ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 824-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով ստեղծելու, ազգային հանձնաժողովի աշխատակարգն ու կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի N 747-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 98-Ն որոշմամբ հաստատված՝
1) N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության և սոցիալական ներառման տարեկան և համալիր ծրագրերի» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի» բառերով.
2) N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ուսումնասիրում է Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման զեկույցը։ Զեկույցը և առկայության դեպքում՝ հատուկ կարծիքը հանձնաժողովը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին.»․
3) N 1 հավելվածի 10-րդ կետը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար, ինչպես նաև էլեկտրոնային հարցման եղանակով։»․
4) N 1 հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. Էլեկտրոնային հարցման եղանակով հանձնաժողովի նիստերը կազմակերպվում են քվեարկության կամ հարցման դեպքերում՝ հանձնաժողովի անդամների էլեկտրոնային փոստին օրակարգը և նյութերը ուղարկելու միջոցով։»․
5) N 1 հավելվածի 11-րդ կետը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նիստերը հեռավար կազմակերպելու դեպքում հանձնաժողովի անդամներին ուղարկվում է նաև հեռահաղորդակցության առցանց հարթակի հղումը։»․
6) N 1 հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետը «վայրը» բառից հետո լրացնել «, եղանակը» բառով, 17-րդ կետի 2-րդ ենթակետում «վայրի» բառից հետո՝ «, եղանակի» բառով․
7) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19-րդ և 20-րդ կետերով.
«19. 18-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում հասարակական կազմակերպության նոր ներկայացուցչի թեկնածությունը առաջարկում են հանձնաժողովի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունները։
20. Հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպության նոր ներկայացուցչի ընտրությունը կատարվում է հանձնաժողովի կողմից, նիստի ընթացքում, քվեարկության միջոցով՝ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Հավասար ձայների առկայության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է։»․
8) N 2 հավելվածում «փոխնախարար» բառը փոխարինել «նախարարի տեղակալ» բառերով.
9) N 2 հավելվածում «Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերով.
10) N 2 հավելվածից «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերը հանել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|