Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-213-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.22/93(1273) Հոդ.1216
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 6-ին

 

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.3-րդ հոդվածով.

 

«Հոդված 13.3. Բանկային գաղտնիքի տրամադրումը օտարերկրյա պետության արժեթղթերի շուկայի վերահսկողության մարմիններին

 

Կենտրոնական բանկը կարող է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102.1 հոդվածի համաձայն և դրանով սահմանված նպատակներով օտարերկրյա պետության արժեթղթերի շուկայի կարգավորման և (կամ) վերահսկողության ոլորտում իրավասու պետական մարմինների հետ տեղեկատվության փոխանակման շրջանակներում այդ մարմիններին տրամադրել բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. դեկտեմբերի 21

Երևան

ՀՕ-213-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան