ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2025 թվականի N 1161-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշման N 5 հավելվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի «Հաշմանդամ մանուկների ու պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպման, մեթոդաբանական ու բժշկական աջակցության կարգը սահմանելու մասին» N 659-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման և որոշման հավելվածի վերնագրերում «ՀԱՇՄԱՆԴԱՄ», իսկ որոշման և որոշման հավելվածի ամբողջ տեքստում «հաշմանդամ» և «Հաշմանդամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ», «հաշմանդամություն ունեցող» և «Հաշմանդամություն ունեցող» բառերով:
2. Որոշման հավելվածի՝
1) 1-ին կետից հանել «և սահմանափակ կարողություններ ունեցող» բառերը.
2) 2-րդ կետում «հանրակրթական դպրոցներում», իսկ 4-րդ կետում «Հանրակրթական դպրոցներում» բառերը համապատասխանաբար փոխարինել «հանրակրթական ուսումնական հաստատություններում» և «Հանրակրթական ուսումնական հաստատություններում» բառերով.
3) 6-րդ, 10-րդ կետերից հանել «, ինչպես նաև հաշվի առնելով հաշմանդամ երեխայի վերականգնման անհատական ծրագրում նշված միջոցառումները» բառերը.
4) 12-րդ կետում «արտացոլվում են» բառերը փոխարինել «արտացոլվում է» բառերով, իսկ «, ինչպես նաև հաշմանդամ երեխայի վերականգնման անհատական ծրագրում նշված միջոցառումներն» բառերը հանել.
5) 14-րդ կետում «երեխաների ֆիզկուլտուրայի պետական ավարտական քննությունների կարգն ու նորմատիվները» բառերը փոխարինել «երեխաների «ֆիզկուլտուրա» առարկայի վերջնարդյունքի գնահատման չափորոշիչները» բառերով, իսկ «հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ոլորտում պետական լիազոր մարմինը» բառերը փոխարինել «հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2025 թվական: