Գլխավոր տեղեկություն
Համար
N 971-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (24.10.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 27.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2024 թվականի N 971-Լ

 

ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 15-րդ կետերով և 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9.4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

2.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

(2.1-ին կետը լրաց. 23.10.25 N 1488-Լ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 27-ի N 971-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. ԾՐԱԳՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում 2024, 2025 և 2026 թվականներին կոնյակի սպիրտի արտահանմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին՝ կոնյակի սպիրտների մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:

(1-ին կետը փոփ. 23.10.25 N 1488-Լ)

2. Աջակցության նպատակն է տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու համար։

 

2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Ծրագրի իմաստով տնտեսավարող սուբյեկտ են համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը և 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 1.2-րդ կետի «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացվելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունք ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք՝

1) արտահանված կոնյակի սպիրտների ծավալների և հարկային պարտավորությունների վերաբերյալ եզրակացություն (այսուհետ՝ եզրակացություն) ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ (առանց դրոշմանիշային վճարի).

2) 2024 և 2025 թվականներին իրականացրել են խաղողի մթերումներ։

(3-րդ կետը խմբ. 23.10.25 N 1488-Լ)

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը և 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը ծրագրի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է աջակցություն՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 1.2-րդ կետի գործունեության իրավունքի ձեռքբերման նպատակով վճարված «Պետական տուրքի մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 2-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի՝ արտահանված կոնյակի սպիրտների ծավալներին համարժեք չափով։

(4-րդ կետը լրաց. 23.10.25 N 1488-Լ)

4.1. 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը տրամադրվող աջակցության ընդհանուր չափը չպետք է գերազանցի 2024 և 2025 թվականներին մթերված խաղողին համարժեք քանակությամբ կոնյակի սպիրտի (100 %-անոց սպիրտի հաշվարկով) և 100 դրամի արտադրյալի չափը, իսկ մթերված խաղողին համարժեք կոնյակի սպիրտի քանակությունը հաշվարկվում է 11 կգ խաղողը մեկ լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակի սպիրտին համարժեք չափով։ Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտի կողմից արտահանվում է այլ տնտեսավարող սուբյեկտից ձեռք բերված կոնյակի սպիրտ, ապա այդ քանակությունը կարող է ավելացվել տրամադրվող աջակցության ընդհանուր չափում, պայմանով, որ ներկայացվում է նաև կոնյակի սպիրտը վաճառողի կողմից տրամադրված N 6 ձևի տեղեկությունը՝ վաճառված կոնյակի սպիրտին համարժեք չափով խաղողի մթերումների իրականացումը հավաստելու նպատակով։

(4.1-ին կետը լրաց. 23.10.25 N 1488-Լ)

 

3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Աջակցության տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարող սուբյեկտը, որը եզրակացություն ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով՝ ծրագրի N 1 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե` որևէ ամսվա (ամիսների) արտահանմանը հաջորդող ամսվա վերջին օրը ներառյալ, որին կցում է ծրագրի N 2 ձևին համապատասխան տեղեկատվությունը:

(5-րդ կետը լրաց. 23.10.25 N 1488-Լ)

6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ծրագրի N 1 ձևի դիմումն ստացվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և տնտեսավարող սուբյեկտին տրամադրում է ծրագրի N 3 ձևին համապատասխան եզրակացություն կամ մերժում եզրակացության տրամադրումը՝ նշելով մերժման հիմքը (հիմքերը):

7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից ծրագրի N 1 ձևի դիմումը մերժվում է, եթե՝

1) այն ներկայացվել է ծրագրի 5-րդ կետում նշված ժամկետի խախտմամբ.

2) ծրագրի N 2 ձևը լրացված է թերի (ոչ ամբողջական).

3) ծրագրի N 2 ձևի 1-ին և 1.1-ին, 2-րդ և 2.1-ին տողերում նշված ծավալը չի համապատասխանում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, ապրանքների կամ տարանցման մաքսային հայտարարագրերում, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերում և մաքսային կամ տարանցիկ հայտարարագրերում արտացոլված ծավալին․

4) ծրագրի N 1 ձևի դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով առկա են ժամկետանց պարտավորություններ (առանց դրոշմանիշային վճարի):

(7-րդ կետը փոփ. 23.10.25 N 1488-Լ)

8. Ծրագրի 7-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի հիմքով (հիմքերով) մերժումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը կարող է վերացնել անհամապատասխանությունները և նոր դիմում ներկայացնել:

9. Տնտեսավարող սուբյեկտը ծրագրի N 3 ձևի եզրակացությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության տրամադրման նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով, ծրագրի N 4 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, որին կցում է ծրագրի N 3 ձևի եզրակացության բնօրինակը, N 6 ձևի տեղեկությունը և ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացվելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման նպատակով վճարված պետական տուրքի անդորրագրերի պատճենները։

(9-րդ կետը լրաց. 23.10.25 N 1488-Լ)

10. Տնտեսավարող սուբյեկտի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև կնքվում է աջակցություն տրամադրելու պայմանագիր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի օգոստոսի 10-ի N 422-Ա հրամանի։

11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանումները ծրագրի N 4 ձևի դիմումն ստանալու և ծրագրի 10-րդ կետում նշված պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում են դիմումի ուսումնասիրություն և անհամապատասխանությունների բացակայության դեպքում կազմում են N 5 ձևին համապատասխան եզրակացություն, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է տնտեսավարող սուբյեկտին:

12. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ծրագրի N 4 ձևի դիմումը մերժվում է, եթե՝

1) ծրագրի N 4 ձևի դիմումը լրացվել է թերի (ոչ ամբողջական).

2) ծրագրի N 3 ձևի եզրակացությունում և N 4 ձևի դիմումում նշված տվյալներում առկա են անհամապատասխանություններ.

3) ծրագրի N 4 ձևի դիմումը ներկայացվել է ծրագրի 9-րդ կետում նշված ժամկետի խախտմամբ.

4) ծրագրի N 4 ձևի դիմումին կցված չեն ծրագրի N 3 ձևի եզրակացության բնօրինակը, N 6 ձևի տեղեկությունը կամ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացվելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման նպատակով վճարված պետական տուրքի անդորրագրերի պատճենները.

5) 2024 և 2025 թվականներին չի իրականացրել խաղողի մթերումներ։

(12-րդ կետը լրաց., փոփ. 23.10.25 N 1488-Լ)

13. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ծրագրի N 4 ձևի դիմումի մերժման դեպքում նշվում է մերժման հիմքը և դիմումատուին էլեկտրոնային կամ թղթային տարբերակով տեղեկացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում անհամապատասխանությունները վերացնելու և նոր դիմում ներկայացնելու մասին։

 

4. ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ

 

14. Ծրագրի մշտադիտարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ծրագրի արդյունավետությունը և շարունակման անհրաժեշտությունը գնահատելու նպատակով։

15. Մշտադիտարկման նպատակով տնտեսավարող սուբյեկտը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պահանջով ապահովում է ծրագրի արդյունավետության գնահատման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումը։

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

...............................………………………………………………………...............…………………………......-ԻՑ

(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը,

էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

«ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820890 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել եզրակացություն ................................……………….......………… ....-ի

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

կողմից կոնյակի սպիրտների իրացման իրավունք ձեռք բերելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվանից մինչև 202... թվականի ................. ամիսն ընկած ժամանակահատվածում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող իրացված, այդ թվում՝ արտահանված և 202... թվականի ................. ամսին (ամիսներին) արտահանված կոնյակի սպիրտների ծավալների համապատասխանության և հարկային պարտավորությունների մասին։

 

Առդիր՝ .... էջ։

 

Ստորագրող

 

.............................

(պաշտոնը)

 

…….........................

(անունը, ազգանունը)

 

..................................

(ստորագրությունը)

 

..... ..................... 20.....թ.

 

Կ.Տ.

(ձևը լրաց., փոփ. 23.10.25 N 1488-Լ)

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

...............................…………………………………………..........…………………………......-Ի

(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)

 

ԿՈՂՄԻՑ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820890 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԻՐԱՑՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN

ը/կ

Ցուցանիշը

Հաշվարկային փաստաթղթերում, ապրանքների կամ տարանցման մաքսային հայտարարագրերում նշված

ծավալը (լիտր)

Լիտր

(100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

1.

Կոնյակի սպիրտների իրացման իրավունք ձեռք բերելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվանից մինչև 202... թվականի ……. ամսվա վերջին օրը ներառյալ իրացված «Արտաքին տնտե- սական գործունեության ապրանքային անվանա- ցանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծած-

կագրին դասվող կոնյակի սպիրտներ, այդ թվում՝

   

2.

Կոնյակի սպիրտների իրացման իրավունք ձեռք բերելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվանից մինչև 202... թվականի …… ամսվա վերջին օրը ներառյալ արտահանված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի

սպիրտներ

   

այդ թվում` 202... թվականի ……. ամսում (ամիսներին)

1.1.

202... թվականի ….. ամսվա (ամիսների) վերջին օրը ներառյալ իրացված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի սպիրտներ, այդ թվում՝

   

2.1.

202... թվականի …. ամսվա (ամիսների) վերջին օրը ներառյալ արտահանված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի սպիրտներ

   

(ձևը փոփ., լրաց. 23.10.25 N 1488-Լ)

 

Ձև N 3

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

................................................………………………… ....-Ի ԿՈՂՄԻՑ «ԱՐՏԱՔԻՆ

(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820890 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԻՐԱՑՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրության համաձայն

................................………….............................…………… –ի

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

կողմից արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվանից մինչև 202... թվականի ................. ամիսն ընկած ժամանակահատվածում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի սպիրտների իրացման, այդ թվում` արտահանման ծավալը կազմել է ....... լիտր (100- տոկոսանոց սպիրտի հաշվարկով), որից 202... թվականի .......... ամսվա (ամիսների) ընթացքում արտահանված ծավալը կազմում է ......... լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով), որը համապատասխանում է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, հաշվարկային փաստաթղթերում, ինչպես նաև ապրանքների կամ տարանցման մաքսային հայտարարագրերում արտացոլված ծավալին:

Հայտնում եմ, որ վերը նշված տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն եզրակացությունն ստանալու նպատակով ներկայացված դիմումի ստացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ...............................................................................................................:

(կատարել նշում հարկային պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ

ՂԵԿԱՎԱՐ

 

 

 

........................

(ստորագրությունը)

 

 

 

.........................................

(անունը, ազգանունը)

 

------- ----------------------202------թ.

 

Կ.Տ.

(ձևը փոփ., լրաց. 23.10.25 N 1488-Լ)

 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

………………………………………………………...............………………………… ....-ԻՑ

(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և

էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ 4-ՐԴ ԲԱԺՆԻ 1.2-ՐԴ ԿԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎՃԱՐՎԱԾ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 20.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ 5.1-ԻՆ ԿԵՏԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ 100 ԴՐԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ՝ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԱՓՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ .................................................................................…………………………....-ի կողմից

(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)

202... թվականի ..............................ամսին (ամիսներին) «Արտաքին տնտեսական գործունեության

                               (նշել ամիսը)

ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի սպիրտների 100 հազար (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրն իրացվելուց հետո ......................... հազար լիտր խմբաքանակի իրացման իրավունքի ձեռքբերման համար ՀՀ ֆինանսների նախարարության 900005001582 հաշվին վճարված

................................. (.....………………..........................…….) դրամ պետական տուրքի (պետական

(նշել գումարի չափը թվերով)                        (նշել գումարի չափը տառերով)

տուրքի բյուջետային փոխանցման անդորրագիր N .........., N .........., N .........) շրջանակներում արտահանված ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ հազար լիտրին համարժեք

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․……… (……………………………………………….) դրամ աջակցության գումարը

(նշել գումարի չափը թվերով)                       (նշել գումարի չափը տառերով)

փոխանցել...................................................․․․․․․․․․․.........-ի .....................․․․․․․․․․․․․․․․․․.............-ում գործող (նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը) (նշել բանկի անվանումը)

……………………………. հաշվեհամարին։

 

Առդիր՝ .... էջ։

 

Ստորագրող

 

.............................

(պաշտոնը)

 

…….........................

(անունը, ազգանունը)

 

..................................

(ստորագրությունը)

 

..... ..................... 202.... թ.

 

Կ.Տ.

(ձևը փոփ., լրաց. 23.10.25 N 1488-Լ)

 

Ձև N 5

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N _ _

................................................……………………… ....-Ի ԿՈՂՄԻՑ 202... ԹՎԱԿԱՆԻ

(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)

..................... ԱՄՍԻՆ (ամիսներին) «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ 4-ՐԴ ԲԱԺՆԻ 1.2-ՐԴ ԿԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎՃԱՐՎԱԾ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 20.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ 5.1-ԻՆ ԿԵՏԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ 100 ԴՐԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ՝ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԱՓՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Էկոնոմիկայի նախարարություն ներկայացված 202... թվականի ...............................-ի

                                     (նշել ամիսը և օրը)

N ….….........

(նշել մուտքի համարը)

 

դիմումի համաձայն ............................................................................-ի

(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)

 

(ՀՎՀՀ` ....................) կողմից 202... թվականի ................. ամսին (ամիսներին) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացվելուց հետո ........... հազար լիտր կոնյակի սպիրտների իրացման իրավունքի ձեռքբերման համար N ……, N ……, ... հաշվառման շրջանակներում «Պետական տուրքի մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 2-րդ պարբերությամբ սահմանված և վճարված լրացուցիչ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (․․․․․․․………………….………………) դրամ

(նշել գումարի չափը թվերով)                         (նշել գումարի չափը տառերով)

պետական տուրքի շրջանակներում արտահանված ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ հազար լիտրին համարժեք ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (․․․․․․․…….………………) դրամ աջակցության գումարը ենթակա է վճարման

(նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)

...................................................․․․․.........-ի ...........................․․․․․․․․․․․․․․․․․.............-ում գործող

(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)            (նշել բանկի անվանումը)

 

N ……………………………. հաշվեհամարին։

(նշել հաշվեհամարը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

-----------------------------------------------

(նշել ստորաբաժանման անվանումը և ստորաբաժանման

ղեկավարի անունը, ազգանունը)

 

........................

(ստորագրությունը)

 

.........................................

(անունը, ազգանունը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

-----------------------------------------------

(նշել ստորաբաժանման անվանումը և ստորաբաժանման

ղեկավարի անունը, ազգանունը)

 

........................

(ստորագրությունը)

 

.........................................

(անունը, ազգանունը)

 

........ ......................... 202...թ.

 

(ձևը փոփ., լրաց. 23.10.25 N 1488-Լ)

 

Ձև N 6

 

Տեղեկություն ................................................ կողմից մթերված խաղողի քանակների մասին

(նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

 

Ցուցանիշը

տոննա

2024 թվականի տարեկան փաստացի մթերված խաղողի քանակը

 

2025 թվականին փաստացի մթերված խաղողի քանակը՝ դիմումի

ներկայացման ամսվա՝ ........................... 1-ի դրությամբ

 

2025 թվականին տարեկան փաստացի մթերված խաղողի քանակը

 

 

Ստորագրող

 

 

.............................

(պաշտոնը)

…….........................

    (անունը, ազգանունը)

..................................

    (ստորագրությունը)

 

..... ..................... 202 թ.

 

 

Կ.Տ.

(ձևը լրաց. 23.10.25 N 1488-Լ)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 23.10.25 N 1488-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

27.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ