Basic information
Number
N 1054-Ն
Type
Որոշում
Act type
Base act (01.08.2025-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 31.07.2025
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
31.07.2025
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
31.07.2025
Effective date
01.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2025 թվականի N 1054-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.2-րդ հոդվածի 7.1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարարական ծառայության, քննչական կոմիտեում ծառայության, դատախազության, էկոպարեկային ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանելու մասին» N 550-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) վերնագիրը, հավելվածի վերնագիրը «ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերից հետո լրացնել «, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով, իսկ 1-ին կետը «էկոպարեկային ծառայության» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայության» բառերով.

2) որոշման նախաբանը «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերից հետո լրացնել «, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.2-րդ հոդվածի 7.1-ին մասի» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝

«1.1. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածով նախատեսված պաշտոնների համապատասխանությունը կիրառվում է առանձին ծառայությունները կարգավորող օրենքներին համապատասխան:».

4) հավելվածը 10-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ սյունակով՝

 

«

Պետական պահպանության ծառայության պաշտոններ

11

Ծառայության պետի տեղակալ

(բարձրագույն խումբ)

Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

(գլխավոր խումբ)

 

Բաժանմունքի պետ (ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում) և նրան հավասարեցված պաշտոններ

(գլխավոր խումբ)

 

Բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

(ավագ խումբ)

Բաժանմունքի պետի տեղակալ (ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում), բաժանմունքի պետ (ոչ ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում) և նրան հավասարեցված պաշտոններ

(ավագ խումբ)

Բաժանմունքի պետի տեղակալ (ոչ ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում) և նրան հավասարեցված պաշտոններ

(ավագ խումբ)

 
 
 

Ավագ օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ

(միջին խումբ)

Օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ

(միջին խումբ)

Դասակի հրամանատարի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

(միջին խումբ)

Ենթասպաներով համալրվող պաշտոններ

(կրտսեր խումբ)

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

31.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation