Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-200-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.01.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.30/91(1180) Հոդ.1218
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ, ՕՊՏԻԿԱԿԱՆ, ԹՎԱՅԻՆ, ԼԱԶԵՐԱՅԻՆ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՏԻՊԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ-146-Ն օրենքը։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ձեռք բերված և չօգտագործված, ինչպես նաև վնասված դրոշմապիտակների վերադարձման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-200-Ն