավարել հրդեհաշիջման, վթարների կամ տարերային աղետների հետևանքների նվազեցման աշխատանքները.

17) պահակախմբի պետի կարգադրությամբ ստուգել հերթապահների ծառայությունը.

18) ժամանակավորապես փոխարինել պահակախմբի պետին՝ նրա օբյեկտում գտնվելու ժամանակ կամ այլ դեպքերում՝ վերակարգի պետի կարգադրությամբ.

19) կարողանալ աշխատեցնել ավտոմեքենաների հատուկ սարքավորումները.

20) հերթապահության օրվա ամփոփումներն անցկացնելիս տալ օղակի անձնակազմի աշխատանքների գնահատականը.

21) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:

 

Հոդված 45. Կապի տեխնիկի պարտականությունները

 

1. Կապի տեխնիկը խաղաղ և պատերազմական ժամանակներում պատասխանատու է իրեն կցագրված կապի միջոցներով դրված խնդրի հաջող կատարման, կցագրված կապի տեխնիկայի աշխատունակ վիճակի, ինչպես նաև տեխնիկապես ճիշտ շահագործման, գրագետ տեխնիկական սպասարկման ու կիրառման համար:

2. Կապի տեխնիկը ենթարկվում է ջոկատի հրամանատարին:

3. Կապի տեխնիկը պարտավոր է՝

1) իմանալ իրեն կցագրված կապի տեխնիկայի տակտիկատեխնիկական հնարավորությունները, կառուցվածքը և կազմը, իրական տեխնիկական վիճակը, շահագործման և տեխնիկական սպասարկման ձևերը, դրանց սահմանված կարգն ու հերթականությունը.

2) գիտենալ և կազմակերպել կապի տեխնիկական անվտանգության պահանջները.

3) կազմակերպել և վերահսկել հայտնաբերված տեխնիկական թերությունների ժամանակին և որակով վերացումը.

4) գրագետ կազմակերպել և կատարել պլանային և սահմանված ժամկետներում նախատեսված բոլոր տեխնիկական ապահովման աշխատանքները.

5) մշտապես հետևել կապի միջոցների տեխնիկական վիճակին, պահել դրանք աշխատունակ վիճակում.

6) կազմակերպել կապի օպերատիվ-տեխնիկական փաստաթղթերի ճիշտ վարումը.

7) խնդրի կատարման ժամանակ տիրապետել օպերատիվ իրավիճակին և կապի վիճակին, խնդրի կատարման համար անհրաժեշտ ծավալով.

8) ապահովել առաջադրված տեղեկատվության անցանելիությունը հաստատված հսկողության ժամկետներում.

9) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:

 

Հոդված 46. Ավագ տեխնիկ-փրկարարի պարտականությունները

 

1. Ավագ տեխնիկ-փրկարարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է ջոկատի տեխնիկական գույքի, փրկարարական և ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործման ու ավտոկայանատեղերում դրանց պահպանման համար:

2. Ավագ տեխնիկ-փրկարարը խաղաղ և պատերազմի ժամանակ պարտավոր է`

1) մասնակցել խմբերի տեխնիկական պատրաստությանը և տեխնիկական գույքի ապահովման կազմակերպմանը.

2) մասնակցել փրկարարական տեխնիկայի շահագործման, նորոգման և տարահանման կազմակերպմանը` ապահովելով դրանց մշտական սարքինությունը.

3) մշտապես ստուգել անձնակազմի կողմից փրկարարական տեխնիկայի շահագործման, նորոգման և տարահանման կանոնների պահպանումը.

4) հետևել ջոկատում վառելիքաքսուքային նյութերի և հատուկ հեղուկների ճիշտ կիրառմանն ու խնայողական օգտագործմանը.

5) ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ ստուգել փրկարարական տեխնիկայի և այլ նյութական միջոցների տեխնիկական վիճակը.

6) մասնակցել հակահրդեհային միջոցառումների կատարմանը.

7) մասնակցել պահեստամասերի և այլ փրկարարական ունեցվածքի ստացմանը, պահպանությանը, բաշխմանն ու ճիշտ օգտագործմանը.

8) միջոցառումներ անցկացնել գույքի և փրկարարական տեխնիկայի նախապատրաստման ու շահագործման ժամանակ անվտանգության կանոնների պահպանման համար.

9) գիտենալ ջոկատի գույքի և փրկարարական տեխնիկայի կառուցվածքն ու արդյունավետ շահագործման կանոնները.

10) անցկացնել սարքավորումների և միջոցների տեխսպասարկում ու ընթացիկ նորոգում` ստացիոնար և դաշտային պայմաններում.

11) ընտրել անվտանգ աշխատանքի ձև, նախապատրաստել աշխատանքի վայրը, լուսավորությունը, կազմակերպել անվտանգությունը և լարափակոցը.

12) արդյունավետ օգտագործել այն սարքավորումները, որոնք օգտագործվում են որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ.

13) խստորեն պահպանել անվտանգության կանոնները.

14) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:

 

Հոդված 47. Տեխնիկ-փրկարարի պարտականությունները

 

1. Խմբի տեխնիկ-փրկարարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է խմբի տեխնիկական գույքի, փրկարարական ու ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործման և պահեստներում դրանց պահպանման համար:

2. Խմբի տեխնիկ-փրկարարը պարտավոր է`

1) մասնակցել խմբի տեխնիկական պատրաստությանը և տեխնիկական գույքի ապահովման կազմակերպմանը.

2) մասնակցել փրկարարական և ռազմական տեխնիկայի շահագործման, նորոգման և տարահանման կազմակերպմանը` ապահովելով դրանց մշտական սարքինությունը.

3) մշտապես ստուգել անձնակազմի կողմից փրկարարական տեխնիկայի շահագործման, նորոգման և տարահանման կանոնների պահպանումը.

4) հետևել խմբում վառելիքաքսուքային նյութերի և հատուկ հեղուկների ճիշտ կիրառմանն ու խնայողաբար օգտագործմանը.

5) ոչ պակաս, քան տարեկան չորս անգամ` եռամսյա պարբերականությամբ, ստուգել փրկարարական տեխնիկայի և այլ նյութական միջոցների տեխնիկական վիճակը.

6) մասնակցել հակահրդեհային միջոցառումների կատարմանը.

7) մասնակցել պահեստամասերի և այլ փրկարարական և ռազմական ունեցվածքի ստացմանը, պահպանությանը, բաշխմանն ու ճիշտ օգտագործմանը.

8) միջոցառումներ անցկացնել գույքի, փրկարարական և ռազմական տեխնիկայի նախապատրաստման ու շահագործման ժամանակ անվտանգության կանոնների պահպանման համար.

9) գիտենալ խմբի գույքի, փրկարարական և ռազմական տեխնիկայի կառուցվածքն ու արդյունավետ շահագործման կանոնները.

10) անցկացնել սարքավորումների և միջոցների տեխնիկական սպասարկում ու ընթացիկ նորոգում` սովորական և դաշտային պայմաններում.

11) ընտրել անվտանգ աշխատանքի ձև, նախապատրաստել աշխատանքի վայրը, լուսավորությունը, կազմակերպել անվտանգությունը և լարափակոցը.

12) արդյունավետ օգտագործել այն սարքավորումները, որոնք օգտագործվում են որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ.

13) խստորեն պահպանել անվտանգության կանոնները.

14) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:

 

Հոդված 48. Փրկարարական ջոկի հրամանատարի պարտականությունները

 

1. Փրկարարական ջոկի հրամանատարը`

1) խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է ջոկի պատրաստականության, կարգապահության և ներքին կարգ ու կանոնի համար.

2) ենթարկվում է խմբի հրամանատարին.

3) ջոկի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

2. Փրկարարական ջոկի հրամանատարը պարտավոր է`

1) գործնական պարապմունքների և փրկարարական աշխատանքների ժամանակ մասնակցել անվտանգության կանոնների ու պահանջների կատարման հսկողությանը.

2) մասնակցել խմբի պատրաստության պլանի մշակմանն ու կատարմանը.

3) ջոկի անձնակազմի հետ անցկացնել մասնագիտական պատրաստություն, ինչպես նաև անցկացնել պարապմունքներ` ուղղված ջոկի պատրաստականությանը.

4) իմանալ ջոկի յուրաքանչյուր ծառայողի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք տանել դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման ուղղությամբ.

5) կազմակերպել և անձամբ անցկացնել միջոցառումներ` ջոկում բարձրակարգ մասնագետների պատրաստման ուղղությամբ.

6) սարքին վիճակում պահել ջոկի հանդերձանքը, փրկարարական գույքը և տեխնիկան, հետևել դրանց ճիշտ շահագործմանը և մասնակցել դրանց ստուգմանը.

7) ջոկում պահպանել ներքին կարգ ու կանոնը, կարգապահությունը, վերահսկել օրվա վերակարգի նախապատրաստությունն ու ծառայության կատարումը.

8) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:

 

Հոդված 49. Փրկարարի պարտականությունները

 

1. Փրկարարը՝

1) խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է`

ա. իր վրա դրված պարտականությունների և իրեն տրված առաջադրանքների ժամանակին և ճիշտ կատարման համար,

բ. իրեն վստահված տեխնիկայի սարքին վիճակի և իրեն տրված գույքի պահպանման համար.

2) ենթարկվում է ջոկի հրամանատարին:

2. Փրկարարը պարտավոր է`

1) խորապես գիտակցել փրկարարի պարտքը, օրինակելիորեն կատարել իր ծառայողական պարտականությունները.

2) իմանալ իր անմիջական և ուղղակի պետերին, նրանց պաշտոնները, կոչումները և ազգանունները.

3) հարգանք ցուցաբերել հրամանատարների (պետերի) և ավագների նկատմամբ, հարգել ընկերների պատիվն ու արժանապատվությունը, պահպանել ծառայողական քաղաքավարության, վարքի և ծառայողական ողջույնի կանոնները.

4) կատարելագործել իր ֆիզիկական պատրաստականությունը, պահպանել անձնական հիգիենայի կանոնները.

5) համազգեստը կրել կոկիկ և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ մշտապես լինել համազգեստով.

6) ունենալ սարքին գույք և մաքրված պատշաճ փրկարարական տեխնիկա ու կատարելապես տիրապետել դրանց.

7) տեխնիկայի հետ աշխատելիս և օգտագործելիս պահպանել տեխնիկական անվտանգության, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնները.

8) ջոկատի տեղաբաշխման սահմաններում իր դիրքից հեռանալու անհրաժեշտության դեպքում թույլտվություն ստանալ ջոկի հրամանատարից, իսկ վերադառնալիս զեկուցել նրան ժամանելու մասին.

9) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:

 

Հոդված 50. Ավագ հրշեջի (հրշեջի) պարտականությունները

 

1. Ավագ հրշեջը (հրշեջը)`

1) խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է`

ա. իր պարտականությունների և իր առջև դրված խնդիրների կատարման համար,

բ. կցված տեխնիկայի, սարքավորումների, հրշեջ-տեխնիկական հագեցվածության ու հանդերձանքի վիճակի համար.

2) ենթարկվում է օղակի հրամանատարին:

2. Ավագ հրշեջը (հրշեջը) պարտավոր է՝

1) գիտենալ ջոկատի մեկնման տարածքը, հրդեհավտանգ և կարևորագույն օբյեկտների, ջրաղբյուրների վայրերը, ինչպես նաև ջոկատում գոյություն ունեցող հրշեջ ավտոմեքենաների և մյուս հրշեջ տեխնիկայի տակտիկատեխնիկական տվյալները.

2) բարեխղճորեն ուսանել հրշեջ-փրկարարական գործը, մշտապես կատարելագործել մասնագիտական գիտելիքները, հրշեջ-տեխնիկական սարքավորումների հետ աշխատելու ունակությունները.

3) գիտենալ և բարեխղճորեն կատարել կանոնագրքերի, հրահանգների ու անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջները.

4) լինել կարգապահ.

5) պահպանել պետական ունեցվածքն ու հակահրդեհային կենսակարգը, մաքուր և պատրաստ վիճակում պահել հրշեջ-տեխնիկական սարքավորումներն ու հանդերձանքը.

6) պահակակետում հրդեհի (վթարի, տարերային աղետի) վայրում հստակորեն կատարել իր ծառայողական խնդիրները՝ ցուցաբերելով նախաձեռնություն.

7) օգնել օղակի հրամանատարին՝ նոր ընդունված հրշեջների ուսուցանման գործում.

8) իմանալ և կարողանալ կատարել հրշեջ ավտոմեքենայի ծառայողական մարտական հաշվարկի բոլոր համարների պարտականությունները.

9) ջոկի հրամանատարի բացակայության դեպքում կատարել նրա պարտականությունները.

10) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:

 

Հոդված 51. Ավագ վարորդի պարտականությունները

 

1. Ավագ վարորդը`

1) խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է հրշեջ-փրկարարական և ռազմական տեխնիկայի սարքինության, ճիշտ պահպանման, շահագործման, ժամանակին տեխսպասարկման ու վերանորոգման, վարորդական կազմի պատրաստականության համար.

2) ենթարկվում է ջոկատի հրամանատարին և նրա տեղակալին.

3) համարվում է ջոկատի վարորդական ողջ կազմի ղեկավարը:

2. Ավագ վարորդը պարտավոր է՝

1) գիտենալ ջոկատի ավտոմեքենաների տեխնիկական վիճակը, դրանց կառուցվածքը, օգտագործման, տեխսպասարկման, վերանորոգման կարգը և աշխատաժամերի հաշվառումը, ինչպես նաև մեկնման տարածքը, ջրաղբյուրները, ճանապարհներն ու երթանցները.

2) կարողանալ աշխատեցնել կապի միջոցները, փրկարարական և ռազմական տեխնիկան ու սարքավորումները.

3) ապահովել ջոկատում գտնվող տեխնիկայի տեխնիկապես ճիշտ պահպանումն ու օգտագործումը, դրանք պահել մշտապես պատրաստ վիճակում, անձամբ ղեկավարել դրանց վերանորոգման ու տեխնիկական սպասարկման աշխատանքները.

4) ամբողջովին տիրապետել տեխնիկային և ուսուցանել ջոկատի վարորդական կազմին, աշխատանքներ տանել նրանց որակավորման բարձրացման ուղղությամբ.

5) նոր ընդունված վարորդներին սովորեցնել ինքնուրույն աշխատեցնել հրշեջ-փրկարարական և մարտական ավտոմեքենաները, անվտանգության տեխնիկայի կանոնները, ստուգել նրանց կողմից իրենց պարտականությունների իմացությունը.

6) վարել տեխնիկայի շահագործման փաստաթղթերը, հսկել վարորդների կողմից շահագործման քարտերի ճիշտ լրացումը, վառելանյութերի, պահեստամասերի և այլ նյութերի խնայողաբար ծախսումը.

7) ստուգել ջոկատի ավտոմեքենաների տեխնիկական վիճակը, միջոցներ ձեռնարկել ճանապարհատրանսպորտային պատահարները, տեխնիկայի խափանումները կանխելու ուղղությամբ, դրանց պատճառների և ձեռնարկած միջոցների մասին զեկուցել ջոկատի հրամանատարին.

8) ժամանակին ներկայացնել հայտեր՝ անհրաժեշտ պահեստամասեր, գործիքներ, սարքավորումներ և վառելիքաքսուքային և փրփրային նյութեր ձեռք բերելու համար, կազմակերպել դրանց ճիշտ պահպանումը, օգտագործումն ու խնայողությունը.

9) հսկել ավտոտնտեսության, տեխնիկական գույքի և վառելիքաքսուքային և փրփրային նյութերի պահպանման գործընթացը, հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, սկզբնական հրդեհաշիջման միջոցների վիճակն ու առկայությունը.

10) փոխարինել վարորդներին՝ նրանց արձակուրդի, գործուղման ու հիվանդության ժամանակ.

11) սարքին վիճակում պահել հաստոցները, տեխնոլոգիական սարքավորումները.

12) մարտական պայմաններում տեխնիկան թաքցնել և քողարկել.

13) ավտոմեքենայի շահագործման, նորոգման և տարատեղման ժամանակ պահպանել անվտանգության կանոնները.

14) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:

3. Ավագ վարորդի ըստ ստորաբաժանման մասնագիտական ուղղվածության գործառութային պարտականությունները հաստատվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 52. Ավտոմեքենայի վարորդի պարտականությունները

 

1. Ավտոմեքենայի վարորդը`

1) խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է իրեն կցված տեխնիկայի ու դրա վրա տեղադրված մեխանիզմների մշտապես պատրաստ վիճակի և անխափան շահագործման համար.

2) տեխնիկայի տեխնիկական սպասարկման հարցերով ենթարկվում է օղակի հրամանատարին և ավագ վարորդին:

2. Ավտոմեքենայի վարորդը պարտավոր է՝

1) գիտենալ իրեն ամրացված տեխնիկայի տակտիկատեխնիկական բնութագիրը, նշանակությունը, կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը, տեխնիկական սպասարկումը, անսարքությունները (նշանները, պատճառները, վտանգավոր հետևանքները, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ջոկատի մեկնման տարածքը, ջրաղբյուրները, ճանապարհները և երթանցները.

2) պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և կարողանալ վարել ջոկում գոյություն ունեցող բոլոր տեսակի ավտոմեքենաները տարբեր ճանապարհային և օդերևութաբանական պայմաններում՝ համաձայն վարորդական վկայականում արված նշումների.

3) կարողանալ շահագործել իրեն կցված ավտոմեքենայի հատուկ սարքավորումներն ու մեխանիզմները, ինչպես նաև ռադիոկայանը, ամբողջ ծավալով օգտագործել դրանց տեխնիկական և տակտիկական հնարավորությունները հրդեհի վայրում՝ փրկարարական գործողություններ կատարելիս.

4) պահպանել անվտանգության տեխնիկայի կանոններն ու արտադրական սանիտարիայի կանոնները՝ ծառայության, ավտոմեքենաների շահագործման, տեխնիկական սպասարկման և վերանորոգման ժամանակ.

5) ստուգել ամրակցված ավտոմեքենայի տեխնիկական վիճակը, կատարել դրա որակով, ժամանակին և ամբողջ ծավալով տեխնիկական սպասարկումները.

6) խնայողաբար օգտագործել վառելիքաքսուքային նյութերը և օգտագործվող մյուս նյութերը, կատարել դրանց օգտագործման ու պահպանման կանոնները.

7) պահպանել ավտոկայանատեղի սարքավորումների օգտագործման կանոնները, ճիշտ լրացնել հրշեջ ավտոմեքենաների շահագործման տեխնիկական փաստաթղթերը.

8) զեկուցել ջոկի հրամանատարին ամրացված տեխնիկայի բոլոր անսարքությունների մասին և անմիջապես միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար.

9) մարտական պայմաններում տեխնիկան թաքցնել և քողարկել.

10) ավտոմեքենայի շահագործման, նորոգման և տարատեղման ժամանակ պահպանել անվտանգության կանոնները.

11) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:

3. Վարորդին, որն իր հետ չունի վարորդական վկայական և իրեն ամրացված ավտոմեքենան վարելու իրավունքի վկայական, հերթապահության չի թույլատրվում:

4. Վարորդին արգելվում է տրանսպորտային միջոցի ղեկը փոխանցել այլ անձանց, այդ թվում՝ նրանց, որոնց ինքը ենթարկվում է:

5. Վարորդի ըստ ստորաբաժանման մասնագիտական ուղղվածության գործառութային պարտականությունները հաստատվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 53. Սակրավորի պարտականությունները

 

1. Սակրավորը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է իրեն կցված տեխնիկայի, գույքի այլ մեխանիզմների մշտապես պատրաստ վիճակի և անխափան շահագործման համար:

2. Սակրավորը պարտավոր է ՝

1) իմանալ օղակի մարտական առաջադրանքը.

2) իմանալ հակառակորդի ինժեներական զինամթերքը, ինժեներական տեխնիկայի հնարավորությունները, ականադաշտերի տեղադրման կարգը.

3) իմանալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող մարմինների կողմից օգտագործվող ինժեներական զինամթերքը, դրանց մարտական բնութագրերը, տեղադրման և ականազերծման կանոնները.

4) իմանալ պայթուցիկ նյութերի տեսակները, կարողանալ օգտագործել պայթուցիկ նյութերը, իմանալ կրակային և էլեկտրական եղանակներով պայթեցման կարգը, ժամանակին և արագորեն կատարել հաշվարկներ.

5) իմանալ ամրաշինական կառույցների չափսերը, աշխատանքի ծավալը, սարքավորման հաջորդականությունը և ժամկետները, կատարել քողարկում, մարտական խնդիրներ կատարելիս ցուցաբերել քաջություն, նախաձեռնություն և հնարամտություն, օգնել ծառայակցին.

6) լինել ֆիզիկապես ամուր և դիմացկուն, տիրապետել ձեռնամարտի հնարքներին.

7) հրամանատարին պաշտպանել մարտի ժամանակ, նրա վիրավորվելու կամ զոհվելու դեպքում համարձակորեն իր վրա վերցնել ստորաբաժանման հրամանատարությունը, իմանալ հակառակորդի զանգվածային ոչնչացման և գերճշգրիտ զենքերից պաշտպանվելու եղանակները, հմտորեն օգտվել տեղանքից.

8) առանց հրամանատարի թույլտվության չլքել իր տեղակայման վայրը, վիրավորվելիս կամ թունավորվելիս անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ինքնօգնության և փոխօգնության համար և շարունակել առաջադրանքի կատարումը.

9) կարողանալ ինժեներական զինամթերքը, պայթեցման միջոցները և տեխնիկան պատրաստել մարտական օգտագործման, արագորեն և ճարպկորեն օգտագործել դրանք.

10) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:

 

Հոդված 54. Պայթեցնողի պարտականությունները

 

1. Պայթեցնողը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է իրեն կցված տեխնիկայի, գույքի այլ մեխանիզմների մշտապես պատրաստ վիճակի և անխափան շահագործման համար:

2. Պայթեցնողը պարտավոր է՝

1) իմանալ օղակի մարտական առաջադրանքը.

2) իմանալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող մարմինների կողմից օգտագործվող ինժեներական զինամթերքը, դրանց մարտական բնութագրերը, տեղադրման և ականազերծման կանոնները.

3) իմանալ պայթուցիկ նյութերի տեսակները, կարողանալ օգտագործել պայթուցիկ նյութերը, նրանց հատկությունները, նրանց հետ վարվելու կարգը, իմանալ կրակային և էլեկտրական եղանակներով պայթեցման կարգը, ժամանակին և արագորեն կատարել հաշվարկներ, ինչպես նաև աշխատանքների կատարման կարգն ու հերթականությունը.

4) հրամանատարին պաշտպանել մարտի ժամանակ, նրա վիրավորվելու կամ զոհվելու դեպքում համարձակորեն իր վրա վերցնել ստորաբաժանման հրամանատարությունը, իմանալ հակառակորդի զանգվածային ոչնչացման և գերճշգրիտ զենքերից պաշտպանվելու եղանակները, հմտորեն օգտվել տեղանքից.

5) առանց հրամանատարի թույլտվության չլքել իր տեղակայման վայրը, վիրավորվելիս կամ թունավորվելիս անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ինքնօգնության և փոխօգնության համար և շարունակել առաջադրանքի կատարումը.

6) կարողանալ ինժեներական զինամթերքը, պայթեցման միջոցները և տեխնիկան պատրաստել մարտական օգտագործման, արագորեն և ճարպկորեն օգտագործել դրանք.

7) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:

3. Պայթեցման աշխատանք կատարող հաշվարկի յուրաքանչյուր պայթեցնող պետք է իմանա իր կողմից կատարվելիք գործողությունները և դրանց հերթականությունը:

4. Պայթեցման աշխատանքների բոլոր գործողությունները պետք է կատարվեն ղեկավարի հրամանով ու ազդանշաններով:

 

Հոդված 55. Ավագ հրաձիգի (հրաձիգի) պարտականությունները

 

1. Հրաձիգը (ավագ հրաձիգը) խաղաղ, պատերազմական և արտակարգ իրավիճակների ժամանակ պատասխանատու է իր վրա դրված պարտականությունների և իրեն տրված առաջադրանքների ժամանակին և ճիշտ կատարման, ինչպես նաև զենքի, իրեն վստահված տեխնիկայի սարքին վիճակի և իրեն տրված գույքի պահպանման համար:

2. Հրաձիգը (ավագ հրաձիգը) ենթարկվում է օղակի հրամանատարին:

3. Հրաձիգը (ավագ հրաձիգը) պարտավոր է ՝

1) տիրապետել և օրինակելիորեն կատարել իր ծառայողական պարտականությունները.

2) իմանալ իր անմիջական և ուղղակի պետերի պաշտոնները, կոչումներն ու ազգանունները.

3) հարգանք ցուցաբերել հրամանատարների (պետերի) և ավագների նկատմամբ, հարգել ընկերների պատիվն ու արժանապատվությունը, պահպանել քաղաքավարության, վարքի և զինվորական ողջույնի կանոնները.

4) կոփել իրեն, կատարելագործել իր ֆիզիկական պատրաստականությունը.

5) հոգատար կրել համազգեստը.

6) զենք օգտագործելիս, տեխնիկայի հետ աշխատելիս և այլ դեպքերում խստագույնս կատարել անվտանգության պահանջները.

7) հասարակական վայրերում թույլ չտալ հասարակական կարգի խախտումներ և անվայել արարքներ.

8) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:

 

Հոդված 56. Օբյեկտները պահպանող հրահանգչական կազմի պարտականությունները

 

1. Օբյեկտները պահպանող ավագ հրահանգիչը, հրահանգիչը, կրտսեր հրահանգիչը, հրշեջ-հրահանգիչը`

1) ենթարկվում են բաժնի պետին (հատուկ ջոկատի հրամանատարին, հատուկ ջոկատի խմբի պետին).

2) պատասխանատու են պահպանվող օբյեկտում հրդեհային աշխատանքների կազմակերպման համար, հսկողություն են իրականացնում արտադրամասերի, պահեստների, շենքերի և շինությունների վերակառուցման, կառուցման, տեխնիկական վերազինման և շահագործման ժամանակ հակահրդեհային նորմերի պահպանման համար:

2. Ավագ հրահանգիչը և հրահանգիչը պարտավոր են`

1) իմանալ պահպանվող օբյեկտի արտադրության տեխնոլոգիական գործընթացների հրդեհավտանգավորությունը և հակահրդեհային վիճակը.

2) օբյեկտում, արտադրամասերում, լաբորատորիաներում, արհեստանոցներում և այլուր վերահսկել հրշեջ տեխնիկական հանձնաժողովի ակտով առաջարկված հակահրդեհային միջոցառումների կատարումը.

3) վերադաս պետին զեկուցել օբյեկտում հակահրդեհային վիճակի, ջրամատակարարման համակարգի, ճանապարհների, երթանցների, հրդեհաշիջման համակարգերի վիճակի և այլ փոփոխությունների ու ձեռնարկված միջոցների մասին.

4) կայանքների և այլ տեխնոլոգիական սարքավորումների պլանային-նախազգուշական նորոգումների անցկացմանը նախապատրաստվելու ժամանակ նախատեսել հրդեհային անվտանգությունը բարձրացնելու միջոցառումներ դրանք թերությունների տեղեկագրի մեջ մտցնելու համար և վերահսկել կատարումը.

5) հսկողություն իրականացնել կրակային և այլ հրդեհավտանգ աշխատանքների կատարման նկատմամբ.

6) ուսումնասիրել օբյեկտի սկզբնական հրդեհաշիջման միջոցների և հակահրդեհային պաշտպանության համակարգերի առկայությունն ու սարքինությունը, ապահովել դրանց մշտական պատրաստ և մաքուր վիճակը.

7) կազմել գրավոր առաջարկություններ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների վերաբերյալ.

8) պահպանվող օբյեկտի պատասխանատու աշխատակցի հետ համատեղ կազմակերպել և անցկացնել հակահրդեհային քարոզչական աշխատանքներ, հրդեհային անվտանգության կանոնների ուսուցում և հրահանգավորում.

9) ընդհանրացնել և վերլուծել հրդեհային գործունեության մասնագիտացման ճյուղի ուղղությամբ տարվող աշխատանքները:

3. Հրշեջ հրահանգիչը պարտավոր է`

1) իմանալ հրդեհային անվտանգության կանոնները և հակահրդեհային կանոնակարգերը, արտադրության տեխնոլոգիական գործընթացների հրդեհավտանգավորությունը, սկզբնական հրդեհաշիջման միջոցների և հակահրդեհային պաշտպանության համակարգերի վիճակը.

2) վերահսկել պահպանվող օբյեկտի հակահրդեհային կանոնակարգի և հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը.

3) մասնակցել կամավոր հրշեջ խմբակների, հակահրդեհային կազմավորումների անդամների ուսուցման աշխատանքներին.

4) աշխատանքների ավարտից հետո` փակվելուց առաջ, ստուգել արտադրամասերի, բաժանմունքների և պահեստների հակահրդեհային վիճակը` համաձայն սահմանված ցանկի.

5) իմանալ կրակային և այլ հրդեհավտանգ աշխատանքների անցկացման վայրերը և վերահսկել դրանց կատարման ժամանակ հրդեհային անվտանգության կանոնների և հակահրդեհային կանոնակարգի պահպանումը.

6) ուսումնասիրել օբյեկտի հակահրդեհային համակարգերի և միջոցների, այդ թվում` հրդեհաշիջման առաջնային միջոցների վիճակն ու սարքինությունը.

7) բանվորներին և ծառայողներին բացատրել հրդեհային անվտանգության կանոնների պահանջները, հրդեհաշիջման, կապի միջոցների օգտագործման կարգը.

8) կապ հաստատել կամավոր հրշեջ խմբակների հետ, անցկացնել միջոցառումներ նրանց մարտունակության բարձրացման համար, ստանալ տեղեկություններ հակահրդեհային նորմերի պահպանման մասին և համատեղ միջոցներ ձեռնարկել այդ թերությունների վերացման համար.

9) զեկուցել բաժնի պետին ամրակցված հատվածում հակահրդեհային վիճակի, ջրամատակարարման համակարգի, կապի, հրդեհների մարման սարքերի, ճանապարհների, երթանցների և այլ փոփոխությունների մասին: Հսկիչ-չափիչ սարքերի ցուցմունքներից, ինչպես նաև նրանց գրանցումներից սարքավորումների աշխատանքների վթարային ռեժիմ հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղեկացնել:

4. Հրահանգչական կազմին ծառայությունը կրելիս արգելվում է`

1) տեղամասը (հատվածը) թողնել առանց հսկողության.

2) կատարել աշխատանքներ, որոնք կապ չունեն ծառայողական պարտականությունների հետ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

 ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱԳՆԱՊ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

Հոդված 57. Տագնապի տեսակները

 

1. «Տագնապ» ազդանշանով ստորաբաժանման հավաքն անցկացնում են լիազոր մարմնի ղեկավարը, Փրկարար ծառայության տնօրենը և նրա լիազորած անձը, տեսչական ստուգման եկած հրամանատարը` իրենց տրված իրավասությունների շրջանակներում:

2. Տագնապը լինում է մարտական և ուսումնական:

3. Տագնապի հայտարարման և անձնակազմի գործողությունների կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 58. Ստորաբաժանումների գործողությունները «Մարտական» տագնապի դեպքում

 

1. «Մարտական» տագնապի ժամանակ իրականացվում է ստորաբաժանման ողջ անձնակազմի հավաք` խնդիրների ճշտման, նախապատրաստման և կատարման նպատակով:

2. «Մարտական» տագնապով ստորաբաժանման գործողությունների կարգը սահմանվում է ստորաբաժանման հրամանատարի անմիջական ղեկավարմամբ մշակված և ավագ հրամանատարի հաստատած պլանով, որտեղ պետք է նախատեսված լինեն`

1) ով իրավունք ունի «Մարտական» տագնապ հայտարարելու.

2) ստորաբաժանումների ծանուցման, ծառայողների տեղեկացման ու հավաքի կարգը.

3) հերթափոխի գործողությունները «տագնապ» հայտարարելու ժամանակ.

4) հավաքակետերից անձնակազմի և տեխնիկայի դուրսբերման կարգը.

5) միջոցառումների համակողմանի ապահովումը.

6) կապի կազմակերպումը և կառավարումը:

 

Հոդված 59. Ստորաբաժանումների գործողություններն ուսումնական տագնապի դեպքում

 

1. «Ուսումնական» տագնապով ստորաբաժանման հավաքն անցկացվում է «իրական» տագնապով գործողություններին նախապատրաստելու նպատակով, ուսումնավարժության ժամանակ` արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ ստորաբաժանման գործողությունների պատրաստականության ստուգման համար:

 

Հոդված 60. Անձնակազմը տագնապի դեպքում

 

1. Բոլոր ծառայողները պետք է հաստատապես իմանան տագնապի դեպքում իրենց գործողությունները: Տագնապի ազդարարման ժամանակ անձնակազմը պետք է գործի արագ և կազմակերպված:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

 ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ, ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 61. Փրկարարական ծառայության անցնելու համար ներկայացվող առողջական պահանջները, ծառայողների առողջության պահպանումը և ամրապնդումը

 

1. Փրկարարական ծառայության անցնող քաղաքացին պետք է համապատասխանի ներկայացվող առողջական պահանջներին:

2. Փրկարարական ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հրամանատարի (պետի) հոգածությունը ենթակաների առողջության նկատմամբ նրա հիմնական պարտականություններից մեկն է՝ ստորաբաժանման մարտական պատրաստության ապահովման ուղղությամբ:

 

Հոդված 62. Ծառայողների ծառայության և կենցաղային պայմանների բարելավումը

 

1. Ծառայողների ամենօրյա գործունեությունը ցանկացած իրադրության մեջ պետք է իրագործվի կանոնադրությունների և նրանց ծառայության ու կենցաղի պայմանների բարելավման հրահանգների պահանջների պահպանումով:

2. Ծառայողների ծառայության և կենցաղի պայմանների բարելավման ուղղությամբ հրամանատարների (պետերի) գործունեության հիմնական ուղղություններն են`

1) անվտանգության անհրաժեշտ պահանջների հաստատումը, ծառայողներին ժամանակին հասցնելը, դրանց կատարման ապահովումը.

2) ծառայողների տեղավորման, նրանց սննդի կազմակերպման, ջրամատակարարման և նյութական, կենցաղային ապահովման ձևերի մասին կանոնադրության պահանջների ու սանիտարական նորմերի խիստ կատարումը.

3) օրվա կանոնակարգի և աշխատաժամանակի բաշխման ճշգրիտ կատարման կազմակերպումը.

4) ծառայողների առողջության վրա վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության վերացումը կամ նվազեցումը մինչև սահմանված սահմանը:

3. Ծառայողների տեղավորման, շինությունների պահպանման, ջեռուցման, օդափոխության, լուսավորվածության, բնակության վայրերում տեղաբաշխման պայմանները և կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 63. Ծառայողների ֆիզիկական պատրաստականությունը

 

1. Ծառայողների ֆիզիկական պատրաստությամբ և սպորտով զբաղվելն իրականացվում է շրջակա միջավայրի ֆիզիկական գործոնների զանազան կտրուկ փոփոխությունների, ծառայողների առանձնահատկությունների և խնդիրների կատարման հետ կապված պայմանների նկատմամբ նրանց օրգանիզմի տոկունության բարձրացման նպատակով:

2. Ծառայողների ֆիզիկական պատրաստության պարապմունքների ժամանակ հաշվի են առնում ծառայողների առողջական վիճակը, տարիքը, տեղանքի կլիմայական պայմանները:

 

Հոդված 64. Ծառայողի անձնական հիգիենայի պահպանումը

 

1. Յուրաքանչյուր ծառայող պետք է հոգ տանի իր առողջության պահպանման համար, չթաքցնի հիվանդությունները, խիստ պահպանի անձնական և հասարակական հիգիենայի կանոնները:

2. Ծառայողի սանրվածքը, բեղերը պետք է լինեն կոկիկ, համապատասխանեն հիգիենայի պահանջներին և չխանգարեն ծառայողական պարտականությունների կատարմանը, անհատական պաշտպանական միջոցների կրմանը:

 

Հոդված 65. Առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները

 

1. Բուժկանխարգելիչ հիմնական միջոցառումներն են՝ ծառայողների շարունակական հսկողությունը, արտահիվանդանոցային, հիվանդանոցային և առողջարանային բուժումը:

2. Շարունակական հսկողությունը ներառում է անձնակազմի առողջական վիճակի բժշկական հսկողությունը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը, ծառայողների ծառայության և կենցաղի պայմանների ուսումնասիրությունը, նրանց առողջության վրա բացասաբար ազդող գործոնների բացահայտումը և կանխարգելիչ միջոցառումների անցկացումը:

3. Անձնակազմի պարտադիր շարունակական հսկողությունը կատարվում է տարին մեկ` լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգի համաձայն:

4. Ծառայողներին ստացիոնար բուժման ուղարկում են հրամանատարները (պետերը), ուղեգրով, ծառայողական վկայականով, անհրաժեշտության դեպքում տրվում է տեղեկանք վնասվածքի մասին:

5. Աշխատանքից կամ պարապմունքից լրիվ կամ մասնակի ազատելու մասին եզրակացությունը տալիս է բժիշկը՝ երեք օրից ոչ ավելի ժամկետով:

6. Ծառայողական պարտականություններից ազատելու և հիվանդությունից հետո ծառայության դուրս գալու մասին հայտնվում է հրամանով՝ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Վարակիչ հիվանդությունների նկատմամբ ծառայողների անընկալունակությունն ապահովելու համար կատարվում են կանխարգելիչ պատվաստումներ:

8. Պատվաստումները կարող են լինել պլանային և ըստ համաճարակային ցուցումների:

9. Պատվաստումների մասին նշումները կատարվում են մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտերում:

10. Վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով բուժծառայության առաջարկած միջոցառումները պարտադիր են բոլոր ծառայողների համար:

11. Ծառայողների մոտ վարակիչ հիվանդություն հայտնաբերվելու դեպքում, թունավորումների, վնասվածքների մասին անհապաղ հայտնվում է վերադաս հրամանատարին (պետին) և բուժծառայությանը:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

 ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԱՆՔ

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

 ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 66. Փրկարարական ծառայողի կարգապահությունը

 

1. Փրկարարական ծառայողի կարգապահությունը Հայաստանի Հանրապետության օրենքներով, կանոնադրություններով և հրամանատարների (պետերի) հրամաններով սահմանված կարգ ու կանոնի խստիվ ու ճշգրիտ պահպանումն է բոլոր ծառայողների կողմից:

2. Կարգապահության նպատակը մարդու իրավունքները սահմանափակելը և բացառելը չէ, այլ համախմբվածություն, մասնագիտական պատրաստություն ապահովելն է Փրկարար ծառայության առաջ ծառացած խնդիրները կատարելու համար:

3. Կարգապահությունը հիմնված է յուրաքանչյուր փրկարարական ծառայողի կողմից ծառայողական պարտքի և անձնական պատասխանատվության գիտակցման վրա:

4. Կարգապահությունը պարտավորեցնում է յուրաքանչյուր փրկարարական ծառայողի`

1) հավատարիմ լինել փրկարարական ծառայողի երդմանը, խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, իր պարտքը կատարել հմտորեն և արիաբար, բարեխղճորեն ուսումնասիրել գործը, պահպանել գույքը.

2) պահպանել փրկարարական ծառայողների միջև հարաբերությունների սահմանված կանոնները.

3) հարգել հրամանատարներին (պետերին) ու միմյանց, պահպանել քաղաքավարության և ողջույնի կանոնները.

4) իրեն արժանապատվությամբ պահել հասարակական վայրերում, թույլ չտալ անվայել արարք ու նույնը պահանջել ուրիշներից, աջակցել քաղաքացիների պատվի և արժանապատվության պահպանմանը:

5. Բարձր կարգապահությունը ձեռք է բերվում`

1) իր պարտականությունների, փրկարարական ծառայության կանոնագրքերի և կանոնադրությունների պահանջների կատարման համար յուրաքանչյուր փրկարարական ծառայողի անձնական պատասխանատվությամբ.

2) ստորաբաժանումում ներքին կարգ ու կանոնի պահպանմամբ.

3) ծառայողական պատրաստության հստակ կազմակերպմամբ և այդ գործում անձնակազմի լրիվ ընդգրկմամբ.

4) ենթակաների նկատմամբ հրամանատարների (պետերի) ամենօրյա խստապահանջությամբ, նրանց արժանապատվության հարգմամբ, նրանց հանդեպ մշտական հոգատարությամբ, համոզման, հարկադրանքի և կոլեկտիվի հասարակական ներգործության միջոցների հմուտ զուգորդմամբ ու ճիշտ կիրառմամբ.

5) ստորաբաժանումներում անհրաժեշտ նյութական, կենցաղային պայմանների ստեղծմամբ:

 

Հոդված 67. Ստորաբաժանումներում կարգապահության վիճակի համար պատասխանատվությունը

 

1. Ստորաբաժանումներում կարգապահության վիճակի համար պատասխանատու է հրամանատարը, որը պետք է մշտապես պահպանի ծառայողական բարձր կարգապահությունը, նույնը պահանջի ենթականերից, խրախուսի արժանիներին, խստությամբ, բայց արդարացիորեն պատժի կարգազանցներին:

2. Ստորաբաժանումներում բարձր կարգապահության պահպանման նպատակով հրամանատարը պարտավոր է`

1) ուսումնասիրել ենթակաների անձնական հատկանիշները, աջակցել փրկարարական ծառայողների միջև հարաբերությունների սահմանված կանոնների պահպանմանը, համախմբել կոլեկտիվը.

2) իմանալ կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, հասնել ենթակա հրամանատարների (պետերի) կողմից կարգապահության ամրապնդմանը նպաստող պահանջների, խնդիրների ու եղանակների միասնական ըմբռնմանը.

3) ղեկավարել ենթակա հրամանատարների (պետերի) գործունեությունը` ուղղված կարգապահության ամրապնդմանն ու անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը.

4) անհապաղ վերացնել ծառայության կատարման կանոնների խախտումները և վճռականորեն կանխել ստորաբաժանման պատրաստականությանը վնասող յուրաքանչյուր գործողություն, կազմակերպել իրավական քարոզչություն ու աշխատանք տանել պատահարների և զանցանքների կանխման ուղղությամբ:

3. Կարգապահության պահպանման ուղղությամբ հրամանատարի (պետի) գործունեությունը գնահատվում է ոչ թե կարգապահական տույժեր տալու քանակով, այլ օրենքների, կանոնադրությունների ճշգրիտ պահպանմամբ, իր կարգապահական իրավունքների լիակատար օգտագործմամբ, կարգ ու կանոն հաստատելու նպատակով իր պարտականության կատարմամբ ու կարգապահության խախտումները ժամանակին կանխելով:

4. Կանոնադրական կարգը և կարգապահության պահանջները պահպանելու համար անհրաժեշտ պայմաններ չապահովող, դրանք վերականգնելու նպատակով միջոցներ չձեռնարկող հրամանատարը (պետը) ենթակա է պատասխանատվության:

5. Հրամանատարը (պետը) պատասխանատվություն չի կրում ենթակաների կատարած այն հանցագործությունների, պատահարների ու զանցանքների համար, որոնք հրամանատարի (պետի) գործունեության կամ դրանք կանխելու միջոցներ չձեռնարկելու անմիջական հետևանք չեն:

 

Հոդված 68. Կարգապահական իրավունքները

 

1. Խրախուսանքի միջոցներ կիրառել ու կարգապահական տույժ տալ կարող են միայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով նախատեսված պետերը:

2. Պաշտոնի ժամանակավոր կատարման դեպքում, եթե այդ մասին հայտարարված է հրամանով, ապա հրամանատարը (պետը) օգտվում է պաշտոնի ժամանակավոր կատարման կարգապահական իրավունքից:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

 ԽՐԱԽՈՒՍԱՆՔ

 

Հոդված 69. Խրախուսանքի ներկայացումը

 

1. Խրախուսանքը փրկարարական ծառայողների դաստիարակման և կարգապահության ամրապնդման կարևոր միջոց է:

2. Յուրաքանչյուր հրամանատար (պետ) սույն կանոնագրքով իրեն տրված իրավունքների սահմաններում պարտավոր է խրախուսել ենթակա փրկարարական ծառայողներին` սխրագործության, խելացի նախաձեռնության, ջանասիրության ու ծառայության մեջ աչքի ընկնելու համար:

Այն դեպքում, երբ հրամանատարը (պետը) իրեն տրված իրավունքն անբավարար է համարում, կարող է միջնորդել ավագ հրամանատարին (պետին)` խրախուսելու աչքի ընկած ծառայողին:

3. Ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության ու խիզախության, օրինակելի ղեկավարման և Հայաստանի Հանրապետությանը մատուցած ակնառու այլ ծառայությունների համար հրամանատարը, նրան հավասար ու բարձր հրամանատարները (պետերը) կարող են միջնորդել ենթակա ծառայողներին ներկայացնելու պետական պարգևներով պարգևատրման:

 

Հոդված 70. Կիրառվող խրախուսանքի միջոցները

 

1. Փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խրախուսանքի միջոցները:

2. Լիազոր մարմնի վետերանների խորհրդի կամ Փրկարար ծառայության տնօրենի միջնորդությամբ լիազոր մարմնի ղեկավարը կարող է կիրառել`

1) պաշտոնաթող փրկարարական ծառայողների նկատմամբ` «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» և «ե» կետերով նախատեսված խրախուսանքի միջոցները.

2) պաշտոնաթող (պահեստի) փրկարարական ծառայողների և այլ հատուկ ծառայությունների ծառայողների նկատմամբ` համաձայն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխանության, ունեցած պահեստի կոչումից կամ դասային աստիճանից մեկ աստիճան բարձր «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ» և «ե» կետերով նախատեսված փրկարարական ծառայության կոչումներ` «փրկարարական ծառայության» բառերից հետո ավելացնելով «պատվավոր» բառը:

3. Լիազոր մարմնի ղեկավարը սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված փրկարարական ծառայության կոչման շնորհում խրախուսանքը կարող է կիրառել նաև Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի մասնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության գործընկեր այլ պետությունների արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների պետական մարմինների ծառայողների նկատմամբ:

 

Հոդված 71. Խրախուսանքի միջոցներ կիրառելու կարգը

 

1. Հրամանատարները (պետերը) կարող են խրախուսանքի միջոցներ կիրառել ինչպես առանձին փրկարարական ծառայողի, այնպես էլ ստորաբաժանման ամբողջ անձնակազմի նկատմամբ:

2. Խրախուսանքի միջոցը որոշելիս հաշվի են առնում փրկարարական ծառայողի աչքի ընկնելու կամ ծառայության բնույթը, ինչպես նաև ծառայության նկատմամբ նրա նախկին վերաբերմունքը:

3. Կարգապահական տույժ ունեցող փրկարարական ծառայողը խրախուսվում է նախկինում տրված տույժի հանումով:

4. Կարգապահական տույժը հանելու իրավունք ունի տույժը տված հրամանատարը (պետը), ինչպես նաև նրանից ոչ պակաս կարգապահական իրավունք ունեցող անմիջական պետը:

5. Փրկարարական ծառայողից միաժամանակ չի կարող հանվել մեկից ավելի կարգապահական տույժ:

6. Հրամանատարը (պետը) կարգապահական տույժը հանելու իրավունք ունի միայն այն բանից հետո, երբ համոզվում է, որ տույժը ծառայել է իր դաստիարակչական նպատակին, և փրկարարական ծառայողը ուղղվել է` ծառայողական պարտքի օրինակելի կատարմամբ:

7. Փրկարարական ծառայողներին կոչումից զրկելու, կոչումը (պաշտոնը) իջեցնելու կարգապահական տույժերը կարող են հանվել կոչումը (պաշտոնը) իջեցնելու օրվանից հաշված ոչ շուտ, քան մեկ տարի հետո, իսկ պահեստազորում կամ պաշտոնաթողության մեջ գտնվող սպաներից` ոչ շուտ, քան կոչումն իջեցնելուց երեք տարի հետո:

8. Իջեցված փրկարարական ծառայության կոչումները վերականգնվում են տույժի վերացման հետ միաժամանակ` անկախ զբաղեցրած պաշտոնից:

9. Պաշտոնն իջեցնելու կարգապահական տույժը կարող է հանվել` փրկարարական ծառայողին միաժամանակ չվերականգնելով նախկին պաշտոնում:

10. Պատվոգրերով, հուշանվերներով կամ դրամով պարգևատրելու խրախուսանքի միջոցը կիրառվում է բոլոր փրկարարական ծառայողների նկատմամբ:

11. Փրկարարական ծառայողը համարվում է կարգապահական տույժ չունեցող` համապատասխան հրամանատարի (պետի) կողմից այդ տույժը հանելու կամ վերջին տույժից մեկ տարի անցնելուց հետո, եթե այդ ընթացքում նա այլ զանցանք չի կատարել:

Գ Լ ՈՒ Խ  8

 

 ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ

 

Հոդված 72. Կարգապահական պատասխանատվությունը

 

1. Փրկարարական ծառայության կարգապահության կամ հասարակական կարգի, օրենքով սահմանված դեպքերում՝ խախտման համար փրկարարական ծառայողն անձամբ կրում է կարգապահական պատասխանատվություն:

2. Փրկարարական ծառայողի կողմից փրկարարական ծառայության կարգապահության կամ հասարակական կարգի խախտման դեպքում հրամանատարը (պետը) կարող է բավարարվել նրա պարտականություններն ու փրկարարական ծառայության պարտքը հիշեցնելով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև կարգապահական տույժ տալ:

3. Հրամանատարը պետք է հաշվի առնի, որ տույժը, որպես փրկարարական ծառայողի կարգապահության ամրապնդման ու դաստիարակման միջոց, պետք է համապատասխանի զանցանքի ծանրությանը և մեղքի աստիճանին, որը քննությամբ որոշում է հրամանատարը (պետը):

 

Հոդված 73. Կարգապահության խախտումների քննարկումը

 

1. Փրկարարական ծառայողի փրկարարական ծառայության կարգապահության կամ հասարակական կարգի խախտումները (զանցանքները) հրամանատարի (պետի) որոշմամբ կարող են քննարկվել`

1) սերժանտներինը` սերժանտների ժողովում.

2) ենթասպաներինը` ենթասպաների ժողովում.

3) միջին, ավագ և գլխավոր պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` սպայական պատվի ժողովներում:

 2. Միջին, ավագ և գլխավոր պաշտոններ զբաղեցնող ծառայողների, ենթասպաների զանցանքները սպայական պատվի ժողովներում քննարկելու մասին որոշում կայացնելը ու միաժամանակ նույն զանցանքի համար կարգապահական տույժ տալն արգելվում է:

3. Սպայական պատվի ժողովի միջնորդությամբ պաշտոնը կամ կոչումն իջեցնելու, ծառայությունից ազատելու որոշումը միջնորդությունն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ընդունում է այն հրամանատարը (պետը), որին վերապահված է նման իրավունք:

4. Փրկարարական ծառայողին պաշտոնից ազատել կարող են այն հրամանատարները (պետերը), որոնք իրավունք ունեն նրան նշանակելու այդ պաշտոնում:

5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժողովների իրավասությունները և կանոնադրությունները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 74. Տույժերի տեսակները

 

1. Փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տույժերի միջոցները:

 

Հոդված 75. Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող փրկարարական ծառայողներին, ինչպես նաև պաշտոնաթող` համազգեստ կրելու իրավունք ունեցող փրկարարական ծառայողներին կարգապահական տույժ տալը

 

1. Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող փրկարարական ծառայողներին կարգապահական տույժ կարող են տալ արձակուրդի կամ գործուղման անցկացման վայրի ստորաբաժանման, տվյալ փրկարարական ծառայողից պաշտոնով և կոչումով ավագ ու կարգապահական տույժ տալու իրավունք ունեցող հրամանատարները (պետերը):

2. Պահեստազորում և պաշտոնաթողության մեջ գտնվող, համազգեստ կրելու իրավունք ունեցող, հասարակական կարգը խախտելու կամ փրկարարական ծառայողի պատիվն ու կոչումն արատավորող զանցանք կատարելու դեպքում տույժերը տալիս է տվյալ փրկարարական ծառայողից պաշտոնով և կոչումով ավագ` նման կարգապահական տույժ տալու իրավունք ունեցող հրամանատարը (պետը):

3. Փրկարարական ծառայողների միջև ենթակայական հարաբերությունների բացակայության դեպքում, երբ նրանց միջև ծառայողական փոխհարաբերությունները որոշված չեն հրամանատարի (պետի) կողմից, համատեղ ծառայություն կատարելիս պաշտոնով բարձրը, իսկ հավասար պաշտոնի դեպքում` փրկարարական ծառայության կոչումով ավագը համարվում է պետ և օգտվում զբաղեցրած պաշտոնին համապատասխան կարգապահական իրավունքից:

4. Ավագ հրամանատարի (պետի) ներկայությամբ կրտսերի կողմից կարգապահության կամ ողջույնի կանոնների խախտման համար ավագ հրամանատարը (պետը) պարտավոր է նախազգուշացնել կրտսերին, եթե դա չօգնի` կարող է ձեռնարկել իրավական ակտերով սահմանված այլ միջոցներ:

 

Հոդված 76. Կարգապահական տույժ տալու կարգը

 

1. Կարգապահությունը կամ հասարակական կարգը խախտած փրկարարական ծառայողներին կարող են տրվել սույն կանոնագրքով սահմանված միայն այն կարգապահական տույժերը, որոնք համապատասխանում են կոչման և նրա` կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնող հրամանատարի (պետի) կարգապահական իրավունքին:

2. Հրամանատարի (պետի) կողմից ենթակային կարգապահական տույժ տալու որոշմանը պետք է նախորդի ծառայողական քննություն, որը կատարվում է մեղավորներին հայտնաբերելու և զանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելու նպատակով:

3. Ծառայողական քննության ընթացքում հրամանատարը (պետը) պարզում է, թե կատարվել է արդյոք զանցանք` երբ, որտեղ, ինչ պարագաներում, ինչ զանցանք է` մեղքի առկայությունը կոնկրետ անձանց գործողություններում կամ անգործության մեջ, յուրաքանչյուրի մեղքի աստիճանը, եթե զանցանքը կատարել է մի քանի անձ, զանցանքի հետևանքները, մեղավորի պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, զանցանքի կատարման պատճառներն ու պայմանները:

4. Եթե ծառայողական քննությամբ պարզվում է, որ փրկարարական ծառայողի արարքը պարունակում է հանցակազմի հատկանիշներ, ապա պետերը անհրաժեշտության դեպքում նշանակում են հետաքննություն:

5. Մեղքի աստիճանը և կարգապահական տույժի միջոցը որոշելիս հաշվի են առնվում զանցանքի բնույթը, դրա կատարման հանգամանքները, հետևանքները, մեղավորի նախկին վարքը, ինչպես նաև նրա փրկարարական ծառայության տևողությունը և ծառայության անցկացման կարգի իմացության աստիճանը:

6. Կարգապահական տույժը խստացվում է, եթե զանցանքը կատարվել է հերթապահության և ծառայողական այլ պարտականություններ կատարելու ժամանակ, ոչ սթափ վիճակում կամ այն դեպքում, երբ զանցանքի հետևանքով տեղի է ունեցել կարգ ու կանոնի խախտում:

7. Փրկարարական ծառայողին կարգապահական տույժը, որպես կանոն, պետք է տրվի զանցանքի կատարման պահից մեկ ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը, և կարգապահական տույժ տալիս հրամանատարը (պետը) չպետք է նվաստացնի ենթակայի անձնական արժանապատվությունն ու կոպտություն թույլ տա:

8. Ծառայության մեջ բացթողումների համար հրամանատարի (պետի) նախազգուշացումը, դիտողությունն ու խիստ ցուցումը կարգապահական տույժ չեն համարվում:

9. Եթե փրկարարական ծառայողն իրեն անմեղ է համարում, իրավունք ունի կարգապահական տույժ տալու պահից 10 օրվա ընթացքում բողոքարկելու այն:

10. Օրվա հերթափոխում գտնվելու ընթացքում կատարած զանցանքի համար կարգապահական տույժ կարող է տրվել վերակարգի հերթափոխից կամ այլ փրկարարական ծառայողի կողմից նրան փոխարինելուց հետո, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում:

11. Անսթափ վիճակում գտնվող փրկարարական ծառայողին կարգապահական տույժ տալը, ինչպես նաև նրանից որևէ բացատրություն ստանալը հետաձգվում են մինչև նրա սթափվելը:

12. Արգելվում է միևնույն զանցանքի համար մի քանի կարգապահական տույժ տալը կամ մի տույժ մյուսին միացնելը, անմիջական մեղավորին պատժելու փոխարեն ստորաբաժանման ամբողջ անձնակազմին տույժ տալը:

13. Եթե ենթակայի կատարած զանցանքի ծանրության համեմատ հրամանատարը (պետը) տրված կարգապահական իրավունքը համարում է ոչ բավարար, ապա միջնորդություն է հարուցում ավելի բարձր հրամանատարի (պետի) առջև` մեղավորին տույժ տալու համար:

14. Իրեն տրված կարգապահական իրավունքը գերազանցելու համար հրամանատարը (պետը) ենթակա է պատասխանատվության:

15. Ավագ հրամանատարը (պետը) իրավունք չունի փոխելու կամ նվազեցնելու կրտսեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը, եթե վերջինս չի գերազանցել իրեն տրված իրավունքը:

16. Ավագ հրամանատարը (պետը) իրավունք ունի փոխելու կրտսեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը, եթե գտնում է, որ այդ տույժը չի համապատասխանում զանցանքի ծանրությանը և կարող է ավելի խիստ տույժ տալ:

17. Հանցագործության համար կարգապահական տույժ ստացած և պետությանը նյութական վնաս հասցրած փրկարարական ծառայողը չի ազատվում քրեական և նյութական պատասխանատվությունից:

18. Ծառայողական քննության անցկացման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 77. Կարգապահական տույժերն ի կատար ածելու կարգը

 

1. Կարգապահական տույժը, որպես կանոն, ի կատար է ածվում տրվելու օրը, իսկ բացառիկ դեպքերում` տրվելու օրվանից մեկ ամսից ոչ ուշ. ամիսը լրանալուց հետո տույժը ենթակա չէ կատարման, բայց ծառայողական գործում գրանցումը պահպանվում է, իսկ այդ դեպքում պատասխանատվություն է կրում այն անձը, որի մեղքով տույժն ի կատար չի ածվել:

2. Բողոքարկման դեպքում կարգապահական տույժի ի կատար ածումը չի կասեցվում, քանի դեռ չի ստացվել այն հանելու մասին ավագ հրամանատարի (պետի) հրամանը:

3. Կարգապահական տույժը, եթե դրա կիրառման կարգը նշված չէ սույն օրենքում, հայտարարվում է`

1) կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնողներին` անձամբ (ստորագրությամբ), այդ խմբի և ավելի բարձր պաշտոններում ծառայողների խորհրդակցությունում.

2) կրտսերից բարձր խմբերում պաշտոններ զբաղեցնող ծառայողներին` անձամբ (ստորագրությամբ), կարգադրանքով կամ խորհրդակցությունում (իրենցից հավասար կամ բարձր կոչում ունեցողների ներկայությամբ):

4. Կարգապահական տույժերը հայտարարվում են հրամանով:

5. Հրամանատարին (պետին) իր ենթակաների ներկայությամբ կարգապահական տույժ հայտարարելն արգելվում է, իսկ փրկարարական ծառայողին կարգապահական տույժը հայտարարելիս նշվում են կարգապահության կամ հասարակական կարգի խախտման էությունը և տույժ տալու պատճառը:

6. Ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին կարգապահական տույժը կիրառվում է մեկ անգամ` զբաղեցրած հաստիքային պաշտոնում գտնվելու ամբողջ ընթացքում:

7. Եթե այդ տույժից հետո՝ մեկ տարվա ընթացքում, ծառայողը չի ուղղվել ծառայողական պարտքի օրինակելի կատարմամբ, և տույժը չի ծառայել իր դաստիարակչական նպատակին, ապա նա սահմանված կարգով ներկայացվում է պաշտոնի իջեցման:

8. Փրկարարական ծառայությունից ազատում կարգապահական տույժը պայմանագրով ծառայության ընդունված փրկարարական ծառայողի նկատմամբ կիրառվում է պայմանագրի պահանջները չկատարելու, փրկարարական ծառայողի պատիվն արատավորող զանցանքի համար և այն դեպքերում, երբ ծառայողը դադարել է համապատասխանել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն ներկայացվող պահանջներին:

 

Հոդված 78. Խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումը

 

1. Խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումը կատարվում է բոլոր ստորաբաժանումներում:

2. Բոլոր խրախուսանքներն ու կարգապահական տույժերը, այդ թվում հրամանատարի (պետի) կողմից, ստորաբաժանման ամբողջ անձնակազմին տրված խրախուսանքները Փրկարար ծառայության կադրային ստորաբաժանումը գրանցում է ծառայողական քարտերում` ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:

3. Կարգապահական տույժը հանելիս ծառայողական քարտի «Տույժեր» բաժնի համապատասխան սյունակում նշվում է, թե երբ և ում կողմից է հանվել տույժը:

4. Եթե կարգապահական տույժը մեկ տարում չի հանվել, և նա այդ ընթացքում այլ խախտում չի կատարել, ապա ծառայողական քարտի «Տույժեր» բաժնի համապատասխան սյունակում նշվում է, որ ժամկետը լրանալու պատճառով տույժը հանված է:

 

Հոդված 79. Փրկարարական ծառայողների պատասխանատվության այլ պայմանները

 

1. Փրկարարական ծառայողները, բացի կարգապահական պատասխանատվությունից, նյութական պատասխանատվություն են կրում իրենց մեղքով պատճառված վնասի համար:

2. Եթե պատճառված վնասը կապված չէ ծառայողական պարտականությունների կատարման հետ, ապա փրկարարական ծառայողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

3. Փրկարարական ծառայողներն ազատվում են պետական գույքին հասցված նյութական պատասխանատվությունից, եթե վնասը պատճառվել է հրամանատարների (պետերի) հրամանը կատարելու, օրինաչափ գործողության, անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, արդարացված ռիսկի կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:

4. Փրկարարական ծառայողները նյութական պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Միևնույն վնասի համար կրկնակի նյութական պատասխանատվություն չի կարող սահմանվել:

 

Հոդված 80. Փրկարարական ծառայողների սահմանափակ նյութական պատասխանատվությունը

 

1. Փրկարարական ծառայողները ծառայողական պարտականությունները կատարելիս պետական գույքին անզգուշաբար հասցված վնասը հատուցում են դրա լրիվ չափով, բայց ոչ ավելի, քան ամսական աշխատավարձի`

1) կրկնապատիկի չափով, եթե նշված չափը գերազանցում է ամսական աշխատավարձի կրկնապատիկը, սակայն չի գերազանցում եռապատիկը.

2) եռապատիկի չափով, եթե նշված չափը գերազանցում է ամսական աշխատավարձի եռապատիկը, սակայն չի գերազանցում հնգապատիկը.

3) հնգապատիկի չափով, եթե նշված չափը գերազանցում է ամսական աշխատավարձի հնգապատիկը:

2. Այն հրամանատարները (պետերը), որոնք իրենց հրամաններով ու կարգադրություններով խախտել են պետական գույքի պահպանման, օգտագործման, ծախսման, տեղափոխման և հաշվապահական հաշվառման սահմանված կարգը կամ իրենց իրավասության սահմաններում համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել հափշտակումները, վատնումները, փչացումներն ու կորուստները կանխելու, ինչպես նաև պատճառված վնասները մեղավոր անձանցից վերականգնելու ուղղությամբ, ենթարկվում են նյութական պատասխանատվության` պատճառված վնասի լրիվ չափով, բայց ոչ ավելի, քան ամսական աշխատավարձի հնգապատիկի չափով:

3. Փրկարարական ծառայողներին ծառայությունից անօրինական արձակելու (ազատելու), տեղափոխելու, հաստիքով չնախատեսված պաշտոնի նշանակելու կամ հաստիքով նախատեսվածից բարձր վարձատրվող պաշտոնի նշանակելու համար ստորաբաժանումների հրամանատարները (պետերը) նյութական պատասխանատվություն են կրում դրա հետևանքով պատճառված վնասի լրիվ չափով, բայց ոչ ավելի, քան ամսական աշխատավարձի եռապատիկի չափով:

4. Ամսական աշխատավարձի չափ է համարվում պատճառված վնասը հայտնաբերելու օրվան նախորդող ամսում փրկարարական ծառայողին վճարված աշխատավարձի ու աշխատավարձին հավասարեցված վճարումների գումարը:

 

Հոդված 81. Փրկարարական ծառայողների լրիվ նյութական պատասխանատվությունը

 

1. Փրկարարական ծառայողները պետական գույքին պատճառած վնասի լրիվ չափով նյութական պատասխանատվություն են կրում, եթե դա պատճառվել է`

1) փրկարարական ծառայողի դիտավորյալ գործողությունների հետևանքով, որը հանգեցրել է գույքի կորստի կամ վնասվածքի, ինչպես նաև ռազմաբժշկական կամ բժշկական հաստատություններում նշված գործողություններից տուժած փրկարարական ծառայողների բուժման ծախսերի.

2) թմրամիջոցներ, թունամիջոցներ, ալկոհոլային և արբեցնող նյութեր օգտագործած, ոչ սթափ վիճակում գտնվող փրկարարական ծառայողի կողմից:

 

Հոդված 82. Պետական գույքին պատճառված վնասի չափը որոշելը

 

1. Պետական գույքին պատճառված վնասի չափը որոշվում է փաստացի կորուստներով` ստորաբաժանումների հաշվապահական հաշվառման տվյալների և կորած կամ վնասված գույքը վերականգնելու (ձեռք բերելու) համար կատարված կամ կատարվելիք ծախսերի հանրագումարի հիման վրա:

2. Պետական գույքին պատճառված վնասի չափը որոշելիս հաշվի են առնում գույքի մաշվածության աստիճանը և բնական կորուստները` վնասը հայտնաբերելու օրվա դրությամբ սահմանված նորմաների համաձայն ու բոլոր դեպքերում վերականգնման ենթակա վնասի չափը չի կարող պակաս լինել այդ գույքի սկզբնական արժեքի 25 տոկոսից:

3. Փրկարարական ծառայողին հաստիքով չնախատեսված պաշտոնի անօրինական նշանակելու հետևանքով պետական գույքին պատճառված վնասի չափը որոշվում է վճարված աշխատավարձի չափով, իսկ նրան ավելի բարձր պաշտոնի անօրինական նշանակելու դեպքում` վճարված և փաստացի զբաղեցրած պաշտոնների աշխատավարձերի տարբերության չափով:

 

Հոդված 83. Դրամական պահումների իրականացման կարգը

 

1. Պետական գույքին պատճառված վնասի դիմաց փրկարարական ծառայողի աշխատավարձից ամենամսյա պահումները կատարվում են աշխատավարձի 20 տոկոսի չափով:

2. Եթե փրկարարական ծառայողի աշխատավարձից կատարվում են օրենքով սահմանված այլ պահումներ, ապա դրանց ընդհանուր չափը չի կարող գերազանցել փրկարարական ծառայողի աշխատավարձի 50 տոկոսը:

 

Հոդված 84. Ուսումնական հաստատություններում ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցումը

 

1. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում պետական պատվերի շրջանակներում ուսանած և հետագա ծառայության մասին պայմանագիրը խախտած փրկարարական ծառայողները փոխհատուցում են պետության կատարած ծախսերը` «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում:

 

Հոդված 85. Ուսումնական հաստատություններում ուսման համար պետության կատարած ծախսերի հաշվարկումը

 

1. Սույն կանոնագրքի 84-րդ հոդվածով սահմանված`

1) պետության կատարած ծախսերի մեջ հաշվարկվում են ուսման համար կատարված ծախսերը, կրթաթոշակը (բացառությամբ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ուսման ընթացքում պահպանված աշխատավարձի), հանրակացարանի համար կատարված ծախսերը, ուսման ընթացքում տրված լրացուցիչ համազգեստի ծախսերը.

2) պետության կատարած ծախսերի փոխհատուցման գումարի վերջնական չափը որոշվում է՝ ընդհանուր ծախսը բաժանելով պայմանագրով սահմանված ծառայության ամիսների վրա, մեկ ամսվա համար ստացված գումարը բազմապատկելով պայմանագրով սահմանված և չծառայած ամիսներով:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

 ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

 ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 86. Փրկարար ծառայության օպերատիվ հերթապահությունը

 

1. Սույն բաժնով սահմանվում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում (այսուհետ` Կենտրոն) և Փրկարար ծառայության այլ ստորաբաժանումներում օպերատիվ հերթապահության կազմակերպման և իրականացման կարգը, օպերատիվ հերթապահությունում ընդգրկված անձնակազմի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների` Կենտրոնում նշանակված պատասխանատու ներկայացուցիչների գործառույթները, իրավասություններն ու պարտականություններն ամենօրյա գործունեության, արտակարգ իրավիճակների (դեպքերի, պատահարների) առաջացման, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման ժամանակ:

 

Հոդված 87. Կենտրոնի և այլ օպերատիվ հերթապահությունների օպերատիվ հերթափոխի կազմը

 

1. Լիազոր մարմնի համակարգում օպերատիվ հերթապահության մեջ ներգրավված ստորաբաժանումների ցանկը և այդ ստորաբաժանումների գործառույթները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

2. Կենտրոնի օպերատիվ հերթափոխը կազմված է Կենտրոնի անձնակազմից, որում ընդգրկվում են Կենտրոնի փրկարարական ծառայողները և քաղաքացիական անձնակազմը, իսկ անհրաժեշտության դեպքում ներգրավվում է Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման բնագավառում լիազորված կառուցվածքային ստորաբաժանման անձնակազմը:

3. Հայաստանի Հանրապետությունում օպերատիվ իրավիճակից ելնելով` լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով ազդարարվում և Կենտրոն են ժամանում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները:

4. Անհրաժեշտության դեպքում Կենտրոն կարող են հրավիրվել պետական կառավարման մարմինների այլ աշխատակիցներ, ծառայողներ, շահագրգիռ կազմակերպությունների, ընկերությունների մասնագետներ, աշխատակիցներ:

5. Ամենօրյա գործունեության ժամանակ արտակարգ իրավիճակների և ճգնաժամերի առաջացման դեպքում Կենտրոնում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների աշխատակարգը, խնդիրներն ու գործառույթները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Օպերատիվ հերթափոխերի կազմը, հերթապահության անցկացման և համալրման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

7. Անձնակազմը հերթապահության ներգրավվում է Փրկարար ծառայության տնօրենի հրամանով` ըստ նախապես կազմված ժամանակացույցի, որին հերթապահության ներգրավված անձնակազմը ծանոթանում է նախապես և ստորագրում:

8. Օպերատիվ հերթապահության իրականացման ժամկետները և ընդունման-հանձնման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 88. Օպերատիվ հերթափոխի համալրումը

 

1. Հանրապետությունում օպերատիվ իրավիճակից ելնելով՝ մասնագիտական այլ խնդիրներ լուծելու նպատակով Կենտրոնի օպերատիվ հերթափոխը կարող է անհրաժեշտ ժամանակահատվածով համալրվել լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումների փրկարարական ծառայողներով և այլ մասնագետներով, որոնք հերթափոխին ներգրավվում են սույն կանոնագրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պաշտոնատար անձանց հրամանով:

2. Համալրված անձնակազմը օպերատիվ ծառայության հարցերով ենթարկվում է օպերատիվ հերթափոխի պետին, իսկ ներքին ծառայության հարցերով` նաև այդ ստորաբաժանման պետին:

3. Համալրված անձնակազմի գործառույթները, պատասխանատվությունն ու պարտականությունները սահմանվում են սույն կանոնագրքով և լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

 

Հոդված 89. Օպերատիվ խմբերի ստեղծումը

 

1. Արտակարգ իրավիճակների (դեպքերի, պատահարների) առաջացման ժամանակ դեպքի վայրում հետախուզության իրականացման, իրավիճակի գնահատման և հետևանքների վերացման համար անհրաժեշտ առաջնային գործողությունների ծավալման նպատակով լիազոր մարմնի ղեկավարի կամ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով, կարգադրությամբ օպերատիվ հերթափոխի անձնակազմից կազմվում է օպերատիվ խումբ:

2. Առանձին դեպքերում օպերատիվ խմբի կազմում կարող են ընդգրկվել օպերատիվ հերթափոխի պետը, ինչպես նաև Փրկարար ծառայության այլ ստորաբաժանումների մասնագետներ, որոնք օպերատիվ միջոցառումներն իրականացնելիս ենթարկվում են օպերատիվ խմբի պետին:

 

Հոդված 90. Օպերատիվ հերթափոխում անձանց փոխարինումը

 

1. Օպերատիվ հերթափոխ ընդգրկված անձանց փոխարինումը հերթապահության ժամանակ կատարում է Փրկարար ծառայության տնօրենը:

2. Արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ հերթապահության ուժեղացումը կատարվում է լիազոր մարմնի ղեկավարի կամ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով:

3. Օպերատիվ հերթափոխում ընդգրկված անձանց փոխարինման և հերթապահության ուժեղացման կարգը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

4. Օպերատիվ հերթափոխի անձնակազմի անհարգելի բացակայությունը հերթապահության սենյակից, ինչպես նաև կողմնակի անձանց մուտքը հերթապահության սենյակ արգելվում է:

 

Հոդված 91. Օպերատիվ հերթափոխի հանգիստը և սննդի ընդունումը

 

1. Օպերատիվ հերթափոխի հանգստի և սննդի ընդունման ժամերը սահմանում է հերթապահ ուժերի ղեկավարը` ելնելով հանրապետությունում օպերատիվ իրավիճակից:

2. Օպերատիվ հերթափոխի հանգստի և սննդի ընդունման կարգը հաստատում է Փրկարար ծառայության տնօրենը:

 

Հոդված 92. Օպերատիվ հերթապահության փաստաթղթերի պահպանումը

 

1. Օպերատիվ հերթապահության փաստաթղթերը պետք է պահպանվեն համապատասխան թղթապանակներում, չհրկիզվող պահարաններում, իսկ օպերատիվ առաջնայնություն ունեցող փաստաթղթերը` հերթապահ ուժերի ղեկավարի մոտ:

2. Օպերատիվ հերթապահության կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց պահպանման, վարման ու այլ մարմինների փոխանցման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

3. Օպերատիվ հերթափոխի բոլոր ձևայնացված փաստաթղթերը պետք է լինեն կնքված և համարակալված, իսկ մատյանները` նաև կարված: Ձևայնացված փաստաթղթերի վրա ուղղումներ չեն կատարվում. դրանք փոխարինվում են նորով:

4. Հերթապահության գաղտնի փաստաթղթերը պահվում են չհրկիզվող պահարանում՝ առանձին դարակում, որը կնքում է օպերատիվ հերթափոխի պետը և փակում բանալիով, որն իր հերթին պահվում է առանձին տուփով, կնքվում նույն կնիքով և պահվում չհրկիզվող պահարանի մեջ:

5. Չհրկիզվող պահարանի բանալին, ինչպես նաև կնիքը մշտապես պետք է գտնվեն օպերատիվ հերթափոխի պետի մոտ:

6. Գաղտնի փաստաթղթերի ընդունում-հանձնումը, օգտագործումը, տեղափոխումը, փոխարինումը, ոչնչացումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 93. Օպերատիվ հերթապահության տեխնիկական միջոցները և հանդերձանք կրելը

 

1. Կապի միջոցները, սարքերն ու սարքավորումները (բացառությամբ ավտոմեքենաների վրա տեղադրվածների) պետք է գտնվեն հերթապահության սենյակում կամ վերջիններիս համար առանձնացված վայրում, տեղադրված լինեն օգտագործման համար հարմար վայրում, լինեն սարքին և մշտապես միացված, իսկ դրանց աշխատանքը չպետք է խանգարի հերթապահության սենյակում իրականացվող ծառայությանը:

2. Պահուստային դյուրակիր ռադիոկայանները պետք է մշտապես լինեն սարքին և լիցքավորված:

3. Ավտոմեքենաների վրա տեղադրված կապի միջոցները պետք է շահագործվեն և պահպանվեն սահմանված կարգով:

4. Ռադիոկապի միջոցների շահագործման և պահպանման կարգը սահմանում է Փրկարար ծառայության տնօրենը:

5. Հերթապահ մասի գույքը, ինչպես նաև օպերատիվ հերթապահությունում ընդգրկված ավտոմեքենաները հաշվառվում, ընդունվում-հանձնվում են լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

6. Հերթապահության ընթացքում օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս գույքի կորստի, շարքից դուրս գալու դեպքերում ձեռնարկվում են միջոցներ դրանց փոխարինման (վերանորոգման), շարքից դուրս գալու (կորստի) պատճառների բացահայտման ուղղությամբ՝ այդ մասին զեկուցելով Փրկարար ծառայության տնօրենին:

7. Օպերատիվ հերթափոխում ընդգրկված տրանսպորտային միջոցները պետք է գունազարդված լինեն լիազոր մարմնի և Փրկարար ծառայության տարբերանշաններով, իսկ դեպքի վայր մեկնող տրանսպորտային միջոցները` լրակազմված անհրաժեշտ լուսաձայնային սարքերով, դեպքի վայրում հետախուզություն իրականացնելու, փրկարարական աշխատանքներ ծավալելու և կառավարելու միջոցներով:

8. Օպերատիվ հերթափոխում ընդգրկված տրանսպորտային միջոցների դեպքի վայր մեկնելու կարգը սահմանում է Փրկարար ծառայության տնօրենը:

9. Օպերատիվ հերթափոխում ընդգրկված տրանսպորտային միջոցների վերանորոգումը, տեխզննումը, օպերատիվ հերթապահությունից հանելն իրականացվում են Փրկարար ծառայության տնօրենի հրամանով:

 

Հոդված 94. Ահազանգերի սպասարկումը

 

1. 911 ծառայությունում քաղաքացիների և այլ անձանց կողմից ահազանգերի սպասարկումը, տեղեկատվության ընդունումը, գրանցումը, փոխանցումը, վերադաս հրամանատարների հրամանների, կարգադրությունների կատարումը օպերատիվ հերթափոխի կողմից իրականացվում են սույն կանոնագրքով և լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

 

Հոդված 95. Օպերատիվ հերթափոխի գործունեության փոփոխությունները

 

1. Փրկարար ծառայության համակարգում կառուցվածքային, հաստիքապաշտոնային փոփոխությունների դեպքում, ինչպես նաև ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ սույն հրահանգում բերված պահանջները, օպերատիվ հերթափոխի գործառույթները, ներգրավված անձանց իրավասությունները, պարտավորություններն ու պատասխանատվությունը կարող են փոփոխվել օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

 ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՓՈԽՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 96. Օպերատիվ հերթափոխի պետի իրավասությունները

 

1. Օպերատիվ հերթափոխի պետը ենթարկվում է լիազոր մարմնի ղեկավարին, Փրկարար ծառայության տնօրենին կամ նրանց լիազորած անձին:

2. Օպերատիվ հերթափոխի պետին`

1) ենթարկվում են օպերատիվ հերթափոխի անձնակազմը, իսկ օպերատիվ ծառայության հարցերով` լիազոր մարմնի հերթապահ ստորաբաժանումները.

2) հանգստի, սննդի ընդունման, դեպքի վայր մեկնելու ժամանակ փոխարինում է նրա տեղակալը կամ ավագ հրահանգիչը:

3. Օպերատիվ հերթափոխի պետի փոխարինումն իրականացվում է Փրկարար ծառայության տնօրենի սահմանած կարգով:

4. Օպերատիվ հերթափոխի պետը ամենօրյա գործունեության, արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների առաջացման (սպառնալիքի) դեպքում իրավասու է`

1) մինչև ահազանգի աղբյուրի և ստացած տեղեկությունների վերջնական ճշգրտումը կազմակերպելու և իրականացնելու Փրկարար ծառայության հերթապահ ստորաբաժանումների, օպերատիվ խմբի, մասնագետների արձագանքումը, ինչպես նաև ներգրավելու անհրաժեշտ թվով անձնակազմ, խմբեր, մասնագետներ, հաշվարկներ, հերթապահներ` առանց վերջիններիս հրամանատարների (պետերի).

2) տեղեկատվության ձեռքբերման, ճշգրտման, փոխանցման, փոխանակման նպատակով օրվա ցանկացած ժամի կապ հաստատելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ, անհրաժեշտության դեպքում խնդրելու համապատասխան մասնագիտական օգնություն (աջակցություն), ուժերի և միջոցների ներգրավում.

3) լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով տրամադրելու տեղեկատվություն զանգվածային լրատվամիջոցներին արտակարգ իրավիճակների, դեպքերի և պատահարների առաջացման մասին.

4) հեռախոսային խոսակցություններ վարելիս որոշելու զանգերին (ահազանգերին) անձամբ պատասխանելու առաջնայնությունը` թույլատրելով պատասխանելու օպերատիվ հերթափոխի անձնակազմին` անկախ ահազանգողի (զանգահարողի) պաշտոնային դիրքից.

5) վերադաս հրամանատարության տված հրամանները, կարգադրություները, առաջադրանքները իր որոշմամբ բաշխելու օպերատիվ հերթափոխի անձնակազմի անդամների միջև, ինչպես նաև թույլատրելու նրանց արդյունքների մասին վերադաս հրամանատարությանը զեկուցել անձամբ.

6) անհրաժեշտ ժամանակահատվածով հետաձգելու (դադարեցնելու) Հայաստանի փրկարար ծառայության ստորաբաժանումների, ուղիղ գիծ ունեցող այլ բաժանորդների հետ կապի որակի ստուգման գործընթացը, ինչպես նաև օպերատիվ հերթափոխի սննդի ընդունման և հանգստի ժամերը.

7) տեղեկատվության ընդունման ժամանակ, ելնելով վերջինիս առաջնայնությունից, հերթի դնելու կամ ժամանակի առումով տեղափոխելու տեղեկատվության գրանցման գործընթացը, ինչպես նաև բաշխելու տեղեկատվության ընդունումը, գրանցումը օպերատիվ հերթափոխի անձնակազմի միջև` ըստ մարզերի, ըստ ժամերի, ըստ ստորաբաժանումների, ըստ հեռախոսահամարների, ըստ տեղեկատվության բնույթի և այլն.

8) չընդունելու, չգրանցելու այն ահազանգերը, որոնք վերաբերում են նույն հասցեում գտնվող դեպքին և չեն հաղորդում լրացուցիչ տեղեկատվություն.

9) օպերատիվ խմբի` դեպքի վայրում երկարատև գտնվելու դեպքում կանչելու պահեստային հերթափոխի օպերատիվ խումբը.

10) ճանապարհից հետ կանչելու օպերատիվ խումբը կամ ընթացքից փոխելու նրա մեկնման հասցեն.

11) թույլատրելու դեպքի վայրում կատարել նկարահանումներ.

12) զեկույցի, տեղեկատվության ընդունման, փոխանցման, փոխանակման, ճշգրտման, պարզաբանման նպատակով օրվա ցանկացած ժամի, հանգստի և տոն օրերին ահազանգելու ղեկավարությանը, ստորաբաժանումների հրամանատարներին (պետերին), շահագրգիռ այլ անձանց.

13) արգելելու օպերատիվ հերթափոխի անձնակազմի անդամներին ընդունել (հանձնել) հերթափոխը, երբ վերջինիս ժամանակ խախտվել են համապատասխան պահանջները.

14) հանձնելու կամ ընդունելու հերթափոխը, երբ հերթափոխի անձնակազմը համալրված չէ`

ա. դեպքի վայրում երկարատև գտնվելու (մեկնելու) պատճառով,

բ. անձնակազմի անդամներից մեկի բացակայության պատճառով, եթե վերջինիս գործառույթում չի նախատեսված նյութական արժեքների ընդունում-հանձնում.

15) հերթապահության օրերից դուրս արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների հանդիպելիս իր վրա վերցնելու առաջնային օպերատիվ միջոցառումների, փրկարարական աշխատանքների ծավալումը և ղեկավարումը մինչև նրան փոխարինելը:

 

Հոդված 97. Օպերատիվ հերթափոխի պետի պատասխանատվությունը

 

1. Օպերատիվ հերթափոխի պետն ամենօրյա գործունեության ժամանակ պատասխանատու է`

1) հերթապահությունը սահմանված կարգով ընդունման-հանձնման համար.

2) հերթապահության գույքի, սարքերի և սարքավորումների առկայության, սահմանված կարգով դրանց շահագործման և սարքինության համար.

3) հերթապահության փաստաթղթերի առկայության և ճիշտ վարման համար.

4) ստացվող և հաղորդվող տեղեկատվության ճշգրիտ ընդունման, գրանցման (փոխանցման), ստեղծված իրավիճակի գնահատման և ժամանակին ղեկավարությանը զեկուցելու ու շահագրգիռ ատյաններին (անձանց) իրազեկելու համար.

5) ստացված կարգադրությունները, հրամանները, ինչպես նաև սույն հրահանգում նշված պահանջները ժամանակին և ճիշտ կատարելու համար.

6) հերթապահության սենյակում մաքրություն և կարգ ու կանոն ապահովելու համար.

7) օպերատիվ հերթափոխում ընդգրկված անձնակազմի համալրվածության, պատրաստականության և արհեստավարժության համար:

2. Օպերատիվ հերթափոխի պետը արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների առաջացման (սպառնալիքի) դեպքում պատասխանատու է`

1) ահազանգողին վերաբերող տվյալների, հաղորդագրությունների, արտակարգ իրավիճակը (դեպքը, պատահարը) բնութագրող տեղեկությունների ընդունման, ճիշտ և ընթեռնելի գրանցման, գնահատման և համարժեք որոշումներ կայացնելու համար.

2) ըստ նախնական տվյալների՝ ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատման, տվյալների ճշգրտման` այլ աղբյուրներից (հավաստի, լիազորված) տվյալներ ձեռք բերելու համար.

3) արձագանքող և շահագրգիռ ծառայությունների պաշտոնատար անձանց իրազեկման համար.

4) փրկարարական և այլ հերթապահ ծառայությունների արձագանքումը ժամանակին կազմակերպելու, վերջիններիս ստեղծված իրավիճակը ճիշտ ներկայացնելու և նրանց միջև փոխգործողությունների կազմակերպման համար.

5) վերադաս պետերի հրամանները, կարգադրությունները, հանձնարարությունները ժամանակին և պատշաճ կատարելու, իսկ այս կամ այն պատճառով դրանք չկատարելու դեպքում` նրանց ժամանակին իրազեկման համար.

6) լիազոր մարմնի ղեկավարի կամ Փրկարար ծառայության տնօրենի կարգադրությամբ` պետական կառավարման մարմինների ղեկավար կազմի ազդարարման, լիազոր մարմնի կամ Փրկարար ծառայության անձնակազմի ազդարարման և հավաքի կազմակերպման համար.

7) լիազոր մարմնի կողմից սահմանված պաշտոնատար անձանց արտակարգ իրավիճակի առաջացման (սպառնալիքի), դեպքերի, պատահարների առաջացման դեպքում ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների ճիշտ և ամփոփ ներկայացման համար.

8) արտակարգ իրավիճակի (դեպքի, պատահարի) հետևանքների վերացման գործընթացին (ավարտին) իրազեկ լինելու, հավաստի աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների ձեռք բերման, գրանցման, ձևակերպման և շահագրգիռ ատյաններին (անձանց) ժամանակին ներկայացման (զեկուցման, փոխանցման) համար.

9) հերթապահության գաղտնի փաստաթղթերն օգտագործելու և պահպանելու համար.

10) օպերատիվ հերթափոխի խնդրադրման, դեպքի վայր մեկնելիս օպերատիվ խմբին խնդրադրման և դեպքի վայրում անհրաժեշտ գործողությունների իրականացման համար:

 

Հոդված 98. Օպերատիվ հերթափոխի պետի պարտականությունները

 

1. Օպերատիվ հերթափոխի պետն ամենօրյա գործունեության ժամանակ պարտավոր է`

1) ժամանակին ներկայանալ ծառայության, իսկ այս կամ այն պատճառով չներկայանալու (չկարողանալու) դեպքում` ժամանակին իրազեկել վերադաս պետին.

2) սույն օրենքի 87-րդ հոդվածի համաձայն` լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով ընդունել հերթապահությունը.

3) սահմանված ժամին ներկայանալ համապատասխան պետին` հերթապահության հանձնման և ընդունման զեկույցով, ներկայացնելով ընդունման ժամանակ ի հայտ եկած թերությունները, իսկ հանգստյան և տոն օրերին` տեղյակ պահել դրանց մասին.

4) ծանոթանալ նախորդ օրվա հերթապահության ժամանակ գրանցված դեպքերին, պատահարներին, իսկ դրանց շարունակվելու դեպքում ստորագրել և ընդունել դեպքերի (տեղեկատվության) փոխանցման թերթիկը` հետագայում կատարելով այնտեղ նշված առաջադրանքները.

5) իմանալ հանրապետությունում առկա վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող (պահեստավորող, տեղափոխող) օբյեկտները, դրանց հասցեները (գտնվելու վայրերը).

6) իմանալ հանրապետության տարածքում գործող հերթապահ ծառայությունները.

7) իմանալ լիազոր մարմնի (Փրկարար ծառայության) հաշվեկշռում առկա հատուկ տեխնիկան, դրանց տեղակայման վայրերը, մարտական հաշվարկում գտնվող տեխնիկայի և անձնակազմի քանակը.

8) իմանալ սույն կանոնագիրքը և իրավական ակտերը, որոնցով կարգավորվում են օպերատիվ հերթապահության և օպերատիվ հերթափոխի գործառույթները և գործունեությունը.

9) իմանալ օպերատիվ հերթափոխի անձնակազմի իրավասությունները, պատասխանատվությունն ու պարտականությունները.

10) իմանալ ռադիոկայաններից օգտվելու կարգն ու կանոնները, հիմնական և պահեստային հաճախականությունները, լիազոր մարմնի ռադիոցանցի բոլոր ռադիոբաժանորդներին և ռադիոկանչերը.

11) իմանալ սահմանված մարտական ազդանշանները և դրանցով գործելու կարգը.

12) ծանոթանալ հերթապահ ուժերի և միջոցների վերաբերյալ ստորաբաժանումների հերթապահներից ստացված օրվա ամփոփագրերին, ստորագրել դրանք և սահմանված ժամկետում ապահովել դրանց փոխանցումը շահագրգիռ պաշտոնատար անձանց.

13) սահմանված ժամերին հետևել ռադիոկապի որակի ստուգմանը.

14) ծանոթանալ և տեքստից ազատ հատվածում ստորագրել արտերկրներից, պետական կառավարման մարմիններից, կազմակերպություններից ֆաքսիմիլային կապով ստացած տեղեկատվությունը, ապահովել դրա ծանուցումը (իրազեկումը, փաստաթղթի փոխանցումը) շահագրգիռ պաշտոնատար անձանց.

15) վերադաս պետին զեկուցել հերթապահության գույքի, սարքերի, սարքավորումների այս կամ այն պատճառով շարքից դուրս գալու մասին.

16) վարել հերթապահության փաստաթղթերը (իր մասով).

17) կազմակերպել օպերատիվ հերթափոխի հանգիստը և սննդի ընդունումը.

18) ապահովել հերթապահության սենյակի մաքրությունը, նախապատրաստել փաստաթղթերը, գույքը` ընդունման-հանձնման.

19) քաղաքացիների հետ շփվելիս և ահազանգերի սպասարկման ժամանակ լինել ներողամիտ, բարեհամբույր, հոգատար.

20) կատարել լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված այլ գործառույթներ:

 

Հոդված 99. Օպերատիվ հերթապահությունում ընդգրկված անձնակազմի իրավասությունները, պատասխանատվությունը և պարտականությունները

 

1. Օպերատիվ հերթապահությունում ընդգրկված և աղետներին արձագանքող օպերատիվ խմբի գործառույթներն են`

1) արտակարգ իրավիճակի (դեպքերի, պատահարների) վայրում հետախուզության իրականացումը, ստեղծված իրավիճակի գնահատումը և զեկուցումը օպերատիվ հերթապահությանը.

2) արտակարգ իրավիճակի (դեպքերի, պատահարների) վայրում առաջնային օպերատիվ միջոցառումների իրականացումը` ուղղված մարդկանց կյանքի, պետական և մասնավոր գույքի (նյութական այլ արժեքների) փրկմանը, արտակարգ իրավիճակի (դեպքի, պատահարի) հետագա տարածման կանխմանը.

3) փրկարարական, կանխարգելիչ, վերականգնողական աշխատանքների ծավալման համար անհրաժեշտ ուժերի և միջոցների ներգրավումը.

4) հերթապահ ուժերի ղեկավարին արտակարգ իրավիճակի (դեպքի, պատահարի) վերաբերյալ ճշգրիտ, անխափան, յուրաժամկետ տեղեկությունների տրամադրումը (զեկուցումը).

5) փրկարարական և վերականգնողական աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը:

2. Աղետներին արձագանքող օպերատիվ խմբի պետը ենթարկվում է օպերատիվ հերթափոխի պետին, իսկ դեպքի վայրում` արտակարգ իրավիճակի (դեպքի, պատահարի) ղեկավարումն ստանձնած, փրկարարական ծառայության ավելի բարձր խմբի պաշտոն զբաղեցնող անձանց: Նրան են ենթարկվում օպերատիվ խմբի ողջ անձնակազմը, իսկ օպերատիվ ծառայության հարցերով` դեպքի վայր ժամանած բոլոր հերթապահ փրկարարական ստորաբաժանումները:

3. Արտակարգ իրավիճակի (դեպքի, պատահարի) վայրում օպերատիվ խմբի պետից բարձր պաշտոնատար անձինք են լիազոր մարմնի ղեկավարը, Փրկարար ծառայության տնօրենը, փրկարարական աշխատանքների ղեկավարների պարտականությունները ստանձնած վերադաս այլ պաշտոնատար անձինք:

4. Այն դեպքերում, երբ դեպքի վայր են ժամանել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն ու ի պաշտոնե ստանձնել արտակարգ իրավիճակի ղեկավարումը, օպերատիվ խմբի պետը ենթարկվում է նաև նրանց:

5. Օպերատիվ խմբի պետի փոխարինումը դեպքի վայրում իրականացվում է Փրկարար ծառայության տնօրենի սահմանած կարգով:

6. Օպերատիվ խմբի պետն արտակարգ իրավիճակի, դեպքերի, պատահարների վայրում իրավասու է`

1) մինչև շտապ օգնության բրիգադի ժամանելը ցուցաբերելու առաջին բուժօգնություն.

2) կանչելու դեպքի վայր լիազոր մարմնի բուժօգնության բրիգադ կամ շտապ բուժօգնության բրիգադ.

3) արտակարգ իրավիճակի, դեպքի, պատահարի հետագա տարածումը կանխելու, փրկարարական գործողություններ ծավալելու, հետախուզություն իրականացնելու և ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով`

ա. առանց սեփականատերի համաձայնության մուտք գործելու ցանկացած տարածք` անկախ սեփականության ձևից,

բ. իրականացնելու գործողություններ, որոնց հետևանքով կարող է նյութական վնաս պատճառվել ուրիշի գույքին, ունեցվածքին, նպաստելու մասնակի կամ ամբողջական ոչնչացմանը.

գ. արտակարգ իրավիճակի, դեպքի, պատահարի վայրից (մերձակա տարածքներից) տարահանելու մարդկանց, ինչպես նաև արգելելու այդ վայրին մոտենալը,

դ. ներգրավելու անցորդներին, բնակիչներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և բնակչությանը պատկանող տրանսպորտային միջոցները, գույքը (գործիքները, սարքերը, սարքավորումները, բուժական միջոցները), կապի միջոցները, էլեկտրաէներգիան, ջուրը,

ե. անձամբ կապ հաստատելու շահագրգիռ ծառայությունների հետ, պահանջելու անհրաժեշտ քանակի և տեսակի օգնություն,

զ. չմոտենալ արտակարգ իրավիճակի, դեպքի, պատահարի վայրին, եթե վտանգ է սպառնում իր կյանքին և առողջությանը,

է. տեղափոխելու, տեղաշարժելու, ձևափոխելու, իր իրավասության սահմաններում կատարելու այլ գործողություններ հետաքննչական արժեք ներկայացնող գույքի, փաստաթղթերի, իրերի, առարկաների, զինամթերքի նկատմամբ.

4) տուժածների, զոհվածների, ներգրավված տրանսպորտային միջոցների, մասնակից պաշտոնատար անձանց մասին ձեռք բերելու տեղեկություններ, տվյալներ, նաև արտակարգ իրավիճակի, դեպքի, պատահարի առաջացման պատճառներին վերաբերող այլ օպերատիվ տեղեկատվություն ինչպես մասնակից լիազորված մարմիններից (ներկայացուցիչներից), այնպես էլ տուժածներից, ականատեսներից, այլ աղբյուրներից.

5) օպերատիվ իրավիճակից ելնելով՝ արգելելու արտակարգ իրավիճակի, դեպքի, պատահարի վայրում քաղաքացիների, զանգվածային լրատվամիջոցների կողմից ֆոտոտեսախցիկով, բջջային հեռախոսով և այլ միջոցներով նկարահանումներ կատարելը.

6) լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով տրամադրելու տեղեկատվություն զանգվածային լրատվության միջոցներին.

7) կապի բացակայության դեպքում արտակարգ իրավիճակի, դեպքի, պատահարի վերաբերյալ Կենտրոնի, այլ շահագրգիռ ծառայություններ տեղեկություններ փոխանցելու, դեպքի վայր ուժեր և միջոցներ ներգրավելու (նրանցից ստանալու) նպատակով թողնելու դեպքի վայրը (հանձնարարելու տեղակալին), օգտագործելու այդ նպատակով օպերատիվ մեքենան, ցանկացած տրանսպորտային այլ միջոցներ` անկախ սեփականության ձևից.

8) արտակարգ իրավիճակը, դեպքը նշված հասցեում չհայտնաբերելու դեպքում վերադառնալու մշտական տեղակայման վայր կամ, իր հայեցողությամբ, շարունակելու ընթացքը` հավանական հասցեի (վայրի) որոնման ուղղությամբ.

9) զբաղեցնելու լիազոր մարմնի հիմնական և պահեստային ռադիոալիքները, դրանք բաշխելու արտակարգ իրավիճակի հետևանքների վերացմանը մասնակից փրկարարական ստորաբաժանումների միջև:

 

Հոդված 100. Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներում օպերատիվ հերթապահության կազմակերպման կարգը

 

1. Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներում օպերատիվ հերթապահությունը կազմակերպվում և իրականացվում է սույն կանոնագրքի 72-86-րդ հոդվածներով սահմանված կարգով:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

 ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

 ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 101. Արտակարգ իրավիճակների դասակարգումը՝ ըստ կառավարման մակարդակների

 

1. Արտակարգ իրավիճակները՝ ըստ կառավարման մակարդակների, դասակարգվում են հետևյալ խմբերի` օբյեկտային, համայնքային, մարզային, հանրապետական.

1) օբյեկտային` որևէ օբյեկտի տարածքում ծագած արտակարգ իրավիճակ, որի հետևանքների վերացման աշխատանքների իրականացումը պահանջում է տվյալ օբյեկտի ուժերի և միջոցների ներգրավում.

2) համայնքային` որևէ օբյեկտի կամ համայնքի տարածքում ծագած արտակարգ իրավիճակ, որի հետևանքների վերացման աշխատանքների իրականացումը պահանջում է տվյալ համայնքի ուժերի և միջոցների ներգրավում.

3) մարզային` որևէ օբյեկտի կամ համայնքի տարածքում ծագած արտակարգ իրավիճակ, որի հետևանքների վերացման աշխատանքների իրականացումը պահանջում է տվյալ մարզի ուժերի և միջոցների ներգրավում.

4) հանրապետական` որևէ օբյեկտի կամ համայնքի տարածքում ծագած արտակարգ իրավիճակ, որի հետևանքների վերացման աշխատանքների իրականացումը պահանջում է հանրապետական ուժերի և միջոցների ներգրավում:

2. Կառավարման բոլոր մակարդակներում փրկարարական աշխատանքների անմիջական ղեկավարումն իրականացնում են համապատասխան փրկարարական ստորաբաժանումների ղեկավարները, իսկ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների համակարգումն ու ընդհանուր ղեկավարումն իրականացնում են քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետերը, որոնք անհրաժեշտության դեպքում ստեղծում են ժամանակավոր կառավարման մարմիններ:

3. Կառավարման գործընթացի իրականացման և այդ գործընթացի կայունության ու անընդհատության ապահովման համար ստեղծվում են մի շարք կառավարման կետեր (հիմնական, պահեստային, քաղաքային, արտաքաղաքային, կրկնորդ, շարժական և հրամանատարական):

 

Հոդված 102. Կառավարման կետերը

 

1. Ստորաբաժանումների ղեկավարման համար ստեղծվում են կառավարման, թիկունքային կառավարման և կառավարման դիտարկման կետեր:

2. Կազմավորումների և ստորաբաժանումների կառավարման կետերը տեղակայվում են իրենց ղեկավարող քաղաքացիական պաշտպանության պետերի կառավարման կենտրոններին հնարավորինս մոտ:

3. Ստորաբաժանումների ղեկավարման կետերում տեղակայվում և աշխատում են ղեկավար կազմը, շտաբի հիմնական կազմն ու ծառայությունների ղեկավարներն իրենց ենթակա ծառայողների հետ:

4. Ստորաբաժանումների կառավարման կետի շարքից դուրս գալու դեպքում ստորաբաժանումների ղեկավարումն իր վրա է վերցնում ջոկատների մեկի կառավարման կետը:

5. Ղեկավարը, որն իր վրա է վերցրել ղեկավարումը, այդ մասին զեկուցում է վերադաս պետին, ինչպես նաև այդ մասին հայտնում է ենթականերին և համագործակցող ստորաբաժանումներին:

6. Կառավարման կետը ծավալվում է ստորաբաժանման գործողությունների հիմնական ուղղությամբ, այն հեռավորության վրա, որ հնարավոր լինի կազմակերպելու անընդմեջ ղեկավարում:

7. Թիկունքային կառավարման կետը ստեղծվում է թիկունքի և տեխնիկական ապահովման ստորաբաժանումների ղեկավարման նպատակով:

8. Թիկունքային կառավարման կետում տեղակայվում և աշխատում են թիկունքի ծառայությունները, տեխնիկական մասի ղեկավարի տեղակալի ծառայությունները, շտաբի ծառայողները և այն ծառայությունները, որոնք ընդգրկված չեն կառավարման կետի կազմում:

9. Թիկունքային կառավարման կետը ղեկավարում է ստորաբաժանման ղեկավարի թիկունքի գծով տեղակալը և ծավալվում է տեխնիկական ապահովման ստորաբաժանումների հարևանությամբ` գործող ստորաբաժանման թիկունքում:

10. Կառավարման կետերը պետք է ծավալվեն ստորաբաժանման ղեկավարի նշած տեղերում (հաշվի առնելով տարածքի պաշտպանիչ հատկությունները ծածուկ տեղերում) և պատերազմական ժամանակաշրջանում պետք է մանրակրկիտ քողարկվեն:

11. Ստորաբաժանումների կառավարման կետը պետք է ապահովված լինի ղեկավարների, ինչպես նաև իրենց ենթակաների և համագործակցող ստորաբաժանումների միջև հուսալի կապով:

12. Ստորաբաժանումների կառավարման բոլոր կետերը պետք է ունենան հուսալի կապ միմյանց միջև և ստորաբաժանումների ղեկավարումն ապահովեն ցանկացած իրավիճակում, տեղում և տեղաշարժման ժամանակ:

13. Կառավարման կետերի ստեղծման ժամանակ պետք է պատրաստվեն թաքստոցներ` անձնակազմի, մեքենաների և կապի միջոցների համար, ինչպես նաև դիտարկման համար նախատեսված կետեր:

14. Ռազմական դրության ժամանակ չի թույլատրվում տեղադրել ցուցանշաններ և ուղեփակոցներ, որոնք կարող են ապաքողարկել կառավարման կետը:

15. Կառավարման կետի տեղափոխումն իրականացվում է այն ղեկավարի հրամանով, որի ղեկավարման տակ է ստորաբաժանումը:

16. Թիկունքային կառավարման կետի տեղափոխումն իրականացվում է շտաբի ղեկավարի հրամանով:

17. Իրավիճակի կտրուկ փոփոխության ժամանակ կառավարման կետի տեղափոխումը կարող է իրականացվել ստորաբաժանման ղեկավարի հրամանով, որի մասին հետագայում պետք է զեկուցվի վերադաս ղեկավարին:

18. Կառավարման կետի տեղափոխումն իրականացվում է այնպիսի հաշվարկով, որ չխախտվեն ենթակա ու համագործակցող ստորաբաժանումների ղեկավարումը և կապը ղեկավարների ու գործող կազմավորումների միջև:

19. Նոր վայրերում կառավարման կետերի ծավալման մասին շտաբի պետը զեկուցում է վերադաս շտաբի պետին և տեղեկացնում ենթականերին, համագործակցող շտաբներին և կազմավորումներին:

 

Հոդված 103. Կապի կազմակերպումը

 

1. Կապը կառավարման հիմնական միջոցն է, որը կազմակերպվում է հրամանատարի որոշման համաձայն, հրամանատարի տեղակալի հանձնարարականներով և հրահանգներով:

2. Կապի վիճակի և կազմակերպման պատասխանատվությունը դրվում է հրամանատարի տեղակալի վրա:

3. Կապի անմիջական կազմակերպողը կապի պետն է, որ պատասխանատու է կապի ժամանակին կազմակերպման և անխափան աշխատանքի համար:

4. Հրամանատարը և տեղակալը ցանկացած պայմաններում պարտավոր են իրենց մոտ ունենալ կապի միջոցներ, որոնք կապահովեն հաստատուն կապ իրենց շտաբի միջև, Կենտրոնի, լիազոր մարմնի կամ մեկ այլ ղեկավարի, ենթակա հրամանատարների և շտաբների, հատկացված ստորաբաժանումների միջև և պետք է կարողանան անձամբ շահագործել տվյալ կապի միջոցները:

5. Ստորաբաժանումների ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվում է կապի համակարգ, որը ներառում է կառավարման կետերի կապի հանգույցները, կապի գծերը կառավարման կետերի միջև և պետական կապի ցանցին միացվող գծերը, ինչպես նաև կապի ուժերն ու միջոցները:

6. Կառավարման կետերի կապի հանգույցները կապի համակարգի հիմքն են:

7. Մարզերում ծավալվում է մարզի կառավարման կետի կապի հանգույց:

8. Կապի համակարգը պետք է մշտապես պատրաստ լինի ապահովելու ուժերի և միջոցների ղեկավարումը, լինի կայուն, շարժական, անհրաժեշտ քանակի տեղեկատվության փոխանցման հնարավորություններով, իսկ հատուկ դեպքերում` բավարարի կապի անվտանգության պահանջները:

9. Բոլոր դեպքերում կապը պետք է ապահովի անմիջական ազդարարման ազդանշանների հաղորդումը արտակարգ իրավիճակների սպառնալիքի և առաջացման դեպքում:

10. Ազդարարման ազդանշանների հաղորդման ժամանակ օգտագործվում են կապի բոլոր տեսակները:

11. Կապի ապահովման նպատակով օգտագործվում են ռադիո, արբանյակային, գծային, շարժական և ազդանշանային կապի միջոցները, ինչպես նաև համակարգչային ցանցն ու ինտերնետը:

12. Շարժական կապի միջոցներն օգտագործվում են բոլոր տեսակի գործողություններում, ինչպես նաև ստորաբաժանման տեղակայման և տեղաշարժման ժամանակ:

13. Ազդանշանային կապի միջոցներն օգտագործվում են հրահանգների, ազդարարման, ղեկավարման և համագործակցության ազդանշանների հաղորդման համար:

14. Համակարգչային ցանցը և ինտերնետ կապն օգտագործվում են տվյալների փոխանցման ամենօրյա աշխատանքներում և արտակարգ իրավիճակների դեպքում:

15. Կապի պատասխանատվությունը ենթակաների միջև դրվում է վերադաս շտաբի վրա (կառավարման մարմնի), իսկ կապի խափանման ժամանակ, ինչպես ավագ, այնպես էլ ենթակա շտաբները (կառավարման մարմինները) պարտավոր են արագ ձեռնարկել բոլոր միջոցները` կապի անմիջական վերականգնման համար:

16. Կապի օգտագործման ձևերը և ռադիոկապի աշխատանքային ռեժիմներն ուղղորդում է հրամանատարը` ելնելով գործողությունների մտահղացումներից, իրավիճակի պայմաններից և ղեկավար մարմնի կարգադրություններից:

17. Լիազոր մարմնի կամ Փրկարար ծառայության կապի պետը (ստորաբաժանման հրամանատարը) ղեկավարում է կապի գծով պաշտոնատար անձանց, ենթակա ստորաբաժանումների աշխատանքները և պատասխանատու է կապի միջոցների ծառայության ապահովման և դրանց ճիշտ շահագործման, ինչպես նաև կապի տեխնիկական բոլոր միջոցների կանոնների պահպանման, կապի կազմակերպման և վարման, ընթացքի և իր անձնակազմի մասնագիտական վերապատրաստման համար: Նա կապի ստորաբաժանման անմիջական ղեկավարն է:

18. Հրամանատարի (ծառայության պետի) որոշման և իր տեղակալի կապի գծով հանձնարարականների հիման վրա Փրկարար ծառայության կապի բաժնի պետը մշակում է կապի պլանը, իսկ կապի ստորաբաժանումների ղեկավարը` կապի կազմակերպման սխեման:

19. Կապի ծառայության պլանը մշակվում է քարտեզի վրա` բացատրագրով: Քարտեզի վրա նշվում են իր, ենթակա և համագործակցող ստորաբաժանումների, ինչպես նաև վերադաս կառավարող մարմնի երթուղիները, կառավարման կետերի կապի հանգույցների տեղակայման վայրերը, լարային կապի գծերը, ինչպես նաև պետական կապի հանգույցներին միացվող կապի գծերը:

20. Սույն հոդվածի 19-րդ մասում նշված քարտեզի կամ առանձին անդորրագրի վրա մշակվում է լարային, ռադիոկապի և տվյալների փոխանցման ցանցի կազմակերպման գծագիրը:

21. Ռադիո և լարային կապի կազմակերպման գծագրի վրա ներկայացվում են կապի տիպերն ու քանակը` բոլոր ուղղություններով, կապի ինչ ուժերով և միջոցներով են դրանք մատակարարվում, կապի ուժերի և միջոցների հաշվարկը:

22. Բացատրական գրառումը կատարվում է տեքստային առանձին անդորրագրի վրա:

23. Դրանում պատկերված են կապի ստորաբաժանման խնդիրները, կապի կազմակերպման մտահղացումները, քանակը և տեսակները` ստորաբաժանումների և համագործակցող ծառայությունների միջև:

24. Կապի պլանը (գծագիրը) ստորագրում է ստորաբաժանման հրամանատարը:

25. Կապի խնդիրները ներկայացնելու համար կապի պլանի հիման վրա ստեղծվում են կապի վերաբերյալ կարգադրություններ, որոնցում ներկայացվում են՝

1) կառավարման կետերի կապի հանգույցների տեղակայման վայրերը և դրանց տեղաշարժման երթուղիները.

2) կապի կազմակերպումը ենթակա ստորաբաժանումների միջև (ում հետ, երբ, ինչ միջոցներով և ձևերով է իրականացվում կապը, ինչպես այն կապահովի առաջացման ժամանակ և խնդիրների լուծման դեպքում).

3) կապի կազմակերպումը համագործակցող նախարարությունների (ծառայությունների) միջև (ում հետ, երբ, ինչ միջոցներով և ձևերով, ռադիոմիջոցների աշխատանքի ռեժիմներն ու կապի օգտագործման կարգը, կապի կազմակերպման ժամկետները և մատակարարվող հաղորդագրությունները):

26. Կապի կարգադրությունը ձևակերպվում է գրավոր, ստորագրվում է Փրկարար ծառայության տնօրենի և կապի պետի կողմից, հասցվում է մինչև ենթակա ստորաբաժանումներ, որին կցվում են ռադիոցանցերի և ռադիոուղղությունների քանակի ռադիոտվյալներով աղյուսակ, ինչպես նաև ղեկավար կազմի և կապի հանգույցների ազդականչերի աղյուսակ:

 

Հոդված 104. Կառավարման գործունեությունը

 

1. Ստորաբաժանումների կառավարումը հրամանատարների նպատակաուղղված գործունեությունն է ստորաբաժանումների պատրաստականությունն ապահովելու նպատակով:

2. Կառավարումը ներառում է`

1) իրավիճակի վերաբերյալ տվյալների հավաքը.

2) դրանց մշակումը և վերլուծությունը.

3) որոշումների ընդունումը.

4) ենթակաների խնդրադրումը.

5) գործողությունների պլանավորումը.

6) փոխգործողության կազմակերպումը և իրականացումը.

7) ուժերի և միջոցների գործողությունների համակողմանի ապահովումը:

3. Կառավարման հիմքում ընկած է հրամանատարի որոշումը: Կառավարումը պետք է ապահովի ենթակա ստորաբաժանումների հնարավորությունների արդյունավետ օգտագործումը սահմանված ժամկետում անկախ իրավիճակից առաջադրված խնդիրների հաջող կատարումը:

 

Հոդված 105. Կառավարման սկզբունքները

 

1. Կառավարման սկզբունքներն են`

1) միանձնյա ղեկավարումը.

2) կառավարման կենտրոնացումը (միաժամանակ ենթականերին հնարավորություն տալով ընտրել առաջադրված խնդիրների լուծման ձևերը).

3) օպերատիվ ճկուն արձագանքումը իրավիճակի փոփոխման ընթացքում.

4) ընդունված որոշման համար անձնական պատասխանատվությունը.

5) ստորաբաժանումների կիրառումը և արդյունքների ամփոփումը:

 

Հոդված 106. Կառավարման կայունության, արդյունավետության, անընդհատության և օպերատիվության ապահովման պայմանները

 

1. Կայուն և արդյունավետ կառավարումն ապահովվում է`

1) հրամանատարների արհեստավարժության բարձր մակարդակով.

2) առաջադրված խնդիրների բնույթի ըմբռնմամբ.

3) ենթակա ուժերի և միջոցների կիրառման իմացությամբ.

4) իրավիճակի ճիշտ գնահատմամբ.

5) հնարավոր իրավիճակի կանխատեսմամբ.

6) որոշումների ընդունման օպերատիվությամբ.

7) ենթակաների խնդրադրմամբ.

8) գործողությունների պլանավորմամբ.

9) կարգապահությամբ և կատարողականությամբ.

10) նախաձեռնության ցուցաբերմամբ.

11) կառավարման համակարգի կապի, ավտոմատացման և մեխանիկական միջոցների ճիշտ շահագործմամբ:

2. Անընդհատ և օպերատիվ կառավարումն ապահովվում է`

1) ստեղծված իրավիճակի իրական պատկերի իմացությամբ.

2) վերադաս հրամանատարական կազմի առաջադրած խնդիրների ճիշտ ընդունմամբ.

3) ժամանակին որոշումների ընդունմամբ և դրանք ենթականերին հստակ խնդրադրմամբ.

4) կառավարման մարմինների և դրանց գործունեությունն ապահովող ստորաբաժանումների բարձր պատրաստականությամբ.

5) կառավարման կետերի ծավալմամբ.

6) կապի համակարգի ստեղծմամբ և ժամանակին հզորացմամբ, դրանց աշխատանքի կայունության ապահովմամբ.

7) իրավիճակի վերաբերյալ տվյալների հավաքի, մշակման և հաղորդման հստակ կազմակերպմամբ.

8) կառավարման և կապի առկա բոլոր միջոցների համալիր կիրառմամբ.

9) ստեղծված իրավիճակին համապատասխանող աշխատանքի մեթոդների ընտրությամբ.

10) կառավարման համակարգի և միջոցների պաշտպանությանն ուղղված միջոցառումներով, ինչպես նաև դրանց խափանման դեպքում արագ վերականգնումով:

 

Հոդված 107. Ստորաբաժանման հրամանատարի գործունեությունը

 

1. Հրամանատարը պատասխանատու է ենթակա ստորաբաժանման մշտական պատրաստականության, ստորաբաժանումում բարոյահոգեբանական վիճակի, կարգապահության և անձնակազմի պատրաստականության, ստորաբաժանման ճիշտ կիրառման և առաջադրված խնդիրների հաջող կատարման համար:

2. Հրամանատարը պարտավոր է`

1) ժամանակին ընդունել որոշումներ.

2) խնդրադրել ենթականերին.

3) կազմակերպել փոխգործողությունը և համակողմանի ապահովումը.

4) առաջադրված խնդիրների կատարման ժամանակ հմուտ ղեկավարել ստորաբաժանումը:

3. Հրամանատարը կառավարումն իրականացնում է անձամբ, շտաբի, տեղակալների և ծառայությունների պետերի միջոցով:

4. Հրամանատարը պետք է մշտական կապի մեջ լինի ենթակա ստորաբաժանումների հետ, հսկի խնդիրների կատարման ընթացքը և ցույց տա անհրաժեշտ օգնություն:

5. Հրամանատարը պետք է իմանա ենթակա ստորաբաժանումների գտնվելու վայրը, առաջադրված խնդիրները, ստորաբաժանումների հնարավորությունները, ապահովվածությունը:

6. Առաջադրված խնդրի լուծման որոշիչ պահին հրամանատարը պետք է գտնվի փրկարարական աշխատանքների կատարման կարևորագույն հատվածում:

 

Հոդված 108. Ստորաբաժանման ղեկավարի աշխատանքի մեթոդները

 

1. Փրկարարական աշխատանքների նախապատրաստման և իրականացման ընթացքում հրամանատարների աշխատանքային մեթոդները պայմանավորված են ստեղծվող իրավիճակով, առաջադրված խնդիրների բնույթով և ժամանակի առկայությամբ:

2. Ղեկավարման բոլոր մակարդակներում աշխատանքային մեթոդները պետք է ապահովեն որոշումների ժամանակին ընդունումը, ենթակաների խնդրադրումը, միջոցառումների ամբողջական և որակյալ պլանավորումը, կառավարման բոլոր մարմինների համաձայնեցված գործողությունները, հնարավորության դեպքում աշխատանքներին նախապատրաստվելու համար ժամանակի տրամադրումը:

3. Գործողությունների նախապատրաստման և իրականացման ընթացքում կիրառվում են հաջորդական, զուգահեռ, ինչպես նաև դրանց համակցված աշխատանքային մեթոդներ:

4. Զուգահեռ աշխատանքային մեթոդը հիմնականն է: Այն կիրառվում է գործողությունների նախապատրաստման սահմանափակ ժամանակի դեպքում, որի ընթացքում ենթակա օղակներում աշխատանքներն սկսվում են անմիջապես ղեկավարի մտահղացման հիման վրա նրա տված նախնական կարգադրությունների հիման վրա:

5. Ստանալով նախնական կարգադրություն` հրամանատարն իրականացնում է`

1) խնդրի պարզաբանում.

2) ստորաբաժանման շուտափույթ նախապատրաստման համար միջոցառումների որոշում.

3) ժամանակի հաշվարկ.

4) տալիս է ցուցումներ շտաբի պետին տեղակալներին, ծառայությունների պետերին և ստորաբաժանումների հրամանատարներին ձեռնարկվող գործողություններին ծանոթացնելու համար հետախուզության կազմակերպման ուղղությամբ, տեղանքում աշխատելու կարգի և ժամկետների մասին.

5) որոշում ընդունելու համար անհրաժեշտ տվյալների մասին.

6) որոշում է գործողությունների մտահղացումը.

7) կողմնորոշում է իր տեղակալներին և ծառայությունների պետերին.

8) տալիս է նախնական կարգադրություններ:

6. Կարգադրություն կամ հրաման ստանալով՝ հրամանատարը`

1) ավարտում է որոշման ընդունումը.

2) տալիս է հրաման.

3) տալիս է գործողությունների համակողմանի ապահովման և ստորաբաժանումների խնդիրներին նախապատրաստման և անցկացման հսկողության ցուցումներ:

7. Հաջորդական աշխատանքային մեթոդը կիրառվում է գործողություններին նախապատրաստվելու համար բավարար ժամանակ ունենալու դեպքում և իրականացվում է վերադաս հրամանատարության հրամանի (կարգադրության) հիման վրա:

8. Հրաման ստանալուն պես հրամանատարը`

1) պարզաբանում է խնդիրը.

2) որոշում է խնդիրների լուծման համար անհրաժեշտ առաջնահերթ միջոցառումները.

3) կատարում կամ հաստատում է ժամանակի հաշվարկը.

4) շտաբի պետին տալիս է ցուցումներ տեղակալներին, ծառայությունների պետերին և ստորաբաժանումների հրամանատարներին կայանալիք գործողությունների մասին հետախուզության կազմակերպման մասին, որոշման ընդունման համար անհրաժեշտ տվյալների նախապատրաստման համար տեղանքում աշխատելու կարգի և ժամկետների մասին.

5) գնահատում է իրավիճակը.

6) ընդունում է որոշում.

7) ընդունված որոշման վերաբերյալ զեկուցում է վերադաս ղեկավարին.

8) տալիս է հրաման.

9) ցուցումներ է տալիս ուղղված գործողությունների և կառավարման համակողմանի ապահովմանը.

10) հսկում է ստորաբաժանումների նախապատրաստումը խնդիրների լուծման համար:

9. Իրավիճակից ելնելով` ժամանակի առկայության դեպքում հրամանատարի գործողություններն ունենում են այլ հաջորդականություն:

10. Բոլոր դեպքերում, անկախ մեթոդից, հրամանատարն իր աշխատանքները պետք է իրականացնի այնպես, որ ենթակա ստորաբաժանումներին հնարավորինս երկար ժամանակ տրամադրի նախապատրաստվելու համար:

 

Հոդված 109. Օպերատիվ ենթակայության տրամադրված ստորաբաժանման խնդրադրումը

 

1. Օպերատիվ ենթակայության տրամադրված ստորաբաժանմանը խնդրադրելիս հրամանատարը նշում է`

1) աշխատանքի տեղամասը.

2) հիմնական ուժերի կենտրոնացման ուղղությունը.

3) խնդիրը և դրա լուծման հերթականությունը.

4) տրվող կազմավորումների կազմը.

5) ուժերի և միջոցների խմբավորումը.

6) ապահովման և փոխգործողության հիմունքները.

7) կառավարման կազմակերպումը.

8) խնդիրների լուծման ժամկետը:

2. Խնդիրը պարզաբանելուց հրամանատարը պետք է`

1) ըմբռնի կայանալիք գործողությունների նպատակը.

2) ըմբռնի վերադասի մտահղացումը և խնդրադրումը.

3) գործողությունների իրականացման ընթացքում ենթակա ստորաբաժանման տեղը և դերը.

4) հարևան ստորաբաժանումների խնդիրները և նրանց հետ փոխգործողությունների կարգը.

5) խնդիրների լուծմանը ստորաբաժանման պատրաստ լինելու ժամկետները:

3. Իրավիճակի գնահատումը ներառում է`

1) խոցող գործոնների գնահատում.

2) ենթակա ստորաբաժանման ուժերի և հնարավորությունների գնահատում.

3) կայանալիք գործողությունների և տեղանքի գնահատում.

4) ժամանակի գնահատում.

5) այլ գործոնների գնահատում, որոնք ազդում են խնդրի կատարման վրա:

4. Արտակարգ իրավիճակի խոցման գործոնների գնահատման ժամանակ վերլուծվում են`

1) խոցող գործոնների բնույթը.

2) հնարավոր հետևանքները` փրկարարական աշխատանքների իրականացման տեղամասերում և առաջանցման երթուղիներում.

3) ճառագայթային աղտոտման, քիմիական և կենսաբանական վարակման գոտիների առկայությունն ու գնահատումը.

4) անցկացվելիք աշխատանքների տեսակը և ծավալները:

5. Ենթակա ստորաբաժանումը գնահատելիս վերլուծվում են`

1) դրա կազմը.

2) վիճակը և ապահովվածությունը.

3) հնարավորությունները.

4) պաշտպանվածությունը.

5) կառավարման համակարգը.

6) ուժեղ և թույլ կողմերը.

7) պատրաստականությունը գործելուն:

6. Ձեռնարկվող գործողությունների տեղանքի գնահատման ընթացքում վերլուծվում են`

1) տեղանքի բնույթը.

2) տեղանքի ազդեցությունը ստորաբաժանումների վրա և դրա հնարավոր փոփոխությունները.

3) արտակարգ իրավիճակի առաջացման հետևանքով նավիգացիոն, հիդրոօդերևութաբանական և կլիմայական պայմաններն ու դրանց ազդեցությունը կայանալիք գործողությունների վրա:

7. Ժամանակի գնահատման ընթացքում վերլուծվում և որոշվում են`

1) ձեռնարկվող գործողությունների և խնդիրների կատարման ժամկետները.

2) կառավարման բոլոր մարմինների աշխատանքների նպատակահարմար հաջորդականությունը:

 

Հոդված 110. Ստորաբաժանման ղեկավարի որոշումը

 

1. Խնդրի պարզաբանման, իրավիճակի գնահատման և կատարված հաշվարկների արդյունքում հրամանատարն ընդունում է որոշում, որտեղ սահմանում է`

1) գործողությունների մտահղացումը.

2) ստորաբաժանումների խնդիրները.

3) փոխգործողության և ապահովման խնդիրները.

4) կառավարման կազմակերպումը.

5) անվտանգության կանոնները:

2. Որոշման հիմքը գործողությունների մտահղացումն է: Դրանով որոշվում են`

1) հիմնական ջանքերի կենտրոնացման ուղղությունները.

2) խնդիրների կատարման հաջորդականությունը և ձևերը.

3) պահեստային ուժերի և միջոցների բաշխումը.

4) ուժերի խմբավորման մեջ ստորաբաժանման տեղը, շարասյուների քանակը, դրանց հերթափոխները և ռեզերվը:

3. Որոշումը, որպես կանոն, ձևակերպվում է քարտեզի վրա, կից հակիրճ բացատրագրով:

4. Հրամանատարի որոշման հիման վրա մշակվում է ստորաբաժանումների գործողությունների պլան, որում արտացոլվում են`

1) եզրահանգումներ իրավիճակի գնահատումից.

2) գործողությունների նպատակը և մտահղացումը.

3) ձեռնարկվող աշխատանքների ծավալը.

4) ներգրավվող ուժերի և միջոցների կազմը.

5) հատկացված ռեսուրսների և նյութական միջոցների ծախսը.

6) ենթակա ստորաբաժանումների խնդիրները.

7) հնարավոր գործողությունների տարբերակները և կարգը.

8) ռեզերվի կազմը և խնդիրները.

9) փոխգործողությունների կազմակերպումը.

10) համակողմանի ապահովման կազմակերպումը.

11) կառավարման ապահովումը:

5. Պլանի հիմքում ընկած է ընդհանուր մասը, որը մշակվում է տեքստային, իսկ առանձին խնդիրների կատարման համար մշակվում են հավելվածներ:

6. Խնդիրների լուծման ընթացքում պլանը կարող է ճշգրտվել (ըստ անհրաժեշտության), և հիմնականում ճշգրտվում են ընդգրկվող ուժերի և միջոցների կազմը, դրանց գործելակերպը, աշխատանքային տեղամասերը, որտեղ պետք է կենտրոնացվեն հիմնական ջանքերը, ուժերով և միջոցներով մանևրելու ժամկետները և կարգը, գործողությունների ապահովման լրացուցիչ միջոցառումները, աշխատանքների իրականացման ժամկետները:

7. Ենթակա ստորաբաժանումների խնդրադրումն իրականացվում է հրամանատարի, տեղակալների կամ հրամանատարի լիազորած այլ անձի հրամաններով և կարգադրություններով:

8. Առաջին հերթին խնդրադրվում են այն ստորաբաժանումները, որոնք լուծում են գլխավոր խնդիրները, գործողությունները սկսում են մյուսներից շուտ, կամ անհրաժեշտ է ավելի մեծ ժամանակ, քան մյուս ստորաբաժանումներին:

 

Հոդված 111. Ստորաբաժանման ղեկավարի որոշման կառուցվածքը

 

1. Հրամանում նշվում են իրավիճակի գնահատման համառոտ եզրահանգումներ, ստորաբաժանման և հարևան ստորաբաժանումների խնդիրները, գործողությունների մտահղացումը, որից հետո հրամանում խնդիրներ են դրվում ըստ հերթականության՝ առաջին, երկրորդ շարասյան ստորաբաժանումներին, հատուկ ստորաբաժանումներին, ինքնուրույն առաջադրանք կատարող ստորաբաժանումներին և ռեզերվին:

2. Հրամանում նշվում է բուժստորաբաժանումների և բուժհաստատությունների տեղակայման վայրը, տուժածների տարահանման երթուղիները և կարգը, խնդիրների կատարմանը ստորաբաժանումների պատրաստ լինելու ժամանակը, կառավարման կետերի ծավալման վայրերը և ժամկետը, դրանց տեղաշարժման ուղղությունը, ինչպես նաև գլխավոր կառավարման կետի շարքից դուրս գալու դեպքում նրան փոխարինողը:

3. Կարգադրության մեջ նշվում են`

1) իրավիճակի գնահատման հակիրճ եզրահանգումները.

2) ստորաբաժանման խնդիրները.

3) վերադասի կողմից ի շահ ստորաբաժանման կատարված աշխատանքները.

4) գործողություններին պատրաստ լինելու ժամկետը.

5) անհրաժեշտության դեպքում` ընդհանուր խնդիրները և այլ տվյալներ:

4. Նախնական կարգադրության մեջ նշվում են`

1) տվյալներ իրավիճակի վերաբերյալ.

2) ուժերի հիմնական ջանքերի կենտրոնացման վայրերը.

3) կողմնորոշող խնդիրները, որոնց լուծմանը պետք է պատրաստ լինել:

 

Հոդված 112. Ստորաբաժանումների փոխգործունեությունները

 

1. Փոխգործողություն կազմակերպվում է ենթակա ստորաբաժանումների և տրամադրված ստորաբաժանումների միջև, որն իրականացվում է բոլոր ուժերի գործողությունների համաձայնեցման համար` ըստ խնդիրների, դրանց լուծման ձևերի, ուղղությունների, աշխատանքային տեղամասերի և ժամանակների:

2. Փոխգործողության գծով ցուցումները տրվում են անմիջապես կարգադրություն հասցնելուց հետո:

3. Հրամանատարը փոխգործողություն կազմակերպելիս նշում է`

1) գործողությունների անցկացման վայր առաջանցման կարգը.

2) ելակետային եզրագծի անցնելու ժամանակը.

3) խոցման օջախների հաղթահարման կարգը.

4) վերադաս հրամանատարության կողմից ի շահ ստորաբաժանման լուծվող խնդիրները.

5) գլխավոր, ենթակա և համագործակցող ստորաբաժանումների կառավարման կետերի գտնվելու վայրը.

6) կապի կազմակերպման և տվյալների հաղորդման կարգը.

7) երկրորդային խոցող գործոնների առաջացման դեպքում գործելակերպը.

8) կառավարման և ազդարարման ազդանշանները և դրանցով գործելու կարգը:

4. Հրամանատարը փոխգործողություն կազմակերպելիս համաձայնեցնում է`

1) արտակարգ իրավիճակի դեպքում միմյանց ազդարարման կարգը.

2) ընդհանուր խնդիրների լուծման համար ստորաբաժանումների օգտագործման կարգը, ինչպես նաև հիմնական ջանքերի կենտրոնացման ուղղությունները.

3) աշխատանքների իրականացման վայր ստորաբաժանումների առաջանցման ապահովման միջոցառումները.

4) համատեղ խնդիրների լուծման համար նախատեսված ստորաբաժանումների գտնվելու վայրը.

5) պարետային ծառայության կազմակերպման կարգը.

6) ճանապարհների և գետանցների օգտագործման և վերականգնման կարգը.

7) կապի և դրա կայուն գործունեության ապահովման միջոցառումների կազմակերպումը.

8) արտակարգ իրավիճակի գործոններից պաշտպանության և այլ տեսակի ապահովման կազմակերպումը:

5. Աշխատանքների իրականացման որոշումը և փոխգործողությունների կարգը հրամանատարը պարտավոր է ճշգրտել տեղանքում, և այդ նպատակով կազմակերպվում է ձեռնարկվող գործողությունների իրականացման վայրի տեղազննում:

 

Հոդված 113. Գործողությունների վայրի տեղազննումը

 

1. Տեղազննման անցկացման պլանում նշվում են`

1) տեղազննման խմբերի կազմը.

2) աշխատանքային կետերի առաջանցման կարգը.

3) յուրաքանչյուր աշխատանքային կետում հետազոտվող հարցերը.

4) տրանսպորտային և կապի միջոցներով ապահովումը.

5) առաջանցման երթուղիների հետախուզության կազմակերպումը և այլ հարցեր:

2. Տեղազննման ընթացքում հրամանատարն ուսումնասիրում և ճշգրտում է`

1) ձեռնարկվող գործողությունների շրջանը, առաջանցման երթուղիները և ելակետային եզրագծերը.

2) առաջանցման երթուղիների նախապատրաստման աշխատանքների բնույթը և կարգը.

3) աշխատանքային տեղամասերը և դրանց մոտենալու ուղիները.

4) պաշտպանական կառույցների տեղաբաշխման վայրերը.

5) կոմունալ-էներգետիկ ցանցի կառույցների տեղակայման վայրը.

6) երթուղիներում և աշխատանքների իրականացման վայրում փլուզումների, վթարների, փլատակների, հրդեհների բնույթը.

7) ստորաբաժանումների խնդիրները, նրանց գործողությունները առաջին օրը և փոխգործողությունների կարգը.

8) ջրամատակարարման կետերը.

9) կառավարման կետերի տեղակայման վայրերը.

10) հատուկ մշակման կետերի և բուժկետերի ծավալման վայրերը.

11) տեղական շինարարական նյութերի առկայության վայրերը.

12) ճանապարհային կառույցների վերականգնման հնարավորությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

 ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 114. Օպերատիվ ստորաբաժանումները

 

1. Արտակարգ իրավիճակի սպառնալիքի և առաջացման դեպքում արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման նպատակով, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ծավալվում են Փրկարար ծառայության օպերատիվ ստորաբաժանումներ:

2. Օպերատիվ ստորաբաժանման հիմքը կազմում են`

1) արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման կամ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման օպերատիվ շտաբը.

2) օպերատիվ խումբը:

3. Արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման կամ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման օպերատիվ շտաբը կազմված է`

1) արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման օպերատիվ շտաբի պետից.

2) պլանավորման խմբից.

3) ուղղությունների և գործունեության համակարգման խմբից.

4) տեղեկատվության վերլուծության և ընդհանրացման խմբից.

5) ապահովման և սպասարկման խմբից:

4. Օպերատիվ խումբը կազմված է`

1) օպերատիվ խմբի պետից.

2) օպերատիվ խմբի պետի տեղակալից.

3) կառուցվածքային ստորաբաժանման բաժինների ներկայացուցիչներից:

5. Արտակարգ իրավիճակի գնահատման, տեղայնացման և հետևանքների վերացման առաջարկությունների մշակման, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անմիջապես օպերատիվ խումբ է ուղարկվում աղետի գոտի:

6. Օպերատիվ ստորաբաժանումների մեկնումն աղետի գոտի իրականացվում է ծառայողական տրանսպորտով, անհրաժեշտության դեպքում օգտագործվում են շահագրգիռ կազմակերպությունների տրանսպորտային միջոցները:

7. Օպերատիվ ստորաբաժանումների կազմը որոշում է լիազոր մարմնի ղեկավարը կամ Փրկարար ծառայության տնօրենը:

8. Արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման օպերատիվ շտաբի կազմում անհրաժեշտության դեպքում ընդգրկվում են նաև շահագրգիռ կազմակերպությունների, կամավոր փրկարարական ուժերի օպերատիվ խմբեր:

9. Օպերատիվ ստորաբաժանման թիվը սահմանվում է` հաշվի առնելով շուրջօրյա ռեժիմով հերթափոխային աշխատանքի կազմակերպման անհրաժեշտությունը:

10. Օպերատիվ ստորաբաժանումում ընդգրկվում են կառուցվածքային ստորաբաժանման բաժինների անձնակազմի անդամներ` ըստ արտակարգ իրավիճակի բնույթի:

 

Հոդված 115. Փրկարար ուժերի խմբավորումները

 

1. Լիազոր մարմնի ղեկավարի կամ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով արտակարգ իրավիճակի վայրում ստեղծվում են փրկարարական ուժերի խմբավորումներ, որտեղ ընդգրկվում են քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ և գերատեսչական հատուկ կազմավորումներ` փրկարարական աշխատանքների կազմակերպված անցկացման համար:

2. Փրկարար ուժերի խմբավորումը ստեղծվում է նախօրոք, օրենքով սահմանված կարգով հաստատված պլանների համաձայն՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ուժերի և միջոցների իրական վիճակը և առկայությունը, ախտահարման օջախներում փրկարարական աշխատանքների ծավալը:

3. Փրկարար ուժերի խմբավորումը պատասխանատու է նախատեսված գործողությունների իրականացման համար և ապահովում է`

1) ուժերի լրիվ պատրաստականության բերման հնարավորությունը կարճ ժամանակում.

2) ժամանակին ուժերի առաջանցումը խոցման օջախ և փրկարարական աշխատանքների ծավալումը սեղմ ժամկետներում.

3) հիմնական ջանքերի կենտրոնացումը աշխատանքների առավել կարևոր տեղամասերում` մեծաթիվ մարդկանց փրկման, տուժածներին անհապաղ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու և բժշկական հաստատություններ տարահանելու նպատակով.

4) փրկարարական աշխատանքների ծավալումը, անընդմեջ անցկացումը և ավարտը սեղմ ժամկետներում.

5) ուժերի մանևրում անցկացնելու հնարավորությունը.

6) ջանքերի զարգացումը և աշխատանքային տեղամասերում ստորաբաժանումների ժամանակին փոխարինումը այլ ուժերով ու միջոցներով.

7) ուժերի պաշտպանությունը զանգվածային խոցման զենքից.

8) ուժերի կայուն կառավարումը և նրանց միջև անընդմեջ փոխգործողության պահպանումը:

4. Փրկարար ուժերի խմբավորման կազմը, շարասյուների և պահեստային ուժերի խնդիրները, խմբավորման մեջ ընդգրկված ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, արտակարգ իրավիճակի վայր մուտքի երթուղիների ապահովման պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 116. Փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման նախապատրաստումն ու իրականացումը

 

1. Ստանալով ելակետային շրջան դուրս գալու խնդիր (ազդանշան)՝ ստորաբաժանման հրամանատարը տալիս է անհրաժեշտ ցուցումներ երթին նախապատրաստվելու ուղղությամբ, բացատրում է խնդիրը, գնահատում է իրավիճակը, ընդունում է երթի դուրս գալու որոշում և ենթականերին տալիս հրաման:

2. Հրամանատարի երթի դուրս գալու հրամանի հիման վրա շտաբը կատարում է ստորաբաժանման ելակետային շրջան առաջանցման հաշվարկ, խնդիրները հասցնում է ստորաբաժանումներ, ապահովում է ելակետային շրջան նրանց դուրս գալու և առաջանցման ապահովման միջոցառումների կատարման նկատմամբ հսկողություն, իսկ անհրաժեշտության դեպքում, նախքան ստորաբաժանման երթի դուրս գալը, ուղարկվում է տեղազննման խումբ` երթուղու և ելակետային շրջանի հետախուզության նպատակով:

3. Տեղազննման խմբի պետը ստորաբաժանման շտաբի պետին զեկուցում է տեղազննման արդյունքների մասին:

4. Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների անցկացման նախապատրաստումն ու իրականացումն արդյունավետ ապահովելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարը սահմանում է փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների անցկացման հրահանգ, որը կարգավորում է`

1) ելակետային շրջան դուրս գալուց հետո ստորաբաժանման հրամանատարի, շտաբի և ստորաբաժանման գործողությունները.

2) ստորաբաժանման հրամանատարի, նրա տեղակալների, շտաբի ծառայողների, ծառայությունների պետերի, ստորաբաժանումների հրամանատարների պարտականությունները.

3) համակցված խոցման կամ այլ օջախներում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների նախապատրաստման ու իրականացման հարցերը.

4) պարետային ծառայության կազմակերպումը.

5) ախտահարման օջախ ստորաբաժանումների մուտքի և առաջանցման կազմակերպումը:

 

Հոդված 117. Պահակային ծառայության իրականացումը և մարտական կիրառումը

 

1. Փրկարար ծառայության ստորաբաժանումներում պահակային ծառայությունը կազմակերպվում և իրականացվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Փրկարար ծառայության ստորաբաժանումների մարտական կիրառումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների մարտական կիրառումը սահմանող իրավական ակտերին և այլ փաստաթղթերին համապատասխան:

3. Փրկարար ծառայության ստորաբաժանումներում մարտական և այլ զենքի, զինամթերքի և սպառազինության հաշվառման, պահպանման ու տրման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 118. Հետախուզությունը

 

1. Հետախուզությունը փրկարարական գործողությունների ապահովման կարևոր տարր է` տարբեր միջոցառումների համախմբություն, որն իրականացնում են փրկարարական ուժերի, կազմավորումների, խմբերի, օղակների ղեկավարները` խոցված օջախների, աղետալի ջրածածկման գոտիների, տարերային աղետների շրջանների, խոշոր վթարների բնույթի վերաբերյալ հետախուզական տվյալներ հայթայթելու նպատակով:

2. Լուծվող խնդիրների բնույթից, ուժերի և միջոցների կազմից, ինչպես նաև նրանց գործողությունների ձևերից ու տեսակներից կախված՝ հետախուզությունը լինում է ընդհանուր և հատուկ:

3. Ընդհանուր հետախուզությունը վարում են ուժերի տեղակայման շրջաններում` ընդհանուր իրավիճակը պարզելու, շարժման երթուղիներում և աշխատատեղերում փլուզումների բնույթը և աստիճանը որոշելու նպատակով:

4. Հատուկ հետախուզությունը կատարվում է ուժերի տեղակայման շրջաններում և գործողությունների վայրերում հրդեհային, ինժեներական, կենսաբանական, ճառագայթային և քիմիական գործոնով պայմանավորված իրավիճակի ու բնույթի մասին ավելի լրիվ տվյալներ ստանալու համար:

5. Հետախուզությունն իրականացվում է՝ համագործակցելով քաղաքացիական պաշտպանության հետախուզական կազմավորումների ու այլ մասնագիտացված դիտարկման և լաբորատոր հսկողության կազմակերպությունների հետ:

6. Համալիր հետախուզություն կատարելու համար սովորաբար ուղարկվում է խումբ (ջոկատ), որի կազմում ընդգրկվում են համապատասխան մասնագետներ, և խումբը երթուղիներում, կարևոր աշխատատեղերում (օբյեկտներում) վարում է ընդհանուր և հատուկ հետախուզություն:

7. Հետախուզության տեսակները, հետախուզությանը ներկայացվող հիմնական պահանջները, հիմնական խնդիրները, ընդգրկվող ուժերի կազմին և հետախուզության պլանին ներկայացվող պահանջները, հետախույզների խնդրադրման ուղղությունները, հետախուզության ուժերի փոխգործողությունները և կապը, հետախուզության տվյալների զեկուցման և իրավիճակների դիտարկման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

8. Ճառագայթային, քիմիական և կենսաբանական հետախուզության խմբի ղեկավարը որոշում է ընդունում անհատական պաշտպանության միջոցների անհրաժեշտ մակարդակի վերաբերյալ:

9. Ճառագայթային, քիմիական և կենսաբանական հետախուզության տվյալների հիման վրա խմբի ղեկավարը տալիս է առաջարկ օջախում իրականացվող փրկարարական աշխատանքներին մասնակցող անձնակազմի անհատական պաշտպանության միջոցների անհրաժեշտ մակարդակի մասին:

 

Հոդված 119. Փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման նախապատրաստման ու իրականացման ապահովումը

 

1. Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով իրականացվում են`

1) ինժեներական ապահովում` տեղակայման և դեպի գործողությունների շրջան տեղաշարժման, դրված խնդիրների լուծման, խոցման միջոցների, ուժերի պաշտպանվածության բարձրացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով.

2) ճառագայթային, քիմիական, կենսաբանական վարակվածության պայմաններում փրկարար ուժերի առջև դրված խնդիրների կատարման համար փրկարար ուժերի անձնակազմերի համակողմանի ապահովում` քիմիական, ճառագայթային և կենսաբանական անվտանգության նպատակով.

3) տեղագրաերկրաբաշխական ապահովում` փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ծրագրման ու կատարման, ղեկավարման և փոխգործողությունների կազմակերպման, ինչպես նաև ուժերի ու միջոցների արդյունավետ օգտագործման որոշում ընդունելու նպատակով տեղանքի ուսումնասիրման և գնահատման համար:

4) հիդրոօդերևութաբանական ապահովում` փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների նախապատրաստման ու անցկացման դեպքում հիդրոօդերևութաբանական տվյալները հաշվի առնելու նպատակով ուժերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների անցկացման, ինչպես նաև տեխնիկայի արդյունավետ օգտագործման համար.

5) բժշկական ապահովում` անձնակազմի մարտունակության պահպանման, առողջության ամրապնդման, խոցվածներին և հիվանդներին ժամանակին օգնություն ցուցաբերելու, տարահանելու, բուժելու ու արագ շարք վերադարձնելու նպատակով.

6) նյութական ապահովում` փրկարարական ուժերին ժամանակին անհրաժեշտ սպառազինություն, տեխնիկա, վառելիք, պաշտպանական միջոցներ, սնունդ և այլ նյութական արժեքներ տրամադրելու համար:

 

Հոդված 120. Փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության և տարածքային պաշտպանության միջոցառումների առանձնահատկությունների կարգավորումը

 

1. Ելնելով փրկարարական, որոնողափրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, աղետների հետևանքների վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության և տարածքային պաշտպանության միջոցառումների տեսակներից ու առանձնահատկություններից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է`

1) ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

2) քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

3) կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

4) օդային տրանսպորտի աղետի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման կարգը:

2. Ելնելով փրկարարական, որոնողափրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, աղետների հետևանքների վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության և տարածքային պաշտպանության միջոցառումների տեսակներից ու առանձնահատկություններից՝ լիազոր մարմնի ղեկավարը սահմանում է`

1) հրդեհաշիջման աշխատանքների առանձնահատկությունները, հրդեհաշիջման և աշխատանքների իրականացման և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ստորաբաժանումների գործունեության կարգը.

2) աղետալի ջրածածկման գոտում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման կարգը.

3) լեռնափրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

4) ջրափրկարարական աշխատանքների կատարման կարգը.

5) հանքախորշերում, թունելներում և այլ ստորգետնյա տարածքներում, վերգետնյա հանքերում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

6) փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը.

7) ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ փրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

8) երկաթուղային տրանսպորտի վթարների ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

9) սակրավորական աշխատանքների իրականացման կարգը.

10) ստորաբաժանումների և մեծ քանակով անձնախմբերի փոխադրման ու այդ ընթացքում ներքին ծառայության իրականացման կարգը.

11) ճամբարային ավանի տեղավորման և ճամբարային ավանում ներքին ծառայության իրականացման կարգը.

12) հրաձգարաններ մեկնելու և հրաձգարաններում ներքին ծառայության կարգը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-232-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան