Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-196-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.19/70(1083) Հոդ.1194
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1.1-ին ենթակետով.

«9.1.1

հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար` այդ թվում`

 

9.1.1.1

Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում ցանցի շահագործման համար` տարեկան
բազային տուրքի

500-ապատիկի չափով

9.1.1.2

Երևան քաղաքի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի

300-ապատիկի չափով

9.1.1.3

Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան
բազային տուրքի

200-ապատիկի չափով

9.1.1.4

մեկ մարզի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի

100-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 18

Երևան

ՀՕ-196-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան