ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
16 հունիսի 2015 թվականի |
թիվ 56 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43-րդ կետի 13-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված), Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի՝ 2012 թվականի հուլիսի 27-ի թիվ 231 հրամանով հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտահետազոտական աշխատանքներ անցկացնելու հետ կապված գործունեության կազմակերպման կարգի 11-րդ կետին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 37 կարգադրությամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` 2015-2016 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարել փոփոխություններ` հավելվածին համապատասխան։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունիսի 16-ի թիվ 56 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` 2015 - 2016 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարվող
1. II բաժնի՝
ա) «Ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտ» ենթաբաժնի`
1-ին կետը հանել.
«Ընդամենը՝ Ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտում (2 ԳՀԱ)» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտում (1 ԳՀԱ)» բառերով.
բ) «Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ» ենթաբաժինը
լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով՝
«2. ԳՀԱ «Ապրանքային նշանների, սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման ապահովման արդյունավետ մեխանիզմ մշակելու մասին». |
2015 - 2016 թթ.» |
«Ընդամենը` Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտում (1 ԳՀԱ)» բառերը փոխարինել «Ընդամենը` Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտում (2 ԳՀԱ)» բառերով.
գ) «Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ» ենթաբաժնի՝
3-րդ կետը հանել.
«Ընդամենը՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում (3 ԳՀԱ)» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում (2 ԳՀԱ)» բառերով.
դ) «Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ» ենթաբաժնում՝
ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ կետեր՝
«3. ԳՀԱ «Առևտրում տեխնիկական խոչընդոտները վերացնելու մեխանիզմների ուսումնասիրության իրականացում, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների շրջանակներում տեխնիկական կանոնակարգման համակարգերին երրորդ երկրների միացման պայմանների և կարգի վերլուծություն և «Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման կարգի ու պայմանների մասին» միջազգային պայմանագրի նախագծի համար առաջարկությունների մշակում՝ հաշվի առնելով երրորդ երկրների հետ տեխնիկական խոչընդոտների վերացման մասին և Եվրասիական տնտեսական միության շուկայում ապրանքը շրջանառության մեջ դնելու հարցերով համալիր ուսումնասիրությունների մասին միջազգային պայմանագրեր կնքելու հնարավորությունների և հեռանկարների, այդ թվում՝ արտադրանքի կենսական պարբերաշրջանի առանձին փուլերում արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի վերահսկողության իրականացման վերլուծությունը» |
2015 թվական |
4. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջազգային փորձի և ռեֆերենտ լաբորատորիաներին ներկայացվող պահանջները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միություն տարածքում այդ լաբորատորիաների գործունեության արդիականության ուսումնասիրություն ՝ հաշվի առնելով չափումների միասնականության ապահովման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցումը» |
2015 թվական |
5. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու նորմատիվ ապահովման և առկա փորձի ուսումնասիրություն և Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս կիրառվող փաստաթղթերի համախմբված ցանկի պատրաստում». |
2015 թվական» |
«Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում (2 ԳՀԱ)» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում (5 ԳՀԱ)» բառերով.
ե) «Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտ» ենթաբաժնից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժին ՝
«Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ
1. ԳՀԱ «ԵԱՏՄ ֆինանսական շուկայի միասնական բառարան» |
2015 - 2016 թթ. |
2. ԳՀԱ «Արժեթղթերի և այլ ֆինանսական գործիքների թողարկման փոխադարձ ճանաչում ԵԱՏՄ երկրներում» |
2015 - 2016 թթ. |
3. ԳՀԱ «ԵԱՏՄ ֆինանսական շուկաներում տեղեկատվության բացահայտման միացյալ համակարգ, այդ թվում՝ դրա ձևաչափերի և փոխանցման կապուղիների նկատմամբ պահանջների միասնականացում» |
2015 - 2016 թթ. |
4. ԳՀԱ «ԵՏՄ տարածքում վերաապահովագրման ընդհանուր տարողության ձևավորում» |
2015 - 2016 թթ. |
5. ԳՀԱ «Ֆինանսական կայունության և տնտեսական աճի ապահովման դրամավարկային և արժութային մեխանիզմների ձևավորում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ինտեգրացիայի զարգացման հեռանկարները» |
2015 - 2016 թթ. |
6. ԳՀԱ «ԵԱՏՄ անկախ, ոչ պետական վարկանիշային գործակալությունների ինստիտուտի ձևավորում» |
2015 - 2016 թթ. |
Ընդամենը՝ Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտում (6 ԳՀԱ)»:
2. «Ընդամենը՝ Վերսկսվող աշխատանքներում (45 ԳՀԱ)» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ընդամենը՝ Վերսկսվող աշխատանքներում (53 ԳՀԱ)»:
3. «Ընդամենը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (54 ԳՀԱ)» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ընդամենը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (62 ԳՀԱ)»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|