Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-48-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (10.09.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.10/33(1122) Հոդ. 443
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2015

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի մայիսի 7-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին հոդվածով.

 

 «Հոդված 38.1.

Հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու հիմքով դատարան վճարված պետական տուրքի վերադարձը

 

Այն դեպքում, երբ հաշտարարությունը նշանակված է դատարանի կողմից, և կողմերը դատարանի կողմից հաշտարարության համար սահմանված ժամկետում կնքում են հաշտության համաձայնություն, վճարված պետական տուրքը վերադարձվում է պետական տուրք վճարած կողմին հետևյալ չափաբաժիններով.

ա) 50 տոկոս, եթե հաշտարարությունը նշանակել է առաջին ատյանի դատարանը.

բ) 40 տոկոս, եթե հաշտարարությունը նշանակել է վերաքննիչ ատյանի դատարանը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2015 թ. հունիսի 4

Երևան

ՀՕ-48-Ն