Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-129-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (06.08.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.27/56(1236) Հոդ.713
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հունիսի 29-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ցուցամատների մատնադրոշմներ, սույն օրենքով նախատեսված դեպքերում` աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմներ» բառերը փոխարինել «բոլոր մատների մատնադրոշմներ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով:».

2) 3-րդ մասի «Գործունակ» բառը փոխարինել «16 տարին լրացած» բառերով.

3) 5-րդ մասը «հիման վրա:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այս դեպքում դիմումին կցվում է այլ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:».

4) 7-րդ մասը՝

ա. «համաձայնությամբ» բառից առաջ լրացնել «գրավոր» բառով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով նախատեսված դեպքերում դիմումներին կցվում է խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Անձնագրում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».

2) 4-րդ մասի`

ա. առաջին նախադասության «ցուցամատների» բառը փոխարինել «բոլոր մատների» բառերով.

բ. 2-րդ նախադասությունը հանել.

3) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Անձնագիր ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) նույնականացման քարտ, իսկ 16 տարին լրացած չլինելու դեպքում՝ ծննդյան վկայական: Եթե 16 տարին չլրացած քաղաքացին ստացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր, ապա ծննդյան վկայականի փոխարեն ներկայացվում է անձնագիրը.

3) 16 տարին լրացած չլինելու դեպքում՝ ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ.

4) 18 տարին լրացած չլինելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ծնողների և երեխայի գրավոր համաձայնությունները (եթե երեխան չի ստացել նույնականացման քարտ): Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր` սույն մասի 2-րդ կետով նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում (միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար).

6) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).

7) պետական տուրքի վճարման անդորրագիր:».

4) 10-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում` իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթ.».

5) 11-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով անձնագիր ստանալու (փոխանակելու) համար դիմող անձի լուսանկարահանումն իրականացվում, և մատնադրոշմները վերցվում են իր բնակվելու (գտնվելու) վայրում՝ առանց իրավասու մարմին ներկայանալու:».

6) 14-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

7) 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Անձնագիր տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`

1) դիմումատուն չի ներկայացրել օրենքով պահանջվող փաստաթղթերը.

2) դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.

3) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.

4) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.

5) առկա է մինչև 16 տարեկան անչափահասի այն ծնողի գրավոր առարկությունը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան.

6) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ և (կամ) հակասություններ.

7) դիմումատուն հետախուզվում է քրեորեն պատժելի արարք կատարելու համար.

8) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ունեն էական նշանակություն (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն):».

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին և 15.2-րդ մասերով.

«15.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ այլ պետության կողմից հետախուզում հայտարարված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրվում (փոխանակվում) է ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարի (տեղակալի) որոշմամբ, եթե հետախուզում հայտարարած պետության հետ Հայաստանի Հանրապետությունը չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հանձնելու մասին վավերացված միջազգային պայմանագիր, կամ նման պայմանագրի առկայության դեպքում քաղաքացու արտահանձնումը չի իրականացվել:

15.2. Սույն հոդվածի 15-րդ մասի 1-2-րդ և 4-8-րդ կետերով նախատեսված հիմքերը անձնագիրը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված անձնագիրը չի տրամադրվում քաղաքացուն մինչև նշված հիմքերի վերանալը, իսկ անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում այն սույն օրենքով սահմանված կարգով ճանաչվում է անվավեր: Սույն հոդվածի 15-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը անձնագիրը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված անձնագիրը քաղաքացուն հանձնելու կամ անվավեր ճանաչելու հարցը լուծվում է կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար օրենքով սահմանված պատասխանատվության հարցը լուծվելուց հետո:».

9) 16-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Անձնագիրը տրամադրելիս քաղաքացուն վերադարձվում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով (բացառությամբ դիմումի և գրավոր համաձայնության), սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, տրամադրելը մերժելիս` սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 9-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելիս` սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով (բացառությամբ դիմումի և գրավոր համաձայնության), սույն հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելը մերժելիս` սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 10-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ակնհայտ կեղծ փաստաթղթերը չեն վերադարձվում քաղաքացուն:»:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ կետերով.

«9) տպագրված անձնագիրը չի տրամադրվել քաղաքացուն սույն օրենքով նախատեսված դեպքերում.

10) անձնագիր և նույնականացման քարտ ունեցող քաղաքացին տվյալների փոփոխության կամ անճշտության հիմքով դիմել է միայն նույնականացման քարտը փոխանակելու համար:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում անձնագիրը ճանաչվում է անվավեր` անձնագրային համակարգի ավտոմատացված համալիրի պահոցում ծրագրային ապահովմամբ համապատասխան նշում կատարելու եղանակով:»:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում`

 

1) երկրորդ նախադասությունը «զինկոմիսարիատը» բառից հետո լրացնել «և ուղարկում զորակոչված անձի հաշվառման վայրի անձնագրային ծառայություն» բառերով.

2) չորրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձի անձնագիրը վերադարձվում է ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելիս՝ զինկոմիսարիատում զինվորական հաշվառման կանգնելուց և զինվորական գրքույկը ներկայացնելուց հետո անմիջապես:»:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`

 

1) 2-րդ և 3-րդ մասերի «2014» թիվը փոխարինել «2019» թվով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի, 5-րդ հոդվածի 15-րդ մասի, 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ անձնագիր տալու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, անձնագիրը վերցնելու հետ կապված հարաբերությունների վրա:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 1-ին հոդվածը և 3-րդ հոդվածի 2-րդ կետը` 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. հուլիսի 18

Երևան

ՀՕ-129-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան