Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-23-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (03.03.2016-09.04.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.02/17(1197) Հոդ.176
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ՆԿ-1-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակ հատկացնելու մասին» ՆԿ-1-Ն կարգադրության՝

1) վերնագիրը և 1-ին կետը, 1-ին հավելվածի վերնագիրը և 2-րդ կետը «խաղերում,» բառերից հետո լրացնել «եվրոպական խաղերում,» բառերով.

2) 2-րդ հավելվածի՝

ա. 3-րդ կետի 2-րդ սյունակը «առաջնություն» բառից հետո լրացնել «, եվրոպական խաղեր» բառերով,

բ. 5-րդ կետի 2-րդ սյունակը «առաջնություն» բառից հետո լրացնել «, մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն» բառերով,

գ. 6-րդ և 7-րդ կետերի 2-րդ սյունակից հանել «Ավագ տարիքի» բառերը.

3) 3-րդ հավելվածի`

ա. 1-ին կետի 2-րդ սյունակը «խաղեր» բառից հետո լրացնել «, եվրոպական խաղեր» բառերով,

բ. 2-րդ կետի 2-րդ սյունակը «փառատոն» բառից հետո լրացնել «, մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն» բառերով,

գ. 3-րդ կետի 2-րդ սյունակից հանել «Ավագ տարիքի» բառերը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ.  փետրվարի 27
Երևան

ՆԿ-23-Ն