ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2018 թվականի |
թիվ 163 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 17.08.21 թիվ 100)
2. Այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված), կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 2.12 բաժնում՝
I ցուցակում՝
37-րդ և 112-րդ դիրքերում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2924 29 990 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2924 29 990 9» ծածկագրով.
227-րդ, 281-րդ և 321-րդ դիրքերում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2930 90 950 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2930 90 950 9» ծածկագրով.
258-րդ, 276-րդ, 287-րդ, 304-րդ, 306-րդ 327-րդ, 341-րդ, 356-րդ և 357-րդ դիրքերում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2921 49 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2921 49 000 9» ծածկագրով.
III ցուցակում՝
20-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2909 30 900 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2909 30 900 9» ծածկագրով.
21-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2921 49 900 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2921 49 900 9» ծածկագրով.
բ) 2.13 բաժնում՝
13-րդ դիրքում «2924 19 000 0-ից» բառերը փոխարինել «2924 19 000 9-ից» բառերով.
14-րդ դիրքում «2930 90 950 0-ից» բառերը փոխարինել «2930 90 950 9-ից» բառերով.
3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 29.06.21 թիվ 70)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ 2-րդ կետի։
Սույն որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներում օրգանական քիմիական միացությունների առանձին տեսակների մասով փոփոխություններ կատարելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 163 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 17.08.21 թիվ 100)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 163 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 17.08.21 թիվ 100)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 163 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 17.08.21 թիվ 100)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: