ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«13» օգոստոսի 2025 թ. |
N 64-Ն |
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հուլիսի 25-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 27-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման)՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը հաստատելու մասին».
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը` համաձայն հավելվածի:»:
2. Հրամանով հաստատված հավելվածի՝
1) վերնագրում և ողջ տեքստում «տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստող» բառերով՝ բոլոր հոլովաձևերով.
2) 3-րդ կետում «համակցված» բառից հետո լրացնել «(առնվազն 60 % առկա)» բառերը.
3) 6-րդ, 15-րդ, 38-րդ, 39-րդ, 41-րդ, 44-րդ, 48-րդ, 49-րդ, 50-րդ, 51-րդ, 53-րդ, 53.1-րդ, 54-րդ, 55-րդ և 56-րդ կետերում «մանկավարժական աշխատողի» բառերից և դրանց բոլոր հոլովաձևերից հետո լրացնել «և դաստիարակի օգնականի» բառերով՝ բոլոր հոլովաձևերով.
4) 29-րդ կետում «թեմատիկ պլան և մոդուլ» բառերից հետո լրացնել «մանկավարժական աշխատողների համար և 40 ժամյա վերապատրաստման թեմատիկ պլան և մոդուլ՝ դաստիարակի օգնականի համար».
5) 32-րդ կետում «30-օրյա» բառը փոխարինել «20-օրյա» բառով.
6) 34-րդ կետի 1-ին ենթակետում «մանկավարժական աշխատողների» բառերից հետո լրացնել «, դաստիարակի օգնականի» բառերով.
7) 48-րդ կետում «աշխատողները» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ նախակրթարանների)» բառերը.
8) 50-րդ կետում «15» թիվը փոխարինել «5» թվով.
9) 50-րդ կետից հետո լրացնել նոր 50.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«50.1. Ոչ պետական հաստատության տնօրենը ամեն տարի՝ մինչև սեպտեմբերի 15-ը, նախարարությանն է ներկայացնում տվյալ տարվա վերապատրաստման ենթակա մանկավարժական աշխատողների ցանկը:».
10) 51-րդ կետում «30» թիվը փոխարինել «15» թվով.
11) Ձև 1, 2, 3, 4, 6 և 8-ում «մանկավարժական աշխատողի» բառերից հետո լրացնել «և դաստիարակի օգնականի» բառերով՝ բոլոր հոլովաձևերով:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
8/13/2025 |
Ժ. ԱնդրեասՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2025 թվական: