ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 օգոստոսի 2025 թվականի N 566-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՈՒԳԱՆՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 395-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը, 2-րդ մասը և 94-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37‑րդ հոդվածների 1-ին մասերը՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 395-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հարուցված և իրականացվող վարույթների շրջանակներում պատասխանատվության միջոցի ընտրությունն ու տուգանքի հաշվարկումն իրականացվում են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գործող մեթոդաբանությամբ՝ բացառությամբ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթների, որոնց շրջանակում պատասխանատվության միջոցի ընտրությունն ու տուգանքի հաշվարկումն իրականացվում են սույն որոշմամբ սահմանված մեթոդաբանությամբ։
Նախագահին |
Տ. Մարկոսյան |
2025 թ. օգոստոսի 22 Երևան |
Մրցակցության և սպառողների շահերի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|