Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 37
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (-26.06.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.04.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

21 ապրիլի 2015 թվականի

թիվ 37

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի 43-րդ կետի 13–րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2015-2016 թվականների գիտահետազոտական աշխատանքների՝ կից ներկայացվող պլանը և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի ապրիլի 21-ի

թիվ 37 կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2015 - 2016 թվականների գիտահետազոտական աշխատանքների

 

ԳՀԱ–ի թեմա, շիֆր

ԳՀԱ–ի կատարման ժամկետները

I. Շարունակվող գիտահետազոտական աշխատանքներ

 

Վիճակագրության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի վիճակագրական ցուցանիշների ձևավորման համակարգի մշակում»

2014-2015 թվականներ

Ընդամենը` Վիճակագրության դեպարտամենտում (1 ԳՀԱ)

 

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների վիճակի և տնտեսությունների զարգացման վրա ինտեգրացիոն քաղաքականության էֆեկտների ազդեցության համալիր վերլուծություն՝ ընդհանուր հավասարակշռության մաթեմատիկական մոդելի հիման վրա (CGE մոդելների)»

2014-2015 թվականներ

Ընդամենը՝ Մակրոտնտեսության քաղաքականության դեպարտամենտում (1 ԳՀԱ)

 

Ֆինանսների դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Տնտեսական ինտեգրացիոն միավորումներում արտաքին և ներքին վերահսկողության իրականացման միջազգային փորձի ուսումնասիրություն, Եվրասիական տնտեսական միությունում ֆինանսական վերահսկողության հայեցակարգի մշակում, «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով սահմանված իրավասությունների շրջանակներում Միության մարմինների գործունեության ֆինանսավորման համակարգի մշակում»

2014-2015 թվականներ

Ընդամենը՝ Ֆինանսների դեպարտամենտում (1 ԳՀԱ)

 

Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «ՄՄ և ՄՏՏ անդամ պետությունների ֆինանսական շուկաների զարգացման ռազմավարության մշակում՝ մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար»

2014-2015 թվականներ

2. ԳՀԱ «ՄՏՏ շրջանակներում միասնական բորսային տարածքի ձևավորում և հաշվառման ու հաշվարկների ինստիտուտների կենտրոնացում»

2015 թվականի դեկտեմբեր

3. ԳՀԱ «Միասնական շուկայի պայմաններում տնտեսական ինտեգրման հարկային ասպեկտների զարգացման հայեցակարգի մշակում. հարկային ինքնավարություն, իրավազորությունների մրցակցություն, տնտեսությունների խթանում, հարկային քաղաքականությունների համաձայնեցվածություն, օֆշորային գոտիներ կապիտալի դուրսբերման նվազեցում»

2014-2015 թվականներ

Ընդամենը՝ Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտում (3 ԳՀԱ)

 

Առևտրային քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության կողմից զարգացող և թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումների տրամադրման համակարգի կատարելագործում՝ հաշվի առնելով առաջատար միջազգային փորձը և Առևտրի համաշխարհային կազմակերպության որոշումները»

Ընդամենը՝ Առևտրային քաղաքականության դեպարտամենտում (1 ԳՀԱ)

2015 թվականի մարտ

Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Ուսումնասիրությունների իրականացում և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր մաքսային գործընթացների տեղեկատվական մոդելի մշակում»

2015 թվականի դեկտեմբեր

Ընդամենը՝ Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտում (1 ԳՀԱ)

 

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Կարանտինային վնասակար օրգանիզմների բացահայտման և նույնականացման մեթոդիկաների մշակում»

2014-2015 թվականներ

Ընդամենը՝ Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտում (1 ԳՀԱ)

 

Ընդամենը՝ ըստ փոխանցվող աշխատանքների (9 ԳՀԱ)

II. Վերսկսվող գիտահետազոտական աշխատանքներ

Իրավական դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության մարմինների իրավական ակտերի նախագծերի փորձաքննության վերաբերյալ մեթոդական հանձնարարականների պատրաստում՝ միջազգային կազմակերպություններում վերազգային բնույթի իրավական ակտերի նախագծերի փորձաքննության իրականացման փորձի և պրակտիկայի վերլուծության հիման վրա»

2015 թվական

2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միությունում վեճերի կարգավորման մեխանիզմի կատարելագործման, ներառյալ՝ նախադատական կարգավորման ընթացակարգերի զարգացման վերաբերյալ առաջարկությունների պատրաստում և միջազգային փորձի վերլուծություն»

2015 թվական

Ընդամենը՝ Իրավական դեպարտամենտում (2 ԳՀԱ)

 

Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության համալիր պլանավորման համակարգի մշակում, այդ թվում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության գործունեության ժամանակ փորձագիտական ընկերակցությունների հետ փոխգործակցությունը»

2015 թվական

2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն նախագծի հաղորդակցական մոդելների իրականացման մշակում՝ հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների փորձը»

2015 թվական

Ընդամենը՝ Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտում (2 ԳՀԱ)

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Հանձնաժողովի տեղեկատվական-տեխնիկական քաղաքականության հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունների մշակում՝ մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար»

2015 թվականի դեկտեմբեր

2. ԳՀԱ «Տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկությունների պաշտպանության և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ոլորտում միջազգային և միջպետական ստանդարտների վերլուծություն, ինչպես նաև ՄՄ և ՄՏՏ շրջանակներում վստահության անդրսահմանային տարածքի ձևավորման և զարգացման դեպքում դրանց կիրառման վերաբերյալ հանձնարարականների մշակում»

2015 թվական

Ընդամենը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտում (2 ԳՀԱ)

 

Գործերի կառավարման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կառուցվածքի ձևավորում և գործունեության սկզբունքների ու մեխանիզմների զարգացում՝ միջազգային փորձը հաշվի առնելով»

2015 թվական

Ընդամենը՝ Գործերի կառավարման դեպարտամենտում (1 ԳՀԱ)

 

Ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Տնտեսական ինտեգրացիայի հետագա խորացման պայմաններում անդամ պետությունների տնտեսության տարբեր ոլորտների զարգացման վրա Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ-իրավական բազայի ազդեցության համալիր գնահատում»

2015 թվական

2. ԳՀԱ «Եվրասիական ինտեգրման գործընթացներում Տաջիկստանի Հանրապետության մասնակցության հնարավորությունների և հեռանկարների համալիր գնահատում: Տաջիկստանի Հանրապետության հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության հնարավոր ձևերի և սցենարների մշակում»

2015 թվական

Ընդամենը՝ Ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտում (2 ԳՀԱ)

 

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մակրոտնտեսական քաղաքականության տարրերի մշակում՝ ուղղված համաշխարհային ֆինանսական համակարգի շրջանակներում ազգային տարադրամի նկատմամբ վստահության բարձրացմանը և արժույթի համաշխարհային շուկաների հետ կապված իրավիճակից տնտեսությունների կախվածության նվազեցմանը»

2015 թվականի դեկտեմբեր

2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արժութային փոխարժեքների հավասարակշիռ մակարդակների և դինամիկ հետագծերի վերլուծություն»

2015 թվականի դեկտեմբեր

3. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության՝ ինտեգրացիոն ներուժ ունեցող անդամ պետությունների տնտեսության ոլորտների սահմանման մեթոդիկայի մշակում»

2015-2016 թվականներ

Ընդամենը՝ Մակրոտնտեսության քաղաքականության դեպարտամենտում (3 ԳՀԱ)

 

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միությունում մտավոր սեփականության պաշտպանության, պահպանման և կիրառման ռազմավարություն»

2015 թվական

Ընդամենը՝ Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտում (1 ԳՀԱ)

 

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության երկրների ազգային արժույթներով (ռուսական ռուբլի, բելառուսական ռուբլի, ղազախական տենգե, հայկական դրամ և ղրղզական սոմ) դենոմինացված [վերանվանված] արտահանման վարկերի թույլատրելի նվազագույն դրույքաչափերի հաշվարկման մեթոդիկայի մշակում՝ հաշվի առնելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության արտահանման վարկերի պետական ֆինանսական աջակցության (սուբսիդավորման) պրակտիկան»

2015 թվական

Ընդամենը՝ Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում (1 ԳՀԱ)

 

Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Հակագնագցման միջոցի շրջանցումը որոշելու վերաբերյալ մեթոդական հանձնարարականների մշակում»

2015 թվական

2. ԳՀԱ «Փոխհատուցման ուսումնասիրությունների շրջանակներում ապրանքների սուբսիդավորվող ներմուծման առկայության որոշման վերաբերյալ մեթոդական հանձնարարականների մշակում»

2015 թվական

3. ԳՀԱ «Տարածաշրջանային առևտրային համաձայնագրերում երկկողմ պաշտպանական միջոցների մասին դրույթներ ներառելու և դրանց գործնական կիրառման վերաբերյալ հանձնարարականների մշակում»

2015 թվական

Ընդամենը՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում (3 ԳՀԱ)

 

Առևտրային քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև ազատ առևտրի պայմանագրի կնքման առևտրատնտեսական հետևանքների վերլուծություն՝ համատեղ հետազոտական խմբի ձևավորման համատեքստում սույն Համաձայնագրի կնքման նպատակահարմարության խնդրի ուսումնասիրության նպատակով՝ հաշվի առնելով փոխադարձ առևտրի զարգացման տարբեր սցենարների մոդելավորման արդյունքները, որոնք հիմնված են Եգիպտոսի տնտեսության, նրա ներուժի, արտահանման և ներմուծման հետ կապված շահերի ուսումնասիրությունների, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ստանձնած պարտավորությունների և երրորդ երկրների հետ կնքված առանձնաշնորհային համաձայնագրերի վրա»

2015 թվականի նոյեմբեր

2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նշանով մակնշման կիրառմամբ որակի կամավոր ստանդարտների համապատասխանության գնահատման համակարգի, ինչպես նաև դրա ներդրման միջոցառումների պլանի մշակում՝ արտադրանքի առաջնահերթ ցանկի ձևավորմամբ, որի համար կարող է կիրառվել այդ նշանով մակնշումը, ինչպես նաև այն կիրառելու իրավունքին հավակնող Միության ձեռնարկություններին ներկայացվող պահանջների կազմի մշակում։ ԵԱՏՄ նշանով մակնշման կիրառմամբ որակի կամավոր ստանդարտների համապատասխանության գնահատման համակարգի փաստաթղթերի մշակում»

2015 թվականի դեկտեմբեր

3. ԳՀԱ «Միության ապրանքների արտահանման մրցունակության վրա ազդեցություն ունեցող գործոնների բացահայտման նպատակով Միության և անդամ պետությունների իրավունքի և իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն և դրա բարձրացմանն ուղղված հանձնարարականների պատրաստում»

2015 թվականի նոյեմբեր

4. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության և Առևտրի համաշխարհային կազմակերպության իրավունքի և իրավակիրառ պրակտիկայի համեմատական վերլուծություն։ Մեթոդական հանձնարարականների մշակում»

2015 թվականի դեկտեմբեր

5. ԳՀԱ «Ապրանքների ծագումը որոշելու համար ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) առևտրում Եվրասիական տնտեսական միության կողմից կիրառվող, ԱՀԿ անդամ պետությունների առաջավոր փորձի վրա հիմնված կանոնների մշակման և կատարելագործման մոտեցումների և հանձնարարականների մշակում»

2015 թվականի նոյեմբեր

6. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի արդիական միտումների և ընթացիկ վիճակի վերլուծություն. առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավոր սցենարների որոշում, Միության համար ռիսկերի և օգուտների գնահատում. համագործակցության նախընտրելի մոդելի վերաբերյալ հանձնարարականների պատրաստում»

2016 թվականի սեպտեմբեր

7. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ առևտրատնտեսական հարաբերությունների հետ կապված իրավիճակի ընդհանուր վերլուծություն և դրանց զարգացման վերաբերյալ հանձնարարականների պատրաստում»

2016 թվականի սեպտեմբեր

8. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության՝ Աֆրիկայի երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների հետ կապված իրավիճակի ընդհանուր վերլուծություն և դրանց զարգացման վերաբերյալ հանձնարարականների պատրաստում»

2016 թվականի սեպտեմբեր

9. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության՝ Լատինական Ամերիկայի երկրների, մասնավորապես, Հարավամերիկյան ընդհանուր շուկայի մասնակից երկրների (ՄԵՐԿՈՍՈՒՐ) հետ առևտրատնտեսական հարաբերությունների հետ կապված իրավիճակի ընդհանուր վերլուծություն»

2016 թվականի սեպտեմբեր

Ընդամենը՝ Առևտրային քաղաքականության դեպարտամենտում (9 ԳՀԱ)

 

Մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Ավելացված արժեքի գլոբալ շղթաներում ԵԱՏՄ անդամ պետությունների մասնակցության ներուժի և հեռանկարների, այդպիսի շղթաներում ԵԱՏՄ անդամ պետությունների ներգրավման աջակցմանն ուղղված մաքսային-սակագնային քաղաքականության անհրաժեշտ համակարգային փոփոխությունների համալիր գնահատում»

2015 թվական

Ընդամենը՝ Մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտում (1 ԳՀԱ)

 

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Դեղագործական տեսչական գործունեության ապահովման իրավական կարգավորման միջազգային փորձի վերլուծություն, ինչպես նաև դեղագործական տեսչական ստուգումների անցկացման վերաբերյալ ԱՀԿ–ի (IСН), РIС/S, Միջազգային ներդաշնակեցման համաժողովի շրջանակներում ընդունված կանոններն ամրագրող փաստաթղթերի և Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի և Եվրոպական միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի վերլուծություն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ դեղագործության ոլորտի տեսուչների կողմից դեղագործական համատեղ ստուգումների անցկացումն ապահովող Կարգի կարգավորման մասով»

2015 թվական

2. ԳՀԱ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի), ինչպես նաև ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ միջոցների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին համաձայնագրի իրականացման նորմատիվ-իրավական ապահովման վերաբերյալ հայեցակարգային հիմքերի և առաջարկությունների մշակում»

2015 թվականի ապրիլ

Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում (2 ԳՀԱ)

 

Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Ապրանքների մասին հայտարարագրերի ավտոմատ գրանցման և ապրանքների ավտոմատ բացթողման տեխնոլոգիաների իրացման վերաբերյալ գիտամեթոդական մոտեցումների և մեթոդական առաջարկությունների մշակում»

2015 թվական

Ընդամենը՝ Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտում (1 ԳՀԱ)

 

Էներգետիկայի դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի մշակում»

2015 թվականի ապրիլ – 2016 թվականի հունիս

2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի մշակում»

2015 թվականի ապրիլ – դեկտեմբեր

3. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգի մշակում»

Ընդամենը՝ Էներգետիկայի դեպարտամենտում (3 ԳՀԱ)

2015 թվականի ապրիլ – դեկտեմբեր

Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ նավթամթերքի անդրսահմանային շուկաներում մրցակցային իրավիճակի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անդրսահմանային ապրանքային շուկայի հետագա միտումների և զարգացման կանխատեսումների ուսումնասիրություն»

2015 թվական

2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության շուկաներում ուղևորային փոխադրումների դինամիկ գնագոյացման ներդրման և զարգացման հեռանկարների գնահատում»

2015 թվական

3. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ ցեմենտի անդրսահմանային ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ ցեմենտի անդրսահմանային ապրանքային շուկայի հետագա միտումների և զարգացման կանխատեսումների ուսումնասիրություն»

2015 թվական

4. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքում նոր ավտոմեքենաների և պահեստամասերի մեծածախ իրացման անդրսահմանային շուկաներում մրցակցային իրավիճակի ուսումնասիրություն, Եվրասիական տնտեսական միության՝ տրանսպորտային բնագավառի անդրսահմանային ապրանքային շուկաների հետագա միտումները և զարգացման կանխատեսումները»

2015 թվական

5. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ լեռնահանքային արդյունաբերության մեջ կիրառվող տեխնիկայի անդրսահմանային շուկայում մրցակցային իրավիճակի ուսումնասիրություն, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ լեռնահանքային արդյունաբերության մեջ կիրառվող տեխնիկայի անդրսահմանային ապրանքային շուկայի հետագա միտումները և զարգացման կանխատեսումները»

2015 թվական

6. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ էներգետիկ ածուխի անդրսահմանային շուկայում մրցակցային իրավիճակի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ էներգետիկ ածուխի անդրսահմանային ապրանքային շուկայում հետագա միտումների և զարգացման կանխատեսումների ուսումնասիրություն»

2015 թվական

7. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ կավահողի և ալյումինի անդրսահմանային շուկայում մրցակցային իրավիճակի ուսումնասիրություն, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ ալյումինիումի օքսիդի և ալյումինի անդրսահմանային ապրանքային շուկայի հետագա միտումները և զարգացման կանխատեսումները»

2015 թվական

8. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հանքաքարերի և մետաղների խտանյութերի անդրսահմանային շուկայում մրցակցային իրավիճակի ուսումնասիրություն, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հանքաքարերի և մետաղների խտանյութերի անդրսահմանային ապրանքային շուկայի հետագա միտումները և զարգացման կանխատեսումները»

2015-2016 թթ.

9. ԳՀԱ «Բեռնատար վագոնների, ինչպես նաև դրա հետ կապված այլ ծառայությունների տրամադրման շուկայում մրցակցային իրավիճակի և զարգացման հեռանկարների գնահատում»

2015 թվական

Ընդամենը՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտում (9 ԳՀԱ)

 

Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Դեղամիջոցների շուկաների վերլուծության մեթոդական հանձնարարականների մշակում»

2015 թվական

2. ԳՀԱ «Պետական (մունիցիպալ) գնումների մեխանիզմների կարգավորման և միասնականացման վերաբերյալ պետությունների տնտեսական միավորումների համաշխարհային փորձի վերլուծություն, ազգային ռեժիմի տրամադրման հեռանկարների և տնտեսական հետևանքների ուսումնասիրություն»

2015 թվական

3. ԳՀԱ «Պետական (մունիցիպալ) գնումների տեղեկատվական ապահովման համաշխարհային փորձի համալիր վերլուծություն, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում։ Պետական (մունիցիպալ) գնումների տեղեկատվական ապահովման համակարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում»

2015 թվական

Ընդամենը՝ Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտում (3 ԳՀԱ)

 

Ընդամենը՝ Վերսկսվող աշխատանքներում (45 ԳՀԱ)

 

Ընդհանուրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (54 ԳՀԱ)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.10.2015, թիվ 114 23.10.2015, թիվ 37
16.06.2015, թիվ 56 26.06.2015, թիվ 37
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան