ՈՒՂՂՈՒՄ
Հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությունը տեխնիկական վրիպակների կապակցությամբ, համաձայն որի ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1151-Ն որոշման՝
1) 3-րդ կետի 6-րդ ենթակետում «3.12. Այնթափ գյուղ» բաժնի 1-ին սյունակը համարակալել «1» թվով և 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով՝» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «3.12. Այնթափ գյուղ» բաժինը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով՝» բառերը.
2) 3-րդ կետի 7-րդ ենթակետում «3.14. Արալեզ գյուղ» բաժնի 1-ին սյունակը համարակալել «1» թվով և 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով՝» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «3.14. Արալեզ գյուղ» բաժնում 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով՝» բառերը.
3) 3-րդ կետի 11-րդ ենթակետում «3.40. Դվին գյուղ» բաժնի 1-ին սյունակը համարակալել «1» թվով և 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով՝» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «3.40. Դվին գյուղ» բաժինը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝» բառերը.
4) 3-րդ կետի 13-րդ ենթակետում «3.44. Զորակ գյուղ» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «3.45. Լանջազատ գյուղ» բաժնով՝» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «3.43. Զանգակատուն գյուղ» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «3.45. Լանջազատ գյուղ» բաժնով՝» բառերը.
5) 7-րդ կետի 23-րդ ենթակետի «բ» պարբերությունում «18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետով՝» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետով՝» բառերը.
6) 11-րդ կետի 10-րդ ենթակետում «10.45. ՄՈՍԵՍԳԵՂ գյուղ» բաժինը 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ և 19-րդ կետերով՝» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «10.45. ՄՈՍԵՍԳԵՂ գյուղ» բաժինը 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ կետով՝» բառերը.
7) 6-րդ կետի 13-րդ ենթակետում «5.45. Լորուտ գյուղ» բաժնում 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով`» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «5.45. Լորուտ գյուղ» բաժնում 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով`» բառերը.
8) 6-րդ կետի 20-րդ ենթակետում և «ա» պարբերությունում «Դուրսալ գյուղ» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «Ղուրսալ գյուղ» բառերը.
9) 4-րդ կետի 10-րդ ենթակետում «3.59. Հոկտեմբեր գյուղ» բաժնում 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ, 3.4-րդ, 3.5-րդ, 3.6-րդ, 3.7-րդ, 3.8-րդ, 3.9-րդ, 3.10-րդ և 3.11-րդ ենթակետերով՝» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «3.59. Սարդարապատ գյուղ» բաժնում 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ, 3.4-րդ, 3.5-րդ, 3.6-րդ, 3.7-րդ, 3.8-րդ, 3.9-րդ, 3.10-րդ և 3.11-րդ ենթակետերով՝» բառերը, խնդրում ենք որոշման մեջ կատարել համապատասխան ուղղումները:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
16.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|