Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (16.08.2025-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.04-2025.08.17 Պաշտոնական հրապարակման օրը 15.08.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2025 թվականի N 1139-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 2 հավելվածի (այսուհետ՝ հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի 1.20-րդ կետի «Կշիռը» սյունակում «0.8» թիվը փոխարինել «0.5» թվով.
2) հավելվածի 4.11-րդ կետի «Կշիռը» սյունակում «1.5» թիվը փոխարինել «1» թվով.
3) հավելվածի 4.12-րդ կետի «Կշիռը» սյունակում «2» թիվը փոխարինել «1» թվով.
4) հավելվածի 4.16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) հավելվածը 4.22-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ 4.23-րդ, 4.24-րդ և 4.25-րդ կետերով՝
« |
4.23. |
Արդյո՞ք առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը տարանջատված մեկուսամասերում ապահովված է կանաչ գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և կանաչ դարակաշարի տեսանելի մասում տեղադրված է «առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի»
անվանումով տեղեկատվական պիտակ |
|
|
|
0.7 |
ակնադիտական զննում |
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2․1-ին մաս և
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3․1-ին մաս |
|
4.24. |
Արդյո՞ք առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը տարանջատված մեկուսամասերում ապահովված է նարնջագույն գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և նարնջագույն դարակաշարի տեսանելի մասում տեղադրված է «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» անվանումով
տեղեկատվական պիտակ |
|
|
|
0.7 |
ակնադիտական զննում |
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2․1-ին մաս և
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3․1-ին մաս |
|
4.25. |
Արդյո՞ք տեղական արտադրության կամ ներմուծված կենդանուց սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի նույնականացումն ապահովելու նպատակով սպանդանոցային ծագումը հիմնավորող` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերը փակցված են սպառողներին տեսանելի
տեղում |
|
|
|
0.7 |
ակնադիտական զննում |
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15․1-ին մաս |
| |
». |
6) հավելվածի 5.2-րդ կետի «Կշիռը» սյունակում «0.6, 0.6, 0.4, 1, 1, 0.6, 0.6, 0.5, 0.5, 0.2, 1» թվերը փոխարինել «0.6, 0.6, 0.4, 1, 1, 0.5, 0.6, 0.5, 0.5, 0.2, 0.5» թվերով.
7) հավելվածի 5.3-րդ կետի «Կշիռը» սյունակում «1» թիվը փոխարինել «0.5» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Խաչատրյան |
Երևան |
|
15.08.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |