Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-111-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (23.07.2016-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.13/54(1234) Հոդ.656
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հունիսի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 118-րդ հոդվածը՝

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Գրավի առարկա իրեղեն ապացույցները և գրավի առարկա առգրավված այլ առարկաները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ հետ են վերադարձվում դրա օրինական տիրապետողին բոլոր քննչական գործողությունները կատարելուց հետո, եթե դա չի վնասում պատշաճ ապացուցմանը:

1.2. Կալանքի տակ գտնվող իրեղեն ապացույցների՝ կալանքից ազատելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 238 հոդվածի 1.1-ին մասով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 238-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

 

«1.1. Գրավի առարկան կալանքի տակ լինելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավառուի միջնորդությամբ կայացնում է որոշում այդ գույքն իրացնելու նպատակով կալանքից ազատելու մասին, եթե գրավի առարկան չի հանդիսանում՝

ա) հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք.

բ) ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույք.

գ) քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույք, որի նկատմամբ գրավի կամ սեփականության իրավունքը երրորդ անձինք դատական կարգով վիճարկում են:

Գրավառուի պահանջները բավարարելուց ու գույքի իրացման ծախսերը նվազեցնելուց հետո մնացած միջոցները գրավառուն փոխանցում է քրեական վարույթ իրականացնող մարմնի դեպոզիտ:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. հուլիսի 7

Երևան

ՀՕ-111-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան