ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 սեպտեմբերի 2025 թ. ք. Երևան |
N 55-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 122-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի «Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի և ժամանակի մասին տեղեկանքի ձևը սահմանելու մասին» N 122-Ն որոշման՝
1) հավելվածով սահմանված տեղեկանքում «ոչ ուշ, քան 14 օր» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 12 օր» բառերով,
2) հավելվածով սահմանված տեղեկանքից հանել «Դիմողի անձին չվերաբերող դիմումը բավարարելու դեպքում` լիազոր մարմինը այդ մասին ծանուցում է azdarar.am համացանցային կայքի միջոցով:» նախադասությունը,
3) հավելվածով սահմանված տեղեկանքի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. այն անձը, ով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել է համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն իրեն չեն ընդգրկել համապատասխան ցուցակում.
(2-րդ կետը նշվում է Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ)»
4) հավելվածով սահմանված տեղեկանքի 3-րդ կետից հետո հաջորդ նախադասությունում՝ «լրացուցիչ ցուցակում ընդգրկելու» բառերը փոխարինել «լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Վ. Հովակիմյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|