Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-145-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.14/84(1173) Հոդ.1095
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի հավելված 1-ում`

 

1) «Հայաստանի Հանրապետության մարզի դատախազ» տողի «7.50» թիվը փոխարինել «8.00» թվով.

2) «Կայազորի զինվորական դատախազ» տողի «7.50» թիվը փոխարինել «8.00» թվով:

 

Հոդված 2. Օրենքի հավելված 2-ի «Դատախազություն» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Դատախազություն

 
 

Գլխավոր դատախազության վարչության պետ, զինվորական դատախազի տեղակալ

9.00

 

Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազ

8.00

 

Գլխավոր դատախազության բաժնի պետ

7.50

 

Գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալ, գլխավոր դատախազության ավագ դատախազ, Երևան քաղաքի դատախազի տեղակալ

7.25

 

Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի ավագ դատախազ, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազի տեղակալ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետ

7.00

 

Գլխավոր դատախազության դատախազ, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ

6.75

 

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազ

6.50

 

Երևան քաղաքի դատախազության դատախազ, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազ

6.25

 

Մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազ

6.00

 

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

5.50

 

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար

4.50»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 9
Երևան
ՀՕ-145-Ն