Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-159-Ա
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (02.09.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.14/52(855) Հոդ.1311
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
01.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն ԿԱՐԱՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 2011 թվականի հուլիսի 14-ին Դուբլինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իռլանդիայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


 2011 թ. սեպտեմբերի 1
Երևան
  ՆԿ-159-Ա