Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 72
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.09.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.07.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2015 թվականի

թիվ 72

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ ԱՀԿ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան և «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքեր՝ 1-ին հավելվածի համաձայն.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ներառել ստորաենթադիրքեր՝ 2-րդ հավելվածի համաձայն.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ 3-րդ հավելվածի համաձայն.

դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 36Դ - 38Դ ծանոթագրություններով՝

«36Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը մաքսային արժեքի 7%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 1 հատի համար 2 եվրո. կիրառվում է 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

37Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը մաքսային արժեքի 7%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 1 հատի համար 1,5 եվրո. կիրառվում է 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

38Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը մաքսային արժեքի 7%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 1 հատի համար 4 եվրո. կիրառվում է 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:»:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ հաստատված այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում, որոնց առնչությամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4011 20 100 1» և «4011 20 100 9» ծածկագրերով դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

«4011 20 100 0 — 121-ից ոչ ավելի բեռնվածության ցուցանիշով ՄՄՍ դրույքաչափ 10».

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4011 20 900 1» և «4011 20 900 9» ծածկագրերով դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

«4011 20 900 0 — 121-ից ոչ ավելի բեռնվածության ցուցանիշով ՄՄՍ դրույքաչափ 10»:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «6907 90 800 1», «6907 90 800 2» և «6907 90 800 9» ծածկագրերով դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

«6907 90 800 0 - այլ»:

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի հուլիսի 8-ի

թիվ 72 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,

 

որոնք հանվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

4011 20 100

- - - 121-ից ոչ ավելի բեռնվածության ցուցանիշով՝

 

4011 20 100 1

- - - անվադողեր՝ ամբողջամետաղ կորդով

հատ

4011 20 100 9

- - - այլ

հատ

4011 20 900

- - 121-ից ավելի բեռնվածության ցուցանիշով՝

 

4011 20 900 1

- - - անվադողեր՝ ամբողջամետաղ կորդով

հատ

4011 20 900 9

- - - այլ

հատ

6907 90 200

- - քարե խեցեղեն (կերամիկա)՝

 

6907 90 200 1

- - - «շպալտպլատեն» տեսակի երկտակ սալիկ՝ կավից

մ2

6907 90 200 9

- - - այլ

մ2

6907 90 800

- - - այլ՝

 

6907 90 800 1

- - - «շպալտպլատեն» տեսակի երկտակ սալիկ՝ խեցեգործական արտադրատեսակներ պատրաստելու նյութերից՝ բացառությամբ կավի

մ2

6907 90 800 2

- - - հախճապակի կամ նուրբ խեցեղեն

մ2

6907 90 800 9

- - - այլ

մ2

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի հուլիսի 8-ի

թիվ 72 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,

 

որոնք ներառվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման
միավորներ

4011 20 100 0

- - 121-ից ոչ ավելի բեռնվածության ցուցանիշով

հատ

4011 20 900 0

- - 121-ից ավելի բեռնվածության ցուցանիշով

հատ

6907 90 200 0

- - քարե խեցեղեն (կերամիկա)

մ2

6907 90 800 0

- - այլ

մ2

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի հուլիսի 8-ի

թիվ 72 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Ներմուծման
մաքսատուրքի
դրույքաչափ
(մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ
եվրոյով, կամ
ԱՄՆ դոլարով)

1604 13 900 0

- - - այլ

12

2106 90 200 0

- - բաղադրամասային սպիրտային կիսապատրաստուկներ, բացի բուրավետ նյութերի հիմքով մթերքներից, որոնք օգտագործվում են խմիչքների արտադրության մեջ

10

4011 20 100 0

- - 121-ից ոչ ավելի բեռնվածության ցուցանիշով

10

4011 20 900 0

- - 121-ից ավելի բեռնվածության ցուցանիշով

10

+ 4012 13 000 9

- - - այլ

15

4012 19 000 0

- - այլ

15

4410 12 100 0

- - - չմշակված կամ առանց հետագա մշակման՝ բացի հղկումից

9,8

4410 12 900 0

- - - այլ

9,8

4411 94 100 0

- - - առանց մեխանիկական մշակման կամ մակերևութային պատվածքի

7,5

6401 10 000 0

- կոշիկ՝ պաշտպանիչ մետաղե քթատակով

3,8՝ ավելացրած 0,74 եվրո՝ 1 զույգի համար

6402 12 900 0

- - - ճտքակոշիկներ՝ ձյունատախտակ քշելու համար

0,34 եվրո՝ 1 զույգի համար

6809 11 000 0

- - միայն թղթով կամ ստվարաթղթով պատված կամ ամրանավորած

12,8

6809 19 000 0

- - այլ

12

6907 90 200 0

- - քարե խեցեղեն (կերամիկա)

12

6907 90 800 0

- - այլ

12

6908 90 910 0

- - - - - - քարե խեցեղեն (կերամիկա)

7,5

6908 90 930 0

- - - - - - հախճապակի կամ նուրբ խեցեղեն

7,5

6908 90 990 0

- - - - - - այլ

7,5

6912 00 300 0

- քարե խեցեղեն (կերամիկա)

15

6912 00 500 0

- հախճապակի կամ նուրբ խեցեղեն

15,2

7013 10 000 0

- ապակեխեցեղենից

10

7013 37 100 0

- - - ամրացված ապակուց

11,3

7013 37 990 0

- - - - - այլ

11,3

7013 42 000 0

- - - ապակուց՝ 0 0С-ից մինչև 300 0C ջերմաստիճանի միջակայքում 5 x 10-6 Կ-ից ոչ ավելի գծային ընդարձակման գործակցով

11,3

7013 49 100 0

- - - ամրացված ապակուց

11,3

7307 93 110 0

- - - - - ծունկեր և արմունկներ

10

7307 93 190 0

- - - - - այլ

10

7307 93 990 0

- - - - - այլ

10

+ 8539 10 000 9

- - այլ

12,5

8539 21 300 9

- - - - այլ

12,5

9102 11 000 0

- - միայն մեխանիկական ցուցանշումով

736դ)

9102 19 000 0

- - այլ

737Դ)

9102 21 000 0

- - ավտոմատ ենթալարվածքով

738Դ)

9102 29 000 0

- - այլ

738Դ)

9405 10 210 9

- - - - այլ

15

9405 10 500 9

- - - այլ

14

9405 10 910 9

- - - - այլ

15

9405 30 000 0

- լուսավորման սարքավորումների լրակազմեր՝ ամանորյա տոնածառները զարդարելու համար օգտագործվող

16,3

9405 40 100 9

- - - այլ

14

9405 40 910 9

- - - - - այլ

15,2

9405 40 950 9

- - - - - այլ

15,5

9405 40 990 8

- - - - - այլ

14

9607 19 000 0

- - այլ

14