ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2025 թվականի N 1474-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1264-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15–ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1264-Լ որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1․4-րդ կետով`
«1․4․ Թույլատրել կարգով աջակցություն ստացած այն շահառուներին, որոնք աղետի հետևանքով վնասված (վերականգնման ենթակա) պտղատու ծառերի դիմաց ստացել են փոխհատուցում, սակայն արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման համայնքային և մարզային հանձնաժողովների կողմից 2025 թվականի գարնանը կատարված լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ պտղատու ծառերը վերականգնման ենթակա չեն ստանալու ոչնչացված պտղատու ծառերի դիմաց փոխհատուցում՝ կարգի Աղյուսակի 2․1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով միավորի հաշվով գնահատված փոխհատուցման ենթակա գումարների տարբերության չափով (հաշվի առնելով կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը)՝ արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրված ակտերի (կազմված կարգի 5-րդ կետում նշված ձևաչափին համապատասխան) հիման վրա: Ներկայացված տվյալներում միայն տեխնիկական թերություններ կամ վրիպակներ հայտնաբերվելու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դիմում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկումներ կատարելու և ճշտված տվյալները ներկայացնելու համար։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից ճշտված տվյալները ստանալուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում (համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տրամադրված ակտերում հաշվարկված, փոխհատուցման համար նախատեսված գումարները միայն անկանխիկ եղանակով փոխանցում է շահառուների բանկային հաշվեհամարներին: Եթե տրամադրված ակտերում սխալ է նշվել բանկային հաշվեհամարը, ապա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դիմում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի ճշգրտված հաշվեհամարը տրամադրելու համար։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ճշգրտված հաշվեհամարն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման համար նախատեսված գումարները միայն անկանխիկ եղանակով փոխանցում է շահառուների բանկային հաշվեհամարներին:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան | 
| 23.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|