Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-161-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2016-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.23/87(1176) Հոդ.1126
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի «2016 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «2017 թվականի հունվարի 1-ը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 11.1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «, հաշվանցումը» բառը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի:

Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածը կիրառվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո կազմված ստուգման ակտով առաջադրված տուգանքների նկատմամբ, իսկ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը նշանակված և նշանակման օրվանից երկամսյա ժամկետում չվճարված (կամ մասնակի չվճարված) տուգանքների գումարները կրկնապատկվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող Օրենքին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 15
Երևան
ՀՕ-161-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան