Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (28.04.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.04.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

28 ապրիլի 2015 թվականի

թիվ 10

քաղ. Մինսկ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՂՐՂԶԱ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Պետական սահմանի ղրղզա-ղազախական հատվածով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության վերացման մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՂՐՂԶԱ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի 6-րդ հոդվածին համապատասխան, հաշվի առնելով Ղրղզստանի Հանրապետության կողմից պետական սահմանի ղրղզա-ղազախական հատվածում ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության վերացման համար անհրաժեշտ միջոցառումների կատարումը և Ղրղզստանի Հանրապետությունում մաքսային հսկողության համակարգի գնահատումը` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Վերացնել մաքսային հսկողությունը պետական սահմանի ղրղզա-ղազախական հատվածում, ինչպես նաև օդանավակայաններում` Ղրղզստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների միջև օդային հաղորդակցություն իրականացնելիս։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից